Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

Բացի գրող լինելուց, Դուրյանն աշխատել է որպես տնային ուսուցիչ, այնուհետև թատրոնում որպես դերասան և թատերագիր։ Նա մահացել է թոքախտից, որը նա անվանում էր <<Երկնքի հիվանդություն>>, իսկ մի շարք բանաստեղծներ նրան անվանել են <<Սկյուտարի սոխակ>>։ Նրան հուզում էին և՛ իր հիվանդությունը, և՛ հայրենիքի տառապանքը, որոնց նա նվիրել է մի շարք բանաստեղծություններ, ինչպիսիք են՝ <<Իմ ցավը>>, <<Լճակը>>։ Ծնվել է 1851 թվականին ու մահացել 21 տարեկանում՝ 1872 թվականին։

2. Համացանցից դուրս գրել ,,Լճակ,,, ,,Տրտունջք,,, ,,Իմ ցավը, բանաստեղծությունները։

Լճակ

Ինչու՞ ապշած են, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…

Տրտունջք

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ․․․ շանթահարե զ՚իս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ,
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն[1]․․․
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զՙիս ծաղրեր են․․․
-Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն․․․

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

3. Համառոտ շարադրել բանաստեղծություններում արտահայտված ասելիքը։

Լճակ

Լճակն իր կյանքի գլխավոր տառապանքի մասին էր՝ իր հիվանդության, որի պատճառով էլ նա մահացավ շատ երիտասարդ տարիքում։ Այս բանաստեղծությունը իբրև երկխոսություն է լճակի և հեղինակի միջև, ինչպես նաև նկարագրում է շրջապատի քար անտարբերությունը դրա նկատմամբ։ Ստեղծագործությունում կա մի հատված, որն իրականում տեղի է ունեցել, երբ Դուրյանը պատահական լսել է իր սիրած աղջկա և մի քանի աղջիկների խոսակցությունը․

«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Տրտունջք

Դուրյանը գրել է նաև փիլիսոփայական խոհերով բանաստեղծություններ, որոնցից մեկը <<Տրտունջքն>> է։ Այն, կարելի է ասել, բողոք է Աստծու դեմ, որտեղ նա կյանք է խնդրում Աստծուց, իսկ վերջում խոսում մահամերձի երազների մասին։ Նա հավատում է, որ այս կյանքից հետո իրան սպասվում է մեկ այլ կյանք, որը շատ ավելի լավն է լինելու։

Իմ ցավը

Դուրյանի գլխավոր մտահոգություններից մեկը հայրենիքն էր, որի մասին նա գրել է <<Իմ ցավը>> բանաստեղծության մեջ՝ մտահոգվելով, որ առանց որևէ օգուտ տալու իր ազգին պատրաստվում է մահանալ։ Եվ, փաստորեն իր ցավը, տառապանքը հենց դա է համարում։

Պետրոս Դուրյան. Առ Մայիս

Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։

Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․

Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։