Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան. Մաս 2

1․ Կարդացե՛ք պոեմի 4-7-րդ սուրահները, անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ապարոշ — թագ

քղանցք — փեշ

2․Դո´ւրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

1․Եվ ի՞նչ է փառքը. – այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

  • որտեղ արտահայտված մտքերի հետ դուք համաձայն եք։

1․Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ:

Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ:

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ, Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:

2․Եվ ի՞նչ է փառքը. – այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

3․ Դո՛ւրս գրեք 5-ական պատկերավորման միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիրներ — չար իշխանություն, հրեղեն սուր, հեգ սիրտ, աստղաբիբ երկինք, կախարդ ուղի։

Համեմատություններ — Գիշերն ահարկու` և սև, և հսկա մի չղջիկի պես թևերը փռեց։ Եվ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին։ Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին: Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես Հետևում են քեզ։ Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս։

Փոխաբերություններ — Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում, Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում: Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն, Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում: Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան

1․ Կարդացե՛ք պոեմի 1-3-րդ սուրահները և անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ջեննաթ — դրախտ

քյոշք — ապարանք

անդուլ — անդադար

զազիր — կեղտոտ

սնար — անկողնու գլխատեղը

շեղջ — կույտ

խորշակ — տաք քամի

նանրամիտ — անիմաստ մտքեր ունեցող

տոչորվել — վառվել

դժնյա — դաժան

անխոնջ — չհոգնող

կաթոգին — սիրալիր, շատ սիրով

2․ Համացանցից դո՛ւրս գրեք Աբու ալ-Ալա ալ -Մաարրի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրիր եք համարում։ / Աբու ալ-Ալա ալ -Մաարրիի կերպարն ընկած է այս հերոսի ստեղծման հիմքում/։

Աբու ալ-Ալա ալ-Մաարրին ծնվել է Մաարրաթ ալ-Նուման գավառական քաղաքում։ Փոքր տարիքում զրկվել է իր տեսողությունից։ Եղել է արաբ բանաստեղծ և փիլիսոփա։ Ալ-Մաարրին իր բանաստեղծական և արձակ ստեղծագործություններում մեջբերումներ է անում աստվածաբանական, փիլիսոփայական, գրականական և մուսուլմանական պատմություններից։ Ալ-Մաարրին աչքի էր ընկնում լսածն անգիր անելու և հիշելու զարմանալի կարողությամբ։ Նրա ստեղծագործություններից մի քանիսն են պահպանվել։ Բաղդադում մեկ տարուց փոքր-ինչ ավել մնալուց հետո, լսելով մոր հիվանդության մասին ստացած լուրը, վերադառնում է հայրենիք։ Սակայն նախքան իր՝ ան-Նուման հասնելը, մայրն արդեն մահացած է լինում։

3․Դուրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

  • որտեղ արտահայտված մտքերի հետ դուք համաձայն եք։

1․Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, 
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, 
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած:

2․Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, 
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

3․Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, 
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

4․Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, 
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

5․Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
 Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

4․ Դո՛ւրս գրեք 5-ական պատկերավորման միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Փոխաբերություն — Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն։ Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Մակդիր — Անուշ ղողանջ, զմրուխտյա հեռու, գոհար աստղեր, վառ երազներ, անուշ գազելներ։

Համեմատություն — Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես։ Ատում եմ սերը` մահու պես անգութ։ Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ։ Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով։ Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման։

Սաադիի վերջին գարունը: Ավ. Իսահակյան

1. Կարդացե´ք ստեղծագործությունը:

2.Դո´ւրս գրեք, որքան հնարավոր է շատ, պատկերավորման միջոցներ՝ մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ:

Մակդիրներ — անհամար գարուններ, ճերմակ շղարշներ, լուսեղեն աչուկներ, անվախճան արբեցում, սիրավառ արբեցում, գիշերագեղ մազեր, կայծակե թրեր, լուսնկա մարմին, շնորհագեղ աղջիկներ, կախարդված աշխարհ, դյութական գավազան, քաղցր բռնություն, վարդաբույր ձայն, իմաստուն թախիծ։

Համեմատություններ — «Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է բանում առավոտյան հովիկին»։ Եվ տեսավ աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ Դամասկոսի թավիշ աղջիկներին, լուսնկա մարմնով, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով… — Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես։

Փոխաբերություններ — «Ինչպես մատաղ աղջիկը ժպտում է գգվող սիրականին, այնպես էլ վարդը իր շրթներն է
բանում առավոտյան հովիկին»։ Թեև շատ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին այրերով և ականջով երազի՝ տեսնում էր ու լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը։ Երգում էին բլբուլները՝ գորշ զգեստ հագած և լուսեղեն աչուկներով երգում էին իրենց
դյութական սիրո կրակով կրակված,— ու երգում էին Սաադիի սրտի մեջ։ Եվ տեսավ
աշխարհը իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ — Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ։

3.Դո´ւրս գրեք ձեզ դուր եկած հատվածը:

Նայեց այնպես զարմացած և սքանչացած.
— Այո՛, հրաշք է աշխարհք, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի։
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամն եմ տեսնում աշխարհը.— աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող։

— Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան։

4.Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:

Ըստ իս՝ հեղինակը ստեղծագործության միջոցով փորձում էր ընթերցողին բացատրել, թե որքան գեղեցիկ ու հրաշալի է կյանքը, աշխարհը, քանի որ պատմվածքի ողջ ընթացքում Սաադին հիանում էր բնությամբ։ Որքան էլ նա ծեր էր, միևնույն է տեսնում էր աշխարհի գույները, նրան դեռ գրավում էր ամեն բան, նույնիսկ ամենաչնչին բանին նա հիացմունքով էր նայում։

Հավերժական սերը։ Ավետիք Իսահակյան

1․Կարդացե՛ք ստեղծագործությունը։

2․Դո՛ւրս գրեք անծանոթ բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։

լուսակերտ — լույսից կերտված

բամբիշ — թագուհի

ձյունաթույր — ձյան գույն ունեցող

մանկլավիկ — սպասավոր

ձեղուն — տանիք

թալկանալ — ուժասպառ լինել

3․Դո´ւրս գրեք ձեզ դուր եկած հատվածը:

Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.

Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին

Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:

_______________________________

Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով

Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,

Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով

Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:

4․Դո՛ւրս գրեք 5-ական մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Մակդիրներ — նազուկ պուրակներ, հրաշագեղ բամբիշ, փերուզ ծով, ձյունաթույր փրփուր, ոսկեհեր նաժիշտներ

Համեմատություններ — այնպե՛ս փրփուր ձյունաթույր, ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի: Եվ արծաթյա կարապի պես լուսնկան։ Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ, ինչպես լուսնի շողակաթը թավիշի։ Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում։ Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:

Փոխաբերություններ — շատրվաններն հուրհրում են կրակներ, կխորտակվի ապարանքըս գեղանի, ժամանակը իր վախճանին կհասնի, իր հրեղեն սերն ու շունչը ներարկում, և մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:

Արևի մոտ։ Ավ Իսահակյան

1. Կարդալ պատմվածքը։

2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

գիշերահավ — գիշերային թռչուն

անգութ — անխիղճ

3. Ինչպիսի՞ հակադրություններ կային պատմվածքում։

Հարուստները շատ անտարբեր անցան տղայի կողքով, իսկ աղքատ ընտանիքը նրան խնամեց: 

Ստեղծագործության սկզբում Իսահակյանը ցուրտն էր նկարագրում, վերջում՝ ջերմությունը: 

4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները:

Ստեղծագործության մեջ մարդկանց երկու տարբեր աշխարհներն էին՝ հարուստները և աղքատները: Հարուստները բնութագրվում էին որպես անխիղճ, չար ու վատ մարդիկ, իսկ աղքատ ընտանիքը հակառակն էր՝ շատ բարի, ազնիվ, հոգատար ու առատաձեռն էին ընտանիքի անդամները:

5. Կարծիքը պատմվածքի մասին:

Կարծում եմ, որ արևի մոտ գնալով պատմվածքի հերոսը փորձում էր գտնել իրական ջերմությունը: Իսկ երբ նա այցելեց այդ տուն, կարծես հասկացավ, որ հասել է իր ուզածին ու գտնվում է հենց արևի սրտում: Այս ամենով հեղինակն ուզում էր ապացուցել, որ բացի իրական ջերմությունից կա նաև այլ ջերմություն՝ դա մարդկային հոգու ջերմությունն է: Մարդն իրական հոգու ջերմությունը զգում է այն ժամանակ, երբ ստանում է ուշադրություն, սեր, հարգանք և հավասարություն իր հարազատների կողմից:

Ստեղծագործությունը՝ Այստեղ:

Իմ աղոթքը | Ավ. Իսահակյան

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

Ավետիք Իսահակյան. Մոր սիրտը

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնացմորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…

Ավետիք Իսահակյան. Բինգյոլ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով – ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պա˜ղ – պա˜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի.
Ծուփ – ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,- սիրտըս չի բացվի,
Ինձ ի˜նչ, ավա˜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո րն է ճամփան Բինգյոլի: