Հին հայկական ավանդական հարսանիքները: Տարբեր հարսանեկան ծեսեր և ավանդույթներ

Հին հայկական ավանդական հարսանիքները

Նախկինում, շատ հետաքրքիր ավանդույթներ և սովորույթներ ենք ունեցել հայերս, որոնք գործածում էինք հին հայկական ավանդական հարսանիքների ժամանակ: Կան նաև նմանատիպ սովորույթներ, որոնք այժմ չենք գործածում: Օրինակ, կոխ բռնելու ավանդույթը: Այս ավանդույթն օգտագործում էին նախկինում՝ մեր ավանդական հարսանիքների ժամանակ: Փեսայի ծնողները կամ ընտանիքի տարեցները միմյանց դեմ մենամարտում էին: Կռվի արդյունքում՝ որպես ավանդույթի կանոն կինն էր հաղթում: Ահա այսպիսի ուրախ և հետաքրքիր են անցել մեր հայկական հարսանիքները նախկինում:

Ծեսերի մասին, դրանց պատմությունը

Մեր հին հարսանեկան ավանդույթները դեռ գալիս են ուրարտական ժամանակներից: Եվ գնալով ավելի են պակասում ավանդույթները, ավելի հակիրճ են դառնում հարսանեկան ծեսերի արարողությունները: Ժամանակի ընթացքում էլ առաջացել են նոր ավանդույթներ, որոնք հիմա ենք գործածում: Այժմ կբերեմ հին հայկական ավանդական հարսանիքների տարբեր սովորույթների օրինակներ, կվերլուծեմ դրանք ու կգրեմ իմ կարծիքն ու տեսակետը դրանց վերաբերյալ:

«Տաշտադրեքի» ծես

Հարսանեկան այս արարողության ժամանակ, նախկինում հարսանիքի մասնակիցները հարսանիքից երկու օր առաջ հավաքվում էին փեսացուի տանը և նախօրոք թխում հարսանիքի հացը: Այս ավանդույթը շատ հետաքրքրեց և դուր եկավ ինձ, այդ պատճառով էլ հենց սա առանձնացրեցի: Այն հիմա չեն գործածում, կարծում եմ, սակայն հետաքրքիր սովորույթ է:

«Հարսի կոշիկի մի զույգի գողության» ավանդույթ

Հարսանեկան արարողությունների ընթացքում հարսի ազգականներից մեկը գողանում է հարսի կոշիկը: Այն թաքցնում է այնքան ժամանակ, մինչև նրան չվճարեն: Սա էլ է շատ հետաքրքիր ավանդույթ: Այս ավանդույթն այժմ մենք օգտագործում ենք հայկական հարսանիքների ժամանակ:

Նոր ավանդույթներ և սովորույթներ

Կան նաև նոր սովորույթներ և ծեսեր, որոնք նախկինում հայկական հարսանիքների ժամանակ չէին գործածում: Օրինակ, հարսի սպիտակ զգեստը (հարսի շորը), ծաղկեփունջն ու ծաղկեփունջը հետ նետելու արարողությունը: Սրանք էլ են շատ հետաքրքիր սովորույթներ, որոնք հարսանիքն ավելի ուրախ և գեղեցիկ են դարձնում:

Արտաշես և Սաթենիկ «Պատմություն հայոց». Մովսես Խորենացի

Արտաշեսը սիրահարվում է նրան ու սպարապետ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանանց արքայի մոտ՝ խնամախոսության: Սակայն ալանանց արքան մեծ օժիտ է պահանջում արքայադստեր համար: Իմանալով պատգամաբերից արքայի պատասխանը՝Արտաշես արքան հեծնում է իր սև ձին, սրընթաց անցնում է Քուռ գետն ու օղապարանը գցելով Սաթենիկ արքայադստեր մեջքը՝ նրան գերում է: Արտաշատ մայրաքաղաքում հայոց արքան շքեղ հարսանիք է անում: Նրա և Սաթենիկ թագուհու գլխին առատորեն ոսկեդրամներ ու մարգարիտներ են թափվում: Ինչպես պատմահայրն է ասում՝ ոսկե անձրև էր թափվում հարսանիքի ժամանակ:

Հին հայկական ավանդական հարսանիքները

Վերնագիր՝ Հին հայկական ավանդական հարսանիքները

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 01.02.2022 | 07.02.2022

Նպատակ՝ Ուսումնասիրել ինչպես են նախկինում տոնել հարսանիքները Հայաստանում, ինչ արարողություններ են տեղի ունեցել հայկական ընտանիքներում մինչ հարսանիքը տոնելը և այլն:

Իրագործվող քայլեր՝ Համացանցում փնտրել «հին հայկական ավանդական հարսանիքները»: Կարդալ համացանցում դրված նյութերը, մշակել, վերլուծել դրանք, օգտվելով աղբյուրներից՝ ստեղծել հետաքրքիր նյութ:

Օգտակար աղբյուրներ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Հայկական հարսանիք

Հին հայկական ավանդական հարսանիք

Առաջարկում եմ կարդալ…

Վերնագիր՝ Առաջարկում եմ կարդալ…

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 01.02.2022 …

Նպատակ՝ Ընթերցելով տարբեր գրքեր՝ վերլուծել, մշակել դրանք, լուսաբանել բլոգում ուսումնական նյութի տեսքով: Այդպես կստեղծեմ այն գրքերի ուսումնական փաթեթները, որոնք ես ընթերցել եմ այս կիսամյակում, վերլուծել եմ, գրել իմ կարծիքը դրանց վերաբերյալ:

Իրագործվող քայլեր՝ Ընթերցել գրքերը, վերլուծել, գրել կարծիքն ու մտքերը գրքի վերաբերյալ: Մշակել դրանք, տեղադրել բլոգում:

Ամփոփում՝ Նախագիծը կամփոփեմ բլոգումս:

Առաջարկվող գրականություն՝ «Հոբը» Յոզեֆ Ռոթ, «Առանց ընտանիքի» Հեկտոր Մալո: …

31.01.2022 | Classroom activities

1. Has John ever won a prize at a race?
2. I fell asleep yesterday when I was watching TV.
3. George has never been to Canada.
4. Tom is not back in England. He has been in Italy for three weeks.
5. We did a lot last Sunday.
6. I sometimes go to the cinema.
7. Nick worked hard yesterday.
8. I have not found my ring yet which I lost at the party yesterday.
9. They built this castle in 1762.
10. Would you like to have something to eat? No, thank you. I maybe dinner.
11. While Tom was playing tennis, Ann was taking a shower.
12. I  have not seen his dog since yesterday morning.
13. Mike is playing on his notebook now. How long has he been playing?
14. ”Do you speak English?” she was asked.
15. When they were working in the garden, the phone rang.

1. When he arrived, we were having dinner.
2.Has he already arrived in Los Angeles?
3. I am haven’t seen him for two days.
4. Father was smoking his pipe while the mother was preparing the tea.
5. She has already done the washing up.
6. Look! It is sniwing now.
7. She had a motorcycle accident last winter.
8. Last night I read a book when suddenly I heard a scream.
9. Carol has already started her new job.
10. Last week my rabbit ran away, and I have not found it yet.
11. The teacher was writing sentences on the board while the children were filling the words in the text.
12. Water boils at 100 degrees Celsius.
13. What is Peter doing at the moment. He is having a bath.
14. I went to the theatre yesterday evening.

Հայաստանի գիտության և տեխնիկայի թանգարան, Ջրվեժի անտառապարկ

Մեր ճամբարի վերջին շաբաթվա ընթացքում այցելեցինք մի թանգարան, որտեղ մեզ պատմում էին Հայաստանում արտադրված և ստեղծված տարբեր ապրանքների մասին: Թանգարանը կոչվում էր «Հայաստանի գիտության և տեխնիկայի թանգարան»: Այդ ապրանքների մեծամասնությունը մենք ամեն օր գործածում ենք առօրյայում, այնտեղ սակայն միայն ու միայն հայկականն էին: Օրինակ՝ մենք տեսանք հայկական «Երազ» ավտոմեքենան, ծանոթացանք դրա պատմության հետ: Ցույց տվեցին առաջին համակարգիչը, որն ի միջի այլոց ստեղծվել էր ռազմական նպատակներով: Ուսումնասիրեցինք տիեզերքը, գիտությունը, աստղագիտությունը, ֆիզիկոսներին և քիմիկոսներին: Բոլոր տեղեկություններն էլ շատ օգտակար էին մեզ համար և հետաքրքիր: Տեսանք եկեղեցիները, որոնք նախկինում ծառայել էին որպես համալսարաններ: Հայկական «Արագած» սառնարանը, արդուկները, ռադիոները, առաջին հեռուստացույցը և այլն:

Թանգարանից հետո պատրաստվեցինք, որ միասին ուղևորվենք Ջրվեժի անտառապարկ: Բոլորս ամբողջ ընթացքում անհամբեր սպասում էինք, թե երբ էինք գնալու սահնակ քշելու: Ջրվեժում շատ գեղեցիկ էր ամեն բան, շատ ձյուն էր եկել: Մենք սահեցինք, քշեցինք դահուկներ, խաղացինք ձնով և այլն:

Ճանապարհին արդեն շատ էինք հոգնել: Սակայն ուրախ էինք, քանի որ հետաքրքիր, ուսումնական և զվարճալի օր էինք ունեցել:

Դեպի սահադաշտ

Այս տարվա ձմեռային ճամբարի ընթացքում որոշեցինք այցելել սահադաշտ: Կարծում եմ, որ բոլորս էլ ճամբարի ընթացքում ճոկատավարի հետ գնացել ենք սահելու՝ այցելելով նույնիսկ բացօթյա սահադաշտեր: Այս տարի մեր ջոկատը այցելեց Երևանի Գեղասահքի մարզադպրոց: Մինչ մարզադպրոց այցելելը նախապես որոշեցինք, որ պետք է քայլքով հասնենք այնտեղ: Սահադաշտի ճանապարհին ունեցանք հետաքրքիր նկարներ, զրուցեցինք: Այդպես էլ արեցին՝ Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Գեղասահքի դպրոց: Տեղում էլ ընտրեցինք չմուշկները, պատրաստվեցինք ու ներս մտանք սահելու: Ես շատ եմ սիրում սահել ու շատ ուրախացա, երբ իմացա, որ սահադաշտ ենք գնալու: Մեր օրը շատ ուրախ անցավ, անմոռանալի ու հետաքրքիր:

Ամփոփում եմ ճամբարային առաջին շաբաթը

Ձմեռային ճամբարի մեկնարկից անցել է մեկ շաբաթ: Այս մեկ շաբաթվա ընթացքում ունեցանք շատ հետաքրքիր, տպավորիչ և ուսումնական օրեր: Մեր ճամբարային օրերն այնքան ուրախ են անցնում, որ չենք էլ հասցնում ձանձրանալ:

Անցած շաբաթ ունեցած ֆիլմի դիտում և քննարկում: Փոքր դահլիճում միասին դիտում էինք Will Smith-ի ֆիլմը, որը հիմնված էր իրական փաստերի վրա: Ֆիլմի գլխավոր կերպարներից էր նաև Will Smith-ի որդին: Կարծում եմ, որ ֆիլմի ընթացքը շատ հետաքրքիր էր ու տպավորիչ: Սցենարը շատ հուզիչ էր, տխուր և ցավալի: Ֆիլմի գլխավոր ասելիքն այն էր, որ միշտ պետք է լինել նպատակասլաց և ուժեղ, երբեք չհանձնվել ու ճանապարհից ետ չկանգնել: Ավելի մանրամասն վերլուծությունը կարող եք տեսնել իմ բլոգում: Հղումը՝ Այստեղ:

Իրականացրել ենք նաև նախագծային աշխատանքներ: Բոլորս ներկայացրել ենք «Բնատեխնիկական ստուգատես»-ի մեր հայտերը, վերլուծել դրանք՝ հրապարակելով բլոգում: Ես կատարել եմ երկու պարզ փորձարկում, որոնք անվանել եմ այսպես. «Համացանցն ու իրականությունը»: Իմ աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք սեղմել հղման վրա: Հղումը՝ Այստեղ:

Շաբաթվա ընթացքում նաև խաղացել ենք տարբեր ուսումնական և տրամաբանական խաղեր: Նաև միացել ենք ընկեր Սամվելի ջոկատին և միասին մասնակցել ընկեր Էմանուելի կազմակերպած ինտելեկտուալ խաղին: Կարծում եմ՝ խաղը բոլորի համար շատ տպավորիչ էր, քանի որ բոլորին շատ հետաքրքրեց խաղի ընթացքը: Խաղի մասին իմ կարծիքը իմանալու համար այցելեք իմ բլոգ: Հղումը՝ Այստեղ:

Առջևում դեռ երկու շաբաթ էլ ունենք ու վստահ եմ, որ էլ ավելի տպավորիչ ու հետաքրքիր կանցնի: Երկրորդ շաբաթվա համար շատ անելիքներ ունենք, նաև ճամփորդելու ենք:

Ինտելեկտուալ խաղ. Վերլուծում

Այս օրերի ընթացքում հասցրեցինք շատ ու շատ հետաքրքիր բաներ անել միասին: Ինձ շատ դուր եկավ մեր երկու ջոկատների միջև տեղի ունեցող ինտելեկտուալ և տրամաբանական խաղը: Ընկեր Էմանուելի և ընկեր Սամվելի ջոկատերը միացան իրար, տեղում ստեղծեցինք խմբեր և սկսեցինք մեր խաղը: Նշեմ, որ խաղն իրոք շատ ուրախ և զվարճալի անցավ: Այն ինձ նոր և շատ հետաքրքիր գիտելիքներ տվեց: Իմացանք այնպիսի բաներ, որոնց մասին չէինք էլ լսել:

Կարծում եմ, որ խաղին մասնակցելու համար մեզ ոչ մի հատուկ գիտելիք պետք չէր, քանի որ խաղի գլխավոր գաղտնիքը շատ ուշադիր լսելն ու լավ տրամաբանելն էր: Ճիշտ է, մեր թիմը չհաղթեց մնացած այլ թմերին, սակայն մեզ համար էլ էր շատ շատ հետաքրքիր և ամեն անգամ հարցի ճիշտ պատասխանը լսելուց հետո շատ էինք զարմանում: Խաղը վարում էր ընկեր Էմանուելը, հարցերն էլ հենց նա էր կազմել: Յուրաքանչյուր հարցն էլ շատ հետաքրքիր էր, տպավորիչ և տրամաբանական: Կարծում եմ՝ խաղը շատ ուրախ անցավ:

Ըստ իս՝ խաղի ամենահետաքրքիր և տպավորիչ հարցը Audi-ի հետ կապված հարցն էր: Փաստորեն, Audi-ի լոգոն, որը կազմված էր չորս շրջաններից, մեծ նշանակություն ուներ ստեղծողի համար: Ավտոմեքենաներ ստեղծողն ամուսնացած է եղել չորս անգամ: Դա է պատճառը, որ այդքան հետաքրքիր և տարբերվող է Audi-ի լոգոն:

Ֆիլմի դիտում-քննարկում. В погоне за счастьем

Ճամբարային օրերի ընթացքում ունեցանք ֆիլմի դիտում-քննարկում: Մի քանի ժամ տրամադրեցինք ֆիլմը դիտելուն և արդյունքում ունեցանք շատ լավ քննարկում: Ինձ շատ դուր եկավ ֆիլմը, քանի որ այն դիտելուց հետո սկսեցի կարևորել իմ ամեն մի ձեռքբերումը, հասկացա, թե մարդիկ ինչ դժվարությամբ են հասնում իրենց նպատակներին: Ֆիլմն ավելի գեղեցիկ ու ազդեցիկ է դառնում այն ժամանակ, երբ իմանում ես, որ այն ստեղծված է կյանքից վերցված իրական փաստերի վրա: Այն այնքան մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա ու փոխում բոլորին, որ անհնար է դառնում ֆիլմը դիտել առանց հուզվելու: Ինձ համար ամենից հուզիչ, ամենից տխուր և դժբախտ հատվածն այն էր, որ ֆիլմի գլխավոր հերոսն ու իր որդին տուն չունենալու պատճառով գիշերում են կայարանում: Ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, թե ինչքան նպատակասլաց պետք է լինել, ինչքան պետք է պայքարել որևէ բանին հասնելու համար: Ես հասկացա, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, այլ պետք է շատ չարչարվել ու անխնա պայքարել: Բոլորիդ խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը, քանի որ ձեզ նույնպես դուր կգա:

Ֆիլմի հղումը՝ www.film.ru

Համացանցն ու իրականությունը

Ես մասնակցել եմ բնատեխնիկական ստուգատեսին և ներկայացրել իմ աշխատանքները: Բոլորս էլ համացանցում նկատել ենք տարբեր փորձարկումներ, որոնց շատերը չեն հավատում կամ շատ են ուզում փորձել: Իմ տեսանյութերի մեջ ես դրել եմ այլ մարդկանց փորձերը և իմը: Համեմատել եմ դրանք ու ստացել հետաքրքիր նյութ:

Առաջին երկու փորձարկումները կատարում եմ մոմով: Ես հանգած մոմից առաջացած ծխից ստացել եմ նոր կրակ: Դրանից հետո այլ բան եմ փորձել. Գրիչը ջնջել եմ կրակի օգնությամբ: Ասեմ, որ երկու փորձերն էլ հենց առաջին անգամից ստացվել են: Տեսանյութի հղումը՝

Երկրորդ տեսանյութում կատարել եմ ևս երկու փորձ, սակայն ոչ թե մոմով, այլ՝ ձվով ու աղով: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող աղը հանգիստ կանգնեցնել սեղանի վրա: Ինձ մոտ դա ստացվել է, քանի որ սկզբում սեղանին ավելացրել էի մի փոքր աղ ու վրան դրել ձուն: Ձուն կանգնեց: Նույն ձևով մի ուրիշ ձու կանգնեց մյուսի վրա: Տեսանյութի հղումը՝