Ազատության արձանի պատմությունը

Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից: Արձանն իրենից ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին: Կինը աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը`   1776 թվականի հուլիսի 4: Ոտքերին ընկած է փշրված շղթա: Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։

291px-Statue_of_Liberty_7

Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2.57 մմ հաստության երեսպատման պղնձե թիթեղների ընդհանուր քաշն է՝ 31 տոննա։ Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է։
Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է Նյու Յորքի ծովածոցի համայնապատկերը։ Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը։