English package 2020-2021

English tenses

Present simple (ներկա անորոշ ժամանակաձև)

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում կատարվող մշտական գործողություն: Այն կազմվում է բայի ուղիղ ձևով: Միայն երրորդ դեմքի եզակի թվում ավելացնում ենք երկու վերջավորություն՝ s կամ es: Օրինակ՝ to go: Տվյալ ժամանակաձևի հետ նաև օգտագործում ենք ժամանակի մակբայերը՝ հաճախ, սովորաբար, միշտ, երբեք, երբեմն, ամեն…: Այսինքն՝ often, usually, always, never, sometimes, every.

Past simple (անցյալ անորոշ ժամանակաձև)

Տվյալ ժամանակաձևը ցույց է տալիս անցյալում պարբերաբար կատարված գործողություն: Կանոնավոր բայերին ավելացնում ենք -ed վերջավորությունը, իսկ անկանոն բայերը ամբողջովին փոփվում են: Օրինակ՝ I went to school. (Ես գնացի դպրոց) և Yesterday I danced (Երեկ ես պարեցի): Այս ժամանակաձևի միջոցով նախադասությունները հարցական կամ ժխտական դարձնեելու համար օգտագործում են did օժանդակ բայը: Did I go to school (Ես գնացե՞լ եմ դպրոց) կամ I didn’t dance yesterday. (Երեկ չեմ պարել): Այս ժամանակաձևի համար օգտագործում ենք ժամանակի մակբայերը՝ երեկ, անցած, առաջ, երեկ չէ առաջին օրը և այլն: Այսինքն՝ yesterday, last, ago, the day before yesterday.

Future simple (ապառնի անորոշ ժամանակաձև)

Ապառնի անորոշ ժամանակաձևը կազմվում է will օժանդակ բայի ու բայի անորոշ ձևով առանց to մասնիկի: Այժմ ներկայացնեմ will-ի գործածությունը: Բայից առաջ հաստատական ձևով է դրվում, իսկ հարցականի դեպքում դրվում է ենթակայից առաջ, ժխտականի դեպքում will-ից հետո դրվում է not-ը: Այն համապատասխանում է հայերենի «Կ» մասնիկին: Օրինակ՝ I will go (ես կգնամ), you will not work (դու չես աշխատի), will she sing? (նա կերգի՞):

Present continuous (ներկա շարունակական ժամանակաձև)

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում խոսելու պահին ընթացքի մեջ կատարվող գործողություն: Այն կազմվում է to be օժանդակ բայի ներկա ձևերով՝ am, is, are…: Սկզբում դնում ենք օժանդակ բայը, բայի վերջում էլ ավելացնում ենք -ing վերջավորությունը: Օրինակ՝ I am learning (ես սովորում եմ), we are singing (մենք երգում ենք), he is dancing (նա պարում է): Այս ժամանակաձևի հետ օգտագործում են ժամանակի մակբայերը՝ հիմա, հենց հիմա, այս պահին: Այսինքն՝ now, right now, at this moment.

Past continuous (անցյալ շարունակական ժամանակաձև)

Անցյալ շարունակական ժամանակաձևը ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի պահի, սակայն անավարտ գործողություն է եղել: Այն կազմվում է was or were+verb+ing-ով: Բերեմ շատ պարզ օրինակ՝ ես աշխատում էի: Այն կկազմվի այսպես՝ I was working. Հիմա կասեմ, թե որ դեմքի դեպքում որ ձևն է դրվում (was or were): I was working, you were working, he/she/it was working, we were working, you were working, they were working.

Present perfect (ներկա վաղակատար ժամանակաձև)

Տվյալ ժամանակաձևը ցույց է տալիս ներկայից առաջ կատարված, ավարտված գործողություն, որն իր արդյունքով ներկայի հետ է կապված: Այս ժամանակաձևը կազմվում է հետևյալ կերպ՝ have/has+participle II: Թարգմանվում է հայերենի սահմանական եղանակի ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել: Օրինակ, ինչպես պետք է ասենք ”ես կարդացել եմ”, այն թարգմանվում է հետևյալ կերպ՝ I have read: Բերեմ այլ օրինակներ՝ I have spoke, has she read book?…:

Past perfect (անցյալ վաղակատար ժամանակաձև)

Վաղակատար անցյալ ժամանակաձևը կազմվում է had+past participle-ով: Երբ had-ը բերում ենք ենթակայից առաջ, նախադասությունը դարձնում են հարցական: Իսկ ժխտական ձևը կազմում ենք had-ին ավելացնելով not-ը: Օրինակ, ինչպես կասենք ”ես աշխատել էի”: Հիշենք, որ ենթակայից հետո դնում ենք had-ը, որից հետո էլ՝ նախադասության վերջում, ավելացնում ենք բայը, սակայն մի փոքր փոփոխված ձևով (-ed): Ստացվում է՝ I had worked.

Future perfect (ապառնի կատարյալ ժամանակաձև)

Այն ցույց է տալիս ապառնի ժամանակաձևից առաջ կատարված, արված գործողություն: Կազմվում է հետևյալ ձև՝ will+have+done(բայ): Այսինքն՝ Ես աշխատած կլինեմ: Թարգմանաբար նշանակում է I will have worked կամ I will have wrote՝ ես գրած կլինեմ: Future perfect-ի բոլոր օրինակներում will have-ը թարգմանվում է ”կլինի, կլինեմ, կլինես և այլն”:

My english topics

  1. SOS – Save Our Space. We need your help to clean up our city. What  have you ever done or are going to do to keep it clean?
  2. Your school trips. Tell about your last trip or about the trip which you liked most of all.
  3. If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.
  4. My favourite corner in the school. Where do you like to spend your time? Why?
  5. Our school web-site. Do you find it useful? If yes, why. If no, why. Suggest some ways to make it better.
  6. The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.
  7. Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? The advantages and disadvantages of using blog as an educational tool?
  8. Educational camps in our school. Which camp do you prefer-summer or winter? Why? Tell about your  favourite activity during the camps.
  9. Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
  10. Sport centres in our school. Which sport have you chosen? Why?

English listenings

Listen a Minute