Հայոց լեզու․ 31․01․2023

Լրացրե՛ք։

1․ Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝ սեղան, աթոռ, պատ։
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, շուն, կատու։
  • երևույթներ, օրինակ՝ կարոտ, սեր, հոգնածություն։
  • անձինք, oրինակ՝ տղա, կին, Կարինա։

2․ Ի՞նչ հարցերի են պատասխանում գոյականները։

Պատասխանում են ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։

3․ Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • անձ և ոչ անձ
  • հատուկ և հասարակ
  • թանձրացական և վերացական

4․ Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։

5․ Հոգնակի թիվը կազմվում է եր, ներ մասնիկների միջոցով։

6․ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը։ Օրինակներ՝ պատեր, ծառեր, տներ։

Բազմավանկ բառերին ավելանում է ներ վերջավորությունը։ Օրինակներ՝ պատուհաններ, ծաղիկներ, աղջիկներ։

5․ Շեղումներ կանոններից․

  • գառներ
  • հարսներ
  • դռներ
  • մատներ

6․ Ճիշտ դասավորեք պարբերությունները։

1. Հայաստանի տարածքում գծանկարչության ամենահին նմուշներից են Արագած լեռան վրա, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր պահպանված ժայռուսպատկերները:

2. Գծանկարչությունը կերպարվեստի հին տեսակ է․ քարանձավների պատերին հնագույն նկարիչների թողած նկարները, հին հունական սկահակների պատկերներն ու գծանկարները, վերածննդի հռչակավոր վարպետների փորագրություններն ու գծանկարները գրաֆիկական հիասքանչ ստեղծագործություններ են:

3. Հետագայում գծանկարչությունը նոր վերելք ապրեց Հովնաթանյանների, ապա Հ. Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի արվեստով։

4. Իսկ հին և միջին դարերից մեզ հայտնի են որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձաններ, որոնք վկայում են, թե ինչպիսի կատարելության էր հասել այն ժամանակ հայկական գծանկարչությունը:

Պարբերությունները նշող թվերի դասավորության ո՞ր տարբնրակն է համապատասխանում տեքստի տրամաբանական և քերականական ճիշտ կառուցվածքին:

1) 1, 3, 4, 2

2) 2,4,3,1

3) 3,2,4,1

4) 2,1,4,3

7․ Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասպանում է, մյուսը՝ ոչ։ Ընդգծիր ճիշտ բառը։

ա. Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը։

բ. Ով իր խղճմտանքի դեմ է գործում, չի կսրող նրա խայթոցից (1. զերծ, 2. զուրկ) լինել. խղճի խայթը մահվանից էլ խիստ է:

գ. Բարեկամության օրենքը հաստատվում ու (1․ պահպանվում է, 2. պաշտպանվում է) հավատարմության մեջ. ուր հավատարմություն չկա, այնտեղ չկա և բարեկամություն:

դ. Մարդկանց վնասող բազում չարիքներ սովորաբար առաջ են գալիս (1. թույր, 2. թյուր) կասկածներից։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշա:

1) ա-2, բ-1, գ-1, դ-2

2) ա-2, բ-2, գ-1, դ-1

3) ա-1, բ-2, գ-2, դ-1

4) ա-1, բ-1, գ-1, դ-2

Առաջին աշխարհամարտի պատճառներն ու նպատակները

Առաջին աշխարհամարտի պատճառները

Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառներից մեկը արդյունաբերական քաղաքակրթության ճգնաժամն էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում արդյունաբերական քաղաքակրթությունը․ դա այն է, որի ժամանակ մարդն աշխատանք կատարելիս գործ ունի հիմնականում մեքենաների հետ և ենթարկվում է դրանց աշխատանքի ռիթմին, երբ աշխատանքի մեջ էներգիան օգտագործվում է արհեստական աղբյուրներից։ Արդյունաբերական քաղաքակրթությունը հիմնականում ընդգրկում էր Եվրոպան և Ամերիկան։ Այն ձևավորվել է Եվրոպայում։ 20-րդ դարի սկզբին ակնհայտ դարձավ, որ Եվրոպայում կուտակվել են չլուծված լուրջ հակասություններ, որոնց պատճառով կարող էր կործանվել արդյունաբերական քաղաքակրթությունը։ Իսկ որո՞նք էին այդ ճգնաժամի գլխավոր պատճառները։ Ճգնաժամի հիմքը շուկայական տնտեսության մեծ թռիչքն էր։ Համաշխարհային տնտեսության զարգացումը մրցակցություն առաջացրեց տարբեր երկրների միջև հայրենական ապրանքների սպառման շուկաների համար։ 19-րդ դարի վերջին բաժանվեց մեծ տերությունների միջև եղած տարածքները։ Իսկ արդեն 20-րդ դարում այն վերաբաժանելու համար սկսվեց մեծ պայքար, ու հենց դա էլ արդյունաբերական քաղաքակրթության ճգնաժամին տվեց համաշխարհային բնույթ։ Աշխատանքը մեքենայացնելու պատճառով, մարդկանց մեծ մասը՝ բանվորությունը, սկսում է ապրել դժվարությունների և դաժան մրցակցության մեջ։

Առաջին աշխարհամարտի մասնակիցների նպատակները

Գերմանական կայսրությունը ձգտում էր գրավել Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, լեհական հողերը, ուզում էր գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի կարծիքով՝ այս ամեննն իրագործելուց հետո կարող էր ստեղծվել Գերմանիայի համաշխարհային գերիշխանություն։

Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ուզում էր գրավել Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանին պատկանող լեհական հողերի մի մասը, ինչպես նաև գերիշխելու Սև ծովում։

Իտալիայի նպատակն էր Ավստրո-Հունգարիայից վերցնելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, գրավելու Ալբանիան, հողեր Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները ու ուզում էր գերիշխել Միջերկրական ծովում։

Մեծ Բրիտանիան նպատակ ուներ ջախջախելու իր մրցակից Գերմանիային, մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային ու ամրապնդվել Եգիպտոսում։

Իսկ Ֆրանսիան մտադիր էր ետ վերցնել 1871 թվականին Գերմանիային զիջած իր տարածքները (Էլզասը և Լոթարինգիան), ուզում էր գրավել Հռենոսի ձախ ափը, նվաճել Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական շատ գաղութներ։

Ռուսաստանն ուզում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, ուզում էր իր գերիշխանությունը տարածել բալկանյան երկրներում, մասնատել Օսմանյան տերությունը, գրավել Արևմտյան Հայաստանը, հասնել մինչև Միջերկրական ծով։

Օսմանյան տերությունը փորձում էր մասնատել Ռուսաստանը, նրանից էլ գրավելու Արևմտյան Հայաստանը, Վրաստանը, ողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, ինչպես նաև Իրանի Ատրպատականը։ Թուրքերն ունեին ծրագիր Հայաստանի հայաթափման ու ժողովրդի զանգվածային ոչնչացման վերաբերյալ։

Իսկ ահա Հայաստանը, Սերբիան, Չեռնոգորիան և այլ երկրներ աշխարհամարտում հետապնդում էին ազատագրական նպատակներ։

Երբեք մի՛ հրաժարվեք ձեր երազանքներից․ Never Give up on Your Dreams

Boldly go in the direction of your dreams. Stand tall and show the world what you are made of. When the world beats you down, find a reason to get back up again. Never give up on the success.

Համարձակորեն գնացեք ձեր երազանքների ուղղությամբ։ Կանգնեք ու ցույց տվեք աշխարհին, թե ինչից եք ստեղծված։ Երբ աշխարհը ձեզ տապալի, գտեք մեկ պատճառ ոտքի կանգնելու համար։ Երբեք մի՛ հրաժարվեք հաջողությունից։

Try, try, try and try again. Feed your mind ideas of success, not failure.

Փորձեք, փորձեք, փորձեք և նորից փորձեք։ Ձեր միտքը լցրեք հաջողության, ոչ թե ձախողման գաղափարներով։

Remember, the only way you can fail is if you give up. Every time you fail, you come one step closer to success.

Հիշե՛ք, որ ձախողվելու միակ ճանապարհը հանձնվելն է։ Ամեն անգամ, երբ ձախողվում ենք, դուք ևս մեկ քայլով մոտենում եք հաջողությանը։

You are not scared; you are courageous. You are not weak; you are powerful. You are not ordinary; you are remarkable.

Դուք չեք վախենում․ դուք խիզախ եք։ Դուք թույլ չեք, դուք հզոր եք։ Դուք սովորական չեք, այլ աչքի ընկնող եք։

Do not back down, do not give up.

Մի՛ նահանջեք, մի՛ հանձնվեք։

When you look back on your life, don’t have regrets. Believe in yourself, belief in your future, you will find your way.

Մի՛ զղջացեք, երբ ետ եք նայում ձեր կյանքին։ Հավատացե՛ք ինքներդ ձեզ, հավատացեք ձեր ապագային, դուք կգտնեք ձեր ճանապարհը։

A fire burning inside you is mighty; it is waiting to burn bright. You are meant to do great things.

Ձեր ներսում վառվող կրակը հզոր է․ այն սպասում է, թե երբ է բոցավառվելու։ Դուք նախատեսված եք մեծ գործեր անելու համար։

Following your dreams can be both terrifying and exciting. 

Ձեր իսկ երազանքներին հետևելը կարող է լինել և՛ սարսափելի, և՛ հուզիչ։

Courage is facing fear. Fear of failure holds most people back. You are not most people. 

Քաջությունը կանգնած է վախի հետ։ Անհաջողության և ձախողվելու վախը ետ է պահում մարդկանց մեծ մասին։ Սակայն դուք մարդկանց այդ մեծ մասը չեք։

Persist and persuade others about your plans, as they are real. Nobody can do this but you. Nobody will get in the way of our dreams.

Համառեք ու համոզեք ուրիշներին ձեր ծրագրերի մասին, քանի որ դրանք իրական են։ Բացի ձեզնից դա ոչ ոք չի կարող անել։ Ոչ ոք չի խանգարի, որպեսզի հասնենք մեր երազանքներին։

Most people master the obvious; you create something that wasn’t there before. It’s bold, it’s beautiful, and it’s you.

Մարդկանց մեծ մասը տիրապետում է ակնհայտին․ դուք ստեղծում եք մի բան, որը նախկինում չկար։ Դա համարձակ բան է, գեղեցիկ է, և դա դու ես։

Give it your best, and your dreams will come to life. Success is yours.

Տրվեք դրան լավագույն ձևով, և ձեր երազանքները կյանքի կգան։ Հաջողությունը ձերն է։

Go for your dreams; it is your turn.

Գնացեք ձեր երազանքների հետևից․ հերթը ձերն է։

Դիտարկումներ ձմեռային ճամբարի մասին

Այս տարի ձմեռային ճամբարը տևեց երեք շաբաթ։ Երեք շաբաթվա ընթացքում ունեցել ենք հետաքրքիր հանդիպումներ, իրականացրել ենք շատ ուսումնական նախագծեր, միասին խաղացել ենք տարբեր ուսուցողական խաղեր, ինչպես նաև այցելել մյուս ջոկատներ։ Ըստ իս՝ նախորդ երեք շաբաթներն անցել են շատ արդյունավետ, քանի որ ճամբարային օրերի ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել դասերի փոխարեն զբաղվել հետաքրքիր գործունեությամբ, որն ըստ իս՝ շատ կարևոր և ցանկալի է ինձ և իմ հասակակիցների համար։ Ձմեռային ճամբարն ունի նաև վատ կողմեր, չնայած դրանք մեզ չեն խանգարում մեծ հետաքրքրությամբ մասնակցելու ուսումնական ճամբարին։ Օրինակ՝ ամառային ճամբարների ընթացքում կարողանում ենք ճամփորդել ուր ցանկանում ենք, իսկ ձմռանը, ցուրտ եղանակի պատճառով չենք ունենում այդ հնարավորությունը։ Չնայած, ինձ համար շատ ավելի հետաքրքիր են ձմեռային ճամփորդությունները, օրինակ՝ սահնակով, չմուշկներով, քաղաքում չգտնվող հեռու վայրեր այցելելը հենց այս ցուրտ եղանակին։ Իսկ առհասարակ, ճամբարը գրեթե բոլոր երեխաների համար գերադասելի է, քանի որ բոլորն էլ ուզում են դպրոց գալով զբաղվել միայն ուսումնական խաղերով, նախագծերով, հանդիպումներ-քննարկումներով, ճամփորդություններով և այլն։ Մեր դպրոցի ուսումնական ճամբարի ամենալավ կողմերից մեկն այն է, որ սովորողն ունենում է ազատ ընտրության հնարավորություն ջոկատավարի հարցում, ընտրում է այն ուսուցչին, ում հետ պետք է անցկացնի իր ճամբարային մի քանի շաբաթը։

Այս ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում հիմնականում զբաղվել ենք ինտելեկտուալ խաղեր խաղալով, այցելել ենք մեր դպրոցի կրտսեր սովորողներին, ինչպես նաև ավագ դպրոցի մի քանի այլ ջոկատներին։ Ըստ իս՝ այս տարվա ճամբարն ամենահետաքրքիրներից էր, քանի որ ունեցել ենք շատ ուրախ, անմոռանալի, հետաքրքիր պահեր։ Գրեթե ամեն օր իրականացրել ենք մեկ կամ մի քանի նախագծեր, որոնք են՝ խոհանոցային աշխատանքները, այցելությունները, հանդիպումները, ֆիզկուլտուրայի և պարի դասերը, և իհարկե ուսումնական խաղերը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ենք ունենում մի քանի շաբաթ զբաղվել միմիայն այսպիսի նախագծերով, չենք հոգնում, և իհարկե սիրով մասնակցում ենք բոլոր ուսումնական գործունեություններին։

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Կրթահամալիրում ճամբարային օրեր են, և մենք՝ սովորողներս, մասնակցում ենք ճամբարային գործողություններին՝ ճամփորդություններ, նախագծեր, խաղեր, մարզումներ, հանդիպում-քննարկումներ և այլն։ Արդեն ավարտվել է ճամբարային առաջին ուսումնական շաբաթը, իսկ այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրել ենք իրականացնել շատ նախագծեր, ինչպես նաև պլանավորել ենք մեր մյուս անելիքները։ Մեր ճամբարային սիրելի նախագիծը դարձավ «Անհատական ինտելեկտուալ խաղը», որը խաղում ենք գրեթե ամեն օր՝ բաժանվելով թիմերի։ Խաղը բաղկացած է շատ թեմաներից, որոնք ընտրում ենք մենք, օրինակ՝ մաթեմատիկա, Ֆրանսիա, ֆուտբոլ, երաժշտություն, պատմություն և այլն։ Շաբաթվա ընթացքում ունեցել ենք նաև մարմնամարզության մեկ դաս, ունեցել ենք քննարկում ընկեր Հասմիկի հետ՝ քննարկելով նախորոք դիտված ֆիլմը սևամորթների ու սպիտակամորթների մասին։ Ինչպես նաև այցելել ենք ինժեներատեխնիկական լաբարատորիա, որտեղ ընկեր Գնելը մեզ պատմել է հետաքրքիր սարքերի, այդտեղի իրենց գործունեության մասին, նաև քննարկել ենք Հայաստանի եռաչափ քարտեզի տեսքը, թե այն ինչպես պետք է պատրաստենք։ Ունեցել ենք ազգային պարի դասաժամ, ռազմամարզական պարապմունք, իսկ շաբաթվա վերջում նաև ֆուտբոլային հանդիպում։ Այս շաբաթ չճամփորդեցինք, սակայն հետաքրքիր ճամփորդություններ ենք նախատեսել հաջորդ շաբաթվա համար։