Մարտի 2-8, հեռավար ուսուցում

Առաջադրանք

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ 

Համաճարակը վարակիչ հիվանդության տարածումն է ժամանակի և տարածության մեջ, երբ հիվանդացման գրանցված դեպքերի թիվը նկատելիորեն գերազանցում է այդ տարածքում սովորաբար արձանագրվող դեպքերի թիվը: 

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Խոզի Գրիպ

А/H1N1 գրիպն ամերիկացի գիտնական Ռիչարդ Շոուպի կողմից բացահայտվել է  1931-ին, սակայն ընդամենը 2009-ին է հայտնի դարձել որպես  «խոզի գրիպ»: Հենց 2009-ին` հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   (ԱՀԿ) պաշտոնապես տեղեկացրել է A(H1N1/09) գրիպի սկսվող պանդեմիայի մասին, որը, ԱՀԿ-ի խոսքով, ավարտվեց ընդամենը  2010-ի կեսին` խլելով հազար մարդու կյանք: 

2009-ին H1N1-ն իրոք էլ շատ վտանգավոր էր. աշխարհը պատրաստ չէր այդ համաճարակին, այդ պատճառով դա այդքան շատ կյանք խլեց: Այսօր սակայն,  H1N1-ը պանդեմիկ գրիպից վերածվել է սովորական սեզոնային գրիպի. տվյալներ չկան այն մասին, որ դրանից մահացությունը գերազանցում է գրիպի այլ տեսակներից մահացությունը:  

Ինչպես պնդում են մասնագետները, այսօր խոզի գրիպը մարդու մոտ անցնում է այնպես, ինչպես ցանկացած այլ գրիպ: Դեպքերի մեծ մասում եթե հիվանդն ընդհանուր առմամբ առողջ է, գրիպը մեկ շաբաթից անցնում է առանց նույնիսկ դեղերով բուժման: 

Սակայն այսպես կոչված ռիսկի խմբերից մարդկանց մոտ խոզի գրիպը, ինչպես եւ գրիպի այլ տարատեսակները կարող են մի շարք բարդություններ առաջացնել, օրինակ` մանրէածին կամ հարուցիչային թոքաբորբ  (վերջինս զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ եւ ճիշտ բուժման բացակայության դեպքում կարող է շատ կարճ ժամանակում սպանել մարդուն): 

  • Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:
  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

1320-1330 թթ. Սև մահ

1770 թվականի ժանտախտ

1816-1960 թթ. Խոլերա

1962թ. Ծիծաղի համաճարակ

2009-2010 թվականների գրիպ H1N1 կամ խոզի գրիպ

2019 կարմրուկի բռնկումներ

2019-2020թթ. Չինական Կորոնավիրուս

  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/: