Առցանց ուսուցում: 26. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ. Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք…
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

Մարդ, ում իմ բոլոր գաղտնիքներն եմ վստահում

Մարդ, ում իմ բոլոր գաղտնիքներն եմ վստահում, իմ քույրն է: Քույրս իր գաղտնիքները նույնպես վստահում է ինձ:  Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան մյուսները: Քույրս նաև իմ ամենամոտ ընկերն է, ում հետ ես անցկացնում եմ իմ լավ և վատ օրերը: Ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից մեկն է: 

Մենք հաճախ ենք կռվում, բայց չգիտես ոնց հենց նույն վարկյանին բարիշում ենք: Համարյա ամեն օր տեսնում ենք իրար: Մի քանի ժամվա ընթացքում մենք հասցնում ենք իրար հետ կիսվել մեր գաղտնիքներով և նորություններով:

Ես ինքս չգիտեմ, թե ինչու՞ եմ նրան այդքան վստահում: Երևի դա նրանից է, որ նրան ճանաչելով գիտեմ, որ գաղտնապահ է: 

Քույրս՝ Անժելինան, նույնպես սովորում է մեր դպրոցում: Երևի հենց դրա համար էլ մենք իրար այդքան շատ ենք տեսնում և չենք հասցնում կարոտել: Բայց արձակուրդների ընթացքում, երբ արգելվում էր տանից դուրս գալ, մենք ամեն օր մի քանի անգամ խոսում էինք հեռախոսով: 

Երբ փոքր էի, դժվարանում էի արտասանել նրա անունը: Ես նրան ասում էին ԱՆԻ, իսկ նա ինձ ԿԱԻ: Ես նրանից մեծ եմ մեկուկես տարով, բայց երբ փոքր էինք միշտ նա պնդում էր, որ ավելի մեծ է քան ես: 

Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նմանվենք իրար: Երկուսս էլ ունենք շատ միանման շորեր: Պայմանավորվում ենք, որ հագնենք նույն շորը, որպեսզի ավելի նման լինենք իրար: Երբ տխուր ենք լինում, նստում ենք մի անկյունում և փորձում ենք հիշել մի ուրախ բան: Այդպես ավելի հեշտ է չտխրելը: 

«Իմացիր, որ միշտ քեզ կսիրեմ ու կվստահեմ իմ բոլոր գաղտնիքները, քանի որ առանց քեզ ինձ լիարժեք չեմ պատկերացնում»: 

20190825_220427

Թողնել մեկնաբանություն