Մեր բանաստեղծների մեծ սերերը

Դանիել Վարուժան և Արաքսի

Դանիել Վարուժանն ու Արաքսին հանդիպեցին, երբ պոետը նոր էր վերադարձել Բելգիայի Գենտ համալսարանում ուսանալուց: Այնտեղ նա  ունեցել էր սիրո մի տխուր պատմություն, որի հետևանքով պոետը դառնագին տողեր էր նվիրել այդ անծանոթ կնոջը.

«Բերնիս վրա համբույրն իր ուրիշ համբույր մ՛համբուրեց.

Սիրտը սրտիս վրա ուրիշ սըրտի մ՛համար բաբախեց:

Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ՝

Իր մարմինեն ես օտար անկողին մ՛հոտը առի»:

Տողերից զգացվում է, որ խոսքը դավաճանության մասին է: Վարուժանն այս դժվար ապրումներով աշխատանքի է անցնում հայրենի Բրգնիկ գյուղում, որտեղ հարուստ ընտանիքում ֆրանսերենի մասնավոր ուսուցիչ է աշխատում: Հենց այստեղ էլ նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Արաքսիին, որն էլ  հետագայում դառնում է բանաստեղծի կինը:

Արաքսին մեծահարուստ ընտանիքից էր, ուներ լավ կրթություն, զարգացած էր, կարդացած: Ծնողներն ուսուցչին  հարմար թեկնածու չեն դիտարկում ամուսնության համար: Եվ Արաքսիի կամքին հակառակ՝ նշանադրում են մի թուրք էֆենդիի հետ: Այս փաստից ցնցված՝ Արաքսին նամակ է գրում Վարուժանին.

«Ոչ ոք չի կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Այս նամակը հենց նշանադրության օրը պատահաբար ընկնում է թուրք փեսացուի ձեռքը: Կարդալով այս տողերը և տեսնելով հարսնացուի արցունքոտ աչքերը՝  նա հասկանում է, որ Արաքսիի միակ սերը Վարուժանն է: Երիտասարդը շնորհավորում է Վարուժանին և Արաքսիին՝ մաղթելով նրանց երջանկություն: Շուտով զույգն ամուսնանում է:Տարիներ անց նրանք ունենում են 3 երեխա՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։ Հայկակին, ցավոք, Վարուժանն այդպես էլ չի հասցնում տեսնել. 1915 թվականի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը դաժանորեն սպանվում է թուրքերի կողմից, նույն օրն էլ ճակատագրի հեգնանքով ծնվում է նրա 3-րդ զավակը՝ Հայկակը…

Արքասիի համար մահն ու կյանքը մեկտեղվում են՝  խառնելով իրար վիշտը և ուրախությունը:

Հետագայում Դանիել Վարուժանի զավակները տեղափոխվում են ԱՄՆ: Տղաները հաստատվում են Ֆրեզնոյում ՝ ամուսնանալով հայուհիների հետ, իսկ աղջիկը տեղափոխվում է Նյու Յորք՝ ամուսնանալով հայկական ծագում ունեցող մի տղայի հետ․․․

Վահան Տերյան և Անթառամ Միսկարյան…

Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,- լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,- գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:

1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:
Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:
Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:

1909. 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:

«Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:

Ամիսներ անց Տերյանի կյանքում հայտնվում է ճակատագրական Սուսաննա Պախալովան, որը գլխիվայր է անում ամեն բան բանաստեղծի կյանքում։ Տերյանը և Սուսաննան ամուսնանում են, ինչի մասին իմանալով Անթառամը վարվում է նույն կերպ: Սակայն Նրանք երկուսն էլ չեն մոռանում իրար ու նամակագրական կապ են պահպանում:

1919 թվականի դեկտեմբերի քսանյոթին, ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է»: Նրա երազը ճիշտ էր գտնվել:

Չարենց և Արփենիկ…

Չարենցը շատերով է հրապուրվել: Նրա անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային:  Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան, սակայն նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր կրծքավանդակի ձախ կողմում՝ սրտի մոտ:

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը Գողթն գավառից էր,  1920-ին եկել էր Երևան և սկսել աշխատել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ: Հենց այդտեղ էլ հանդիպել են Արփենիկն ու Չարենցը:

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Չարենցի և առաջին կնոջ՝ Արփենիկի մասին:

«Չարենցի առաջին կինը՝ Արփենիկը… Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի առաջին կինը եղել է Արփենիկ Տեր-Աստվածարյանը (նկարում): Արփենիկը ծնվել էր Նախիջևանում 1899 թվականին, նախնական կրթությունը ստացել Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա սովորել Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920-ին նա գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանոցում, և հենց այստեղ էլ կայանում է Չարենցի հետ Արփենիկի հանդիպումը` Չարենցն այդ ժամանակ նույն այդ դպրոցում էր աշխատում: Մեկ տարի անց, 1921-ի մայիսին, նրանք ամուսնանում են։

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, ում հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ»: Այդ սերը հետագայում էլ շատ է ներշնչել բանաստեղծին։ Բնավորությամբ Արփենիկը եղել է մեղմ ու սրտակից ընկեր, միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, անգամ տխուր պահերին երգել նրա համար, և որ ամենակարևորն է՝ հասկացել է բանաստեղծին, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական վեճերը։ Արփենիկը մահացավ 1927 թվականի հունվարին, երբ Չարենցը բանտարկված էր: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկին թաղում են

Երևանի Մլերի գերեզմանատանը՝ դա ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է:

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում է գտնվել: Արդեն գերեզմանի մոտ դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ որ ձեռագրեր, հավանաբար՝ Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։ Հաջորդ օրն իսկ Չարենցը այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր արտասահմանից, և դա արել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Որպես թանկարժեք մասունք Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը՝ դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում, սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անունը»։

Տարիներ անց Չարենց ինձ 2-րդ ամուսնությունից ծնված դստերը կոչում է Արփենիկի անունով: 1930-ին լույս տեսած «Էպիքական լուսաբաց» ժողովածուն Չարենցը նվիրում է Արփենիկի հիշատակին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»:

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Եղիշե Չարենցը Արփենիկ Չարենցի մասին

Coronavirus

It is caused by a member of the coronavirus family that has never been encountered before. Like other coronaviruses, it has come from animals. Many of those initially infected either worked or frequently shopped in the Huanan seafood wholesale market in the centre of the Chinese city.

The virus can cause pneumonia. Those who have fallen ill are reported to suffer coughs, fever and breathing difficulties. In severe cases there can be organ failure. As this is viral pneumonia, antibiotics are of no use. The antiviral drugs we have against flu will not work. Recovery depends on the strength of the immune system. Many of those who have died were already in poor health.

China’s national health commission has confirmed human-to-human transmission, and there have been such transmissions elsewhere.

 

Հայոց լեզու, գրականություն: 28. 02. 2020թ.

Թարգմանել և քննարկել հետևյալ մտքերը.
Научиться говорить эти фразы, это значит в корне поменять свою жизнь
1. «Ты сделал(а) мне больно».
Не надо бояться дать кому-то знать, что он причинил вам боль. Если вам действительно важен этот человек, нужно прояснить отношения, а не накапливать обиду, из-за чего вы потом можете сорваться и сделать вашим отношениям еще хуже.
Դու ինձ ցավեցրիր
Պետք չէ վախենալ , երբ , որ ինչ-որ մեկը իմանա , որ ինքը ձեզ ցավ է պատճառել:Եթե ձեզ  համար իսկապես կարևոր է այդ մարդը , պետք է հստակեցնել հարաբերությունները  , ոչ թե կուտակել նեղվածությունը , որից հետո դուք կարող պայթել  և ձեր հարաբերությունները  դարձնել ավելի  վատ:
2. «Я был(а) неправ(а)».
С другой стороны, не стоит бояться признать, что вы ошиблись, что это ваша вина. Поначалу это может быть трудно, но в итоге это станет большим облегчением.
Ես սխալ եմ եղել
Ուրիշ հայացքից պետք չէ վախենալ անկեղծանալուց  , երբ սխալվել եք, որ դա ձեր մեղքն է: Սկզբում դա կարող  է լինել դժվար , բայց հետո կդառնա մեծ թեթևություն:
3. «Нет».
Учиться говорить «нет» — это медленный и постепенный процесс, но он меняет жизнь. Мы по привычке говорим «да» так многим вещам, что иногда забываем, на что именно соглашались. Говоря «нет» мы избегаем нежелательного стресса и ненужных обязательств.
Ոչ
Ոչ ասել սովորելը դանդաղ և աստիճանաբար գործնթաց է, բայց այն փոխում է կյանքը: Սովորությունից զուրկ, մենք այո ենք ասում շատ բաներին, որ երբեմն մոռանում ենք, որ համաձայնվել ենք: Ոչ ասելով, մենք խխուսափում ենք սթրեսներից և ավելորդ պարտավորություններից:
4. «Я не согласен».
Соглашайтесь не соглашаться! Говорить то, что вы думаете, во что не верите, или защищать то, в чем вы убеждены — это не преступление. Иногда нужно озвучивать свое мнение людям, чтобы они понимали, с кем имеют дело.
Ես համաձայն չեմ
Համաձայնեք չհամաձայնվել: Ասել, թե ինչ եք կարծում, ինչին չեք հավատում, կամ պաշտպանում այն, որ դուք համոզված եք, դա հանցագործություն չէ: Երբեմն պետք է բարձրաձայնել մարդկանց կարծիքը, որպեսզի նրանք հասկանան, թե ում հետ գործ ունեն։
5. «С меня хватит».
Когда вы больше не можете терпеть что-то, вы должны это прояснить. Люди должны знать, что вы чувствуете, когда они переходят черту, что вы не собираетесь терпеть их плохое обращение с вами.
Դե հերիք է
Երբ դուք այլևս չեք կարող հանդուրժել ինչ-որ բան, դուք պետք է մաքրեք այն: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ եք զգում, երբ նրանք անցնում են գիծը, որ դուք չեք պատրաստվում հանդուրժել իրենց վատ վերաբերմունքի ձեզ հետ:
6. «Это не ваше дело».
Вы имеете право защищать свое личное пространство и личную жизнь. Когда люди сами напрашиваются в вашу жизнь, вы можете вежливо дать им знать, что их там никто не ждет, но вы цените их участие.
Դա ձեր գործը չէ
7. «Я не знаю».
Люди готовы сказать что-угодно, но только не «Я не знаю». Но правда в том, что все мы продолжаем учиться, никто не знает ответы на все вопросы, даже если некоторые из них кажутся остальным очевидными. Не бойтесь сказать, что вы не знаете — на самом деле так делают умные и честные люди.
Ես չգիտեմ
Մարդիկ պատրաստ են ինչ-որ բան ասել, բայց ոչ “Ես չգիտեմ”: Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս շարունակում ենք սովորել, ոչ ոք չգիտի բոլոր հարցերի պատասխանները, նույնիսկ եթե նրանցից ոմանք ակնհայտ են թվում:
8. «Мне страшно».
Что нас делает людьми, так это наша уязвимость. Не бойтесь сказать, что вы чего-то боитесь. Это даст другим понять, что вы честны с собой, и что они могут вам помочь или поддержать вас.
Ես վախենում եմ
Մի վախեցեք ասել, որ դուք ինչ-որ բանից վախենում եք: Սա թույլ կտա ուրիշներին հասկանալ, որ դուք ազնիվ եք ինքներդ, և որ նրանք կարող են օգնել ձեզ, կամ աջակցել:
9. «Я хочу побыть один/одна».
Просить время для себя, чтобы ни на что не отвлекаться и подумать о своей жизни — это нужно. Это самоочищение, исцеление своей души. Нам всем порой нужно время перезарядиться и обдумать свою жизнь. Не бойтесь просить личное время и пространство даже у самых близких своих людей.
Ես ուզում եմ լինել միայնակ
Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ համար, որպեսզի ոչ մի բանի համար չշեղվեք և մտածեք ձեր կյանքի մասին, դա անհրաժեշտ է: Դա ինքնամաքրման, հոգու բուժման համար է: Մեզ բոլորիս ժամանակ է պետք վերալիցքավորել և խորհել մեր կյանքի մասին։ Մի վախեցեք խնդրել անձնական ժամանակը և տարածությունը նույնիսկ ամենամոտ մարդկանց:
10. «Я тебя люблю».
У вас нет гарантий, что человек ответит вам тем же, но если вы это чувствуете, если это в вашем сердце, тогда будьте достаточно смелыми, чтобы сказать это. Никто не знает, что будет завтра, а эти три слова могут все изменить:
Ես քեզ սիրում եմ
Դուք երաշխիք չունեք, որ մարդը կպատասխանի ձեզ նույնը, բայց եթե դուք զգում եք, որ դա ձեր սրտում է, ապա բավականաչափ համարձակ եղեք դա ասելու համար: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը, իսկ այս երեք բառերը կարող են ամեն ինչ փոխել:

Հայոց լեզու, գրականություն: 28. 02. 2020թ.

  1. Տրված բառերից որքան կարող ես ածանցավոր բայեր կազմի´ր և դրանց մեջ բայակազմական ածանցներն ընդգծի´ր.

Մոտ — մոտ-են-ալ , մոտ-եց-նել

հեռու — հեռ-ան-ալ, հեռ-աց-նել

ցատկ — ցատկ-ել, ցատկ-ոտ-ել

լուռ — լռ-ել, լռ-եցն-ել

հանգիստ — հանգստ-ան-ալ, հանգստ-ացն-ել

լույս — լուս-ան-ալ, լուս-ացն-ել

թռիչք — թռչ-ել, թռչ-կոտ-ել

մուտք — մտ-ն-ել, մտ-ցն-ել

ցավ — ցավ-ել, ցավ-եցն-ել

  1. Տրված հատվածից առանձնացրու բայի դիմավոր և անդեմ ձևերը (դերբայները):n

Դիմավոր — կապույտ

Անդեմ-կարմիր

Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ։ Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

3. Տրված հատվածից դուրսգրիր դերանունները՝ նշելով նրանց տեսակները:

մեկը-անորոշ

Ամեն մեկն -անորոշ

Այդ-ցուցական

Նրանց-անձնական

Իր-անձնական

Իրար-փոխադարձ

Այնքան-ցուցական

Այնպես-ցուցական

Նրա-անձնական

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը՝ հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։q

Հայոց լեզու, գրականություն: 27. 02. 2020թ.

Նախադասություններից այնպես բառ կամ բառեր հանիր/զեղչիր/ , որ ,,բութ,, կետադրական նշանը դնես։

  • Ես մրրիկներ եմ սիրում, դու՝ անդորը:
  • Դու մի բան ես ասում, ընկերդ ՝ մի ուրիշ բան :
  • Սերն անվերջ է, բարին ՝ անհատնում :
  • Դու գիտես ՝ մեր քաղաքում մարդիկ բարի են:
  • Մարդը հասկացավ ՝ բոլորնէլ սիրում են իրեն:
  • Հայրս ասաց՝  բոլորս միասին ենք գնալու հյուրերին դիմավորելու :
  • Ես կարծում էի ՝  բոլոր մարդիկ ինձ նման են մտածում:
  • Հասկացողին մեկ ասա՝ չհասկացողին ասա հազար ու մեկ:
  • Թվում է, թե դա մոռացվածծ մի անկյուն է:
  • Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է:

2․  Տեքստը կարդա´ և փոխադրի´ր որպես երկու ընկերների երկխոսություն։

-Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ , — ասաց մի ընկերը:

-Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել ,  — ասաց մյուսը:

-Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեովում հազիվ է  լսվում , — ասաց մի ընկերը:

-Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են: , — ասաց մյուսը:

3․ Նախադասությունն ընարձակի´ր՝ ինչո՞վ, ումո՞վ հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

  • Կապիկն արագ-արագ իր ճանկերով  բուրդն էր սանրում:
  • Այդ կինն անտառից միշտ էլ հատապտուղներով վերադառնում է:
  • Մարդն իր գործը  հաճույքով  պիտի անի է:
  • Ընկերների մոտ մայրիկով գլուխ էր գովում:

4․ Երկրորդ  նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ  առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ  փոխի´ր):

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն էր առաջնորդում:

  • Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը, որին գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)
  • Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք , որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)
  • Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ , որը գրքեր է քննում խորասույզ: (որը)
  • Կար ու չկար. մի ձկնորս կար: , որը մի գիշեր շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որը)
  • Տաճարի քրմերը մի էշ ունեին , որով նրանց թափառումների ժամանակ ,բեռ էին փոխադրում: (որով)

5․.  Ածականի՝ սխալ կազմված գերադրական  աս­տիճանի ձևերը գտի´ր և ուղղի´ր:

  • Տե´ս, ամենամեծ քարերն եմ գտել ու բերել:
  • Շքեղագույն զարդերր՝ քեզ:
  • Լավագույն տարբերակն իմ առաջարկածն է:
  • Թաքնվի´ր ամենամեծ ծառի փչակում:
  • Ձեր պարտեզում բուրում են ամենից  գեղեցիկ վարդերը:
  • Ազնվագույն մարդիկ են շրջապատում մեզ:
  • Երեկ երկնքում փայլում էր երբևէ տեսածս ամենապայծառ  ծիածանը:
  • Ինձ պատմի´ր ամենից երկար հեքիաթր:
  • Բուսական աշխարհի հնագույն ներկայացուցիչներից մեկը ծառանման ձարխոտն է:

6․ Ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձրու։

Ուղտն ասաց, որ ինքը  նույնիսկ  կարգին քայլել չգիտի, ուր մնաց  պարի:Աղվեսը թավան  ամուր կապեց գայլի պոչին ու ասաց, որ նա  մտնի գետն ու թավան քարշ տա, ինքն էլ հետևից կգա ու ձկներին կվախեցնի, որ լցվեն թավայի մեջ:

Ագռավը տեսավ՝ չի կարողանում աղավնու նման  շորորալով, ասաց., որ պետք չէ սորորալը, ավելի լավ է՝ ինքը պապերի նման քայլի:

Լրացուցիչ կրթություն 

Աշխարհը 5000 թվականին

Կարծում եմ, որ 5000 թվականին Երկրի վրա կյանք կլինի: Մարդիկ չեն աշխատի, այլ կաշխատեն ռոբոտները: Մեքենաներ էլ չեն լինի, կլինեն հատուկ ռոբոտներ, որոնք կփոխարինեն մեքենաներին: Մտածում եմ, որ Լուսնի վրա ևս կյանք կլինի:

Բոլորին կկառավարեն ռոբոտները: Ամեն ինչ կլինի օնլայն: Մարդկությունը ավելի քիչ հոգս կունենա: Մտածում եմ, որ տիեզերքից մոլորակը այլ տեսք կունենա:

Մարդիկ կդառնան ռոբոտներ և կլինեն այսպիսին.

download

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

Կարդալ պատմվածքը։
2. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

Չունեմ

3․ Բնութագրիր այս պատմվածքի գլխավոր հերոսին։

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց, մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարո՞ղ են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:
-Այո, սըր,-ասացի ես:
-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:
-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե ոչ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

 

 

Հովհաննես Թումանյանի քառյակները ֆրանսերեն

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Tous les jours

Տու լե ժու

Des milliers de nouvelles personnes

Դը միլե դը նուվել պեղսոն

Entre dans le monde antique

Ետղը դան լը մոնդ անտիք

Expérience et affaires de mille ans

Էքսպեղիոնսը ավեղ դը միլ ան

Commence chaque jour.

Կոմանս շաք ժուղ:

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

J’ai perdu

Ժը պերդու

Ou puis -je te retrouver?

Ու պի ժը տը ղթղուվե

Dis-moi ta place

Դի մուա դա պլաս

Je te cherche dans le sombre

Ժը տը շեղշը դան լը սոմբղ

Pour trouver la porte

Պուղ տուվեղ լա պողտ

Qui mène chez nous.

Քի մեն շե նու:

26. 02. 2020 / Տանը

  1. Составьте предложения со словамивысокий, сильный, средний, иногда, часто, великий, важный, обычно.
высокий

Мне нравится высокие люди.

сильный

Моя папа занимается спортом и он сильный.

средний

 
Я учусь в среднем школе 
 
иногда
 
Иногда мы идём в библиотеку
часто

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Կարծում եմ հեղինակը մեզ է նվիրում այս հեքիաթը, որպեսզի հասկանանք, որ չպետք է կարևորել նյութական արժեքները: Նյութական արժեքներից ավելի կարևոր են ուրախությունն ու երջանկությունը:

Հայոց լեզու, գրականություն: 26. 02. 2020թ.

1. Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:

նստել — նստելիս, նստած, նստող, նստում եմ, նստելու, նստել եմ, չեմ նստի

խաղալ — խաղալիս, խաղացած, խաղացող, խաղում եմ, խաղալու, խաղացել եմ, չեմ խաղա

իջնել իջնելիս, իջած, իջնող, իջնում եմ, իջնելու, իջել եմ, չեմ իջնի

կպչել — կպչելիս, կպչած, կպչող, կպչում եմ, կպչելու, կպչել եմ, չեմ կպչի

հանգստանալ — հանգստանալիս, հանգստացած, հանգստացող, հանգստանում եմ, հանգստանալու, հանգստացել եմ, չեմ հանգստանա

վախենալ — վախենալիս, վախեցած, վախեցող, վախենում եմ, վախելանու, վախեցել եմ, չեմ վախենա

վախեցնել — վախեցնելիս, վախեցնող, վախեցնում եմ, վախեցնելու, վախեցրել եմ, չեմ վախեցնի 

Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
ժխտական — (չեմ) ի, ա –

Ինչո՞ւ է 4 դերբայի մոտ փակագծերում գրված օժանդակ բայ։

Քանի որ առանց օժանդակ բայի չեն օգտագործվի: 

2. Առանձնացրու բայի արմատը, ածանցը և վերջավորությունը։ բայերի ածանցները.

փախչել — փախ (արմատ), չ (ածանց), ել (վերջավորություն)

բարձրացնել — բարձր (արմատ), ացն (ածանց), ել (վերջավորություն)

հեռանալ — հեռ (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

վազեցնել — վազ (արմատ), եցն (ածանց), ել (վերջավորություն)

կոտրատել — կոտր (արմատ), ատ (ածանց), ել (վերջավորություն)

կառուցվել — կառուց (արմատ), վ (ածանց), ել (վերջավորություն)

հագստանալ — հանգստ (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

ցատկոտել — ցատկ (արմատ), ոտ (ածանց), եմ (վերջավորություն)

իջնել — իջ (արմատ), ն (ածանց), ել (վերջավորություն) 

թռչել — թռ (արմատ), չ (ածանց), ել (վերջավորություն)

վախեցնել — վախ (արմատ), եցն (ածանց), ել (վերջավորություն)

ծանրանալ — ծանր (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

3․ Քո դպրոցական  տարիների մասին պատմի՛ր` ուշադրություն դարձնելով տրված հարցերին:

  • Ի՞նչ վերաբերմունք ունեիր դպրոցի նկատմամբ մինչև սովորող դառնալդ և ի՞նչ վերաբերմունք ունես հիմա:

Երբ փոքր էի, շատ էի ուզում հաճախել դպրոց: Սկզբում մենք շատ հեշտ և տարական բաներ էինք անցնում: Հիմա այդքան էլ հեշտ չեն թեմաները, բայց կարծում եմ, որ առաջվանից ավելի լավ է անցնում: 

  • Որո՞նք են դպրոցական կյանքի առավելություններն ու թերությունները:

Դպրոցական կյանքը շատ առավելություններ և թերություններ ունի: Նրա առավելությունը այն է, որ շատ բան ես սովորում և ձեռք ես բերում շատ ընկերներ: Իսկ թերությունն այն է, որ շատ ես հոգնում: 

Սովորողի ո՞ր պարտականություններն ես հաճույքով կատարել և որո՞նք ես հաճախ շրջանցել:

Ես իմ տնայինները հաճույքով եմ կատարում քանի, որ դա իմ պարտականությունն է: 

  • Ինչպիսի՞ սովորող ես դու` ա) ըստ ուսուցիչներիդ, բ) ըստ ծնողներիդ, գ) ըստ քեզ:

Կարծում եմ, որ ըստ ուսուցիչներիս ես միջակ սովորող եմ: Ծնողներիս համար ես լավ եմ սովորում, բայց գերազանցիկ չեմ: Իսկ ըստ ինձ ես լավ եմ սովորում: