Մարսողությունը բերանի խոռոչում

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:

165384-w600

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված:

Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան: Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործընթացը: Այդ ընթացքում շնչառական ուղու մուտքը փակվում է մակկոկորդով:

digestive-system-3

Մարսողական համակարգ, կառուցվածքը

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում: Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500