Հայոց լեզու | 30.11.2022

1․ Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ
Յուրաքանչյուր խնդրից մեկական օրինակ գրի՛ր։

Ես շատ եմ սիրում նրան։ — ուղիղ խնդիր

Բակում հանդիպեցի մայրիկիս։ — հանգման անուղղակի խնդիր

Նա հիասթափվել էր իր ընկերոջից։ — անջատման անուղղակի խնդիր

Աշակերտները թղթով նավակ են պատրաստել։ — միջոցի անուղղակի խնդիր

Աշնանը գետինը լցվեց գունավոր տերևներով։ — ներգործող անուղղակի խնդիր

Ուսուցիչը պատմում էր հայրենիքի կարևորության մասին։ — վերաբերության անուղղակի խնդիր

Գտե՛ք խնդիրները․

  • Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Մանկությունից — անջատման անուղղակի

  • Այդ սպիտակ տունը գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին։

Գլխին — հանգման անուղղակի

  • Ցավից ամբողջ գիշեր չէր քնել։

Ցավից — անջատման անուղղակի

  • Նրանք չհեռացրին իրենց ծեր ծառային և թողեցին նրան այդ տանը պահապան։

Ծառային — ուղիղ խնդիր

Նրան — ուղիղ խնդիր

  • Աղջիկն իր ժպիտով մեղմեց բարկացած մորը։

Ժպիտով — միջոցի անուղղակի

Մորը — ուղիղ խնդիր

  • Զայրույթից տղայի դեմքը ճերմակեց։ Երեծան անընդհատ պատմում էր իր շնիկից։

Շնիկից — անջատման անուղղակի

  • Աղջկանից ոչ մի լուր չուներ։

Աղջկանից — անջատման անուղղակի

  • Երբ տեսավ քրոջը, ուրախացավ:

Քրոջը — ուղիղ խնդիր

  • Մոտեցավ սեղանին և նրա վրա դրեց մի փակ ծրար։

Սեղանին — հանգման անուղղակի

Ծրար — ուղիղ խնդիր

  • Աշխարհից հոգնած փակվել էր առանձնատանը։

Աշխարհից — անջատման անուղղակի

  • Ջրից ամբողջ հատակը գունաթափվել էր։

Ջրից — անջատման անուղղակի

  • Օդաչուն օդապարիկով վայրէջք կատարեց գետնին։

Օդապարիկով — միջոցի անուղղակի

  • Ուսուցիչը երկար պատմում էր իր սովորողի մասին։

Սովորողի մասին — վերաբերության անուղղակի

2․ Բայական անդամի լրացումներ՝ պարագաներ

Յուրաքանչյուր պարագայից երկուական օրինակ գրի՛ր։

Տեղի պարագա — Հեռախոսս կորցրեցի կինոթատրոնում։

Ժամանակի պարագա — Երեկ իմ ծննդյան օրն էր։

Պատճառի պարագա — Երջանկությունից հուզվել էի այդ պահին։

Նպատակի պարագա — Հանուն արդարության մենք շատ քայլերի գնացինք։

Պայմանի պարագա — Միայն այդ դեպքում էր թույլատրվում ներս մտնել։

Զիջման պարագա — Հակառակ ամեն ինչին՝ ես շարունակեցի այդ անել։

Չափ ու քանակի պարագա — Ես շատ եմ սիրում նրան։

Ձևի պարագա — Դժբախտաբար ես ուշացել էի ու չէի կարողացել մասնակցել դրան։

Հիմունքի պարագա — Ըստ գիտնականների՝ վերջին տասը տարիների ընթացքում աճել է Երկրի բնակչության թիվը։

Միասնության պարագա — Ընկերներով մեկնեցինք Փարիզ։

Գտի՛ր պարագաները։

  • Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ կային անտառում։

Անտառում — տեղի պարագա

  • Այդ ժամանակից տարիներ են անցել։

Այդ ժամանակից — ժամանակի պարագա

  • Ամբողջ դասարանով որոշեցին մասնակցել մրցմանը։

Դասարանով — միասնության պարագա

  • Ւստ պայմանի ընտանիքը պետք է երեք տարուց վերադառնար հայրենիք։

Ըստ պայմանի — պայմանի պարագա

երեք տարուց — ժամանակի պարագա

  • Դժգոհ էր իրադրությունից, ստեղծված պայմաններից, ծնողներից։

Իրադրությունից, պայմաններից, ծնողներից — պատճառի պարագա

  • Տեղ հասնելու համար մեքենա վարձեցին։

Հասնելու համար — նպատակի պարագա

  • Համաձայնելու դեպքում արագ կկարգավորվեն գործերը։

Համաձայնելու դեպքում — պայմանի պարագա

  • Սովորելու համար տղան գնաց Եվրոպա։

Սովորելու համար — պատճառի պարագա

Եվրոպա — տեղի պարագա

  • Խոզուկը երեք ամսում 10 կգ ավելացել էր։

Երեք ամսում — ժամանակի կամ չափի ու քանակի պարագա

  • Շատ երկար էր աղջիկն սպասել այդ օրվան։

Շատ երկար — չափի ու քանակի պարագա

3․ Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Գրե՛ք երկուական որոշչի, հատկացուցչի, բացահայտչի օրինակներ։

Նրա գեղեցիկ մազերը երկարել էին։ Երեկ ես գնեցի մի կանաչ եղևնի։ — որոշիչ

Իմ մայրիկն ինձ միշտ օգնում է։ Կարինայի պայուսակը սպիտակ է։ — հատկացուցիչ

Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, հին քաղաք է։ Իմ ընկերուհուն՝ Մարիամին, շատ լավ եմ ճանաչում։ — բացահայտիչ

Գտի՛ր գոյականական անդամի լրացումները։

  • Ծեր ամուսիններն իրենց կնճռոտ դեմքերով, խոսելու եղանակով, շարժուձևով  նման էին իրար։

Իրենց — հատկացուցիչ

կնճռոտ — որոշիչ

Խոսելու — հատկացուցիչ

  • Այդ ծառան քեռի Վարոսն է՝ սպիտակ միրուքով մի փոքրիկ ծերունին։

Սպիտակ միրուքով մի փոքրիկ ծերունին — բացահայտիչ

Սպիտակ — որոշիչ

Փոքրիկ — որոշիչ

  • Առավոտները զարթնելով պառավի ձայնից՝ գնում էր մոտակա անտառի բացատը։

Պառավի — հատկացուցիչ

Անտառի — հատկացուցիչ

  • Այժմ պառավի ուսերն ավելի էին կքել, քրտինքը ծածկել էր նրա դեմքը։

Պառավի — հատկացուցիչ

Նրա — հատկացուցիչ

4․ Կատարել թարգմանություն ընտրած թեմայով։

1.Happiness depends upon ourselves. —Aristotle

Երջանկությունը կախված է մեզնից, — ասել է Արիստոտելը։

2.Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony. —Mahatma Gandhi

Երջանկություն է, երբ այն, ինչ մտածում, ինչ ասում ու անում ես ներդաշնակ են, — ասել է Մահաթման Գանդին։

3.The moments of happiness we enjoy take us by surprise. It is not that we seize them, but that they seize us. —Ashley Montagu

Երջանկության պահերը, որոնք մենք վայելում ենք, մեզ զարմացնում են։ Ոչ թե մենք ենք նրանց գրավում, այլ նրանք մեզ, — ասել է Էշլի Մոնթագուն։

4.Even if happiness forgets you a little bit, never completely forget about it. —Jaques Prevert

Անգամ եթե երջանկությունը մի փոքր մոռանում է քեզ, ինքդ երբեք մի մոռացի դրա մասին ամբողջությամբ, — Ժակ Պրեվերտ

5.One of the secrets of a happy life is continuous small treats. —Iris Murdoch

Երջանիկ կյանքի գաղտնիքներից մեկը շարունակ փոքրիկ հյուրասիրություններն են, — ասել է Այրիս Մերդոկը։

6.The only joy in the world is to begin. —Cesare Pavese

Աշխարհի միակ ուրախությունը սկսելն է, — ասել է Չեզարե Պավեսեն։

7.It is only possible to live happily ever after on a daily basis. —Margaret Bonanno

Հնարավոր է միայն ամեն օր ապրել երջանիկ, — ասել է Մարգարետ Բոնաննոն։

8.The pleasure which we most rarely experience gives us greatest delight. —Epictetus

Հաճույքը, որը մենք շատ հազվադեպ ենք զգում, մեզ ամենամեծ հաճույքն է պատճառում, — ասել է Էպիկտետուսը։

9.Remember this, that very little is needed to make a happy life. — Marcus Aurelius

Միշտ հիշեք, որ շատ քիչ բան է անհրաժեշտ երջանիկ կյանք ունենալու համար, — ասել է Մարկուս Ավրելիուսը։

10.I wake up every morning with a great desire to live joyfully. — Anna Howard Shaw

Ամեն առավոտ ես արթնանում եմ ուրախ ապրելու մեծ ցանկությամբ, — ասել է Աննա Հովարդ Շաուն։

Հայոց լեզու | 29.11.2022

1․ Կարդացե՛ք․ Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ ։ Բայի սեռ

2․ Գրե՛ք 2 նախադասություն, որտեղ լինեն ուղիղ խնդիրներ։

Ես սիրում եմ մայրիկիս։ Նա խնդրում է ընկերոջը։ Ես ստացա գիրք և տետր։ Քույրս վառեց լույսը։

3․ Գրե՛ք 2-ական նախադասություն, որտեղ լինեն հանգման, անջատման, ներգործող, վերաբերության խնդիրներ։

Ես պառկեցի գետնին։ Ես հարցրեցի մայրիկին։ — Հանգման անուղղակի

Ես հեռացա տնից։ Մայրիկս դուրս եկավ շենքից։ — Անջատման անուղղակի

Նա ընտրվեց լավագույն նկարիչ ժողովրդի կողմից։ Նկարն ընդգծեցի վրձնվով։ — Ներգործող անուղղակի

Մենք խոսում էինք այդ մասին։ Նա պատմում էր դրա վերաբերյալ։ — Վերաբերության անուղղակի

4․ Գտե՛ք խնդիրները։ Գրե՛ք ի՞նչ խնդիրներ են դրանք։

1) Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտը։ Եվ ինչպե՞ս գտնեմ վերադարձի լաց։

Սուտ — ուղիղ խնդիր

Լաց — ուղիղ խնդիր

2) Մի կանչեք ինձ, հույսի նոր, խոսքերով ինձ մի դյութեր:

Ինձ — հանգման անուղղակի

Խոսքերով — միջոցի անուղղակի

3) Որքան էլ գիշերն ահավոր իջնի, Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու, Հարազատ հող ես չեմ գտնելու:

Գլուխ — ուղիղ խնդիր

Հող — ուղիղ խնդիր

4) Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում՝ ո՞ր երկրի սրտում։

Չկա

5․ Վարազները լսում են ետ մնացած խոզի ճիչը։

Ճիչը — ուղիղ խնդիր

***

1) Պանինը որսորդ Էր, վեց շուն ուներ։

Շուն — ուղիղ խնդիր

2) Լիճն ասես հրդեհվել էր վերջալույսի շողերից:

Շողերից — անջատման անուղղակի

3) Մենք լսեցինք Կոմիտասի մի քանի ստեղծագործություններ:

Ստեղծագործություններ — ուղիղ խնդիր

4) Վերջապես մեծ դժվարությամբ հասանք տուն:

Չկա

5․ Աղջիկը պատմել էր իր հետ պատահածի մասին։

Պատահածի մասին — վերաբերության անուղղակի

***

1) Եվ հոգիս աչքերը սրբում,

Վհատված կանգնում է կողքիս:

Աչքերը — ուղիղ խնդիր

2) Ձեռքերիս հետ նրա մեջ

Սիրտս էլ լվանամ,

Առաջվա պես մաքրվեմ և ազնվանամ:

Սիրտս — ուղիղ խնդիր

3) Երբ Հայաստան են ասում,

Քարն արթնանում է քնից:

Հայաստան — ուղիղ խնդիր

Քնից — անջատման անուղղակի

4) Արևից չորացել էր չիրը։

Արևից — անջատման անուղղակի

5․ Եղբոր միջոցով գտել էր նրան։

Եղբոր միջոցով — միջոցի անուղղակի

Նրան — ուղիղ խնդիր

***

1) Նրանք մի պահ լուռ անցնում էին կաղնու և մասրենու թփերով եզերված անտառակի կողքով։

Թփերով — միջոցի անուղղակի

2) Անասուններին շինականները ստիպված ջրում էին տանը:

Անասուններին — հանգման անուղղակի

3) Ժայռի կատարին փթթում է ճերմակազգեստ մասրենին։

4) Նա սկսեց հետևել խանութպանի ձեռքի շարժումներին։

Շարժումներին — հանգման անուղղակի

***

1․ Գյուղացիները խոսում են Լոռու հին-հին քաջերից։

Քաջերից — վերաբերության անուղղակի

2․ Քամուց օրորվում էին թփերը։

Քամուց — անջատման անուղղակի

3․ Եվ աստղերը երկնքից ականջիդ բան են ասում:

Ականջիդ — հանգման անուղղակի

Բան — ուղիղ խնդիր

4․ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Միս — ուղիղ խնդիր

Թուրքական փոխառությունները հայերենում

Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ բառերի քանակը մի քանի հազարի է հասնում։ Հայոց գրական լեզուն մերժում է թուրքական փոխառությունները: Իսկ ժամանակակից գրական հայերենում գործածվում են միայն մոտ երեք տասնյակ թուրքական փոխառություններ, որոնք բարբառներից են անցել գրական լեզու։ Այդ բառերի մի մասը միջնորդավորված փոխառություններ են, ունեն արաբական ու պարսկական (ուշ շրջանի) ծագում: Օրինակ՝ բեղ, ելակ, երշիկ, ալոճ, չոքել, տոպրակ և այլն: Այս բառերի զգալի մասը պատկանում է գրական լեզվի ժողովրդախոսակցական բառապաշարին։ Այս բառերի մի մասն ունեն իրենց հոմանիշները հայերենում՝ արխ — առու, թոզ — փոշի, տոպրակ — պարկ և այլն:

Ես կատարել եմ հետազոտություն՝ օգտվելով մի քանի բառարաններից: Առանձնացրել եմ այնպիսի բառեր, որոնք հայերեն են մտել թուրքերենից (փոխառություններ են):

բերդ > pert, ագռավ > grav, ալոճ > aluç, ըհըն > aha, աղջիկ > ahçık, անուշ > anuş, առնետ > arnet, բակ > peg, բամբակ > pampah, բուռ > pur, գազար > gezer, գերան > keran, գոմ > köm, գունդ > günd, դատարկ > derdek, գդակ > kedak, թաշտ > deşt, թոք > tokuş, խենթ > hent, կոլոտ > golot, ճերմակ > carmak, ոսկի > oski, խաչ > haç, խանութ > hanot:

Իհարկե այսպիսի բառերը շատ-շատ են հայերենում, սա դրանց միայն մի փոքրիկ մասն է: Տեղեկությունները նույնպես շատ քիչ են այդ ժամանակաշրջանից հայերենի և թուրքերենի մասին՝ թե ինչպես են հայերեն մտել այդ փոխառությունները:

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան, akunq.am

Մեսեւեյվների տան ծեսը: Արթուր Կոնան Դոյլ

1.Կարդացեք պատմվածքը:

2.Գրե´ք ձեր հիմնավորված կարծիքը պատմվածքի մասին:

Ես շատ եմ ընթերցել Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործություններից, ինչպես նաև շատ եմ սիրում գրականության դետեկտիվ ժանրը։ Ի տարբերություն Հոլմսի այն մյուս հատորի, որն ընթերցեցել էինք սրանից առաջ, այս պատմվածքը շատ հետաքրքիր էր։ Այն ինձ շատ դուր եկավ՝ մի կողմ դնելով սյուժեի կարճությունն ու կերպարների պակասությունը ստեղծագործությունում։ Ինձ շատ տպավորեց Կոնան Դոյլի Հոլմսի այս հատորը, քանի որ այն շատ անսպասելի չէր, չնայած այն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Հեղինակն այնպես էր գրել, որ սպասավորի կերպարը հենց ամենասկզբից էլ ընթերցողի մեջ տպավորվի որպես հանցագործ ու ընթերցողն ամենաշատը կասկածի նրան։ Սակայն դա այդպես չէր․ սպասավորի կերպարի միջոցով հեղինակը թաքցնում էր իրական մարդասպանին, քանի որ պատմության ավարտն շատ ավելի ուրիշ է, քան կարող եք պատկերացնել։ Սյուժեում լարվածություն ունեցող հատվածներն այդքան էլ շատ չէին, չնայած դրանց միջոցով պահվում էր պատմվածքի ողջ հետաքրքրությունը, որն էլ հենց ամենից շատն է գրավում դետեկտիվ ժանր ընթերցողներին։ Պատմվածքն ինձ համար ընդհանրապես ձանձրալի չէր, այլ շատ հետաքրքիր էր և հաջողված։ Իհարկե, ամենից անսպասելին հանցագործին բացահայտելու հատվածն էր՝ պատմվածքի ավարտը, որն իրոք շատ կզարմացնի բոլորիդ։

Ստեղծագործության մակդիրներ, փոխաբերություններն ու համեմատությունները․

Մակդիրներ — եռուն էներգիա, բնակելի տեսք, փաղաքուշ շարժում։

Փոխաբերություններ — Մնացած ամեն ինչում բարեկամս ամենաթափթփված էակն էր աշխարհիս երեսին։ Նրա սովորությունները կարող էին խենթացնել նրա հետ միեւնույն հարկի տակ ապրող ուզածդ մարդուն։ Գուցե վրեժի ծարավը։ Կրակի պես բոցավառվեց։

Համեմատություններ — Գուցե վրեժի ծարավը, որ մխում էր այդ դյուրաբորբոք կնոջ հոգում, կրակի պես բոցավառվեց, երբ նա տեսավ, որ իրեն վիրավորող մարդը իր իշխանության տակն է։ Եվ նա ափիս մեջ փայլեց, ինչպես կայծը։ Դուրս քաշովի կափարիչով մի փայտե արկղիկ, նման այն տուփերին, որոնց մեջ մանկական խաղալիքներ են ծախում խանութներում։ Վերջերս նա առողջացավ ու հիմա ման է գալիս, ավելի ճիշտ՝ մինչև երեկ ման էր գալիս ստվերի նման․

Questions about sleep

Have you ever stayed up all night?

I have tried to do this many times, because it is a great desire for me. However, staying awake at night has never worked for me, I always get tired and fall asleep.

Do you sometimes have problems getting to sleep? What do you do?

I have never had problems with sleep, I almost always go to sleep at my usual time.

Have you ever overslept and missed someting important?

It has happened to me many times that I have postponed my work due to long sleep, and I think it has happened to everyone at least once.

Do you take or have you ever taken sleeping pills? Did they work?

I have never taken sleeping pills, even when I couldn’t sleep at all. I think that taken sleeping pills is not right, and I will never try to drink it.

Is there any food or drink that keeps you awake, or that stops you from sleeping well?

I think the best way to stay awake is to drink water or just wash face. Because that’s how we refresh ourselves and we don’t sleep for a long time.

Are you a light sleeper or do you sleep like a log?

I’m mostly a light sleeper and I can wake up at the slightest sound.

Have you ever fallen asleep at an embarrassing moment, for example during a class?

Recently, when I was sick and not feeling well, I fell asleep on my computer for about 5-10 minutes during history class at school.

Have you ever been jet-lagged? Where were you going? How long did it take you to recover?

No, I probably never had that problem, because I rarely travel to countries with different time zones.

Have you ever ever sleepwalked or do you know anyone who sleepwalks?

Of course not, I have never sleepwalked and I don’t know anyone who has done such a thing.

Do you often have nightmares or recurring dreams?

Like everyone else, I also have bad and scary dreams, but not always. Mostly I see happy and interesting dreams.

Do you sleep with a duvet or blankets? How many pillows do you like to have?

Mostly I sleep with a duvet because it’s warmer and more comfortable for me. I have one pillow, but I like when there are a lot of pillows in the bed. For example, two, three or more.

Do you snore? Have you ever had to share a room with someone who snores? Was this a problem?

No, I have never snored or shared a room with a person who snores.

Protagonist Personality․ ENFJ-A / ENFJ-T

A Protagonist (ENFJ) is a person with the Extraverted, Intuitive, Feeling, and Judging personality traits. These warm, forthright types love helping others, and they tend to have strong ideas and values. They back their perspective with the creative energy to achieve their goals.

Գլխավոր հերոսը էքստրովերտ, ինտուիտիվ, զգայուն և դատող անհատականության գծերով անձնավորություն է: Այս ջերմ, անկեղծ տեսկները սիրում են օգնել ուրիշներին, և նրանք հակված են ունենալ ուժեղ մտքեր և արժեքներ։ Նրանք իրենց հեռանկարին աջակցում են իրենց նպատակներին հասնելու ստեղծագործական էներգիայով։

Protagonists (ENFJs) feel called to serve a greater purpose in life. Thoughtful and idealistic, these personality types strive to have a positive impact on other people and the world around them. They rarely shy away from an opportunity to do the right thing, even when doing so is far from easy.

Գլխավոր հերոսները զգում են, որ կոչված են ծառայելու կյանքի ավելի մեծ նպատակի։ Մտածող ու իդեալիստ, անհատականության այս տեսակները ձգտում են ունենալ դրական ազդեցություն այլ մարդկանց ու նրանց շրջապատող աշխարհի վրա։ Նրանք շատ հազվադեպ են խուսափում ճիշտ բան անելու հնարավորությունից, նույնիսկ երբ դա անելն այնքան էլ հեշտ չէ։

Protagonists are born leaders, which explains why these personalities can be found among many notable politicians, coaches, and teachers. Their passion and charisma allow them to inspire others not just in their careers but in every arena of their lives, including their relationships. Few things bring Protagonists a deeper sense of joy and fulfillment than guiding friends and loved ones to grow into their best selves.

Գլխավոր հերոսները ծնվում են առաջնորդներ, ինչը բացատրում է, թե ինչու են այդ անձնավորությունները շատ նշանավոր քաղաքական գործիչների, մարզիչների և ուսուցիչների մեջ։ Նրանց կիրքն ու խարիզման թույլ են տալիս ուրիշներին ոգեշնչել ոչ միայն իրենց կարիերայում, այլև իրենց կյանքի բոլոր ասպարեզներում՝ ներառյալ նրանց հարաբերությունները։ Քիչ բաները գլխավոր հերոսներին բերում են ավելի խոր ուրախության և կատարման զգացում, քան ընկերներին ու սիրելիներին առաջնորդելը դեպի իրենց լավագույն եսը։

When the whole world is silent, even one voice becomes powerful. MALALA YOUSAFZAI

Երբ ամբողջ աշխարհը լռում է, նույնիսկ մեկ ձայնը դառնում է հզոր։ ՄԱԼԱԼԱ ՅՈՒՍԱՖԶԱՅ

Speaking Up for What’s Right — Խոսելով ճշտի համար

Protagonists tend to be vocal about their values, including authenticity and altruism. When something strikes them as unjust or wrong, they speak up. But they rarely come across as brash or pushy, as their sensitivity and insight guide them to speak in ways that resonate with others.

Գլխավոր հերոսները հակված են բարձրաձայնել իրենց արժեքների մասին՝ ներառյալ իսկությունն ու ալտրուիզմը։ Երբ որևէ բան նրանց անարդար կամ սխալ է թվում, նրանք բարձրաձայնում են։ Բայց նրանք հազվադեպ են հայտնվում որպես համարձակ կամ դրդող, քանի որ նրանց զգայունությունն ու խորաթափանցությունը առաջնորդում են նրանց ուրիշների հետ խոսել ռեզոնանսային ձևերով։

These personality types have an uncanny ability to pick up on people’s underlying motivations and beliefs. At times, they may not even understand how they come to grasp another person’s mind and heart so quickly. These flashes of insight can make Protagonists incredibly persuasive and inspiring communicators.

Անհատականության այս տեսակներն ունեն մարդկանց հիմքում ընկած դրդապատճառներն ու համոզմունքները հասկանալու անսովոր ունակություն։ Երբեմն նրանք կարող են նույնիսկ չհասկանալ, թե ինչպես են մեկ այլ մարդու միտքն ու սիրտն այդքան արագ հասկանում։ Խորաթափանցության այս փայլերը կարող են գլխավոր հերոսներին դարձնել աներևակայելի համոզիչ և ոգեշնչող հաղորդակցվողներ:

Protagonists’ secret weapon is their purity of intent. Generally speaking, they are motivated by a sincere wish to do the right thing rather than a desire to manipulate or have power over other people. Even when they disagree with someone, Protagonists search for common ground. The result is that people with this personality type can communicate with an eloquence and sensitivity that are nearly impossible to ignore – particularly when they speak about matters that are close to their hearts.

Գլխավոր հերոսների գաղտնի զենքը նրանց մտադրության մաքրությունն է: Ընդհանուր առմամբ, նրանք ճիշտ բան անելու անկեղծ ցանկություն ունեն, այլ ոչ թե ուրիշ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու կամ իշխանություն ունենալու ցանկությամբ: Նույնիսկ երբ նրանք համաձայն չեն ինչ-որ մեկի հետ, գլխավոր հերոսներն այդ պահին փորձում են փնտրել ընդհանուր լեզու: Արդյունքն այն է, որ անհատականության այս տեսակի մարդիկ ուրիշների հետ կարող են շփվել պերճախոսությամբ և զգայունությամբ, որոնք գրեթե անհնար է անտեսել, հատկապես, երբ նրանք խոսում են իրենց հոգեհարազատ հարցերի մասին:

Parenthood — Որպես ծնող

Protagonists (ENFJs) bring all of their gifts to raising children, including their compassion, their resolve, and even their leadership skills. As parents, they are guided by a deep sense of purpose. Specifically, they see it as their mission to help their children grow into their best, kindest, most capable selves.

To do this, Protagonists strive to create a loving, encouraging, and supportive home life for their children. Parents with this personality type promote creativity and authenticity, freeing their children to speak their minds and be themselves. For Protagonists, one of the greatest rewards of parenthood is watching their children blossom into their unique personalities.

Life’s Most Important Lessons — Կյանքի ամենակարևոր դասերը

This doesn’t mean that Protagonists adopt an “anything goes” mindset. Like all parents, these personality types occasionally pull rank and tell their children to do something “because I said so.” In their heart of hearts, however, Protagonists want to make sure that their children do the right thing out of understanding, not blind obedience.

Protagonist parents see it as their loving duty to help their children realize their unique potential.

Protagonists You May Know — Գլխավոր հերոսներ, որոնց դուք կարող եք ճանաչել

16Personalities avatar for Barack Obama

Barack Obama

16Personalities avatar for Malala Yousafzai

Malala Yousafzai

Գրաբարյան փոխադրություն | 22.11.2022

Փոխադրե՛ք տրված հատվածները կամ ընտրե՛ք Նոր Կտակարանից՝ ձեր նախասիրությամբ։

1․ Ահա՝ ե՛լ սերմանահան սերմանել. եւ ի սերմանելն իւրում, էր որ անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն երկնից՝ եւ եկե՛ր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ո՛չ գոյր հո՛ղ բազում, եւ վաղվաղակի՛ բուսաւ: Առ ի չգոյէ՛ հիւթոյ երկրին՝ ի ծագել արեւուն տապացա՛ւ, եւ զի ո՛չ գոյին արմատք՝ չորացաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, եւ ելին փուշքն եւ հեղձուցին զնա: Եւ այլն անկաւ յերկի՛ր բարի, եւ տայր պտո՛ւղ. էր՝ որ հարիւաւո՛ր, եւ էր՝ որ վաթսնաւո՛ր, եւ էր՝ որ երեսնաւո՛ր: Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛:

Ահա եկավ սերմնացանը սերմանելու։ Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Մյուսներն ընկան ժայռոտ տեղեր, որտեղ նրանց համար շատ հող չկար, և անմիջապես ծիլ չտվեցին։ Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու քանի որ արմատ չունեին՝ չորացան։ Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը ելան ու խեղդեցին դրանց։ Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ ու սկսեցին պտուղ տալ, մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ։ Ով ականջ ունի, թող լսի։

2․ Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն: Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ:

Երկնքի արքայությունը նմանվեց մարդու, ով բարի սերմ է ցանում իր ագարակում։ Եվ մարդիկ քնեցին։ Երբ մարդիկ քնած էին, թշնամին եկավ, ցորենի մեջ մոլախոտեր ցանեց ու գնաց։ Եվ երբ խոտն աճեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևաց մոլախոտը։ Ծառայողները մոտեցան տան տիրոջն ու ասացին․
-Տե՛ր, չէ որ դու բարի սերմ էիր ցանել, որտեղի՞ց աճեցին մոլախոտերը։
Եվ նա ասաց նրանց․
-Թշնամին է արել:
Ծառաները նրան ասացին․
-Կուզե՞ս գնանք, քաղենք այն ու դեն նետենք։
Տերն ասաց նրանց․

-Ո՛չ, գուցե մոլախոտը քաղելու ընթացքում ցորենն էլ քաղեք դրա հետ։ Թույլ տվեք նրանք միասին աճեն, մինչև դրանց հնձելը։ Հնձի ժամանակ կասեմ հնձվորներին, որ առաջինը քաղեն մոլախոտը։ Կաեմ, որ հավաքեն ու վառեն, իսկ ցորենը տանեն շտեմարան։

3․ Այր մի գնացեալ ի տա՛ր աշխարհ, կոչեաց զծառայս իւր՝ եւ ետ նոցա զինչս իւր: Ումեմն ետ հինգ քանքար, եւ ումեմն երկո՛ւս, եւ ումեմն մի՛. իւրաքանչի՛ւր ըստ իւրո՛ւմ կարի, եւ գնա՛ց: Չոգաւ վաղվաղակի՝ որ ա՛ռ զհինգն, գործեա՛ց նոքաւք, եւ շահեցաւ ա՛յլ եւս հինգ: Նոյնպէս եւ որ զերկո՛ւսն շահեցաւ ա՛յլ եւս երկուս: Եւ որ զմի՛ն առ՝ գնաց փորեա՛ց զերկիր, եւ թաքոյց զարծաթ տեա՛ռն իւրոյ: Յետ բազում ժամանակի, գա՛յ տէր ծառայիցն այնոցիկ, եւ առնէ համա՛րս ի մէջ նոցա: Եւ մատուցեա՛լ որ զհինգ քանքարն առ, մատոյց ա՛յլ եւս հինգ քանքար՝ եւ ասէ. Տէ՛ր՝ հինգ քանքա՛ր ետուր ցիս, արդ ահաւասիկ՝ հինգ ա՛յլ եւս քանքար ի վերայ շահեցայ: Ասէ ցնա տէրն իւր. Ազնի՛ւ ծառայ՝ բարի՛ եւ հաւատարիմ, որովհետեւ ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմա՛ց կացուցի զքեզ. մո՛ւտ յուրախութիւն տեառն քոյ: Մատուցեալ եւ որոյ զերկո՛ւս քանքարսն առեալ էր, եւ ասէ. Տէ՛ր՝ երկո՛ւս քանքարս ետուր ցիս, ահաւասիկ երկո՛ւս եւս ա՛յլ քանքարս՝ զոր ի վերայ շահեցայ: Ասէ ցնա տէրն իւր. Ազնի՛ւ ծառայ՝ բարի՛ եւ հաւատարի՛մ, որովհետեւ ի սակաւո՛ւդ հաւատարիմ ես, ի վերայ բազմա՛ց կացուցից զքեզ. մո՛ւտ յուրախութիւն տեառն քոյ: Մատուցեալ եւ որոյ զմի՛ քանքարն առեալ էր, եւ ասէ. Տէր՝ գիտէի զի այր մի խի՛ստ ես, հնձես՝ զոր ո՛չ սերմանեցեր, եւ ժողովե՛ս՝ ուստի ո՛չ սփռեցեր. երկեա՛յ՝ գնացի եւ թաքուցի՛ զքանքարս քո յերկրի. արդ՝ աւասիկ քոյդ՝ ցքե՛զ: Պատասխանի ետ տէրն՝ եւ ասէ ցնա. Ծառա՛յ չար եւ վատ՝ գիտէիր թէ հնձեմ՝ ուստի ո՛չ սերմանեցի, եւ ժողովե՛մ՝ ուստի ո՛չ սփռեցի. պա՛րտ էր քեզ արկանել զարծաթդ իմ ի սեղանաւորս, եւ եկեալ ես՝ տոկոսեաւք պահանջէի զիմն: Արդ՝ առէ՛ք ի դմանէ զքանքարդ՝ եւ տո՛ւք այնմ որ ունիցի զտա՛սն քանքարն: Զի ամենայնի որ ունիցի՝ տացի՛ եւ յաւելցի, եւ որ ո՛չն ունիցի, եւ զոր ունիցի՛ն՝ բարձցի՛ ի նմանէ:

Մի մարդ գնալով օտար երկիր, կանչեց իր ծառային ու իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին տվեց հինգ տաղանդ, մյուսին ՝ երկու, մյուսին էլ ՝ մեկ տաղանդ, յուրաքանչյուրին իր կարողության համեմատ ու գնաց օտար երկիր։ Հինգ տաղանդ ստացողը գնաց, դրանք դրեց գործի մեջ ու շահեց ևս հինգ տաղանդ։ Նույն կերպով էլ երկու տաղանդ ստացողը . նա կրկին շահեց այդ երկուսը։ Նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց։ Երկար ժամանակ հետո, այդ ծառաների տերը եկավ ու սկսեց հաշիվ պահանջել նրանցից։ Հինգ տաղանդ ստացածը մոտեցավ ևս տալով հինգ տաղանդ ու ասաց.

Տե՜ր, դու տվեցիր ինձ հինգ տաղանդ, ես ևս հինգ տաղանդ շահեցի։

Տերը ասաց.

Ապրե՛ս, բարի ու հավատարիմ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար , ես քեզ շատ բաների վրա կմշակեմ։ Մասնակցիր քո տիրոջ ուրախությանը։

Հետո մոտեցան երկու տաղանդ ստացածը և ասաց.

Տե՜ր, դու ինձ երկու տաղանդ տվեցիր, տես ես կրկին երկու տաղանդ շահեցի։

Տերը ասաց.

Ապրե՛ս բարի և հավատարիմ ծառա։ Դու քիչ բաների մեջ եղար հավատարիմ։ Մասնակցիր քո տիրոջ ուրախությանը։

Վերջապես մեկ տաղանդ ստացածը մոտեցավ ու ասաց.

Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել ու հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել։ Այսպիսով ես վախեցա և գնացի ու քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Տես, սա էլ քոնը։

Տերն ասաց.

Չար և ծույլ ծառա, չէ՞ որ ես այնտեղ եմ հնձում, որտեղ չեմ ցանել և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ քամհարել։ Այսպիսով պետք է, որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի։

Հետո իր ծառաներին ասաց.

Վերցրե՛ք նրանից այն տաղանդը և տվե՛ք տասը տաղանդ ունեցողին։ Ով ունի, նրան ավելի կտրվի և առատություն կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածը նրանից կվերցվի։

4․ Ամէն ասե՛մ ձեզ, զի մի՛ ոմն ի ձէնջ մատնելո՛ց է զիս: Եւ տրտմեցան յոյժ. եւ սկսան ասել ցնա՝ իւրաքանչի՛ւր ոք ի նոցանէ. միթէ ե՛ս իցեմ Տէր: Նա՝ պատասխանի ետ՝ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա՛ մատնելոց է զիս: Որդի մարդոյ երթա՛յ՝ որպէս գրեալ է վասն նորա. Բայց վա՛յ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռս որդին մարդոյ մատնեսցի: Լաւ էր նմա՝ թէ չէ՛ր ծնեալ մարդն այն: Պատասխանի ետ Յուդա՝ որ մատնելոցն էր զնա՝ եւ ասէ. Միթէ ե՛ս իցեմ վա՛րդապետ: Ասէ ցնա. Դո՛ւ ասացեր:

-Ասում եմ ձեզ, ձեզնից մեկն ինձ մատնելու է։

Նրանք տխրեցին ու նրանցից յուրաքանչյուրը սկսեց նրան հարցնել․

-Տե՛ր, միթե՞ ես եմ։

Նա էլ պատասխանեց․

-Ձեզանից ով իր ձեռքն ինձ հետ մտցնի ամանի մեջ, ինձ կմատնի։ Ճիշտ է, մարդու որդին պետք է մեռնի, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով մարդու որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդն ինքը ծնված չլիներ։

Հուդան, ով մատնելու էր նրան, հարցրեց․

-Միթե՞ այդ մարդը հենց ես եմ, վարդապե՛տ։

Նա ասաց․

-Դու ինքդ ասացիր դա։

Seniors recherchent jeunes pour colocations․ Տարեցները փնտրում են սենյակ երիտասարդների համար

Se loger en échange de services. L’initiative, proposée par une association de Compiègne, séduit étudiants et personnes âgées.

Կացարան՝ մատուցած ծառայությունների դիմաց։ Նախաձեռնություն, որը առաջարկվել է Կոմպիենի ընկերության կողմից, որը գրավում է ուսանողներին և տարեցներին:

Le principe est simple : loger des étudiants chez des personnes âgées en échange d’une présence active ou de services rendus… Un échange de bons procédés pour trouver un logement que propose l’association Ensemble 2 générations, présidée par Blandine Lavoine, dans le Compiégnois, depuis bientôt deux ans, et qui rencontre de plus en plus de succès.

Սկզբունքը պարզ է․ ուսանողներին տեղավորել ծեր մարդկանց հետ նրանց ակտիվ ներկայության կամ մատուցած ծառայությունների դիմաց․․․ Փորձի լավ փոխանակում, որն առաջարկում են Անսամբլ ընկերության 2-րդ սերունդները։ Բլանտին Լավուանի գլխավորությամբ, Կոմպիենյոյում, համարյա երկու տարի, որն ավելի ու ավելի մեծ հաջողություն է ունենում։

Une colocation intergénérationnelle qui repose sur trois formules différentes : le logement gratuit pour le jeune, qui devra en contrepartie être présent six jours sur sept et au moins deux week-ends par mois; un logement économique où l’étudiant, en échange d’un loyer très modeste, rendra plusieurs services décidés d’avance; ou encore un logement solidaire où l’étudiant paie un loyer classique — mais moins cher que sur le marché — en échange d’une présence et de services spontanés.

Միջսերունդային կացությունը հիմնված է երեք տարբեր բանաձևերի վրա․ անվճար կացարան երիտասարդների համար, ովքեր պետք է ներկա լինեն շաբաթական վեց օր ու ամսական առնվազն երկու շաբաթ և կիրակի․ մատչելի կացարան, որտեղ ուսանողը շատ համեստ վարձավճարի դիմաց կմատուցի նախապես որոշված մի քանի ծառայություններ, կամ նույնիսկ համակցված կացարան, որտեղ ուսանողը վճարում է ընդունված վարձավճար՝ ավելի մատչելի, քան շուկայում՝ ներկայության և չնախատեսված ծառայությունների դիմաց։

« C’est à la carte, mais tout est décidé au préalable. Et avant tout aménagement, je vois si les profils peuvent coller ensemble », détaille Blandine Allavoine. Un contrat est ainsi établi permettant d’encadrer et d’assurer un suivi de cette colocation « intergénérationnelle ». L’objectif est simple : répondre non seulement à un besoin des jeunes qui ont de plus en plus de mal à se loger, mais aussi pallier aux demandes des personnes retraitées. « Certaines d’entre elles ont des difficultés financières et ce loyer peut être un bon complément. D’autres au contraire ont juste besoin d’une présence dans leur maison devenue trop grande. Et cela rassure les enfants… » Et la formule séduit : déjà une vingtaine de personnes ont fait appel à ses services.

Ընտրությունը կատարվում է համաձայն փաստաթղթի, բայց լինում են դեպքեր ըստ նախնական պայմանավորվածության։ Բայց մինչև տեղավորումը ես տեսնում եմ, թե արդյոք այդ մարդիկ կարող են համատեղ ապրել, — մանրամասնում է Բլանդին Ալլավուանը։ Այսպիսով՝ կնքվում է պայմանագիր, թույլ տալով ապահովել անվտանգությունը և վերահսկել այս միջսերունդների ընդհանուր բնակեցումը։ Նպատակը պարզ է՝ ոչ միայն բավարարել երիտասարդների կարիքները, որոնց համար գնալով դժվարանում է բնակարան գտնելը, այլ նաև բավարարել թոշակառուների պահանջները։ Նրանցից շատերն ունեն ֆինանսական դժվարություններ, իսկ այս վարձավճարը կարող է լավ հավելում լինել։ Իսկ ահա մյուսներին, ընդհակառակը, պարզապես ներկայություն է անհրաժեշտ իրենց տանը, որն իրենց համար չափազանց մեծ է դարձել։ Ու դա հանգստացնում է երեխաներին․․․ մոտ քսան հոգի է դիմել այս ծառայություններին։

A l’agglomération de la région de Compiègne (ARC), on salue l’initiative : « C’est vraiment une bonne chose. A Compiègne, nous manquons de places pour les étudiants. Cette association est une parfaite réponse à ce besoin car c’est du gagnant-gagnant. Raison pour laquelle nous la soutenons », lance Michel Le Carrérès, délégué aux questions sociales et à l’insertion à l’ARC. Même écho pour sa collègue Marie-France Gibout qui nuance cependant : « Cela crée du lien. Mais il ne faudrait pas pour autant que cela remplace des métiers déjà existants comme les aides-soignantes… »

Կոմպիենի (ARC) տարածաշրջանի ագլոմերացիայում ողջունում ենք այդ նախաձեռնությանը։ Սա իսկապես լավ ընտրություն է։ Կոմպիենում ուսանողների համար սենյակները սպառվում են։ Այս ընկերությունը կատարյալ պատասխան է այս անհրաժեշտությանը, քանի որ այն փոխշահավետ է։ Ահա պատճառը, թե մենք ինչու ենք աջակցում դրան, — ասում է Միշել Լե Կարրեսը` ARC-ի սոցիալական հարցերի և ինտեգրման հարցերով պատվիրակը: Նույն ձևով է արձագանքել իր գործընկեր Մարի-Ֆրանս Գիբուին, ով, սակայն, որակավորում է, — Դա կապն է ստեղծում։ Բայց սա չպետք է փոխարինի գոյություն ունեցող մասնագիտություններին, ինչպիսին խնամակալներն են…:

Միջազգային իրավունք

1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։
2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։

Միջազգային քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ։ Դրա ամենատարածված ձևերն են՝ ռետորսիան, ռեպրեսալիան, սատիսֆակցիան և ռեստորացիան։

Միջազգային նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ։ Դրա տեսակներն են՝ ռեպարացիան, ռեստիտուցիան, սուբստիտուցիան։

3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։ Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Սկզբունքներն են․

  • ինքնիշխան հավասարության
  • պետությունների ներքին գործերին չմիջամտելու
  • ուժի և ուժի սպառնալիքի կիրառման
  • վեճերի խաղաղ լուծման
  • միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման
  • տարածքային ամբողջականության
  • իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման
  • համագործակցության
  • մարդու իրավունքների հարգման
  • սահմանների անխախտելիության և այլն

Թափանցիկ շշեր: Արամ Պաչյան

  1. Կարդացե´ք պատմվածքը:
  2. Գրե´ք ձեր հիմնավորված կարծիքը պատմվածքի մասին:

Ստեղծագործությունն ինձ համար այնքա՛ն հետաքրքիր էր, այնքա՛ն հուզիչ և յուրահատուկ, որ կարդալու ընթացքում ոչ մի ավելորդ կամ ձանձրալի հատվածի չեմ հանդիպել ու մինչև վերջ անհամբերությամբ և սիրով ընթերցել եմ։ Ստեղծագործության իրադարձություններից ինձ համար պարզ դարձավ, որ Արամ Պաչյանը ժամանակակից գրող է, և կարծում եմ՝ որպես արդիական թեմա և հասարակական մեծ խնդիր շատ լավ թեմա է ընտրել գրելու համար։ Ըստ իս՝ յուրաքանչյուր հեղինակի միտք պետք է լինի այնպիսին, որ դուր գա ընթերցողներին, իսկ Արամ Պաչյանն ընտրելով արդի թեմա, գրելով պարզ և համառոտ, ստացել է շատ գեղեցիկ պատմվածք։ Ըստ իս՝ ստեղծագործության ասելիքը կայանում էր նրանում, որ ինչպիսին էլ լինեն մեր ծնողները, մենք նրանց պետք է ընդունենք հենց այնպիսին, ինչպիսին նրանք են։ Քանի որ մենք չենք կարող փախչել մեր իրականությունից, ինչ էլ անենք։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ երիտասարդ տղան, որքան էլ ատում էր, երբ հայրը խմում էր ու ավելի խորացնում իր հիվանդությունը, միևնույն է փորձում էր համակերպվել հոր վիճակի հետ, քանի որ արդեն շատ ուշ էր ու հիվանդությունն ամենավատ կետում էր։ Ցանկացած պահին կարող էր հանկարծ գալ ու տեսնել, որ հայրն ուշագնաց է եղել և արնահոսում է, ոչինչ չէր կարող անել բացի օգնելուց։ Որքան էլ նա չէր սիրում հորն ու իր խմելու հանդեպ մեծ սերը, նա փորձում էր համակերպվել դրա հետ, օգնում էր հորը։ Պատմվածքն ինձ շաա՛տ դուր եկավ, քանի որ այն ընդհանրապես չէր ձանձրացնում, միայն ամեն պահի նոր հետաքրքրություն էր առաջացնում ընթերցողի մոտ։

Ստեղծագործության պատկերավորման միջոցները․

Համեմատություններ — Տուն ենք վերադառնում  սիրահարների պես գրկախառնված։ Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված: Արյունը տեղական հյութերի պես ջրիկ է: Կարագի պես փափուկ է գնում: Ես խելառի պես հարձակվում եմ շշերի վրա։ Սիրտս ցամաքում մահացող ձկան պես թպրտում է: Սենյակում փշրված շշերը  շնաձկան ատամների պես սուր եզրեր ունեն: 

Փոխաբերություններ — Սիրտս ցամաքում մահացող ձկան պես թպրտում է: Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու: Հայրս ընկնում է անկողին: Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի։