Մարսողությունը բերանի խոռոչում

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:

165384-w600

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված:

Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան: Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործընթացը: Այդ ընթացքում շնչառական ուղու մուտքը փակվում է մակկոկորդով:

digestive-system-3

Մարսողական համակարգ, կառուցվածքը

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում: Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն ու ինքնուրույնությունն է: Թումանյանի մուտքը հասարակական կյանք սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Tumanyan_(2)

Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը:

Առցանց ուսուցում | 31. 03. 2020թ.

Շարադրել մտքերը հետևյալ թեմաներով.

  • Հեքիաթ, թե՞ իրական, մի՞թե նույնը չէ
  • Սիրում եմ…
  • Դու այնպես թարմ ես բացվել, առավոտ
  • Լիներ, այնպես լիներ…
  • Այլ թեմա

Այնպես պատմեք, որ.

  • լինի հետաքրիր
  • լինի բնական, ոչ արհեստական ոճով
  • կարևորվեն անհատական զգացողությունները
  •  յուրաքանչյուր նախադասությունից հետո ստուգեք՝ կետադրությունը ճի՞շտ է դրված
  • յուրաքանչյուր նախադասությունից հետո կարդացեք այն. հասկացվո՞ւմ է միտքը։

2. Թարգմանություն. ընտրեք ձեր նախասիրությամբ որևէ թեմա/ կարող է նաև գեղարվեստական չլինել/ և թարգմանեք /օտար լեզուն դուք ընտրեք/։

Человек и лев

Մարդը և առյուծը

Лев и Человек могли путешествовать в компании через лес. Вскоре они начали ссориться, потому что каждый из них хвастался, что он и его род намного превосходили других и по силе, и по разуму.

Մարդը և առյուծը ընկերացել էին և ճամփորդում էին անտառով: Շուտով նրանք սկսեցին վիճել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պարծենում էր, որ նա և իր ընտանիքը շատ ավելի բարձր են, քան մյուսները ՝ ինչպես ուժով, այնպես էլ բանականությամբ:

Теперь они достигли поляны в лесу и там стояла статуя. Это было изображение Геракла в акте разрыва челюсти Немейского Льва.

Շուտով նրանք հասան անտառի խորքերը, որտեղ մի արձան կար կանգնած: Սա Հերկուլեսի կերպարն էր՝ նեմեական առյուծի ծնոտը պատռելիս:

«Видишь, — сказал мужчина, — вот как мы сильны! Царь Зверей как воск в наших руках!

-Տեսնու՞մ ես, թե որքան ուժեղ ենք մենք,- ասաց մարդը:

-Կենդանիների թագավորը մոմի նման է մեր ձեռքին:

«Хо!» Смеялся Лев, «Человек сделал эту статую. Это была бы совсем другая сцена, если бы Лев сделал это! »

Հո՜,- ծիծաղեց առյուծը,- մարդն է ստեղծել այս քանդակը, իսկ եթե առյուծը կերտեր այն, ապա բոլորովին այլ տեսք կունենար այս քանդակը:

Мораль: все зависит от точки зрения и от того, кто рассказывает историю. Всегда доверяйте своему остроумию и постарайтесь судить об обстоятельствах. 

Խրատ. Ամեն ինչ կախված է այն տեսանկյունից, որտեղից դիտում եք և, թե ով է պատմում պատմությունը: Միշտ վստահեք ձեր խելքին և փորձեք դատել հանգամանքները:

Ընտանեկան Նախագծեր

Ընտանեկան նախագծեր | Հովհաննես Թումանյան | «Երկու սև ամպ» | «Հրաժեշտ» |

Առցանց ուսուցում | 30. 03. 2020թ.

Տրված հատվածի բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության /արմատ, հոդակապ, ածանց՝ վերջածանց, նախածանց/։

Աշուն — պարզ բառ

Պայծառ — պարզ բառ

Օդ — պարզ բառ

Արցունք — պարզ բառ

Ջինջ — պարզ բառ

Մաքուր — պարզ բառ

Այնքան — բարդ բառ

Սարեր — պարզ բառ

Մոտ — պարզ բառ

Երևալ — պարզ բառ

Մասրենի — պարզ ածանցավոր

Ջերմություն — ջերմ, ություն (ածանց)

Նույնիսկ — բարդ բառ

Կապտավուն — կապույտ (արմատ), ավուն (վերջածանց)

Ձորակ — Ձոր (արմատ), ակ (վերջածանց)

Տերևաթափ — տերև (արմատ), ա (հոդակապ), թափ (արմատ)

Դառնաշունչ — դառը (արմատ), ա (հոդակապ), շունչ (արմատ)

Քարափ — քար (արմատ), ափ (արմատ)

Հաստաբուն — հաստ (արմատ), ա (հոդակապ), բուն (արմատ)

Դեղնած — դեղին (արմատ), ած (վերջածանց)

Խոնարհվել — պարզ բառ

Կարմիր — պարզ բառ

Աշուն էր, պայծառ աշուն…
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։

2. Նախագծեր

ներկայացրեք ձեր կատարած նախագիծը։

Ընտանեկան ընթերցում | Հովհաննես Թումանյան | Ճամփորդները

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ռիչարդ Բախ

  1. Կարդացեք ամբողջական տեքստը։
  2. Դուրս գրեք ձեր կարծիքով գլխավոր մտքերը։
  • Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։
  • Դա պոռթկում էր, անմոռանալի, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ և նոր դարաշրջանի սկիզբ՝ Ջոնաթանի կյանքում։
  • Ջոնաթանը հասկացավ, թե ինչու է այդքան կարճ ճայերի կյանքը, նրանց կրծում է ձանձրույթը, վախը, չարությունը, բայց նա մոռացավ ձանձրույթը, վախը, չարությունը և երկար ու երջանիկ կյանքով ապրեց։
  • Պատկերացնո՞ւմ ես քանի֊քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և Երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է։
  • Ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում։
  • Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը,
  • Մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին…
  • Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը,— նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը,— ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները…
  • Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։
  • Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։
  • Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։
  • Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։
  • Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան»,— ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։
  1. Այդ մտերով ստեղծեք տեսանյութ՝ մտքերը ընթերցելով։
  2. Ահա մի օրինակ. կարդում են մեր ուսուցիչները։
  3. Գրեք ձեր մտքերը առցանց քննարկումների մասին, որքան հնարավոր է մանրամասն։

Գրականության առցանց քննարկումները շատ տպավորիչ էին: Մենք քննարկել ենք Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը” պատմվածքի առաջին, երկրորդ և երրորդ հատվածները: Կցանկանամ, որ նորից լինեն այդպիսի քննարկումներ, քանի որ չափազանց հետաքրքիր են անցնում: 

  1. Գրավոր վերլուծեք ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայը,,։

Պատմվածքը Ջոնաթան անունով ճայի մասին է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում էր հասնել առավելության: Ջոնաթանը ցանկանում էր բոլորից տարբերվել և լինել ավելի լավը: Նա առանց հանձնվելու քրտնաջան տանջվում էր, որպեսզի հասնի իր նպատակին: Բոլոր թռչունները մտածում էին, որ պետք չէ տարբերվել մյուսներից և մտածել օրվա ուտելիքի մասին: Բայց Ջոնաթանը կարծում էր, որ այդպես չէ: Պետք է կյանքի ընթացքում հասնես կատարելության: Յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր սեփական կարծիքը և անել այն, ինչը ճիշտ ենք գտնում տվյալ պահին: 

Առցանց ուսուցում: 26. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ. Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք…
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

Մարդ, ում իմ բոլոր գաղտնիքներն եմ վստահում

Մարդ, ում իմ բոլոր գաղտնիքներն եմ վստահում, իմ քույրն է: Քույրս իր գաղտնիքները նույնպես վստահում է ինձ:  Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան մյուսները: Քույրս նաև իմ ամենամոտ ընկերն է, ում հետ ես անցկացնում եմ իմ լավ և վատ օրերը: Ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից մեկն է: 

Մենք հաճախ ենք կռվում, բայց չգիտես ոնց հենց նույն վարկյանին բարիշում ենք: Համարյա ամեն օր տեսնում ենք իրար: Մի քանի ժամվա ընթացքում մենք հասցնում ենք իրար հետ կիսվել մեր գաղտնիքներով և նորություններով:

Ես ինքս չգիտեմ, թե ինչու՞ եմ նրան այդքան վստահում: Երևի դա նրանից է, որ նրան ճանաչելով գիտեմ, որ գաղտնապահ է: 

Քույրս՝ Անժելինան, նույնպես սովորում է մեր դպրոցում: Երևի հենց դրա համար էլ մենք իրար այդքան շատ ենք տեսնում և չենք հասցնում կարոտել: Բայց արձակուրդների ընթացքում, երբ արգելվում էր տանից դուրս գալ, մենք ամեն օր մի քանի անգամ խոսում էինք հեռախոսով: 

Երբ փոքր էի, դժվարանում էի արտասանել նրա անունը: Ես նրան ասում էին ԱՆԻ, իսկ նա ինձ ԿԱԻ: Ես նրանից մեծ եմ մեկուկես տարով, բայց երբ փոքր էինք միշտ նա պնդում էր, որ ավելի մեծ է քան ես: 

Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նմանվենք իրար: Երկուսս էլ ունենք շատ միանման շորեր: Պայմանավորվում ենք, որ հագնենք նույն շորը, որպեսզի ավելի նման լինենք իրար: Երբ տխուր ենք լինում, նստում ենք մի անկյունում և փորձում ենք հիշել մի ուրախ բան: Այդպես ավելի հեշտ է չտխրելը: 

«Իմացիր, որ միշտ քեզ կսիրեմ ու կվստահեմ իմ բոլոր գաղտնիքները, քանի որ առանց քեզ ինձ լիարժեք չեմ պատկերացնում»: 

20190825_220427

Online work in English | Translation

Առակ ընկերության մասին

Մի իմաստունի հարցրին.

– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:

– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

A parable about the company

Asked the one wise man.

— How many types of friends are there?

-Four species, — he replied. — There are friends who are like food. You need them every day.

There are friends who are like medicine. You look for them when you feel bad.

There are friends who are like a disease. They are looking for you.

But there are also friends, which are like air. They are invisible, but they are always with you.

 

Այն մասին, թե ինչով է լի հոգին

Մի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.

– Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:

– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:

About what the soul is full of

A group of people with a loud voicewere discussing a man, who was passing through their district at that moment.

He heard everything, but he smiled and wished them good luck. Someone came up to the man and said.

— You smile and wish people a good day when they gossip about you. Aren’t you angry with them?

-When I go to the market, I can’t spend what is in my wallet, — said the man. So it is with people. I can only spend what my soul is full of.

Մարտի 30- ապրիլի 14- հասարակագիտություն

Ո՞վ է ամենադաժանը

Մրջյունները շատ զոհեր տվեցին ջրհորի ճանապարհին և նրանց Գլխավոր Ժողովը որոշեց, որ մարդն ամենադաժան կենդանին է:

Գառների մի մասը չկարողացավ փախչել գայլերից և նրանց Գերագույն Ժողովը որոշեց, որ գայլն ամենադաժան կենդանին է:

X մոլորակի բանական արարածները պատահմամբ ոչնչացրեցին y մոլորակի բանական արարածների մեծագույն մասին և ստորգետնյա անձավում պատսպարվածները որոշեցին, որ այլմոլորակայիններն ամենադաժան արարածներն են:

Յուրաքանչյուրի համար էլ իր ուժեղ թշնամին կամ հակառակորդը վատն է և դաժան: 

Առնետավազք

Նկուղում առնետավազք էր: Լուրեր էին տարածվել, որ գետի ջրերը բարձրանում են: Այդ լուրերին չհավատացողներ կային, որոնք սակայն պնդում էին, որ վտանգը առնետակեր գազանի հայտնվելն է: Երրորդները խուճապի էին մատնվել, որովհետև հավատացել էին Մեծ Առնետի մահամերձ վիճակի մասին լուրերին:

Իրականում ոչ մի նոր բան տեղի չէր ունենում: Պարզապես առնետները չեն կարող ապրել առանց առնետավազքի:

Այս ամենը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Առակը համեմատելի է այս ասացվածքի հետ. «Մի հիմար քարը գցեց հորը, տասը խելոք չկարողացան հանեն»: 

Սպիտակ անձեռոցիկի ցեխոտ մտքերը

Անձեռոցիկին գնեցին: «Ինձ հյուր են կանչել»:

Սեղան քցեցին: «Ես պատվավոր տեղում եմ»:

Քեֆ-ուրախություն: «Ի~նչ վերաբերմունք: Ես ինձ լավ չէի ճանաչում»:

Օգտագործված և գետնին հանգրվանած: «Ավանդությունը ճիշտ էր՝ մաքրությունը միշտ տուժում է»:

Այս առակը կարող ենք համեմատել մարդկային որակների հետ: Երբ երեխան նոր է ծնվում, նրան բոլորը սիրում են: Բայց տարիների ընթացքում նա կարող է դառնալ վատը և բոլորը նրանից հիասթափվեն: 

Փախուստներ

Մեղուն հեռացավ Փեթակից: Բազեն լքեց Երկինքը: Գայլը հրաժեշտ տվեց Անտառին: Մարդը փախավ Հասարակությունից: Իսկ Իրականությունն անկասելի է:

Այս առակը ուղիղ համեմատական է այս ասացվածքի հետ. «Իրականությունից չես փախչի»:  

Առցանց ուսուցում: 27. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ․ Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք․․․
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

Վ. Սարոյան | Պատերազմ