Լրագրության մասին

Քաղաքացիական լրագրությունը ըստ տարբեր աղբյուրների, առաջին անգամ գործածվել է 1988թ. ամերիկյան մամուլում, երբ փորձ էր արվում վերլուծել ամերիկյան լրագրության խնդիրները։ Քաղաքացիական լրագրության սահմանումը տարբեր մարդկանց համար կարող է լինել տարբեր. բլոգեր, հանրային լրագրող, ոչ պրոֆեսիոնալ լրագրող և այլն։ Քաղաքացիական լրագրողը նա է, ով մուտք ունի ինտերնետ, տիրապետում է սոցիալական մեդիայի տարրական հմտություններին և կարողանում է միտք ձևակերպել։ Քաղաքացիական լրագրությունը՝ ունենալով տարբեր գործառույթներ, հատկապես կարևորվում է այն երկրների համար, որտեղ մամուլը կորցրել է իր նշանակությունն ու տեղեկատվության միջոցով տարբեր սոցիալական խմբերի միջև փոխազդեցություն ապահովելու գործիքից դարձել է իշխանությունների և տարբեր քաղաքական խմբերի շահերը ներկայացնող միջոց։ Քաղաքացիական լրագրության հիմնական միջուկը անձի քաղաքացիական գիտակցության մակարդակն է ու ազատ, անմիջնորդ մտածողության առկայությունը։ Քաղաքացիական լրագրությունը հանդիսանում է լրագրության ինտեգրման գաղափար ժողովրդավարական գործընթացում։ Մասսայական տեղեկատվության միջոցները ոչ միայն տեղեկանցնում են հանրությանը, այլ նաև այն աշխատում է քաղաքացիների ներգրման ուղղությամբ և հանրային քննարկման ստեղծումով։ Լրագրության հասարակական շարժումը, Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Կ. Պերիի խոսքերով, փորձ է հրաժարվել այն համոզմունքից, որ լրագրողները և նրա հանդիսատեսները ականատես են քաղաքական և սոցիալական գործընթացներում։ Նրա փոխարեն, լրագրության հասարակական շարժումը ձգտում է բուժել ընթերցողներին և հասարակության անդամներին ` որպես մասնակիցներ։ Ոչ շատ, բայց հավատարիմ կողմնակիցներով, քաղաքական լրագրությունը դարձավ այնքան փիլիսոփայական, որքան նրա փորձն է։Ես նույն պես լրագրուհի եմ և լրագրության մասին ինձ ասել է ընկեր Քրիստինեն:

Մեր գեղեցկուհի ընկեր Սոնա

Մեր գեղեցկուհի ընկեր Սոնան ունի խոպոպիկ վարսեր , շատ է սիրում հայրենագիտութան լեզուն , նա դասավանդում է դպրոց պարտեզի 4.1-4.2-4.3-5.1-5.2 դասարաններին:Սա մեր ընկեր Սոնայի գեղեցկությունն է.

 

 

Մենք շատ շատ ենք սիրում մեր ընկեր Սոնային:
Ընկեր Սոնա , իսկ դուք ?

 

Հովհանես Թումանյան

Թումանյանի մասին
Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։
Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառովՙ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։
***
Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։
***
Բնական է, որ մեծ գրողի ստեղծագործության արժեքը երեխաները չէին կարող գիտակցել շատ վաղ տարիքում, մանավանդ որ այդ գրողը նրանց հայրիկն էր։ Առաջին անգամ այդ մեծությունը գիտակցեց 12¬ամյա Թամարը, երբ Գայանյան օրիորդաց դպրոցի սան էր։ Դպրոցական դասագրքից կարդալով «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ ուղտերի նման» տողով սկսվող հատվածըՙ բարձրաձայն իր հիացմունքն է հայտնում հայրիկին։ Բանաստեղծն էլ, ծնողական բերկրանքով ժպտալով, ասում է իր կրտսեր դստերը. «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և անմիջապես նրան է նվիրում «Անուշ» պոեմի 1916 թ. հրատարակությունըՙ անվանաթերթի վրա գրելով.
Իմ Թամարիկին,
Որ իր հայրիկին
Ճանաչեց նոր ¬
Էսօր։
***
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:Նվարդ Թումանյան, «Հուշեր — զրույցներ», Ե., 1987

Մանուկ Թումանյան
Հովհաննես Թումանյանը մանուկ հասակում, թեև շատ նիհար, բայց առողջ, աշխույժ ու չարաճճի երեխա էր: Հագնվում էր ճիշտ այնպես, ինչպես բոլոր գեղջուկ մանուկները՝ կարմիր արխալուղ, մորթե գդակ, տրեխներ: Ճիպոտը ձեռքին՝ իր հասակակիցների հետ շարունակ ձորերում կա՛մ խաղում էր, կա՛մ վազվզում, կա՛մ թափառում:
Յոթ-ութ տարեկան հասակում Հովհաննեսը եզնարած էր: Սակայն նա մշտապես կորցնում էր եզները:Թեպետև ինքն էր խնդրում, որ անասունները տանի հանդ, բայց մոռանում էր հետևել դրանց: Բաց էր թողնում եզներին մարգագետնում, իսկ ինքը հեռանում էր, նստում կա՛մ մի քարի գլխին , կա՛մ ծառի տակ և անձնատուր լինում իր երազներին: Անէացած նայում էր վերջալույսի շողերից շառագունած ամպերին, հետևում դրանց խաղին, սահուն ու դանդաղընթաց շարժումներին ու երազում:
Քանի դեռ տարված էր բնության գեղեցկությամբ, մոռանում էր աշխարհում ամեն ինչ: Իսկ եզներն արածելով հեռանում էին և կորչում:
Շատ ուշ մանուկը, համենայնդեպս, ուշքի էր գալիս իր անուրջներից, դեսուդեն նետվում՝ որոնելու և տուն քշելու անհնազանդ եզները:

Անուններ

ԱԻԴԱ- ճնճղուկ /հուն./, պարգև, նվեր /արաբ./
ԱԼԻՆԱ-գեղեցկուհի,արաբական ԱԼԻ անվան իգական
ԱԼԻՍԱ-ազնվական /գերմ./ ճշմարիտ /հուն./ համ.- ԱԼԵՔՍԱՆԴՐԱ
ԱԼԼԱ- ուրախ /ուրախ/
ԱՄԱԼՅԱ- աշխատասեր /գերմ./
ԱՆԱՀԻՏ- խիզախ /հուն./
ԱՆԳԵԼԻՆԱ- հրեշտակ / անգլ/
ԱՆԻ- գեղեցիկ / հավ./
ԱՆՆԱ- Աստծո ողորմություն /հրեա./
ԱՐԱՔՍՅԱ-Արաքս գետի անվանումից առաջացած
ԱՐՄԻՆԵ-հայուհի, ցանկալի /արաբ/
ԱՍՊՐԱՄ-ճերմակ / հայկ./
ԱՍՏՂԻԿ-աստղիկ /հայկ./ Հին դիցաբանության աստվածուհի

ԱԲԵԼ- շունչ, օդ / հրեա./
ԱԲԳԱՐ-ավագ այր /հայկ/
ԱՎԵՏԻՔ- բարի լուր,/ հայկ./ ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏ
ԱԼԲԵՐՏ- ազնավազարմ /գերմ./
ԱԼԵՔ, ԱԼԻԿ- պաշտպան /հուն./
ԱԼԵՆ-համաձայնություն /ֆրանս/
ԱՆԴՐԱՆԻԿ- ավագ /հայկ./ ուճեղ տղամարդ /հուն/
ԱՐԱ, ԱՐԱՅԻԿ-հին հայկական դիցաբանության աստված
ԱՐԱՄ- ազնվազարմ/հայկ./ հանգիստ, գթասիրտ/ պարս./
ԱՐԱՄԱՅԻՍ-հայկական /հայկ./
ԱՐՏԱԿ-ճարպիկ, արագաշարժ/հայկ./
ԱՐՏԱՇԵՍ-արդար տիրակալ /պարս./
ԱՐԹՈՒՐ-արջ /հուն./ արևի պարգև /հայկ./
ԱՐԾՐՈՒՆ- մկրտված/հայկ./
ԱՐՇԱԿ-արջ/ պարս./
ԱՏՈՄ-անբաժանելի /հուն./

ԲԵԼԼԱ-անկրկնելի/լատ./

ԲԱԳՐԱՏ-Աստծո պարգև / հայկ./ /վրաց./
ԲԱԲԿԵՆ-հոր կրտսեր զավակ /հայկ./
ԲԵՆՈ-գեղեցիկ/ իտալ./

ԳԱԲՐԻԵԼԱ-իմ ուժը Աստծո մեջ է/ լատ./
ԳԱՅԱՆԵ-երկիր / հուն./
ԳՈՀԱՐ-թանկարժեք մարգարիտ /հայկ./
ԳՐԵՏԱ-ՄԱՐԳԱՐԻՏԱ անվան կրճատ ձև

ԳԱԳԻԿ-բարձունք, գագաթ/ հայկ./
ԳԱՐԻԿ-գանձ,ջորություն և հարստություն /գերմ./
ԳԵՎՈՐԳ- հողագործ /հայկ./
ԳԵՂԱՄ-գեղեցիկ /հայկ./
ԳՈՌ-ժամանակ, ուժ, երկինք /լատ./
ԳՐԻԳՈՐ, ԳՐԻՇԱ-առույգ/ հուն./
ԳՈՒՐԳԵՆ-առյուծի զավակ/հրեա./ գայլ./հուն./

ԴԱՆԱ-խելացի, ճշտապահ /արաբ./
ԴԻԱՆԱ-խորհրդավոր/լատ./
ԴՈՆԱՐԱ- ազգի դուստր /մտածված/

ԴԱՎԻԹ- սիրելի / հրեա./
ԴԵՐԵՆԻԿ- վանական /հայկ./

ԵՎԱ-կյանք տվող / հրեա./
ԵԼԵՆԱ-արևի լույս, շող /լատ./
ԵՐԱՆՈՒՀԻ- թույլ քամի /հայկ.

ԵՂԻԱ-Աստծո ուժ
ԵՂԻՇԵ-Եղիշե պատմաբանի հիշատակին /հայկ./

ԶԱՌԱ, ՍԱՌԱ, ԶԱՐՈՒՀԻ -ոսկի, ոսկյա/ պարս./ լուսաբաց/ արաբ./
ԶԻՆԱ, ԶԻՆԱԻԴԱ- Զևսի դուստր/ հուն./ հոգատար/լատ./

ԶԱՎԵՆ-օգնական/պարս./
ԶՈՐՈ-աղվես /իսպ./

ԷՎԱ, ԷՎԵԼԻՆԱ- կենսական ուժ /իտալ./
ԷԴԻՏԱ- սուրբ պատերազմ /անգլ./, դավաճան/հրեա./
ԷԼԼԱ-հույն /հուն./
ԷԼԵՆ-լուսավոր /ֆրանս./
ԷԼԻՆԱ-պայծառ շող /իսպ./
ԷՄԻԼԻԱ-քնքուշ/հուն./ անհամբեր, խանդոտ, կրքոտ /լատ./
ԷՄՄԱ-թանկագին, սիրելի /լատ./
ԷՌՆԱ-լուրջ, խիստ /լատ./

ԷԴԳԱՐ-հարստություն, երջանկություն, գանձ /

ԹԱՄԱՐԱ-արքայադուստր, լուսին /արաբ./
ԹԵՀՄԻՆԵ-առողջ /պարս./
ԹԻՆԱ-արևի պայծառություն /վրաց./

ԹԱԹՈՒԼ- մեծ ձեռքերով /հայկ./

ԺԱՆՆԱ- հոգի/պարս./ քնքուշ /սլավ./
ԺԱՍՄԻՆԱ-հասմիկ ծաղկի

ԺԱԿ-ուսանող /լեհ./
ԺԻՐԱՅՐ-ժիր, առույգ, ճարպիկ տղամարդ /հայկ./
ԺՈՐԱ-հողագործ/հուն./

ԻՆԳԱ- Աստծո դուստր /հուն./
ԻՆԵՍՍԱ,ԻՆՆԱ-մաքուր, անաղարտ,

ԼԱԼԱ-ծաղիկ /պարս./
ԼԱՌԱ-ճայ /հուն./
ԼԱՆԱ-սիրելի /սլավ./
ԼԱՈՒՐԱ-հաղթանակած /հուն./
ԼԻԱ-ավետաբեր /հուն./
ԼԻԱՆԱ-լիանա բույսի նման նրբակազմ /հուն./, երիտասարդ /լատ./
ԼԻԶԱ-աստվածապաշտ /անգլ./ Ալլահին նվիրված /արաբ./
ԼԻԿԱ- քաղցր/ հուն./
ԼԻԼԻԱ-ծաղկող /լատ./
ԼԻԼԻԹ-լիլիա ծաղիկ /լատ./ լուսն հակարակ կողմ, գիշեր, ոգի /հրեա./կրակից ծնված: Այս անունը ունի տարբեր նշանակություններ, որմանք գտնում են, որ ԼԻԼԻԹ-ը նշանակում է չար ոգի ` համաձայն հին լեգենդի: Նա ծախեց իր հոգին սատանային: Ըստ այդ լեգենդի նա սպանում է իր երեխաներին ու խելագարվում և դրանից հետո սպանում բոլոր նորածիններին:
ԼՈՒԻԶԱ-լուսավոր /լատ./
ԼՈՒՍԻՆԵ- լույս բերող, լուսավոր, լուսին /հայկ./

ԼԵՎՈՆ, ԼԵՈ-առյուծի որդի /հուն./ սիրտ / հրեա./

ԽԱՉԱՏՈՒՐ, ԽԱՉԻԿ- խաչից ծնված /հայկ./
ԽՈՐԵՆ-արև /հայկ./

ԾՈՎԻԿ,ԾՈՎԻՆԱՐ-ծովի աստվածուհւ /հայկ./

ԾԱՏՈՒՐ-Աստված տվեց /հայկ./

ԿԱՐԻՆԵ- ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ/հայկ./
ԿԱՏԵՐԻՆԱ-ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ
ԿԻՄԱ-ԽՍՀՄ տարներին առաջացած անուն, հապավում` Коммунистический Интернационал Молодежи
ԿԱՐՈԼԻՆԱ-թագուհի/սլավ./ ճստիկ-պստիկ /ֆրանս./

ԿԱՐԵՆ-արևի շող/հայկ./
ԿԱՐՈ-տղամարդ /լատ./
ԿԱՐԱՊԵՏ-առաջնորդ / հայկ./
ԿԱՌԼԵՆ-ԽՍՀՄ տարիներին առաջացած անուն,հապավում`Красная+АРмия+ЛЕНин կամ Карл Маркс+Ленин

ՀԱՅԿՈՒՀԻ-հայի աղջիկ /հայկ./
ՀԱՍՄԻԿ- ԺԱՍՄԻՆԱ անվան հայկական տարբերակ, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից
ՀԵՂԻՆԵ-ԵԼԵՆԱ անվան հայկական տարվերակ, հույն աղջիկ/ հուն./, արևի շող/լատ./
ՀԵՐՄԻՆԵ-Հերմեսի ժողովուրդ /հուն./

ՀԱՅԿ-հայ դյութազուն /հայկ./
ՀԱԿՈԲ-Աստծո հետ պայքարող/հրեա./

ՄԱՐԻԱՄ,ՄԱՐԻԱՆԱ,
ՄԱՐԻԱ, ՄԱՐԻ-այս անվանում ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄԻ լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվաումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցիալ և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար:
ՄԵՐԻ- ՄԱՐԻԱՄ անվան կրճատ ձև /հրեա./ ուրախ /անգլ./
ՄԱՐԻԵՏԱ-ՄԱՐԻԱՄ անվան ձևափոխված տարբերակ
ՄԱՐԻՆԱ, ՄԱՐԻՆԵ- ծովի դուստր, ծովային /լատ./
ՄԵԼԻՆԵ- մեղրի պես քաղցր /հուն./
ՄԻԼԵՆԱ, ՄԵԼԱՆՅԱ-միլենիում /չեխ./, սիերլի /սլավ./
ՄՈՆԻԿԱ-միայնակ հաղթանակած /հուն./
ՄԱՐԻԱՆՆԱ-ՄԱՐԻԱ և ԱՆՆԱ անունների միացումից առաջացած անուն նշանակում է լքյալ և վշտի շնորհ
ունեցող /լատ./

ՄԱՐԱՏ-Ցանկալի /արաբ./
ՄԱՆՎԵԼ-ԷՄԱՆՈՒԵԼ անվան հայկական տարբերակ, Աստված մեզ հետ /հրեա./
ՄԱԼԽԱՍ- որակով /պարս./
ՄԱՐԿ-մուրճ, գրառում /լատ./ մարկիզ /ֆրանց./
ՄԿՐՏԻՉ- մկրտող /հայկ./
ՄԻՔԱԵԼ-Ամեն ոք, ով նման է Աստծուն, հավասար է Աստծո հետ /հրեա./
ՄԵՐՈՒԺԱՆ-արևի ոգի /պարս./

ՆԱՐԻՆԵ, ՆԱՐԵ, ՆԱՌԱ-լուսավոր /հայկ.պարս./
ՆԱՆԵ-աստվածուհի հին հայական աստվածաբանության մեջ
ՆԱԻՐԱ-ՆԱԻՐԻ երկիր հետ կապված
ՆԱՆԱ-Աստծո սիրեցյալ /անգլ./ անանուխ /հայկ./ յոթերորդ /ճապ./
ՆՈՆԱ-ընտանիքի իններորդ զավակ /հուն./ կապված այն բանի հետ, որ հնում հույները միայն անուններ էին տալիս իրենց երկու ավագ զավակներին, մնացած զավակներին կոչում էին համարներով, իններորդ աղջիկ զավակին կոչում էին ՆՈՆԱ
ՆՈՒՆԵ- ծոռնիկ/ հայկ./ կապված այն բանի հետ, որ հնում հայ ընտանիքներում տան մեծերը հազվադեպ էին ապրում մինչև ծոռներին տեսնելը և այդ պատճառով կոչում էին ծոռներին ՆՈՒՆԵ
ՆԵԼԼԻ-խիստ, բտնկուն /լատ./
ՆԻՆԱ-ծոռնիկ/ հուն./ կապված այն բանի հետ, որ հնում ընտանիքներում տան մեծերը հազվադեպ էին ապրում մինչև ծոռներին տեսնելը և այդ պատճառով կոչում էին ծոռներին ՆՒՆԱ

ՇՈՒՇԱՆ, ՇՈՒՇԱՆԻԿ- շուշան ծաղկից առաջացած անուն, ՍՈՒՍԱՆՆԱ անվան տարբերակ

ՋԵՄՄԱ- թանկագին քար, գանձ /իտալ./
ՋՈՒԼԻԵՏԱ, ՋՈՒԼԻԱՆԱ, ՋՈՒԼԻԱ- գանգրահեր, ալեվարս /հուն./ Հուլիոսների տոհմից /հուն./ հավերժ երիտասարդ /լետ./

ՌԱԻՍԱ-առաջնորդ, արքայադուստր /արաբ./
ՌԻՄԱ- սպիտակ և չքնաղագեղ մարալ /արաբ./ հռոմեացի աղջնակ /լատ./ սպիտակամաշկ գեղեցկուհի /հրեա./
ՌՈԶԱ, ՌՈԶԻ- վարդ, վարդենի /լատ./
ՌՈՒԶԱՆՆԱ-փայլող/պարս./, երջանիկ /արաբ./

ՌԱԶՄԻԿ-ռազմիկ
ՌԱՖԱՅԵԼ-Աստված բուժեց, այն Աստված, որ բուժում է /հրեա./
ՌՈԲԵՐՏ- փառք ու փայլ /գերմ./
ՌՈՄԱՆ- հռոմեացի /հուն./ ռոմանտիկ /լատ./

ՍԱԹԵՆԻԿ- «янтарь»- սաթե /հայկ./
ՍՎԵՏԼԱՆԱ,ՍՎԵՏԱ-հոգով պայծառ /սլավ./
ՍԵԴԱ-տիրուհի /արաբ./, աստղ /չեչ./
ՍԻԼՎԱ-անտառաբնակ, բնության զավակ /լատ./
ՍԻՐԱՆՈՒՇ-սիրելի, անուշիկ /հայկ./
ՍՈՆԱ-գեղեցիկ թռչնակ, կարապ /պարս./,հեղափոխական տարիներին հապավում` “СОвет НАрода”, քնկոտ /սլավ./
խելացի, իմաստուն /արաբ./, արևոտ /անգլ./
ՍՈՖԻ, ՍՈՖՅԱ-իմաստուն /հուն./,գեղեցիկ /արաբ./
ՍՏԵԼԼԱ-աստղ /լատ./
ՍՈՒՍԱՆՆԱ, ՍՅՈՒԶԱՆԱ, ՍՅՈՒԶԻ-սպիտակ ջրային շուշան /լատ./

ՍԱՀԱԿ-ծիծաղկոտ /հրեա/
ՍԱՄՎԵԼ-Աստված լսեց /հրեա./
ՍԱՐԳԻՍ-հնազանդ /լատ./
ՍԻՄՈՆ-ով հավատում է Աստծուն, Աստված նրան կլսի /հրեա./
ՍԵՐՈԲ-կրակոտ, հրեղեն /հայկ./
ՍՏԵՓԱՆ- հաղթանակած, հաղթանակի պսակ /հուն./
ՍՈՒՐԵՆ-ուժեղ /հայկ./

ՎԱՐԴՈՒՀԻ-վարդի նման /հայկ./

ՎԱՀԱՆ, ՎԱՀԱԳՆ-կրակ տարածող /հայկ./
ՎԱՀԵ-ամենալավ /պարս./
ՎԱԶԳԵՆ- արքայի հետնորդ /հուն./
ՎԱՐԴԳԵՍ- վարդագույն մազերով /հայկ./
ՎԱՐԴԱՆ-իշխանավոր /հայկ./
ՎԱՀՐԱՄ-արգավազ վագր/պարս./

ՏԱԹԵՎԻԿ- Աստված թևեր տվեց /հայկ./

ՏԱՐՈՆ-գավառ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
ՏԻԳՐԱՆ-վագր /պարս./

ՔՐԻՍՏԻՆԵ-Քրիստոսին նվիրված, քրիստոնյա /հուն./
ՕՎՍԱՆՆԱ-փրկություն/ հրեա./
ՕՖԵԼՅԱ-օգնական /հուն./

Ինչ է բլոգը

Ինչ է բլոգը
Սիրելի բարեկամներ, այս հոդվածը նվիրված է նրան, թե ինչ բլոգը: Ասեմ ինչու առաջացավ այսպիսի հոդվածի անհրաժեշտություն: Նախ համացանցում բլոգի մասին տեղեկույթը հիմնականում օտարալեզու է: Բացի այդ, շատերը չեն տարբերակում բլոգը էլեկտրոնային այլ կայքերից: Ոմանց մոտ անգամ որոշակի թյուր ընկալում կամ ոչ լիարժեք պատկերացում կա բլոգների ու բլոգերների գործունեության վերաբերյալ: Պատճառները լիովին հասկանալի են: Ճիշտ է` դրանք երբեմն սուբյեկտիվ են, սակայն հիմնականում` օբյեկտիվ: Ի վերջո բլոգը նոր երևույթ է, և բնական է, որ համեմատաբար ավագ սերունդն այդքան էլ տեղեկացված չէ էլեկտրոնային այս տիրույթների նորամուծությունների, առանձնահատկությունների, վերջին զարգացումների մասին. այսօր բլոգը հիմնականում երիտասարդ սերնդի կողմից օգտագործվող գործիքարանի անքակտելի մասն է: Ելնելով սրանից` շատ բնական է, որ շատերը չգիտեն, թե ինչ է բլոգը կամ բավարար պատկերացում չունեն դրա վերաբերյալ: Դա շատ նորմալ է և, կարծում եմ, որ ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու ինչ-որ մեկին, ի վերջո պարտադիր էլ չէ, որ մարդը շատ լավ իմանա, թե ինչ է բլոգ կոչվածը: Եվ բացի այդ, նույն հաջողությամբ ավագ սերունդը կարող է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին երիտասարդ սերունդը պատկերացում անգամ չունի: Սակայն քանի որ բլոգը դարձել է մեր առօրյա կյանքի մի մասնիկը, իսկ ես էլ ամեն օր զբաղվում եմ բլոգով, ապա իմ պարտքը համարեցի կայքիս բոլոր ընթերցողներին հնարավորինս հանգամանալից, մատչելի կերպով և հայերեն լեզվով ներկայացնել, թե վերջապես ինչ ասել է բլոգ, հաղորդել բլոգի մասին գոնե հիմնական տեղեկույթը: Գիտեմ, որ շատերի համար այս նյութը ոչ մի նոր բան չի պարունակի, քանի որ նրանք լավ իրազեկված են բլոգներից: Սակայն հավատացնում եմ, որ շատերին էլ հոդվածը կօգնի մի փոքր ավելի իմանալ բլոգների մասին: Հավելեմ, որ ինչպես շատ երևույթներ, բլոգները նույնպես մեր` հայկական, իրականության մեջ արագ տարածում գտան և այսօր համարվում են ակտիվ շփման և ինքնաարտահայտման շատ ճկուն, դինամիկ միջոց: Սա շատ ողջունելի է և ուրախալի հանգամանք է, քանի որ որքան տարածվեն մեր իրականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան դրանք ավելի կզարգանան, կհղկվեն: Որպես արդյունք` բլոգները ժամանակի հետ ավելի որակյալ կդառնան, այս ասպարեզը կդառնա ավելի պրոֆեսիոնալ և փորձառու, իսկ համացանցում տեղադրվող «արտադրանքը»` գրագետ, խելամիտ և ազնիվ:

Եվ այսպես, բլոգն այսօր ստեղծագործ (և ոչ միայն) մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսևորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:

Այժմ այս ամենի մասին շատ ավելի մանրամասն` հիմքում ունենալով բլոգների մասին համացանցում առկա հայերեն տեղեկույթը` «Վիքիպեդիա»-ում, այլ աղբյուրներում:

Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա: Գրեթե բոլոր բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք, որպես կանոն, դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում): Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով): Իհարկե պարտադիր չէ, որ բլոգը լինի հրապարակային, քանի որ բլոգների թեմատիկ ընդգրկումը լայն է ու խիստ բազմազան, այսինքն բլոգները կարող են ունենալ ինչպես հեղինակային-ստեղծագործական ընդգրկում և ուղղվածություն, այնպես էլ նույն հաջողությամբ լինել քաղաքական, լրատվական, ժամանցային և կամ այլ ուղղվածության:

Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց):
Իսկ իմ բլոգը դիտեք այս հղումով՝ https://karinablog.wordpress.com/
Ներկայացնում է Մանուկյան Կարինան

Շոկոլադե տնակը

Լինում է չի լինում մի տնակ է լինում:Մի օր մի կախարդ գալիս է այդ տնակի մոտ ու բնակիչներին հարցնում.

-Ինչից եք ուզում լինի ձեր տնակը:

-Ուզում ենք , որ տնակը լինի շոկոլադից:

Եվ կախարդը կախարդեց տնակը , իսկ բնակիչները շնորհակալություն հայտնեցին կախարդից:

Շոկոլադե տնակի բնակիցները բոլորին պատմեցին և ամբողջ աշխարհը կռիվ արեցին ու ասեցին:

-Ես էլ եմ ուզում շոկոլադե տնակ ունենամ ես էլ եմ ուզում:

Տրնդեզ

1. Ինչպե՞ս են տոնել Տրնդեզը հին ժամանակ, այժմ ինչպե՞ս են տոնում:
Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
2. Տրնդեզի պատմությունը, ավանդույթները:
Տրնդեզը նշում են փետրվարի 14-ին:Տոնի Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:Տրնդեզը ամենասիրված տոներից է Հայաստանում:
3. Տրնդեզ բառի ծագումը, ինչի հետ էր կապված էլ ինչպե՞ս են անվանում:
աստծու անունից, (Տիր+դեզ):Բարեկարգ խճուղիներով։
4. Տրնդեզի  ուտեստները:
Խաշիլ,փոխինձ,հալվա,աղանձ,հարիսա:
5.Ինչպե՞ս են տոնում Տրնդեզը Հայաստանի տարբեր մարզերում:
Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Տրնդեզը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
6. Ինչ կապ ուներ Տրնդեզին վառվող կրակը հեթանոսության հետ:
Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը:

Վ. ՏԵՐՅԱՆ ( վերլուծություն)

Ըստ ինձ այս բանաստեղծությունը նոր բացվող գարնան մասին է: Հեղինակը  նկարագրում է  գեղեցիկ գարնան  գալուստը լի անուշ աղմուկով,  խնդությունով, երգով, շուքով , փառքով ու փայլով:  Նկարագրում է , թե ինչպիսին էր նրա սիրտը մինչև գարնան գալուստը ՝օրերը  սև էին ու տխուր, մռայլ ու տկար: Իսկ երբ եկավ գարունը ,  իր օրերը լցվեցին սիրով , գեղեցկությամբ ու ուրախությամբ:

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…