Ձայնագրություններ 2020-2021

Ուսումնական նախագիծ՝ Չարենցյան շաբաթ

Չարենցյան ընթերցում՝ «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Էլի գարուն կգա» ( Կարինա )

Չարենցյան կյանքը և գործունեությունը՝ ռադիոնյութ ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Ո՞վ կհանդիպի…» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Հայաստանին» ( Կարինա )

Չարենցյան ընթերցում՝ «Հայրենիքում» ( Կարինա )

Չարենցյան ընտանեկան ընթերցում՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ( Կարինա և Հենրի )

Չարենցյան ընթերցում՝ «Երկիր Նաիրի» հատված ( Կարինա )

Չարենցյան մտքերի ընթերցում՝ ռադիոնյութ ( Կարինա, Էդուարդ և Հենրի )

TV` Արտուտիկ

Արտուտիկ TV #1

Արտուտիկ TV #2

Արտուտիկ TV #3

Արտուտիկ TV #4

Արտուտիկ TV #5

Արտուտիկ TV #6

Արտուտիկ TV #7

Արտուտիկ TV #8

Արտուտիկ TV #9

Արտուտիկ TV #10

Արտուտիկ TV #11

Արտուտիկ TV #12

Արտուտիկ TV #13

Արտուտիկ TV #14

Արտուտիկ TV #15

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի: Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ 

Առ Մայիս.

Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։

Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
Մայիս հոգվո Ծաղիկներու․

Նա փողփողե վերև գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն։

Իմ հանգիստը.

Եթե մոտի հողակույտիս,
Թուխ — մոխրագույն աչեր ներա
Թե չուխտ մարգրիտ թափին իմ վրա,
Չը ցավագնիր ոսկերոտիս.
Ա՛յս իմ հանգիստ.
Իմ լըռանիստ
Ա՛յս օթևան
Խաղաղության։

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից: Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները: Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

Նահապետ Քուչակ։ Հայրեններ

Ծնվել է 1592 թվականին, Վանի Խառակոնիս գյուղում: Նրա կենսագրական տվյալները քիչ են: Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Նրա կինը եղել է Թանգիաթունը: Նահապետի մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը փաստում են, որ նրան որպես երգիչ շատ են սիրել: Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնաերգության փոքրածավալ երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը:

Քուչակի անունով պահպանվել են շատ գրավոր ու բանավոր աշուղային երգեր՝ հայերեն ու թուրքերեն: Քուչակյան հայրենները հիմնականում սիրային երգեր են:

Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։

Մեղեդի ծննդյան.

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

«Սասունցի Դավիթ» էպոսի և Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի համեմատական բնութագիրը

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի լավագույն մշակումներից է: Էպոսից տարբերվում է իր դեպքերի ավելի արագ զարգացմամբ: Թումանյանի տարբերակում ավելի համառոտ է նկարագրված էպոսի ընթացքը: Ես նկատել եմ փոքրիկ տարբերություն երկու մշակումների միջև, որն այժմ կներկայացնեմ: Էպոսում Սանասարի ձիուն անվանում էին «Թուր Կեծակին», իսկ Թումանյանի տարբերակում՝ «Թուր Կայծակին»:

«Սասունցի Դավիթ» էպոս

Ճյուղ առաջին. Սանասար և Բաղդասար

Էպոսի առաջին ճյուղը պատմում է Գագիկ թագավորի և Բաղդադի Խալիֆայի մասին: Հայոց թագավորը հարկատու էր Բաղդադի Խալիֆային: Օրերից մի օր Խալիֆան լսում է Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի անսահման գեղեցկության մասին: Որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժում ստանալով կռիվ է սկսում Գագիկ թագավորի դեմ: Կռվում է և հաղթում, որից հետո էլ Ծովինարը ստիպված ամուսնանում է Խալիֆայի հետ, քանի որ չէր ուզում, որ իր պատճառով տուժի ամբողջ ազգը: Համբարձման օրը հանկարծ Ծովինարը ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում: Աստված մի կաթնաղբյուր է ստեղծում Ծովինարի համար: Աղջիկը մի բուռ և մի կես բուռ ջուր է խմում, որից էլ հղիանում է: Աղբյուրից ծնվում են Սանասարը և Բաղդասարը, ովքեր շատ արագ մեծանում ու հզորանում են: Խալիֆան որոշում է, որ պետք է սպանի տղաներին, սակայն մոր խնդրանքով տղաները փախչում են այլ երկիր, որտեղ էլ շինում են իրենց բերդը՝ Սասունը: Սասնա բերդը շատ մեծ էր և ամուր: Հենց այդտեղ էլ սկսեցին միասին ապրել Սանասարն ու Բաղդասարը:

Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը

Էպոսի երկրորդ հատվածը պատմում է Սանասարի և Բաղդասարի ամուսնության մասին: Մի օր Պղնձե քաղաքի աղջիկը սիրահարվում է Սանասարին ու նամակ է գրում նրան, բայց նամակը հասնում է Բաղդասարին: Բաղդասարն իմանում է, որ նամակը Սանասարինն է ու կռիվ է անում եղբոր հետ, որ նրան տեղյակ չի պահել, որ սիրահարված է: Սակայն Սանասարը տեղյակ չէր նամակի մասին, բայց որոշեց կռվել Բաղդասարի հետ: Նրանք հաշտվեցին ու Սանասարը գնաց Պղնձե քաղաք: Նա անցավ տարբեր փորձությունների միջով, որ հասնի Դեղձուն Ծամին: Վերջին փորձության ժամանակ նրան օգնություն էր հարկավոր ու եղբայրը հասավ օգնության: Այդպես նա հասավ Դեղձուն Ծամին, իսկ Բաղդասարն ամուսնացավ մեկ այլ աղջկա հետ, ում ազատել էին վիշապի գերությունից, ով փաստորեն Դեղձուն Ծամի քույրն էր: Այսպիսով, Սանասարն ունեցավ երեք որդի՝ Վերգոն, Ձենով Հովանը ու Մհերը:

Ճյուղ երկրորդ. Մեծ Մհեր

Սանասարին հաջորդեց  իր որդիներից մեկը՝ Մհերը: Նա կռվեց առյուծի հետ ու նրան երկու կես արեց, լավ հարաբերություններ ստեղծեց Մըսրա Մելիքի հետ ու էլ հարկ չտվեց, Սպիտակ Դևից ազատեց Արմաղանին, ում հետ էլ ամուսնացավ: Նա շենացնում էր Սասունը: Երբ Մելիքը մահանում է, Իսմիլ Խաթունը՝ Մելիքի կինը, հրավիրում է Մհերին իր մոտ: Իսմիլ Խաթունը խաբելով կարողանում է յոթ տարի Մհերին պահել իր մոտ: Նա մտադրություն ուներ Մհերից երեխա ունենալ, որպեսզի տղան նրա նման քաջ լիներ և կարողանար թագավորել իրենց երկիրը: Այդպես էլ լինում է. Նա հղիանում է ու յոթ տարի անց Մհերը վերադառնում է Սասուն: Նրանց որդու անունը դնում են Մելիք՝ ի պատիվ նրա ամուսնու՝ Մըսրա Մելիքի: Արդեն հղիանում է Արմաղանը՝ Մհերի կինը: Շուտով ծնվում է քաջ Դավիթը, իսկ նրա ծնողները մահանում են ու Դավիթը մնում է որբ:

Մասն Ա Դավթի կռիվը Մըսրա Մելիքի դեմ

Ծնողների մահից հետո Դավիթը որբ էր մնացել։ Իր հորեղբայրները չգիտեին ինչ անեին, որ Դավիթը սովից չմեռնի, քանի որ ոչ մեկի կուրծքը չէր ուտում։ Որոշեցին տանել Իսմիլ Խաթունի մոտ։ Դավթին կապեցին Քուռկիկ Ջալալուց, որպեսզի Մըսրում մեծանա։ Իսմիլ Խաթունն ընդունեց նրան։ Նա Դավթին կերակրում էր, իսկ Դավիթը օր-օրի մեծանում էր ու հզորանում։ Մելիքը նրան չէր սիրում ու ամեն կերպ փորձում էր նրան սպանել: Երբ մեծանում է, Դավթին պատմում են նրա ծնողների, հարազատների մասին ու նրան ուղարկում Սասուն:

«Արտաշես և Արտավազդ» առասպել

Շուտով մահանում է Արտաշեսը: Արտավազդը՝ նրա որդին, սրտնեղում է, թե ինչպես ավերակների վրա թագավորի: Հայրը բարկանում է ու որդուն անիծում: Արտավազդը քարայրում շղթայվում է ու հոր անեծքը կատարվում է: Եվ, ամեն անգամ երբ նա փորձում էր ազատվել կապերից, դարբիններն ավելի էին ամրացնում շղթաները: