Հայաստանի անկախացման ժամանակաշրջանը, Արցախյան շարժում

1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի և մինչ այդ ստեղծված Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 1990թ․ հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում էր։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Արցախի հայությունը սկսեց պաշտպանություն իրականացնել։

1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախության վերականգնումը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հենվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Ըստ <<ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> օրենքի՝ դուրս գալու հարցը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ավելին՝ ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում հանրաքվե պետք է անցկացվեր միութենական հանրապետությունից անկախ։ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունն առանց հանրաքվեի։ Նորաստեղծ ԼՂՀ-ն իր պետական անկախությունը և ԽՍՀՄ կազմից դուրս գալը հռչակեց 1991թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի հիման վրա։

Պատմության շտեմարան մաս I, բաժին II

1․ ՀՀ ամենաբարձր լեռնագագաթը Արագածն է։

2․ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Արարատն է։

3․ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Ծովք լճից։

4․ Վանա լճի բարձրությունը ծովի մակերևույթից 1720մ է։

5․ Կուր գետի երկարությունը 1113կմ է։

6․ Արաքս գետի երկարությունը մոտ 1000կմ է։

7․ Եփրատ գետի երկարությունը Հայաստանի մասում 500կմ է։

8․ Սևանա լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։

9․ Չորրորդ Հայք է կոչվել Մեծ Հայքի Ծոփք նահանգը։

10․ Ըստ «Աշխարհացույցի»՝ Մեծ Հայքն ուներ 15 նահանգ։

11․ Մեծ Հայքի տարածքը 311 հազ․ քառ․ կմ էր։

12․ Կիլիկյան Հայաստանի տարածքը մոտ 50 հազ․ քառ․ կմ էր։

13. Սիփան լեռը գտնվում է Վանա լճի հյուսիսում։

14․ Սևանա լիճը հայտնի է Գեղամա ծով անունով։

15․ Սևանա լիճ է թափվում շուրջ 30 գետակ։

16․ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավեռ լեռներից։

17․ Եփրատի արևելյան և արևմտյան ճյուղերը միախառնվում են Ակն քաղաքի մոտ։

18․ Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսից։

19․ Կուրը թափվում է Կասպից ծով։

20․ Հայկական լեռնաշխարհով իր ամբողջ երկարությամբ հոսում է Արաքս գետը։

21․ Վասպուրական նահանգն ուներ 37 նահանգ։

22․ Այրարատ նահանգն ունի 20 գավառ։

23․ Ըստ հայոց ծագումնաբանական նոր տեսության՝ Հայկ Նահապետի հայր Թորգոմը սերում է Հաբեթից։

24․ Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր։

25․ Ըստ հայկական ավանդության՝ «արմեն» և «Արմենիա» անվանումները առաջացել են Արամ անունից։

26․ Հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետությունը Արատտան է։

27․ Հայա աստծո պաշտամունքը կապվում են Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ։

28․ Բուն Հայոց տոմարի սկիզբը համարվում է Բելի նկատմամբ Հայկի տարած հաղթանակը։

29․ Հայկական լեռնաշխարհում Ք․ ա․ IX դ․ 80-70-ական թվականներին հիշատակվող պետական կարգավորումներից են Ուրարտուն և Նաիրին։

30․ Ք․ ա․ 830-ական թվականներից Հայկական լեռնաշխարհն աստիճանաբար իր իշխանության ներքո է միավորել Նաիրի թագավորությունը։

31․ Արամ երկիրը գտնվում էր Վանա և Ուրմիո լճերի միջև։

32․ Ք․ ա․ 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հայտնի համադաշնություններից ամենամեծը Էթիունին է։

33․ Իշպուինիի օրոք Վանի թագավորության մեջ ներառվեց Արդինի-Մուսասիր երկիրը։

34․ Մենուայի ջրանցքի երկարությունը 72 կմ էր։

35․ Վանի աշխարհակալությունը ստեղծվել է Արգիշտի I-ի առաջնորդությամբ։

36․ Վանի թագավորության Սարդուրի I արքան իր արձանագրություններում իրեն կոչում է «Նաիրի երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա․․․»․

37․ Դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր բանակով սկսվել է ուրարտական Իշպուինի արքայի օրոք։

38․ Սարդուրի II-ի տերությունը հյուսիսից հարավ ձգվում էր Սև ծովից մինչև Պարսից ծոց։

39․ Ք․ ա․ 735 թվականին դեպի Տուշպա արշավեց Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան։

40․ Ռուսա I-ը կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։

41․ Վանի թագավորության հստակ թվագրվող վերջին արքան Սարդուրի III-ն է։

42․ Վանի թագավորության դեմ Ք․ ա․ 716 թվականին հյուսիսից արշավել են կիմերները։

43․ Ք․ ա․ VII դարի առաջին կեսին ձևավորվել է Հայկազունների նոր իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում։

44․ Արգիշտի II-ի որդին Ռուսա II-ն էր։

45․ Ռուսա III-ը Էրիմենայի որդին էր։

46․ Վանի թագավորությունում զինված ուժերի գերագույն հրամանատարը թագավորն էր։

47․ Վանի բանակում առանձնացվեց «արքայական գունդը» Ռուսա I-ի օրոք։ 

48․ Հայոց պետականության պատմության մեջ Վանի թագավորության ժամանակաշրջանում տեղի ունեցավ համադաշնային կառավարման համակարգից անցում կենտրոնացված պետության դարակազմիկ փոփոխությունը։

49․ Ուրարտական բանակի յուրաքանչյուր գունդ բաղկացած էր 3000 զինվորից։

50․ Վանի թագավորության զինված ուժերի ընդհանուր թիվն ըստ «Սարդուրյան տարեգրության» 350 հազար էր։

51․ Հայկազունների իշխանությունը համապատասխանում է սեպագիր աղբյուրներում հիշատակվող Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։

52․ Պարույրն իր իշխանության ներքո միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։

53․ Երվանդ Սակավակյացի օրոք հայոց բանակի թիվը 48 հազար էր։

54․ Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն բաժնում Հայաստանը անվանվում էր Արմինա։

55․ Բեհիսթունյան արձանագրության էլամերեն բաժնում Հայաստանը անվանվում էր Հարմինույա։

56․ Տիգրան Երվանդյանի իշխանությունը չէր տարածվում Բաբելոնի վրա։

57․ Դարեհ I-ի դեմ Բաբելոնում բռնկված ապստամբությունը ղեկավարում էր Արախան։

58․ Ք․ ա․ 401 թվականին Հայաստանի սատրապը Երվանդ II-ն էր։

59․ Պարույր նահապետը դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի հետ։

60․ Տիգրան I Երվանդյանի քույրը Աժդահակի կինն էր։

61․ Կյուրոս Կրտսերը ապստամբել է պարսից Արտաքսերքսես II արքայի դեմ։

62․ Կյուրոս Կրտսերի կողմից վարձված հունական զորքի հրամանատարը Քսենոփոնն էր։

63․ Աքեմենյան վերջին տիրակալը Դարեհ III Կոդոմանոսն էր։

64․ Կյուրոս Մեծի տերության արևմտյան կեսի փոխարքան եղել է Տիգրան Երվանդյանը։

65․ Մեզ հասած առաջին հայկական արքայական դրամները հատել է Շամը (Սամոսը)։

66․ Գավգամելայի ճակատամարտում աքեմենյան զորքի աջ թևը առաջնորդում էին Երվանդ III-ը և Միթրաուստեսը։

67․ Սամոսատ քաղաքը կառուցվել է Կոմմագենեում։

68․ Ալեքսանդր Մակեդոնացին իր զորաբանակներից մեկն ուղարկեց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգ։

69․ Անտիոքոս III-ի զորքերը արշավեցին Հայաստանի դեմ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ։

70․ Երվանդունյաց Հայաստանի հոգևոր կենտրոնը Բագարանն էր։

71․ Հայկազուն-Երվանդականների բանակի գլխավոր հարվածային ուժը հեծելազորն էր։

72․ Երվանդունիների բանակում աշխարհազորային զորամասերը առաջնորդում էին գավառակալ իշխանները։

73․ Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։

74․ Պլուտարքոս պատմիչը հաստատում է, որ Արտաշատի տեղանքն ընտրել է հռչակավոր զորավար Հաննիբալը։

75․ Արտաշեսյան սահմանաքարերի արձանագրությունները գրված են արամեերեն լեզվով։

76․ Ծոփքում նշանակված հայազգի սելևկյան կառավարիչը Զարեհն էր։

77․ Թագավոր հռչակվելուց հետո Արտաշես I-ը իրեն ներկայացրել է որպես Երվանդական դինաստիայի շառավիղ։

78․ Արևմուտքում Արտաշես I-ը Մեծ Հայքին է միացրել Կարնո երկիրը, Եկեղիք և Դերջան գավառները։

79․ Հյուսիսում Արտաշես I-ը Մեծ Հայքին է միացրել Գուգարքը։

80․ Տիգրան Մեծի տերության մեջ ընդգրկված բուն հայկական տարածքը շուրջ 360 հազ․ քառ․ կմ էր։

81․ Տիգրան Մեծի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրների տարածքը շուրջ 2 մլն քառ․ կմ էր։

82․ Տիգրան Մեծի եղբայր Գուրասի նստավայրը Մծբինն էր։

83․ Տիգրան Մեծը Ասորիքում փոխարքա էր նշանակել Բագարատին։

84․ Տիգրան II-ը նոր մայրաքաղաք կառուցեց Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։

85․ Արտավազդ I-ի օրոք Հայաստանը ենթարկվում էր Միհրդատ II պարթև արքայի հարձակումներին։

86․ Տիգրան II-ի հետ ռազմական ընդհարման ժամանակ սպանված Ծոփքի թագավորը Արտանեսն էր։

87․ Հայ-պոնտական պայմանագիրը կնքվել է Արտաշատում։

88․ Տիգրան Մեծի օրոք հայոց տերության տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ․ կմ։

89․ Տիգրան II-ի տերությունում կային 3 կարգի տարածքներ։

90․ Տիգրան II-ի տերության ամենազարգացած շրջանը Ասորիքն էր։

91․ Տիգրան II-ը Կապադովկիայից Հայաստան տեղափոխեց 300 հազար մարդ։

92․ Տիգրան II-ը Կիլիկիայից Հայաստան էր տեղափոխել 100 հազար մարդ։

93․ Ք․ ա․ 69 թվականին Տիգրանակերտի պաշտպանությունը գլխավորում էր Մանկայոսը։

94․ Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զինուժի թվաքանակը մոտ 70-80 հազար էր։

95․ Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ Հայաստան ուղարկված երկու հռոմեացի զորավարներն էին Լուկիոս Լուկուլլոսը և Գնեոս Պոմպեոսը։

96․ Տիգրանակերտի կայազորը հետ մղեց հռոմեացիների գրոհները Մանկայոս զորավարի հրամանատարությամբ։

97․ Լուկուլլոսի դեմ ուղարկված Մեհրուժանի զորաջոկատի թվակազմը 3000 էր։

98․ Տիգրանակերտի ճակատամարտի նախօրյակին բուն հռոմեական բանակի թիվը 22 հազար էր։

99․ Միհրդատ VI-ին՝ Տիգրան Մեծի տրամադրած հայկական զորքի թիվը, որը պետք է Պոնտոսում մարտնչեր հռոմեացիների դեմ 10 հազար էր։

100․ Տիգրանակերտի ճակատամարտից հետո հռոմեական լեգեոնները ձմեռեցին Կորդուքում։

101․ Հայ-պոնտական ուժերը հաղթանակ տարան հռոմեացիների նկատմամբ Զելա քաղաքի մոտ։

102․ Տիգրան II-ի ու Պոմպեոսի հանդիպումը Արտաշատի մոտ նկարագրում է Պլուտարքոս պատմիչը։

103․ Պոմպեոսը գերեվարված Տիգրան Կրտսերին ուղարկեց Պոնտոս։

104․ Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև հայ-պարթևական պայմանագիրը կնքվել է Արտաշատում։

105․ Ատրպատականի մայրաքաղաքը Փրաասպան էր։

106․ Պարթևական արշավանքի սկզբին Անտոնիոսի տրամադրության տակ եղած բանակի թիվը 100 հազար էր։

107․ Անտոնիոսը Պրաասպայի պարիսպների տակ կորցրեց 20 հազար զինվոր։

108․ Ակցիումի ճակատամարտը մղվել է Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև։

109․ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը առաջին եռապետության անդամներից ստացավ Մարկոս Կրասոսը։

110․ Արտավազդ II-ը խոստացավ Կրասոսին տրամադրել 40 հազար զինվոր։

111․ Խառանի ճակատամարտում հռոմեական բանակի կորուստն էր մոտ 20 հազար սպանված, 10 հազար գերի։

112․ Արտավազդ II-ը հայտնի է Բարեպաշտ պատվանունով։

113․ Արտաշես II-ը պարտության մատնեց Ատրպատականի թագավորին և այն միացրեց Հայոց թագավորությանը։

114․ Տիգրան IV-ը զոհվել է սարմատների քոչվոր ցեղերի դեմ տեղի ունեցող ճակատամարտում։

115․ Արտաշես II-ի դրամների վրա դրոշմված էր «Արքայից արքա» տիտղոսը։

116․ Արտաշես II-ը դավադրաբար սպանվեց Արտաշատում։

117․ Արտավազդ III-ը Հռոմում ապրել է 25 տարի։

118․ Կորբուլոնի արշավանքի ժամանակ հայկական ուժերը դիմադրություն են ցույց տվել Լեգարդա ամրոցում։

119․ Կորբուլոնի և Տրդատի միջև խաղաղության պայմանագիրը կնքվել է Հռանդեայում։

120․ Սանատրուկ արքայի աթոռանիստը Մծուրքն էր։

121․ Դարանաղին Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառներից էր։

122․ Մեծ Հայքում Արշակունիների թագավորական իշխանությունը ժառանգական է դարձել Վաղարշ II արքայից։

123․ Հայերը Տրդատ II-ի գլխավորությամբ ջախջախել և վտարել են Հայաստանից Կարակալլա կայսեր ուղարկած զորքերը։

124․ Պարսկաստանում Սասանյան արքայատոհմի հիմնադիրը Արտաշիրն էր։

125․ Սասանյան Պարսկաստանի պետական կրոնը զրադաշտականությունն էր։

126․ Պարթև Անակի որդուն՝ Գրիգորին, դայակները տարել էին Մաժակ-Կեսարիա քաղաք։

127․ Հայաստանում ստեղծված իրավիճակը նկարագրելով՝ Մովսես Խորենացին նշում էր, որ «մեր երկիրը կառավարվեց պարսիկ գործակալների միջոցով 26 տարի»։

128․ Հայաստանում հելլենիզմի դարաշրջանը տևել է մոտ 600 տարի։

129․ Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Անի ամրոցում։

130․ Վահագնի գլխավոր մեհյանը գտնվում էր Արտիշատում։

131․ Արեգ-Միհրի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Բագառիճ ավանում։

132․ Հեթանոս հայերի հյուրընկալության աստվածը Վանատուրն էր։

133․ Հայկական հելլենիզմի պատմությունը բաժանվում է երկու փուլի։

134․ Հելլենիզմի դարաշրջանում Հայաստանում ավանդական մշակույթի հիմնական կրողները գյուղական բնակչությունն էր։

135․ Հայաստանում հելլենիստական մշակույթի գլխավոր կրողները էին վերին խավերը և քաղաքային ազատ բնակչությունը։

136․ «Մեր ազգի փառքն ու կենսատուն» են համարել Անահիտ աստվածուհուն։

137․ Անահիտ դիցուհին մեծարվել է «Ոսկեմայր» տիտղոսով։

138․ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա (Երզնկա) ավանում էր։

139․ Աստղիկի մեհյանը Աշտիշատում էր։

140․ «Սենյակ Վահագնի» է կոչվել Աստղիկի մեհյանը։

141․ Նանեի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում։

142․ Արամազդի քարտուղարը համարվում էր Տիրը։

143․ Հայկական մեհենագրային համակարգը բաղկացած էր շուրջ 300 մեհենանշանից։

144․ Տրդատ I-ը Նիգ գավառը պարգևել է Գնթունի տոհմին։

145․ Մեզ հասած՝ պատմագիտական արժեք ներկայացնող առաջին արձանագրությունները Վանի թագավորության ժամանակաշրջանից են։

146․ Խորենացին «այր իմաստուն և բանաստեղծ» խոսքերով մեծարել է Վրույրին։

147․ Հայոց Արշակ I արքայի օրոք կիրառված հայալեզու և հայագիր դպրության մասին վկայում է Փիլոստրատոս պատմիչը։

148․ «Ամենայն հավանականությամբ Տրդատ III-ի կառավարման մինչքրիստոնեական շրջանում 287-301 թվականներին է գրվել Տիգրանակերտի հունարեն մեծ արձանագրությունը»։

149․ Ըստ Մովսես Խորենացու՝ Անի ամրոցի մեհենական արխիվի պատմություններն ի մի են բերել Մար Աբաս Կատինան և Օղյումպ քուրմը։

150․ «Մեծ մարդկանց մասին» աշխատության հեղինակը Ամֆիկրատես Աթենացին է։

151․ Գառնին առաջին անգամ հիշատակվում է Արգիշտի I արքայի թողած արձանագրության մեջ։

152․ Մեծ թվով նոր քաղաքների կառուցումը հատուկ է հելլենիստական ժամանակաշրջանին։

153․ Երվանդ IV-ի կառուցած քաղաք-սրբավայրը Բագարանն էր։

154․ Մովսես Խորենացին «գեղեցիկ և շքեղ հորինվածքով» է բնութագրել Երվանդակերտ դաստակերտ կառույցը։

155․ Նեմրութ լեռան սրբավայրը Կոմմագենեում է։

156․ Նեմրութ լեռան սրբավայրը կառուցված է 2100մ բարձրության վրա։

157․ Անտիոքոս I Երվանդունին թագադրվել է Տիգրան Մեծի կողմից։

158․ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցել է Տրդատ I-ը։

159․ Գառնիի տաճարի նախօրինակը Արդինի-Մուսասիրում Խալդիի տաճարն էր։

160․ Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթը Սիփանն է։

161. Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսից։

162. Փոքր Հայքի տարածքը 80 հազ․ քառ․ կմ էր։

163. Արևելյան Եփրատը կոչվել է Արածանի։

164. Վանի թագավորությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը Սարդուրի II-ի օրոք։

165. Հայաստանում վերացվեց Մարաստանի գերիշխանությունը Տիգրան Երվանդյան արքայի օրոք։

166. Հայկազուն-Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի հետևակի թիվը 40 հազար էր։

167. Տիգրան Մեծի տերությանը հպատակ թագավորությունների տարածքը շուրջ 400 հազ․ քառ․ կմ էր։

168. Պարթևական արշավանքում Անտոնիոսի բանակի ընդհանուր կորուստը 44 հազար զինվոր էր։

169. Մծուրք քաղաքը կառուցվել էր Մշո դաշտում։

170. Ոսխա գյուղը գտնվում էր Բասեն գավառում։

171․ Ըստ Խորենացու՝ մեհենական պատմագրության կարևորագույն արխիվը գտնվել է Անի ամրոցում։

172․ Տիգրան Մեծի կյանքի ու գործունեության մասին հայոց արքունիքում աշխատություն է գրել Մեթրոդորոս Սկեփսացին։

173․ Ըստ ավանդության՝ Աստղիկ աստվածուհու հետ էր կապված Մշո դաշտի անվանումը։

Պատմության շտեմարան մաս III, բաժին I

1․ Կրասոսի հրամանատարությամբ հռոմեական բանակը ժամանեց Ասորիք Ք․ ա․ 54 թվականի գարնանը։

2․ Կրասոսն անցավ Եփրատը և արշավեց Պարթևստան Ք․ ա․ 53 թվականի գարնանը։

3․ Անտոնիոսի պարտված բանակը Պարթևստանից նահանջեց դեպի Հայաստան Ք․ ա․ 36 թվականի աշնանը։

4․ Արտավազդ II-ի գահակալման տարիներն են Ք․ա․ 55-34 թվականներին։

5․ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվել Ք․ա․ 31 թվականի հոկտեմբերին։

6․ Տիգրան IV-ը և Էրատոն գահակալել են Ք․ա․ 2-Ք․հ․ 1 թվականներին։

7․ Օկտավիանոսն իրեն հռչակեց Օգոստոս Ք․ա․ 27 թվականին։

8․ Արտաշեսյան հարստությունը ընդհատվել է Ք․ հ․ 1 թվականին։

9․ Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը տեղի է ունեցել 54-64 թվականներին։

10․ Ներոնը գահակալել է 54-68 թվականներին։

11․ Պետրոս զորավարը մտավ Հայաստան և զորքով շարժվեց դեպի Տիգրանակերտ 62 թվականին։

12․ Տրդատ I Արշակունին գահակալել է 66-88 թվականներին։

13․ Հայոց Վաղարշ I արքան գահակալել է 117-140 թվականներին։

14․ Հայաստանում երկրորդ անգամ գահակալել է Սոհեմոս-Տիգրանը 164 թվականից։

15․ Հայոց Վաղարշ II թագավորը գահակալել է 185-198 թվականներին։

16․ Հայկական հելլենիզմի երկրորդ փուլը ընդգրկում է I-III դարերի ժամանակաշրջանը։

17․ Հունարենը Հայաստանում կիրառվել է Ք․ ա․ III դարից։

18․ Հայասա երկիրը հիշատակվում է խեթական սեպագիր արձանագրություններում Ք․ ա․ XV-XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ։

19․ Խեթական թագավորի և Հայասայի Խուկանա արքայի միջև կնքվել է բարեկամության և փոխօգնության պայմանագիր Ք․ ա․ XIV դարում։

20․ Հայասան վերջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ XIII դարի վերջին։

21․ «Նաիրի» երկրանունը առաջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ XIII դարում։

22․ Հայոց մեծ թվականի սկիզբը համարվում է 552 թվականը։

23․ Հայոց փոքր թվականի սկիզբը համարվում է 1084 թվականը։

24․ Վանի թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը Ասորեստանից ընդօրինակվել է Ք․ ա․ IX դարում։

25․ Մեզ հասած Վանի թագավորության հնագույն արձանագրությունները թվագրվում են Ք․ ա․ IX դարի 30-ական թվականներով։

Պատմության շտեմարան մաս II, բաժին I

1. Արամու Ուրարտացին դիմակայել է ասորեստանյան արշավանքներին Ք․ ա․ 859-843 թվականներին։

2. Հայկազունների Այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս Ք․ ա․ IX դարի առաջին կեսին։ 

3. Վանի աշխարհակալությունը ստեղծվել է Ք․ ա․ 786-781 թվականներին։

4. Արգիշտի I-ը արշավել է դեպի Դիաուխի, Էթիունի և Չաբախա Ք․ ա․ 785 թվականին։

5. Արգիշտի I-ը հասավ Հյուսիսային ծովակ Ք․ ա․ 779 թվականի արշավանքով։

6. Ռուսա II-ը գահակալել է Ք․ ա․ մոտ 685-645 թվականներին։

7. Սարդուրի III-ը հիշատակվում է ասորեստանյան արձանագրություններում Ք․ ա․ 643 թվականին։

8. Թիգլաթպալասար III-ի արշավանքը դեպի Տուշպա տեղի է ունեցել Ք․ ա․ 735 թվականին։

9. Ասորեստանի և Ուրարտուի միջև Մանայի համար մղվող պայքարը վերածվել է պատերազմի Ք․ ա․ 716 թվականին։

10. Սարգոն II-ը արշավել է Վանի թագավորության դեմ Ք․ ա․ 714 թվականի գարնանը։

11. Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը գրավել են Նինվեն Ք․ ա․ 612 թվականին։

12. Մարաստանի գերիշխանությունը Հայաստանում վերացվեց Ք․ ա․ VI դարի կեսին։

13. Կյուրոս Մեծը զոհվել է Ք․ ա․ 529 թվականին։

14. Հայաստանը մնաց Աքեմենյան տերության կազմում մինչև Ք․ ա․ 331 թվականը։

15. Դարեհ III-ը դարձել է Աքեմենյան տերության տիրակալ Ք․ ա․ 336 թվականին։

16. Կյուրոս Կրտսերը ապստամբել է Աքեմենյան արքայի դեմ Ք․ ա․ 401 թվականին։

17. Հայաստանի սատրապ-կառավարիչ Երվանդ II-ը վերջին անգամ հիշատակվել է Ք․ ա․ 360-ական թվականներին։

18. Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է Ք․ ա․ 336-323 թվականներին։

19. Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 331 թվականի հոկտեմբերի 1-ին։

20. Արտաշես I արքան ծնվել է Ք․ ա․ 230 թվականին։

21. Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությունը տեղի է ունեցել Ք․ ա․ 162-160 թվականներին։

22. Տիգրան Մեծը ծնվել է Ք․ ա․ մոտ 140 թվականին։

23. Պոնտոսը ռազմակալեց Փոքր Հայքը Ք․ ա․ 112 թվականին։

24. Հայ-պոնտական պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 94 թվականին։

25. Հայ-պոնտական զորքերը գրավել են Կապադովկիան Ք․ ա․ 93 թվականին։

26. Գոդերձ II-ը Պարթևստանում գահ է բարձրացել Ք․ ա․ 88 թվականին։

27. Լուկուլլոսն իր բանակով մտավ Հայաստան Ք․ ա․ 69 թվականին։

28. Տիգրան Մեծի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարած Տիգրանակերտին Ք․ ա․ 69 թվականի սեպտեմբերին։

29. Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 68 թվականի սեպտեմբերի 22-ին։

30. Միհրդատ Եվպատորը ինքնասպան եղավ Ք․ ա․ 63 թվականին։

Պատմության շտեմարան մաս I, բաժին I

1․ Հայերենը հնդեվրոպական մայր լեզվից անջատվել է Ք․ ա․ IV հազարամյակի վերջին։

2․ Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը հիշատակվում է Ք․ ա․ XX-XVII դարերից։

3․ Առաջին համահայկական միասնական պետությունը առաջացել է Ք․ ա․ I հազարամյակի առաջին կեսին։

4․ Ուրարտուն ասուրա-բաբելական արձանագրություններում հիշատակվում է մինչև Ք․ ա․ IV դարի առաջին կեսը։

5․ Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս Ք․ ա․ XXIII դարում։

6․ Սարդուրի I-ը գահակալել է Ք․ ա․ մոտ 835-825 թվականներին։

7․ Իշպուինին գահակալել է Ք․ ա․ մոտ 825-810 թվականներին։

8․ Մենուան գահակալել է Ք․ ա․ մոտ 810-786 թվականներին։

9․ Արգիշտի I-ը գահակալել է Ք․ ա․ 786-764 թվականներին։

10․ Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի թագավորության՝ դեպի Բաբելոն շարժվող զորքերը Ք․ ա․ 743 թվականին։

11․ Ռուսա I-ը գահակալել է Ք․ ա․ 735-մոտ 710-ական թվականների վերջ։

12․ Ռուսա I-ի հետ բախման արդյունքում Սարգոն II-ը անհաջողություն կրեց Ք․ ա․ 719 թվականին։

13․ Հայկազունների տոհմի իշխանությունը վերականգնվել է Ք․ ա․ VII դարում։

14․ Պարյուր Նահապետը թագադրվել և ճանաչվել է Հայաստանի թագավոր Ք․ ա․ 612 թվականին։

15․ Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը արշավեցին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ Ք․ ա․ 609 թվականին։

16․ Մարաստանի դեմ Կյուրոս Մեծի գլխավորած ապստամբությունը սկսվել է Ք․ ա․ 553 թվականին։

17․ Տիգրան Երվանդյանը, դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը Ք․ ա․ 539 թվականին։

18․ Դաշնակից երկրների զորքերը կործանեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն Ք․ ա․ 612 թվականին։

19․ Դարեհ I-ը գահակալել է Ք․ ա․ 522-486 թվականներին։

20․ Աքեմենյան տերությունը բաժանվել է վարչական 20 մեծ շրջանների Ք․ ա․ 520 թվականին։

21․ Դարեհ III Կոդոմանոսը դարձել է ողջ Աքեմենյան տերության տիրակալ Ք․ ա․ 336 թվականին։

22․ Արշամ Երվանդականը գահակալել է Ք․ ա․ մոտ 240 թվականին։

23․ Շամ (Սամոս) Երվանդականը իշխել է Ք․ ա․ մոտ 260-240 թվականներին։

24․ Երվանդ վերջինը գահակալել է Ք․ ա․ մոտ 220-201 թվականներին։

25․ Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը բաժանվեց մի քանի մասերի Ք․ ա․ 301 թվականին։

26․ Հայաստանի տարածքում առաջին անգամ հիշատակվում են Մեծ և Փոքր Հայքերը՝ որպես առանձին վարչական միավորներ Ք․ ա․ IV դարում։

27․ Ապամեայի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 188 թվականին։

28․ Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Ծոփքը անկախ են հռչակվել Ք․ ա․ 189 թվականին։

29․ Արտաշես I-ը վճռական հակահարված հասցրեց Անտիոքոս IV թագավորին Ք․ ա․ 165 թվականին։

30․ Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Ք․ ա․ մոտ 185 թվականին։

31․ Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 190 թվականին։

32․ Արտաշես I-ի հրամանագիրը հողային բարեփոխման վերաբերյալ հրապարակվել է Ք․ ա․ 180 թվականին։

33․ Արտավազդ I-ը գահակալել է Ք․ ա․ 160-115 թվականներին։

34․ Տիգրան I-ը գահակալել է Ք․ ա․ 115-95 թվականներին։

35․ Տիգրան II-ը գահակալել է Ք․ ա․ 95-55 թվականներին։

36․ Տիգրան Մեծը Ծոփքը միավորել է իր թագավորությանը Ք․ ա․ 94 թվականին։

37․ Տիգրանակերտ մայրաքաղաքը կառուցվել է Ք․ ա․ 80-70-ական թվականներին։

38․ Տիգրան Մեծը Կորդուքը միացրել է Մեծ Հայքին Ք․ ա․ 94 թվականին։

39․ Հայկական բանակը նվաճեց Պտղոմայիս քաղաքը Ք․ ա․ 71 թվականին։

40․ Հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլը ընթացել է Ք․ ա․ 69-67 թվականներին։

41․ Հայ-հռոմեական պատերազմի երկրորդ փուլը ընթացել է Ք․ ա․ 66 թվականին։

42․ Լուկուլլոսի բանակը դուրս եկավ Կորդուքից և շարժվեց դեպի Արտաշատ Ք․ ա․ 68 թվականի գարնանը։

43․ Հրահատ III-ը պաշարեց Արտաշատ Ք․ ա․ 66 թվականին։

44․ Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև սկսվեցին հաշտության բանակցությունները Ք․ ա․ 66 թվականի սեպտեմբերին։

45․ Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստան Ք․ ա․ 69 թվականի գարնանը։

46․ Արտաշատի պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թվականին։

47․ Արտավազդ II-ը գահակալել է Ք․ ա․ 55-34 թվականներին։

48․ Հայ-պարթևական պայմանագիրը Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև կնքվել է Ք․ ա․ 54 թվականին։

49․ Խառանի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 53 թվականի մայիսի 6-ին։

50․ Անտոնիոսը Պարթևստանի դեմ արշավելու նպատակով ժամանել է Արևելք Ք․ ա․ 36 թվականին։

51․ Անտոնիոսը 60-հազարանոց զորքով արշավեց Հայաստան Ք․ ա․ 34 թվականի ամռանը։

52․ Արտաշես II-ը գահակալել է Ք․ ա․ 30-20 թվականներին։

53․ Տիգրան III-ը գահակալել է Ք․ ա․ 20-8 թվականներին։

54․ Տիգրան IV-ը առաջին անգամ գահակալել է Ք․ ա․ 8-5 թվականներին։

55․ Արտավազդ III-ը գահակալել է Ք․ ա․ 5-2 թվականներին։

56․ Հռոմի դրածո Տիգրան VI-ը Հայաստանում գահ է բարձրացել 60 թվականին։

57․ Կորբուլոնը սկսել է բանակցությունները Վաղարշի և Տրդատի հետ՝ վերջինիս թագադրելու՝ Ներոնի առաջարկի շուրջ 64 թվականին։

58․ Տրդատը մեկնում է Հռոմ՝ թագը Ներոնից ստանալու նպատակով 65 թվականին։

59․ Տրդատ I-ը ալաններին վտարել է Հայաստանից 72 թվականին։

60․ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։

61․ Հայոց գահը հանձնվել է Բակուր Արշակունուն 161 թվականին։

62․ Սոհեմոս-Տիգրանը գահակալել է մինչև 185 թվականը։

63․ Հայոց Խոսրով I թագավորը գահակալել է 198-215 թվականներին։

64․ Տրդատ II-ը գահակալել է 216-252 թվականներին։

65․ Տրդատ Արշակունին մենամարտում հաղթել է գոթերի իշխանին 276 թվականին։

66․ Ոսխայի ճակատամարտը տեղի է ունեցել 297 թվականին։

67․ Մծբինի 40-ամյա խաղաղության պայմանագիրը կնքվել է 298 թվականին։

68․ Տրդատ III-ը վերջնականապես հաստատվել է գահին 298 թվականին։

69․ Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում սկսվել է Ք․ ա․ III դարից։

70․ Հայկական մեհենագրության գործածությունը արգելվել է IV դարում։

71․ Հայաստանում հայտնաբերված արամեատառ արձանագրությունները թվագրվում են Ք․ ա․ II – Ք․ հ․ II դարերով։

72․ Արևելյան Հայաստանի արքունի գրագրության մեջ սկսեց կիրառվել պահլավերենը (միջին պարսկերեն) 387 թվականից հետո։

73․ Տրդատ I-ը կառուցել է Գառնիի ամրոցը 76 թվականին։

74․ Հայերի ծագման մասին վրացական ավանդազրույցը գրի է առնվել IX-XI դարերում։

Մայիսյան հերոսամարտերը

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ կնքել հաշտության պայմանագիր: Հաշտության պայմանագիրը պետք է ստորագրվեր 1918թ. հունիսի 4-ին:

Սարիղամիշի ճակատամարտ

1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը տեղի է ունեցել կովկասյան ճակատի ամենաարյունալի ճակատամարտը` Սարիղամիշի ճակատամարտը: Ճակատամարտը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հանդիպումն է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Թուրքերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում։ Արդյունքում Էնվեր փաշայի բանակը ջախջախիչ պարտություն կրեց (թուրքական 90 հազարանոց բանակից զոհվել է 78 հազար զինվոր):

Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջախջախող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցված էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից։ Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում։

Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արտվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս։ Սակայն թուրքական բանակի գործողությունները ձախողվեցին: Մարտերին մասնակցել են նաև Քեռու (Արշակ Գավաֆյան) ջոկատի զինվորները:

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Բաշ Ապարանի ճակատամարտ 1918: Տեղի է ունեցել մայիսի 23-29-ին: Սարդարապատի ճակատամարտի (1918) ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:

 Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայ, այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքական հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտը Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքները կասեցնելու գործում: Ապարանում կանգնեցված է Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հուշարձան:

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անիի պատմական կամուրջը

Հետազոտական աշխատանքիս ընթացքում համացանցում գտա մի նյութ, որտեղ պատմում էր Անիի պատմական և քաղաքի համար մեծ նշանակություն ունեցող կամրջի մասին։ Կուզեմ մի փոքր այս մասին խոսել։ Անիի կամուրջը Ախուրյան գետի երկու ափերն իրար կապող ոչ միակ, բայց ամենախոշոր կամուրջն է։ Բագրատունյաց շրջանում Անին ևս մի քանի կամուրջ է ունեցել, սակայն դրանք գրեթե չեն պահպանվել։ Ժամանակին Անիի կամուրջը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել․ այն Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածներից էր։ Հետազոտողները պարզել են, որ այն գործել է մինչև 16-17-րդ դարերը։ Անին ուսումնասիրող ամենահմուտ ճարտարապետներից մեկը ասում է, որ հավանաբար կամուրջը քանդվել է թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ըստ երևույթին՝ հենց պարսիկներն էլ քանդել են, որպեսզի կարողանան կանխել թուրքերի առաջխաղացումը։ Այսօր այն գտնվում է կիսաքանդ վիճակում, կանգուն են մնացել միայն կամրջի երկու հենապատերը։ Սակայն, կամրջի վերանորոգումը ունի մեկ շատ մեծ առավելություն․ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այն կարող է հայերին տանել պատմական հայրենիք և հենց Անի։ Կամուրջը կառուցված է շատ հետաքրքիր ձևով․ երբ Հայաստանի կողմից կամրջի վրա կանգնած նայում ես դեպի ձորը, կարող ես տեսնել Մայր տաճարի գմբեթը։ Կամրջի մոտակայքում մի արձանագրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է, որ 14-րդ դարի սկզբին կամրջի շրջակայքում շինարարական աշխատանքներ են կատարվել։ Ըստ 19-րդ դարի ճանապարհորդների՝ մոտակայքում եղել է պահակատուն, սակայն ներկայումս այն չկա։ Ախուրյան գետի վրա գտնվող Անիի այս կամուրջը համարվում էր միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջը։ Թուրքիան ունի որոշ սահմանափակումներ, ըստ որոնց՝ Անիի այցելուները չեն կարող այցելել կամրջի ավերակներ կամ իջնել դեպի գետը։ 1990-ականներին նույնիսկ հնարավոր էր լողալ կամրջի տակ գտնվող գետում, սակայն հիմա այն հսկվում է ռուս սահմանապահների կողմից ու համարվում արգելված գոտի։ Նախկինում այս կամուրջը վերանորոգելու մասին Թուրքիան նույնպես հայտարարել է, սակայն այն մինչ օրս դեռ չի վերանորոգվել։

Մեծ եղեռն

Մեծ եղեռնը

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Հետևանքները

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը: Ցեղասպանությունը ճանաչել է Կիպրոսի խորհրդարանը, Ռուսաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Սլովակիան, Նիդերլանդները, Վենեսուելան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Բոլովիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան: Վերջերս մեր ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ն:

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ստորգետնյա Անին

Ասում են, որ հնագետները Անիում հայտնաբերել են ստորգետնյա մատակարարման գաղտնի խողովակաշարեր, խճճվող թունելներ, աղոթասրահներ, վանականների խցեր և այլն։ Եվ այս ամենը գետնի տակ․ իսկապես հետաքրքիր է։ Վերջերս եմ իմացել այս մասին, և այս փաստը ստիպեց ինձ մտածել այն ուղղությամբ, որ Անին իսկապես հրաշալի, առեղծվածային և յուրօրինակ քաղաք է եղել, ինչպես նաև հին ժամանակներից եկած հայկական լավագույն քաղաքներից մեկը։ Հայտնաբերողը եղել է մի մարդ, ով բացատրել է, որ 2011 թվականից սկսած Անիում կատարում էր հետազոտություններ, ինչպես նաև այդ ժամանակ ընդգրկվել էր ՄԱԿ-ում։ Նա պատմում է, որ աշխատելիս նկատել են, թե ինչպես է հողի որակը փոխվում, շարունակել են փորել ու նկատել են մի նեղ թունել։ Հայտնաբերել են նաև կահույքի կտորներ, ջարդված սափորներ, հին հայերենով գրված մագաղաթի կտոր։ Տարիներ անց այս ամենը հաստատեցին իտալացի մի շարք հնագետներ, նրանք հայտնաբերեցին նաև ստորգետնյա եկեղեցի։ Անիում մարդկանց մեծ մասն այդ դարում ապրել է քարանձավներում։ Առաջին անգամ «ստորգետնյա Անին», ինչպես այն անվանում էին բնակիչները, հայտնաբերվել է 1880-ական թվականներին։ Ստորգետնյա Անին դեռևս ամբողջովին հայտնաբերված չէ, իսկ հայտնաբերված մասը ծառայել է որպես բնակատեղի։

Կարծում եմ, որ Անին իսկապես հրաշալի քաղաք է, հատկապես այն դարերում երևի թե եղել է առաջիններից։ Ինձ Անին ամբողջովին դուր է գալիս, քանի որ հնուց եկած ամենագեղեցիկ հուշերը հենց այնտեղ են, օրինակ՝ Անիի հայտնի եկեղեցիները, տեսարժան վայրերը, այսօր նաև բացահայտեցի, որ այդ շարքին կարող եմ ավելացնել նաև հին քարանձավները որպես բնակատեղի՝ ստորգետնյա Անին։ Ըստ իս՝ Անին այն եզակի քաղաքներից է, որ ինչքան էլ հետազոտություններ կատարեն այնտեղ, անվերջ կարող են գտնել հետաքրքիր պատմական բաներ, ինչպիսին են Անիի ստորգետնյա գաղտնիքները, որոնք գրավել են բոլոր-բոլորին։

Հայոց մեծ եղեռնը

Արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց «Երեքի գործադիր կոմիտեն»: Դրան հանձնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև, այսպես կոչված, «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող տարրերը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիան իրագործեց ցեղասպանություն հրեաների, գնչուների նկատմամբ: 1975-1979թթ. ցեղասպանության հետևանքով ոչնչացավ երեք միլիոն կամբոջացի: Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը: Ցեղասպանությունը ճանաչել է Կիպրոսի խորհրդարանը, Ռուսաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Սլովակիան, Նիդերլանդները, Վենեսուելան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Բոլովիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան: Վերջերս մեր ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ն: