Մայիսյան հերոսամարտերը

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ կնքել հաշտության պայմանագիր: Հաշտության պայմանագիրը պետք է ստորագրվեր 1918թ. հունիսի 4-ին:

Սարիղամիշի ճակատամարտ

1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը տեղի է ունեցել կովկասյան ճակատի ամենաարյունալի ճակատամարտը` Սարիղամիշի ճակատամարտը: Ճակատամարտը Ռուսական և Օսմանյան կայսրությունների հանդիպումն է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Թուրքերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում։ Արդյունքում Էնվեր փաշայի բանակը ջախջախիչ պարտություն կրեց (թուրքական 90 հազարանոց բանակից զոհվել է 78 հազար զինվոր):

Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջախջախող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցված էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից։ Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում։

Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արտվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս։ Սակայն թուրքական բանակի գործողությունները ձախողվեցին: Մարտերին մասնակցել են նաև Քեռու (Արշակ Գավաֆյան) ջոկատի զինվորները:

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Բաշ Ապարանի ճակատամարտ 1918: Տեղի է ունեցել մայիսի 23-29-ին: Սարդարապատի ճակատամարտի (1918) ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան՝ փորձելով Երևան արշավել հյուսիսից և դուրս գալ Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը՝ նրան կտրելով Երևանից: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:

 Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել ինչպես հայ, այնպես էլ եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքական հրոսակները գլխովին ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտը Սարդարապատի ճակատամարտի և Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ կարևոր դեր է խաղացել դեպի Երևան և Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքները կասեցնելու գործում: Ապարանում կանգնեցված է Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսների հուշարձան:

Թողնել մեկնաբանություն