Things that annoy me

I get nervous about many things during the day. I get nervous when I write to someone and they reply me late, however it is very important to me. Also, I don’t like when we wait a long time for our order while eating in a restaurant, because I always get impatient. I get very nervous and tired when I do my hair because it takes about an hour. I always do my hair in the evening, and I’m always tired at that time. Besides, I get tired of standing so much. Like everyone else, I don’t like standing in line at the store because we all get tired and nervous after waiting so long. And of course, I am most nervous when I realize during the day that I don’t like my hairstyle. It is possible that at that moment my mood will change at once. Why? because I spend a lot of time on it, but in the end I don’t like it. But that happens to me very rarely.

Միրհավ։ Ակսել Բակունց

1․Կարդացե՛ք պատմվածքը։

2․ Կարողացե՛ք ներկայացնել սյուժեն։

Ակսել Բակունցը նկարագրում է գեղեցիկ մի աշնանային օր, երբ մի գյուղացի սովորականի պես գնում է այգի իր դաշտերը մշակելու։ Պատմվածքը Դիլան դայու և Սոնայի երիտասարդ տարիներին ունեցած սիրո մասին, որոնք տղայի սրտում վատ հիշողություններ են թողել։ Պատմում էր, թե ինչպես էր Սոնան գալիս, մտնում այգի, և թե ինչպիսի ուշադրությամբ և հիացմունքով էր Դիլան դային նայում նրան։ Նրանք միասին գնում էին սարեր, ձի նստում, ամբողջ օրն այնտեղ անցկացնում և երեկոյան վերադառնում տուն։ Սակայն անցնում են տարիներ ու Սոնան ամուսնանում է մեկ ուրիշի հետ, և Դիլան դային որքան էլ փորձում էր հանդիպել ու խոսել նրա հետ չէր ստացվում, քանի որ Սոնան խուսափում էր նրանից։ Նորից նա պատմում էր իրենց հին հուշերից, թե ինչքա՛ն-ինչքա՛ն էր նա սիրում Սոնային։ Եվ օրերից մի օր Սոնան հանկարծակի մահանում է՝ երեխա ունենալիս։ Բոլորը սգում են, Դիլան դային նույնպես։ Ճիշտ է, շատ տարիներ էր անցել, որ նրանք չեն շփվել և միմյանց հետ կապ չունեին, բայց նա դեռ չէր մոռացել Սոնային և սիրում էր նրան։ Դիլան դային այցելում է Սոնայի գերեզման, նորից մտածում իրենց մանկության և միասին ունեցած լավ ու վատ հուշերի մասին, և այսպես էլ ավարտվում է պատմվածքը։

Գրքի տոնը

Այս տարի դասարանով շատ հետաքրքիր ձևով նշեցինք գրքի տոնը։ Յուրաքանչյուրս ինչ-որ մեկին պետք է նվիրեինք իր նախընտրած գիրքը։ Լիլիթն ինձ է նվիրել, ես՝ Միլենային։ Ստացել եմ Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Ես շատ-շատ եմ սիրում դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ, հատկապես, երբ հեղինակն Ագաթա Քրիստին է։ Ես Ագաթային համարում եմ աշխարհում լավագույն դետեկտիվ գրողը, քանի որ իր ստեղծագործություններն իսկապես շատ հետաքրքիր են, տպավորիչ ու անսպասելի։ Մի քանի գիրք կարդացել եմ Ագաթայից ու դեռ չեմ հանդիպել այնպիսի պատմության, որն ինձ համար անհետաքրքիր, ինչ-որ պահի ձանձրալի կամ անիմաստ է թվացել։ Ամեն անգամ ես շատ զարմացել եմ հանցագործի անունն իմանալուց հետո, քանի որ Ագաթա Քրիստին այնպիսի հերթականությամբ է շարադրում իրադարձությունները, որ շատ դժվար է լինում մարդասպանի անունը նախապես գուշակելը։ Արդեն սկսել եմ ընթերցել գիրքը, և ինչպես միշտ, յուրաքանչյուր գլխի վերջում ինձ մոտ առաջանում է մի հարց, որի պատասխանը ստանում եմ միայն գրքի վերջին էջերում։ Ես շատ եմ սիրում ընթերցել և ինձ համար գրքի տոնը այս ձևով նշելը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ ստանում ենք մեր սիրելի հեղինակի գրքերից որևէ մեկը։

Հայոց լեզու․ 23․02․2023

Գրի´ր որոշչի երկուական օրինակ.

  • գոյականի ուղղական հոլովով,

Ուսուցչուհի Կարապետյանը, բժիշկ Հարությունյանը։

  • գոյականի սեռական հոլովով,

Պատի ժամացույցը, սեղանի սափորը։

  • ածականով,

Կարմիր գնդակ, բարձրահասակ մարդ։

  • թվականով,

Երեք խնձոր, հինգ երեխա։

  • դերանունով,

Այս երեկո, այն գիշեր։

  • հարակատար, ենթակայական դերբայներով,

Մոտեցող տղան, սեղանին դրված բաժակը։

  • մակբայով:

Դանդաղ քայլքը

Գրի´ր հատկացուցչի երկուական օրինակ.

  • գոյական,

Տղայի ձեռքը, աղջկա մազերը։

  • դերանուն,

Մեր տունը, քո երեխաները։

  • ածական

Կարմիրի երանգները, գեղեցիկի հասկացությունը։

  • թվական

Երեքի կարծիքը, երկուսի բողոքը։

  • դերբայ

Խոստացած նվերը, սպասված օրը։

Գրի´ր բացահայտչի երկուական օրինակ.

  • բուն բացահայտիչ,

Մարիամը՝ մեր դպրոցի աշակերտուհին, այսօր չի եկել դասի։

Արմենը՝ Աննայի եղբայրը, սովորում է տասներորդ դասարանում։

  • մասնական բացահայտիչ

Աղջիկը՝ որպես երգչուհի, աշխատում է այս սրճարանում։

Իսկ աղջկա մայրը՝ որպես բժշկուհի, մեկնել է Ֆրանսիա։

  • մասնավորող-պարագայական բացահայտիչ

Դպրոցի դիմաց՝ այգու մոտ, նստած էին նրանք։

Երեկոյան՝ ժամը ութին, ես քնեցի։

Գրի´ր յուրաքանչյուր խնդրից և պարագայից մեկական օրինակ:

Ես սիրում եմ նրան։ — ուղիղ խնդիր

Նա մոտեցավ մեզ։ — հանգման անուղղակի խնդիր

Սովորողը խուսափում է ուսուցչից։ — անջատման անուղղակի խնդիր

Այսօր մենք գնացքով գնացինք Գյումրի։ — միջոցի անուղղակի խնդիր

Նա արևը նկարեց դեղին ներկով։ — ներգործող անուղղակի խնդիր

Նրանք խոսում էին քաղաքականությունից։ — վերաբերության անուղղակի խնդիր

Մեր հյուրերը խոհանոցում մեզ են սպասում։ — տեղի պարագա

Հարյուր տարի առաջ այս օրը ծնվել է այդ բանաստեղծը։ — ժամանակի պարագա

Ես վախից քարացել էի։ — պատճառի պարագա

Հանուն հաղթանակի նրանք դիմեցին ծայրահեղ քայլերի։ — նպատակի պարագա

Այդ դեպքում դուք կպարտվեք, քանի որ դա անարդար քայլ կլինի նրանց կողմից։ — պայմանի պարագա

Հակառակ մոր կարծիքին՝ նա մասնակցեց երեկույթին։ — զիջման պարագա

Մենք շատ ենք ուզում հաղթել։ — չափ ու քանակի պարագա

Նրանք թշնամաբար նայում էին իրար։ — ձևի պարագա

Ըստ պայմանագրի՝ նրանք դարձան դաշնակիցներ։ — հիմունքի պարագա

Ընկերներով որոշել ենք գնալ ճամփորդելու։ — միասնության պարագա

Թումանյանի հոդվածներից․ Մեծ ցավը

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ» ։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք, ― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ » ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

Հոդվածում Թումանյանը խոսում էր մեր պատմության, գրականության, դրանց հանդեպ մեր ունեցած սիրո ու պահպանման մասին։ Նա նշում է, որ մենք ունենք մեծ պատմություն, սակայն այն հիշողներ, գրի առնողներ ու հետագա սերունդներին փոխանցողներ էլ չկան։ Ես համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ կարող եմ բերել շատ օրինակներ, որոնք հակասում են այս մտքին։ Նա պնդում է նաև, որ գնալով հասարակությունը կորցնում է իր սերը գրականության հանդեպ։ Ես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հասարակությունը գնալով էլ ավելի է հեռվանում ստեղծագործելուց կամ ընթերցելուց, իսկ դա շատ վատ է, քանի որ դարեր հետո կմոռացվի մեր գրականությունը, եթե չլինի սերն ու նույն հետաքրքրությունը դրա հանդեպ։ Ես առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ինձ ամենից շատը դուր եկան և որոնց հետ ես համաձայն եմ․ «թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք», «Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։

Թումանյանի հոդվածներից․ Զատկի առիթով

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:
Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…
Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա անսահման սերն ու բարությունը, Նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, Նրա հեզությունն ու անընչասիրությունը…
Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.
«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»
Կամ ինչպես մեր հներն էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Ինչպես ես եմ նկատել, գրեթե բոլոր հոդվածներում Թումանյանն արտահայտում է իր դժգոհությունը՝ այս անգամ կապված Զատկի տոնի հետ։ Նա դժգոհ էր այն բանից, որ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է խորհրդանշում տոնը, որ այն ոչ թե ուրախ և սպասված, այլ տխուր տոն է, քանի որ այդ ժամանակաշրջանում խաչվել ու հարություն է առել Քրիստոսը։ Ինչպես գրեթե մյուսները, այս հոդվածն ինձ նույնպես դուր եկավ, որովհետև Թումանյանն իր հոդվածները գրում է շատ պարզ ոճով ու էլ ավելի հետաքրքիր է դառնում ընթերցողի համար։ Ինձ շա՛տ դուր եկավ հոդվածի ավարտը՝ վերջին երկու տողը․ «Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ այն ինձ համար անչափ գեղեցիկ էր շարադրված, հետաքրքիր էր բավականին։

Թումանյանի հոդվածներից․ Միթե՞ դժվար է

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

Թումանյանն այս հոդվածի միջոցով արտահայտում էր իր ունեցած դժգոհությունը ժողովրդի նկատմամբ։ Նա վշտանում էր այն փաստից, որ մարդիկ չունեն միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք, չկամեցող են, չեն փորձում բարի աչքերով նայել դիմացինին, որպեսզի իրար մեջ գտնեն այն լավ կողմերը, որոնցով էլ հենց աչքի են ընկնում։ Սա էր Թումանյանի վշտի պատճառը․ նա բողոքում էր այն բանի համար, որ իրար կողք կանգնելն ու մի բանի բացմանն ուրախությամբ մասնակցելը մարդկանց համար մեծ զարմանք է դարձել․ «Նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը»։ Որոշ չափով համակարծիք եմ Թումանյանի հետ, քանի որ հասարակությունը դժվարանում է տեսնել մարդու դրական կողմերը, լինել սիրող և ներող։ Հովհաննես Թումանյանը հասարակությանն առաջարկում էր կյանքն ավելի ուրախ, սիրելի դարձնելու համար բոլորի մեջ տեսնել իրենց լավ կողմերը, միայն սիրել ու կարողանալ ներել։

Թումանյանի հոդվածներից․ Հայ գրողներին

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի։ Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի։ Դա հայ գրողների այն պատկառելի համախումբն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ։ Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեն սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով։

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը։ Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությանը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքները, իրար ոգևորենք ու միասին, զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը։

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի։

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ։ Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է, նա մեր երեսին է նայում ու սպասում։ Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով։ Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում։ Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդի թող մեր մեջը լինի ամենից առաջ։

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը— Ղ․ Աղայանը, մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ։

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու գեղարվեստին։

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա։

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ։

Թումանյանի այս հոդվածն ուղղված էր հայ գրողներին, որոնց սրտանց շնորհավորում էր, ուրախ լինելով այն փաստից, որ բոլորն իրար հետ են ու կարողանում են ստեղծել հզոր գրականություն։ Նա ուրախ էր իրենց այն կապի համար, որով կարողանում են կրթել և ուրախացնել ողջ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են հայ գրականությունը։ Եվ իսկապես, 19-20-րդ դարում մեր գրականությունը երևի թե մեծ վերելք է ապրել, քանի որ ունեցել է այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Սարոյանը, Իսահակյանը, Մեծարենցը, Սևակը, Թումանյանը, Դեմիրճյանը և այլոք։ Ես իսկապես համաձայն եմ Թումանյանի հետ, քանի որ հայ գրականությունն իսկապես հարուստ է իր բազում ստեղծագործություններով, որոնք մինչ այսօր ընթերցվում են թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից։ Իսկ հենց Թումանյանը, կարծում եմ՝ շատ մեծ դեր ունի մեր գրականության մեջ՝ սկսած 19-րդ դարից։ Ինձ իսկապես դուր եկավ այս հոդվածը, քանի որ միտքը շատ հետաքրքիր էր ու պարզ, ես համակարծիք եմ Թումանյանի հետ՝ հայ գրականությունն իսկապես հարուստ է այնպիսի ստեղծագործություններով, որոնք երևի թե դարեր շարունակ կընթերցվեն, կհիշվեն ու կսիրվեն ժողովրդի կողմից։

Ուիլ Սմիթի ոգեշնչող մեջբերումներից

Talent & Skill Տաղանդ և հմտություն

“The separation of talent and skill is one of the greatest misunderstood concepts for people who are trying to excel, who have dreams and who wanna do things.
Talent you have naturally, skill is only developed by hours and hours and hours of beating on your craft.
I’ve never really viewed myself as particularly talented, where I excel is ridiculous, sickening, work-ethic. You know while the other guys sleeping, I’m working, while the other guy’s eating, I’m working. I realised very very young that there’s no easy way around it, no matter how talented you are your talent is going to fail you if you’re not skilled, if you don’t study, if you don’t work really hard and dedicate yourself to being better every single day you’ll never be able to communicate with people with your artistry the way that you want.” – Will Smith Motivation

-Տաղանդի ու հմտության տարբերակումը ամենամեծ սխալ ընկալված հասկացություններից մեկն է այն մարդկանց համար, ովքեր փորձում են գերազանցել, որ ունեն երազանքներ ու ցանկանում են որևէ բան անել: Տաղանդն այն է, որ դուք բնական կերպով ունեք, իսկ հմտությունը զարգանում է ձեր արահետի վրա ժամերով աշխատելու արդյունքում։ Ես երբեք ինձ առանձնապես տաղանդավոր չեմ համարել, որտեղ գերազանցում եմ ծիծաղելի, հիվանդագին, աշխատանքային էթիկա։ Գիտեք, մինչ տղաները քնում են, ես աշխատում եմ, և մինչ մյուս տղան ուտում է, ես կրկին աշխատում եմ։ Ես հասկացա, որ չկա ոչ մի հեշտ ճանապարհ, անկախ նրանից, թե ինքդ որքան տաղանդավոր կլինես, նույնիսկ քո տաղանդը քեզ կձախողի, եթե հմուտ չես, եթե չսովորես, ջանասիրաբար չաշխատես ու չնվիրվես այն բանին, որ ամեն օր լինես էլ ավելի լավը․ երբեք չեք կարողանա մարդկանց հետ շփվել ձեր արվեստով այնպես, ինչպես դուք եք ցանկանում, — Ուիլ Սմիթ։

Work Harder Than Everyone Աշխատեք էլ ավելի ջանասիրաբար, քան բոլորը

“The only thing that I see that is distinctly different about me is – I’m not afraid to die on a treadmill. You might have more talent than me, you might be smarter than me, you might be sexier than me you might be all of those things you got it on me in 9 categories. But if we get on the treadmill together there’s two things – you’re getting off first, or I’m going to die. It’s really that simple. You’re not going to out work me, it’s such a simple concept – the majority of people who aren’t getting to places they want or aren’t achieving the things that they want it’s strictly based on being outworked and missing crucial opportunities. I say all the time if you stay ready, you ain’t gotta get ready.” – Will Smith Motivation

-Միակ բանն ինձ համար, որ տարբերվում է, այն է, որ ես չեմ վախենում մեռնել վազքուղու վրա։ Դուք կարող եք ունենալ ավելի շատ տաղանդ, քան ես, կարող եք լինել էլ ավելի խելացի, քան ես, կարող եք լինել ինձնից սեքսուալ, դուք կարող եք լինել այն բոլոր բաները, որոնք ստացել եք ինձ վրա ինը կարգերում։ Սակայն եթե մենք միասին բարձրանանք վազքուղու վրա, տեղի կունենա երկու բան՝ նախ դու կիջնես, կամ էլ ես կմեռնեմ։ Այն իսկապես այսքան պարզ է։ Դուք չեք պատրաստվում ինձ աշխատել, այն այնքա՛ն պարզ հասկացություն է․ մարդկանց մեծ մասը, ովքեր չեն հասնում իրենց ուզած վայրերին կամ իրենց ուզած բաներին, խստորեն հիմնված է լինում աշխատանքից ազատվելու կամ որոշ կարևոր բաներ բաց թողնելու վրա։ Ես անընդհատ ասում եմ, որ եթե դու պատրաստ մնաս, այլևս պատրաստվելու կարիք չի լինի, — Ուիլ Սմիթ։

One Step At A Time Քայլ առ քայլ

“You don’t try to build a wall, you don’t set out to build a wall. You don’t say I’m gonna build the biggest baddest wall that’s ever been built. you say, I’m gonna lay this brick, as perfectly as a brick can be laid, and you do that every single day, and soon you have a wall. It’s difficult to take the first step when you look how big the task is. The task is never huge to me, it’s always one brick.If you get your priorities straight it’s really simple. You don’t have to make a decision about what you’re going to do, you’ve already made that decision ahead of time because passion and emotion in the moment is always going to give you the wrong answer. So if you do the maths ahead of time, its not an issue in the moment.” – Will Smith Motivation

-Դուք չեք փորձում պատ կառուցել, չեք պատրաստվում պատ կառուցել։ Դուք չեք ասում, որ կկառուցեք երբևէ կառուցված ամենամեծ ու ամենավատ պատը, այլ ասում՝ կդնեմ այս աղյուսն այնպես, ինչպես կարող է դրված լինել կատարյալ աղյուսը, ու դու այն անում ես ամեն օր, ու շուտով կունենուս պատ։ Իրականում դժվար է առաջին քայլը կատարելը, երբ տեսնում ես, թե որքան մեծ է առաջադրանքը։ Ըստ իս՝ առաջադրանքը երբեք էլ մեծ չէ, քանի որ միշտ այն ինձ համար ընդհամենը մեկ աղյուս է։ Եթե ձեզ հաջողվի հասկանալ ձեր առաջնահերթությունները, այն իսկապես կդառնա պարզ մի բան։ Դուք չպետք է որոշում կայացնեք այն մասին, թե ինչ եք պատրաստվում անել, քանի որ այդ որոշումը կայացրել եք ժամանակից շուտ, չէ՞ որ կիրքն ու հույզերն այս պահին ձեզ միշտ սխալ պատասխան են տալու։ Այսպիսով, եթե դուք ամեն բան ժամանակից շուտ եք գծագրում, ապա դա տվյալ պահին խնդիր չէ, — Ուիլ Սմիթ։

Make A Difference փոփոխություն կատարե՛ք

“You know it’s an idea that my grandmother always had, that if you’re gonna be here, then there’s a necessity to make a difference. She always instilled the spiritual responsibility that you have to make every group you come into contact with better.
I want to do good. I want the world to be better because I was here. I want my life, I want my work, my family, I want it to mean something. It’s like if you are not making someone else’s life better, then you’re wasting your time. Your life will become better by making other lives better.” – Will Smith Motivation

-Դուք գիտեք, որ իմ տատիկը միշտ ունեցել է այն միտքը, որ եթե դու այստեղ ես լինելու, ուրեմն այստեղ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կա։ Նա միշտ սերմանել է այն հոգևոր պատասխանատվությունը, որ ցանկացած խումբ, որոնց հետ շփվում եք, պետք է դարձնեք ավելի լավը։ Ես ուզում եմ լավություն անել։ Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա էլ ավելի լավը, քանի որ ես այստեղ էի։ Ես ուզում եմ իմ կյանքը, իմ աշխատանքը, իմ ընտանիքը․․․ուզում եմ, որ դրանք մի բան նշանակեն։ Կարծես՝ եթե դու չես դարձնում մեկ ուրիշի կյանքը ավելի լավը, ապա դու ժամանակդ ես վատնում։ Ձեր կյանքն էլ ավելի լավն է դառնալու՝ այլ կյանքեր ավելի լավը դարձնելով, — Ուիլ Սմիթ։

Represent An Idea – Create Magic Ներկայացրե՛ք գաղափար, ստեղծե՛ք կախարդանք

“I want to represent an idea. I want to represent possibilities. I want to represent magic right – that you’re in a universe and 2+2=4. 2+2 only equals 4 only if you accept that 2+2=4. I want to represent the idea that you really can make what you want, one of my favourite books is the alchemist – and I just believe that, I believe that I can create whatever I want to create.The first step, before anybody else in the world believes it is you have to believe it. There’s no reason to have a plan B because it distracts from plan A. I think that there’s a certain delusional quality that all successful people have to have. You have to believe that something different than what has happened for the past 50 million years of history, you have to believe that something different can happen.” – Will Smith Motivation

-Ես ուզում եմ ներկայացնել մի գաղափար․ ուզում եմ ներկայացնել հնարավորությունները։ Ուզում եմ ճիշտ ներկայացնել կախարդանքը․ այն, որ դու տիեզերքում ես, և 2+2=4։ 2+2 հավասար է չորսի միայն այն դեպքում, երբ ընդունում եք, որ 2+2=4։ Ուզում եմ ներկայացնել այն գաղափարը, որ դուք իսկապես կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանում եք։ Իմ սիրելի գրքերից մեկն «Ալքիմիկոսն» է, և ես պարզապես հավատում եմ, որ կարող եմ ստեղծել այն, ինչ ուզում եմ։ Առաջին քայլը․ նախքան աշխարհում որևէ մեկը կհավատա դրան, առաջինը դուք ինքներդ պետք է հավատաք։ Պլան Բ ունենալու պատճառ չկա, քանի որ այն շեղում է քեզ պլան Ա-ից։ Կարծում եմ, որ կա որոշակի զառանցանք, որ պետք է ունեն բոլոր հաջողակ մարդիկ։ Պետք է հավատալ, որ ինչ-որ բան տարբերվում է, քան այն, ինչ տեղի է ունեցել պատմության վերջին 50 միլիոն տարիների ընթացքում, պետք է հավատալ, որ այլ բան կարող է պատահել, — Ուիլ Սմիթ։

Never Be Realistic Երբեք մի՛ եղիր իրատես

Confucius said “he who says he can and he who says he can’t are both usually right.”
Being realistic is the most commonly travelled road to mediocrity. Why would you be realistic? What’s the point of being realistic? I’m gonna do it it’s done, its already done, as soon as I decide it’s done it’s already done now we just gotta wait for y’all to see. It’s unrealistic to walk into a room and flick a switch and lights come on, fortunately Edison didn’t think so. It’s unrealistic to think you’re gonna bend a piece of metal and fly people over an ocean in that metal. That’s unrealistic. But fortunately the Wright brothers and others didn’t believe that. It just seems like such a ridiculous idea to me to embrace the idea that its not gonna happen or that’s not real for that to happen. As soon as you say it now you just made that real. – Will Smith Motivation

Կոնֆուցիոսն ասել է․ «Նա, ով ասում է, որ կարող է, և նա, ով ասում է՝ չի կարող, սովորաբար երկուսն էլ ճիշտ են»։ Իրատես լինելը միջակության տանող ամենասովորական ճանապարհն է։ Ինչո՞ւ եք իրատես լինում։ Ո՞րն է իրատես լինելու իմաստը։ Ես կանեմ դա, արված է, դա արդեն արված է, հենց որ ես որոշեմ, որ դա արվել է, ուրեմն դա արդեն արված է, հիմա մենք պարզապես պետք է սպասենք, որ դուք տեսնեք։ Անիրատեսական է մտնել սենյակ, սեղմել անջատիչը ու լույսերը միանան, բարեբախտաբար Էդիսոնը այդպես չէր մտածում։ Իրատեսական չէ մտածելը, որ դու կարող ես ծռել մետաղյա կտորը և այդ մետաղով կթռչեք մարդկանց օվկիանոսի վրայով։ Դա անիրատեսական է։ Բայց բարեբախտաբար, Ռայթ եղբայրները և մյուսները չէին հավատում դրան։ Ինձ համար պարզապես ծիծաղելի է թվում ընդունել այն գաղափարը, որ դա տեղի չի ունենա կամ չի կարող լինել իրական։ Ու դու հիմա ասում ես, որ այն դարձրել ես իրական, — Ուիլ Սմիթ։

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։ Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Սկզբունքներն են․

  • ինքնիշխան հավասարության
  • պետությունների ներքին գործերին չմիջամտելու
  • ուժի և ուժի սպառնալիքի կիրառման
  • վեճերի խաղաղ լուծման
  • միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման
  • տարածքային ամբողջականության
  • իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման
  • համագործակցության
  • մարդու իրավունքների հարգման
  • սահմանների անխախտելիության և այլն