Ձևաբանական վերլուծություն. Ակսել Բակունց: Օրանջիա

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Օրանջիայի — գոյական, հատուկ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ձորակում — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում
Ամեն — որոշյալ դերանուն
Գարնան — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ան արտաքին հոլովում
Մասրենիներն — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում
Ծաղկում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև
Բացվում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև
Վայրի — հարաբերական ածական
Վարդերը — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Դեղին — հարաբերական ածական
Սպիտակ — հարաբերական ածական
Երբ — հարաբերական դերանուն
Լինում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև
Տաքանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև
Օրանջիայի — գոյական, հատուկ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Քարերը — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Եվ — համադասական շաղկապ
Խլեզները — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Փորի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Մաշկը — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Դեղին — հարաբերական ածական
Պառկում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև
Տաք — որակական ածական, դրական աստիճան
Քարերի — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Վրա — կապ /սեռական հոլով/
Լեզուները — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Հանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա ժամանակաձև

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Մանասը — գոյական, հատուկ, եզակի, անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Ձորակում — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում
Բոստանատեղն — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Փորում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև
Երբ — հարաբերական դերանուն
Ականջովն — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, գործիական հոլով, ի արտաքին հոլովում
Ընկավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
Այդ — ցուցական դերանուն
Աչքի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Տակով — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, վերացական, գործիական հոլով, ի արտաքին հոլովում
Նայեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
Գետնին — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում
Քարը — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Մի — անորոշ դերանուն
Պահ — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, վերացական, ուղղական հոլով, վա արտաքին հոլովում
Ձեռքին — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, տրական հոլով, ի արտաքին հոլովում
Մնաց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
Պատին — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, տրական հոլով, ի արտաքին հոլովում
Դնելիս — համակատար դերբայ
Մտքում — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, վերացական, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում
Տպվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև
Որ — ստորադասական շաղկապ
Առաքելը — գոյական, հատուկ, եզակի, անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Ոխը — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, վերացական, հայցական հոլով, ի արտաքին հոլովում
Տեղից — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, վերացական, բացառական հոլով, ի արտաքին հոլովում
Պիտի հանի — բայ, հարկադրական եղանակ

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

Նայում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև
Առաքելը — գոյական, հատուկ, եզակի, անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Ցանկապատի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ետևից — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, վերացական, բացառական հոլով, ի արտաքին հոլովում
Եվ — համադասական շաղկապ
Ափսոսում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև
Որ — ստորադասական շաղկապ
Դագանակի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ծայրը — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Մանասի — գոյական, հատուկ, եզակի, անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ականջատակին — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, տրական հոլով, ի արտաքին հոլովում
Չկպավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև, ժխտական խոնարհում
Բարձրանում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև
Տան — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ա ներքին հոլովում
Պատերը — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Պատերի — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Հետ — կապ /սեռական հոլով/
Առաքելի — գոյական, հատուկ, եզակի, անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Սրտում — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում
Զայրույթն — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, որոշյալ, վերացական, հայցական հոլով, ի արտաքին հոլովում
Ծառս էր լինում — հարադրավոր բայ
Սանձարձակ — որակական ածական, դրական աստիճան
Ձիու — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ու արտաքին հոլովում
Պես — կապ /սեռական հոլով/
Փափախի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Տակ — կապ /սեռական հոլով/
Մտքերը — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, որոշյալ, վերացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Որդեր — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Լեշի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, անորոշ, թանձրացական, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Վրա — կապ /սեռական հոլով/
Վխտացող — ենթակայական դերբայ
Զազիր — ածական