Ամանորն առանց երգերի

Երգերի միջոցով մարդիկ ոգեշնչվում են, թեկուզ տխուր ժամանակ իրենց մի փոքր ավելի ուրախ են սկսում զգալ: Այսինքն, երգերը մարդկանց էմոցիաներ ու լի՜քը լի՜քը մոտիվացիաներ են փոխանցում, ազդում տրամադրության ու հոգեկան վիճակի վրա: Դրական բաներին ուղղված երգերը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում, նոր մոտիվացիա են փոխանցում նրանց: Այդպիսին է «All I want for Christmas is you» երգը, որը նվիրված է ամենախորհրդավոր տոներից մեկին՝ Ամանորին: Ես թարգմանել եմ մի հատված այդ երգից, որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչ մեծ ուրախություն է այն առաջացնում ձեր մեջ ու ինչքա՜ն եք մոտիվացվում երգով: Ես կարծում եմ, որ սա Ամանորին նվիրված լավագույն երգն է:

«Սուրբ Ծննդին շատ բան չեմ ցանկանում,
ինձ միայն մի բան է պետք,
ինձ չեն հետաքրքրում տոնածառի տակ դրված նվերները,
ինձ համար միայն քեզ եմ ցանկանում»:

Ինչպես արդեն հասկանալի է երգի բառերից, այն ուղղված է սիրուն ու Ամանորին: Մյուսը, որ էլի ուրախություն ու մոտիվացիա է առաջացնում՝ «We wish you a Merry Christmas»: Գուցե երգը լսելուց այն այդքան էլ ուրախ ու աշխույժ չի թվում, սակայն բառերն այնքա՜ն գեղեցիկ են: Այն այսպես է թարգմանվում.

«Մենք ցանկանում ենք քեզ Սուրբ Ծնունդ,
Մենք ցանկանում ենք քեզ Սուրբ Ծնունդ,
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ,
Բարի լուր բերում ձեզ և ձեր հարազատներին,
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:

Ընթերցումներ Միսաք Մեծարենցից

Միսաք Մեծարենց: Անանուն
Միսաք Մեծարենց: Փունջերը
Միսաք Մեծարենց: Վերադարձի երգ
Ընթերցում ենք Մեծարենց

Նախագծի հղումը՝ Այստեղ:

Բաժնի հղումը՝ Այստեղ:

Մեծ Հայքի թագավորությունը Արշակունիների օրոք

  • Ներկայացրե՛ք Տրդատ առաջին, Վաղարշ առաջին և Սանատրուկ արքաներին: Գնահատե՛ք նրանց գործունեությունը:

Տրդատ առաջին

Ներոն կայսերը, ձգտելով փրկել Հռոմի հեղինակությունը, 63թ. Վաղարշ I-ին հայտնում է, որ եթե Տրդատն անձամբ մեկնի Հռոմ ու թագն իրենից ստանա, այդ ժամանակ կճանաչվի Հայոց թագավոր: Մեկ տարի անց Կորբուլոնը գալիս է Հայաստան, բանակցություններ վարելով Վաղարշի ու Տրդատի հետ: Ընդունելով Ներոնի առաջարկը, պահանջում են, որ իրենց հետ կնքի խաղաղության պայմանագիր (Հռանդեայում): Հաշտվում են ու Տրդատը թագը հանձնում է իրենց՝ դնելով Ներոնի արձանի մոտ՝ նորից հետ ստանալու նպատակով: 65թ. Տրդատը մեծ զորքով ու իր ընտանիքի անդամների հետ գնում է Հռոմ: Այնտեղ Տրդատի պատվին կազմակերպվում են տարբեր տոնահանդեսներ ու նրան թագադրում են: Ներոնն էլ մեծ գումարներ չխնայելով՝ վերակառուցում է Կորբուլոնի կողմից քանդված Արտաշատի բերդը: Որից հետո էլ մեկ տարի անց Տրդատը վերադառնում է Հայաստան: Տրդատը գահակալել է 66-88թթ.-ին: Նա վերականգնում է Արտաշատ մայրաքաղաքը, ամրացնում հինավուրց Գառնին՝ կառուցելով հզոր ամրոց ու Արեգ Միհրի տաճարը:

Սանատրուկ երկրորդ

Տրդատին հաջորդում է Սանատրուկը: Նրա մասին մի հույն պատմիչ գրել է. «Հայոց թագավոր Սանատրուկն ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր, արդարադատության և կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր»: Սանատրուկը թագավորել է 88-110թթ.-ին: Սանատրուկի աթոռանիստն էր դարձել նոր հիմնադրված Մծուրբ քաղաքը՝ Արածանիի ափին՝ Մշո դաշտում: Սանատրուկը մահանում է 110թ.-ին: Իսկ նրա գերեզմանը Անի բերդում էր, որից երկու հարյուր հիսուն տարի հետո էլ պարսից արքա Շապուհը ներխուժում է Անի բերդ ու ավերում բոլոր Արշակունիների գերեզմանները, սակայն չէր կարողանում քանդել Սանատրուկի գերեզմանը:

Վաղարշ առաջին

Իսկ արդեն Սանատրուկի մահից հետո գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով թագավորում է 117-140թթ.: Շուտով Վարդգեսավան գյուղը զարգանում է ու դառնում մի մեծ քաղաք, որն էլ Վաղարշ թագավորը պարսպապատում է ու իր պատվին կոչում է Վաղարշապատ (նաև «Նոր քաղաք»): Վաղարշապատը դառնում է Արշակունիների երկրորդ մայրաքաղաքը:

Երկու սիլուետ: Գրիգ

1. Կարդացե՛ք պատմվածքը։ Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

Սիլուետ — ուրվագիծ

բազրիք — ճաղաշարք

թանզիֆե — շղարշե

գոհունակություն — բավականություն

մագիլ — եղունգ, ճանկ

գահավիժել — վերևից ցած նետվել

2․ Վերլուծեք ստեղծագործությունը․

  • կերպարներ

Պատմվածքի գլխավոր կերպարը Գուրգենն էր, ով կնոջ մահից հետո իրեն միայնակ էր զգում: Նա այնքան միայնակ էր, որ չսիրելով կատուներին՝ իր տանն էր պահում Ադադա կատվին: Գուրգենի կերպարը շատ հետաքրքիր էր ու տարբերվող: Հեղինակը հետաքրքիր ձևով էր պատմում նրա մասին «Բազմոցին նստած՝ նա սովորության համաձայն ‹‹Անտիկվարիատ›› ամսագիրն էր թերթում, որի հավատարիմ բաժանորդն էր արդեն քանի տարի, և որն ստանում էր փոստով, երբ հեռախոսը զնգաց»: Այստեղից շատ հեշտ պատկերացում ենք կազմում նրա ու իր նախասիրությունների մասին:

  • պատմվածքի կառուցվածք
  • գաղափար

Ըստ իս՝ գաղափարն այն էր, որ պետք է բոլորին օգնել ու սիրել: Չէ՞, որ ամեն արված լավություն մի օր հետ է դառնալու քեզ: Եվ դու երբեք չես կարող հանգիստ ասել, որ չես սիրում ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկին: Ինչպես այս պատմվածքում գլխավոր կերպարն էր, որ ատում էր կատուներին, սակայն միայնակ ու այդքան տխուր լինելուց հետո նա իր տանը սկսեց կատու պահել: Ու հենց այդ կատուն էլ փրկեց իր կյանքը: Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին չսիրես, հնարավոր է քեզ այնքան մեծ լավություն նա անի, որ կարծիքդ փոխես իր մասին: Հնարավոր է այդ պահին միակ հարազատդ հենց նա լինի, անի այնպիսի բան, որ այդ պահին ոչ ոք չէր անի քեզ համար:

  • հիմնավորված կարծիք պատմվածքի մասին

Ամենից շատ ինձ գրավեց հեղինակի ոճը: Գրիգն այն եզակի գրողներից է, ում ստեղծագործություններն ամբողջովին ինձ դուր են գալիս ու հենց սկզբից հետաքրքրությամբ ու առանց հոգնելու կարդում եմ: Նա այնքա՛ն պարզ ու հասկանալի է գրում, որ հեշտ է ընկալել գրածը: Ես նկատել եմ, որ նրա պատմվածքներն այնքան գեղեցիկ են նկարագրված, որ մի փոքր մտածելու տեղիք են տալիս, որից հետո էլ հասկանում ես գլխավոր ասելիքը:

Unit 14 | Exercises

A. Complete using a, an or the.

1. We had a really good science lesson at school today.

2. I found an unusual insect on the wall outside our house.

3. It’s your birthday next week. Are you going to have a party?

4. We waited for hours, but we finally saw the Queen.

5. Why don’t we listen to the radio?

6. Have you got a euro I could borrow?

7. Mum has gone to the bank, but she’ll be back soon.

8. Where have you been? I’ve been waiting for over an hour!

B. Write an article in each gap where necessary. If an article is not necessary, put a dash (-).

I had a really bad day on — Tuesday. I bought a new game on CD-ROM for my computer, but the game didn’t work properly. I took it back to the shop on the North Street, but a manager blamed me! He pointed to the scratch on the CD-ROM and said I’d done it. I couldn’t believe it! I had to buy a new one.

C. Circle the extra word in each sentence.

1. Do you think we will ever send a person to the Mars?

2. When you go to the London, don’t forget to see the London Eye.

3. When we use the cars, we damage the environment.

4. I’m not telling a lies! It’s the truth.

5. I’m a looking for a teacher who can teach me the German.

6. Ray needs a warm hat and a new coat for his visit to the Russia.

7. Dad has gone to a work and forgotten the car keys.

8. Some people have an unusual pets, such as lions or tigers.

D. In each sentence there is a word missing. Put an arrow to show where the missing word should go and write the word.

1. English music was popular in America in the 1960s.

2. Would you prefer to read a book or watch television?

3. We had maths at school yesterday and our teacher gave us a surprise test!

4. Peter joined the police and caught ten thieves in his first month!

5. Gordon wanted to be a writer, so he studied the English at university.

6. Suddenly, two UFOs appeared in the sky over Washington.

E. Rewrite the sentences correctly, adding articles where necessary.

1. We had a great time in the USA.

2. Let’s go to Belgium for a week this summer.

3. Where’s the money I gave you on the fifteenth of last month?

4. I’d like to join the army and become a soldier.

5. For Christmas, I got a book, a DVD and the latest CD by my favourite band.

6. They say that the English drink a lot of tea.

7. I heard a song on the radio that I really liked.

8. Do the Japanese and other people in Asia eat cheese?

Ամանորն առանց ֆիլմերի

Բոլորս էլ սիրում ենք դիտել տարբեր ֆիլմեր: Ես նույնպես: Սիրում եմ տանը մենակ, քույրիկիս հետ դիտել տարբեր հետաքրքիր ֆիլմեր ու մուլտֆիլմեր: Իսկ ֆիլմ դիտելու ամենից ուրախ ու հետաքրքիր ժամանակաշրջանը ձմեռն է, ավելի կոնկրետ՝ Ամանորը: Մենք շատ ամանորյա ֆիլմեր գիտենք, որոնք հասցրել ենք դիտել կամ պետք է դիտենք: Իսկ ո՞րն է դրանցից ամենահայտնին ու ամենասիրվածը: Դե, իհարկե, արդեն պարզ դարձավ, թե խոսքը որ ֆիլմի մասին է՝ Ջոն Հյուզ «Տանը մենակ»: «Տանը մենակ» ֆիլմը համարվում է աշխարհում ամենասիրված ամանորյա ֆիլմերից մեկը, որի մասին աշխարհում գրեթե բոլորը գիտեն: Ես տարիների ընթացքում մի սովորություն եմ ձեռք բերել, որ ամեն տարի պարտադիր դիտում եմ ֆիլմը: Ֆիլմն ինձ այնքան է մոտիվացնում ու երջանկացնում, որ ավելի ու ավելի մեծ սպասումներ եմ ունենում Ամանորի հանդեպ: Այն միայն ձմռանը՝ Ամանորից առաջ է խորհուրդ տրվում դիտել, քանի որ այդպես ավելի է հետաքրքրանում այն ու հաճույքով ես սկսում դիտել: «Տանը մենակ» ֆիլմը նկարահանվել է տասնյակ տարիներ առաջ, սակայն մինչ օրս չի կորցրել իր հետաքրքրությունը: Մյուսը շատ հայտնի, ամանորյա մուլտ է՝ Գրինչը: Ճիշտ է, անձամբ չեմ հասցրել մինչև վերջ դիտել մուլտֆիլմը, սակայն տպավորված եմ ու դրական կարծիքներ եմ լսել դրա մասին: Մուլտֆիլմն իրոք հաջողված է: Գլխավոր կերպարը՝ Գրինչը, բացասական կերպար էր՝ չար էր, չէր սիրում ուրախություն, ատում էր Ձմեռ պապիկին, երեխաներին, և իհարկե՝ երբեք չէր նշում Ամանորը: Այս ամենը հաշվի առնելով, միևնույն է մինչ օրս բոլորը սիրում են այն ու դիտում մեծ հետաքրքրությամբ:

Սիրով կտեղադրեմ ֆիլմերի հղումները: Խորհուրդ եմ տալիս դիտել՝ «Տանը մենակ», «Գրինչը»:

Եղևնու կարևորությունն ու նշանակությունը

Աշխարհում ամենագեղեցիկ ու յուրահատուկ տոներից մեկն Ամանորն է, իսկ տոնին գեղեցկացնում ու յուրահատկացնում է նրա ամենակարևոր զարդը, որը համարվում է Ամանորի գիշերվա անբաժանելի մասնիկը: Իհարկե, խոսքը կանաչ եղևնու մասին է, որն Ամանորին դարձնում ենք տոնածառ: Տոնածառ՝ տոնի ծառը, ամենից խորհրդավորն ու կարևորագույնը: Այնքա՛ն եմ սիրում ձմռանը զարդարել եղևնին . . . այնքա՛ն ուրախ է այդ պահը, երբ ընտանիքիդ անդամների հետ գեղեցկացնում ես տունդ, նոր շունչ ես մտցնում տանդ մեջ ու հասկանում, որ շուտով Ամանորն է գալու: Եղևնուն գեղեցկացնում են նրա գույնզգույն խաղալիքները, ամանորյա լույսերը, որ կախված են եղևնուց: Եվ, իհարկե, նրա ամենակարևոր, ամենագեղեցիկ ու ամենապայծառ մասը՝ եղևնու գագաթը, որտեղ էլ դրվում է ամանորյա աստղը: Ամանորյա ծառը եղևնուց դառնում է տոնածառ, երբ ունենում է վառ աստղ, որը կարծես լրիվ լիարժեք ու գեղեցիկ է դարձնում ծառին: Նախկինում տոնին ընդառաջ մարդիկ հավաքվում էին ու միասին պարում նրա շուրջը՝ գովելով ծառն ու կարևորելով նրա գեղեցկությունը: Նրանք ծառը զարդարում էին ամանորյա քաղցրավենիքներով՝ չամչով, չրերով, մրգերով, նույնիսկ ընկույզներով: Ամեն ինչ էլ ավելի ուրախ ու վառ է դառնում, երբ տոնածառի ներքևում դրվում են ամանորյա նվերները, որից հետո էլ երեխաներին էլ ավելի է դուր գալիս ամանորյա այդ գիշերը: Չէ՞, որ նրանց այցելել է Նա՝ Ձմեռ պապը:

Ձմեռ պապը որպես երեխաների հրաշագործ

Վստահ եմ, որ աշխարհի բոլոր փոքրիկները անհամբեր սպասում են ձմռանը՝ Ամանորին, ավելի ճիշտ՝ Ձմեռ պապիկին: Երեխաները սրտանց սիրում են նրան, քանի որ նրան ճանաչում են որպես շատ բարի, ուրախություն, լի՜քը լի՜քը սեր ու երջանկություն բերող մի պապիկ: Ձմեռ պապիկի կողմից ամանորյա նվերը ստանալուց հետո երեխաները շատ ու շատ երջանկանում են, քանի որ դրան սրտանց սպասել են: Իրականում, Ձմեռ պապը փոքրիկներին ամանորյա խինդ ու ոգևորություն բերողն է: Աշխարհում բոլոր փոքրիկները սիրում են Ձմեռ պապիկին, հաշվում երկար սպասված օրվա ժամերն ու սպասում նվերին: Բոլորս էլ դեռ մանկուց սիրել ենք մեր Ձմեռ պապիկին՝ Ամանորի հրաշագործին: Շատ հաճելի զգացողություն է արթնանում իմ մեջ, երբ հիշում եմ, թե անցած-նախանցած տարիներին ի՜նչ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ եմ գրել Ձմեռ պապիկին ուղղված նամակներս: Նամակը գրելիս ձգտում էի անել ամեն բան, որ դուր գա Ձմեռ պապիկին, հավանի ու սիրով ընդունի: Իրոք, դա աննկարագրելի մի զգացողություն է, մի մեծ ուրախություն, մի նվեր, որն այդքա՜ն երջանկացնում է փոքրիկին: Բոլոր երեխաների ամանորյա հրաշքը իրագործում է հենց Նա՝ Ձմեռ պապը, փոքրիկները նրան համարում են իրենց Ամանորի հրաշագործն ու երջանկության աղբյուրը: Աշխարհում ստեղծվել է նրա կերպարը: Անցել են շատ ու շատ սերունդներ, սակայն նրան դեռ չեն մոռացել ու շատ են սիրում: Վստահ եմ, որ հավերժ կլինի Ձմեռ պապի կերպարը երեխաների սրտերում:

Շուտով ձմեռ է

Բոլորս անհամբեր սպասում ենք ձմռանը, որ տեսնենք այս տարվա առաջին ձյունը, մարդկանց տրամադրվածությունը, հետաքրքիր մոտիվացիան ձմռան ու Ամանորի նկատմամբ: Ձմեռն ամենից հետաքրքիր եղանակն է, որը մեզ հնարավորություն է տալիս վայելելու իր անսահման գեղեցկությունն ու քնքշությունը: Այնքան գեղեցիկ է ստացվում, երբ դուրսը շատ ցուրտ է լինում, իսկ դու տաք ներսում նստած ես ու վայելում ես ձմեռը: Շուտով, երբ վերջապես ձմեռն էլ գա ու այս տարին էլ ամփոփենք, կհասկանանք, թե ինչքա՜ն, ինչքա՜ն ուրախ ու ջերմ է ձմռանը: Ձմռան ցուրտ ու բուքը շա՜տ շա՜տ եմ սիրում, քանի որ շա՜տ շա՜տ տպավորիչ է եղանակն այդ օրերին: Կարծես ձմռան այդ մի քանի ամսվա ընթացքում նորից սիրով ու ջերմությամբ լցվենք, չկարողանանք տխրել: Ամեն բան այնքա՜ն գեղեցիկ է ձմռանը, որ կարծես չես էլ ուզում, որ գարունը գա՝ չքանա այդ հրաշքը: Երբ նայում ես պատուհանից ու տեսնում, թե ինչքա՜ն, ինչքա՜ն մեծ ուրախություն կա պատուհանից դուրս, դու էլ ես ստանում այդ էմոցիաներն ու զգացողությունները: Ձմռանն ենք զգում, թե ինչ է իրական հրաշքը, գեղեցկությունը, նրբությունն ու քնքշությունը: Այդ եղանակին մենք սիրով ու ցնծությամբ ենք լցվում, միայն ու միայն երջանիկ ենք, որ ձմեռ ենք տեսնում: Մի փոքր էլ սպասենք, շուտով հյուր կգա ու կվայելենք ձմեռը:

Ձմեռային շարադրությունների ուսումնական փաթեթ

Վերնագիր՝ «Աշուն-ձմեռ» ստեղծագործական աշխատանքներ

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 29.12.2021 ▪ 05.12.2021

Նպատակ՝ Ըստ իս՝ բոլորս էլ սիրում ենք ձմեռն ու Ամանորը: Նախագծիս նպատակն է ստեղծել շարադրությունների ուսումնական փաթեթ, որոնք գրված կլինեն աշնան վերջին ու ձմռան սկզբին: Կարծում եմ՝ այդպես ավելի կհետաքրքրանա նախագիծս: Իսկ ես շատ շատ եմ սիրում գրել ստեղծագործական աշխատանքներ՝ հատկապես այսպիսի թեմաների շուրջ՝ ուղղված ձմռանն ու Նոր տարուն:

Առաջարկվող թեմաներ՝ «Շուտով ձմեռ է», «Զգում եմ, ձմեռ է», «Լույսերն Ամանորին», «Աշուն ու ձմեռ», «Ամանորյա տրամադրություն», «Ամանորի հրաշքները», «Ձմեռ պապը որպես երեխաների հրաշագործ», «Ցուրտ է, դրսում ձմեռ», «Պատուհանից այն կողմ», «Անձրևը փոխարինվեց ձնով», «Նոր մոտիվացիա, դեպի Ամանոր», «Նոր եղանակը, նոր տրամադրությամբ», «Ամանորի զարդը», «Եղևնու կարևորությունն ու նշանակությունը», «Ձյունն էլ եկավ», «Ամանորն առանց ֆիլմերի», «Ամանորն առանց երգերի», «Ձմռան առաջին օրը», «Ամանորն ամեն տարի»: Սրանք իմ կազմած թեմաներն են, որոնք ինձ շաա՛տ են մոտիվացնում ու ամեն անգամ գրածս կարդալիս ավելի եմ մոտիվացվում ու սպասում ձմռանը:

Ամփոփում՝ Նախագիծս կամփոփեմ բլոգիս նոր բաժնում՝ «Ձմեռային շարադրություններ»:

Արդյունքը՝