Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

Պետական հարկադրանքը լիազորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ օրենքներով նախատեսված հոգեբանական, նյութական, ֆիզիկական ներգործությունն է անհատի և մարդկանց խմբերի նկատմամբ։ Իշխանությունը հասարակության անհրաժեշտ տարրն է։ Հասարակությանը անհրաժեշտ է իշխանություն, քանի որ այն կառավարում ու կանոնակարգում է հասարակությունը։ Ըստ իս՝ պետական հարկադրանքի կիրառման նպատակը հավասարությունը, օրենքն ու կանոնները պահպանելն է։ Եթե չլիներ պետական հարկադրանքը մարդիկ չէին ենթարկվի օրենքներին ու կխախտեին դրանք։

2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ /բլոգային աշխատանք/․

Հայոց լեզու | 27․29․2022

1.Գրի´ր՝ ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
բուսակեր — ույ-ն դարձել է ու

գիտուն — ե-ն դարձել է ի

գունավոր — ույ-ը դարձել է ու

սիրել — ե-ն դարձել է ի

ալրաղաց — յու-ն սղվել է

բրդոտ — ու-ն դարձել է ը

լուսավոր — ույ-ը դարձել է ու

սրել — ու-ն դարձել է ը

մատենավարություն — յա-ն դարձել է ե

գրկել — ի-ն դարձել է ը

համբուրել — ույ-ը դարձել է ու

հրավառություն — ու-ն դարձել է ը

կիտել — ույ-ը դարձել է ի

գունագեղ — ույ-ը դարձել է ու

2.Ենթարկիր բառակազմական վերլուծության:
վարկաբեկել — վարկ+ա+բեկել — արմատ+հոդակապ+արմատ (բարդ բառ)

ջրարբի — ջուր+արբի — արմատ+արմատ (բարդ բառ)

ողբասաց — ողբ+ասել — արմատ+արմատ (բարդ բառ)

արևմտաեվրոպական — արև+մուտք+ա+եվրոպա+ական — արմատ+արմատ+հոդակապ+արմատ+ածանց (բարդ ածանցավոր բառ)

հոգեվիճակ — հոգի+վեճ+ակ — արմատ+արմատ+ածանց (բարդ ածանցավոր բառ)

3.Ո՞ր շարքի բոլոր բաներում է թավ գրված ե-ն արտասանվում է։
1) անելանելի, ամենաեռանդուն, սևերես, ձայներիզ
2) քսաներեք, աներևակայելի, տասներեք, բազկերակ
3) աներկյուղ, համաեվրոպական, ափեզը, բազմերանգ
4) աներևույթ, զորաերթ, աներկբա, աներկյուղ

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
1) աստ(ը)վածավախ, մրմ(ը)նջալ, մարմ(ը)նեղ, բ(ը)նանկարի
2) արծ(ը)վային, կտ(ը)րվածք, կողմ(ը)նացույց, գիրք(ը)դ
3) վաթսուն(ը)մեկ, կերակ(ը)րել, հ(ը)րաձգարան, դստ(ը)րիկ
4) հագ(ը)նվել, կայս(ը)րուհի, կրկ(ը)նություն, երկ(ը)րորդ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերի վերջին վանկն է շեշտվում:
1) սովորություն, պատանիները, վազեվազ, լայնատերև
2) գիսաստղեր, Հովհաննես, երկրորդ, հոլանդական
3) գրեթե, աշակերտից, տանուտեր, բարևներ
4) չորրորդ, գլուխ տալ, գիտակցորեն, եվրոպական

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է վերջին վանկը շեշտվում:
1) այգեբաց, երփներանգ, բոսորագույն, օրագիր
2) թռչուն, գետակ, լիտր, բուրմունք
3) բարեկամ, պանծանք, պատմիչ, սակր
4) ճախրել, անտառը, եղնիկ, հրճվանք

7.Ո՞ր շարքի բոլոր բառերի վերջին վանկը չի շեշտվում:
1) մանր, արծաթագույն, գրադարան, Լոռի
2) որերորդ, միմիայն, ցույց տալ, կարծր
3) միթե, իններորդ, զբոսայգի, ծաղկափթիթ
4) թրըմփ, կատու, վագր, բաց անել։

8.Ո՞ր բառը ներքին հոլովման չի պատկանում:
1) գինետուն
2) վերնատուն
3) փառատոն
4) կնքահայր

9.Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
1) լեզվանի, հովանի, պիտանի
2) ապառիկ, տակառիկ, անառիկ
3) աշխարհիկ, բացառիկ, պատառիկ
4) հպանցիկ, միջանցիկ, տարանցիկ

9.Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության կամ գրության սխալ չկա:
1) «Փողոցում ուշադրություն էր գրավում իներորդ շենքը։
2) Արդեն եկրորդ անգամ եմ նույնը կրկնում
3) Տասներեքը խորհրդավոր թիվ է։
4) X-րդ դարը հայ գրականության համար շրջադարձային էր:

10.Ենթարկիր ձևաբանական և շարահյուսական վերլուծության։
Երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ տատին բացում էր տան դուռը։

Ձևաբանություն

Երբ — հարաբերական դերանուն

զարկում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև

եկեղեցու — գոյական, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, եզակի, սեռական հոլով, ու արտաքին հոլովում

զանգերը — գոյական, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Շարմաղ — գոյական, թանձրացական, անորոշ, անձ, հատուկ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

տատին — գոյական, թանձրացական, որոշյալ, անձ, հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

բացում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև

տան — գոյական, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, եզակի, սեռական հոլով, ա ներքին հոլովում

դուռը — գոյական, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, եզակի, հայցական հոլով, ան արտաքին հոլովում

Շարահյուսություն

Զարկում էին — ստորոգյալ

եկեղեցու — վերաբերության անուղղակի խնդիր

զանգերը — ենթակա

Շարմաղ տատին — ենթակա

բացում էր — ստորոգյալ

տան — վերաբերության անուղղակի խնդիր

դուռը — ուղիղ խնդիր

Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունը հասարակական հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավունքի նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ։ Պետության հատկանիշներն են՝

  • Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով։
  • Պետությունը միայն կառավարությամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է՝ հանրային իշխանություն։
  • Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։
  • Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։ Պետական իշխանության հատկանիշներն են՝

  • Պետական իշխանությունը համընդհանուր, համապարտադիր և ինքնիշխան է։
  • Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։
  • Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով։
  • Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ (օրինական)։

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները /բլոգային աշխատանք/

Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրա իրավունքներում, որոնք իրականացնում են պետության մարմինները։ Այդ իրավունքներն են՝ օրենքներ հրապարակելու իրավունքը, պետության խորհրդանիշները որոշելու իրավունքը, դրամական միավոր ունենալու իրավունքը, հարկեր սահմանելու իրավունքը, պատերազմի և խաղաղության իրավունքը, դիվանագիտական ներկայացուցչության իրավունքը, միջպետական միությունների մեջ միավորվելու իրավունքը և այլն։

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների հետ։ Նաև ուսումնասիրում է պետության վարած քաղաքականությունը:

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները։

«Քաղաքականություն» հասկացությունն ամենապարզ մեկնաբանությամբ նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։ Քաղաքականությունը գործունեություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը ու կարգավորմանը։

Քաղաքականությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։

3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/

Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։ Քաղաքական համակարգի բաղադրատարրերն են՝ քաղաքական հարաբերությունները, քաղաքական կազմակերպությունը, քաղաքական համակարգի կարգավորիչ նորմերը, քաղաքական գաղափարախոսությունները։

Weather | 29.09.2022

1 a. Put the words or phrases in the right place in the chart.

  1. It’s cool . (quite cold, not cold or hot)
  2. It’s chilly . (unpleasantly cold)
  3. It’s freezing .
  4. The temperature is below-zero . (-10)
  5. It’s mild . (pleacant and not cold)
  6. It’s warm . (pleasantly high temperature)
  7. It’s scorching / boiling. (unpleasantly hot)
  8. It’s damp . (a bit wet but not raining)
  9. It’s drizzling . (raining lightly)
  10. There are showers . (short periods of rain)
  11. It’s pouring . (raining a lot)
  12. There’s a breeze . (a light wind)
  13. There are gale-force (very strong) winds.

1 b. Complete the text with fog, mist, and smog.

When the weather is foggy or misty, or there is smog, it is difficult to see. mist is not usually very thick, and often occurs in the mountains or near the sea. fog is the thicker, and can be found in towns and in the country. smog is caused by pollution and usually occurs in big cities.

2. Match the words and definitions.

  1. Heatwave is a period of unusually hot weather
  2. Drought is a long, usually hot, dry period when there is little or no rain
  3. Hailstorm is a storm with small balls of ice that fall like rain
  4. Lighting is a flash of very bright light in the sky caused by electricity
  5. Thunder is the loud noise that you hear during a storm
  6. Blizzard is a snowstorm with very storng winds
  7. Flood is when everything becomes filled and covered with water
  8. Hurricane is a violent storm with very strong winds especially in the western Atlantic Ocean
  9. Tornado is a violent storm with very strong winds which move in a circle
  10. Monsoon is the season when it rains a lot in southern Asia

3. Complete the weather forecast with these adjectives.

In the north of England and Scotland it will be very cold, with strong winds and heavy rain. There will also be thick fog in the hills and near the coast, though it should dear by midday. Driving will be dangerousas the roads will be icy. However, the south of England and the Midlands will have clear skies and bright sunshine, though the temperature will still be quite low. Over the next few days the weather will be sunny, with some showers but occasional changeable periods. Il should become more settled over the weekend.

Հայաստանը 17-րդ դարի սկզբին

1500-ական թվականներից Հայաստանը գտնվում էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ: 17-րդ դարի սկզբին հայ ազատագրական գործիչները Հայաստանը ազատագրելու ծրագրեր էին մշակում: Մասնավորապես 1677թ-ին Էջմիածնում Հակոբ Բ. Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին 12 աշխարհիկ և հոգևոր գործիչներ: Նրանք քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը և որոշում պատվիրակություն ուղարկել Եվրոպա` Եվրապական երկրներից օգնություն խնդրելու համար: Պատվիրակությունը մեկնում է Կ. Պոլիս այնտեղից Եվրոպա մեկնելու համար, սական Հ. Ջուղայեցին մահանում է և պատվիրակությունը վերադառնում է Հայաստան, բացի Իսրայել Օրուց: Նա մեկնում է Եվրոպա, լինում Ֆրանսիայում, Անգլիայում, ապա հաստատվում է Գերմանիայում և հանդիպում տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ, նրան ներկայացնում Հայաստանի ազատագրման ծրագիրը: Հովհան Վիլհելմը խոստանում է նրան օգնել, բայց և խորհուրդ է տալիս գնալ Հայաստան և տեղում ծանոթանալ տիրող վիճակին, քանի որ, 20 տարի Հայաստանում չէր եղել: Օրին գալիս է Հայաստան և Սյունիքի Անգեղակոթ գյուղում հրավիրում գաղտնի ժողով, որտեղ Արցախի հայ մելիքները խոստանում են ամեն կերպ աջակցել նրան: Օրին վերադառնում է Եվրոպա դաշնակիցներ փնտրելու, սակայն շուտով հասկանում է, որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ: Նա 1703թ-ին մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պյոտր Մեծի հետ, վերջինս խոստանում է հայերին օգնել Հյուսիսային պատերազմի ավարտից հետո: Օրին շարունակում է իր գործունեությունը: Նա մահանում Է 1711թ-ին Աստրախանում: Իսրայել Օրին հայ ազատագրական շարժման հիմնադիրն է, նա առաջին գործիչն էր, որ հասկացավ՝ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ:

Ձևաբանական վերլուծություն | 28․09․2022

Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։

Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Շատ — որակական ածական, դրական աստիճան

չարչարվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

որպեսզի — ստորադասական շաղկապ

ժպտա — բայ, ըղձական եղանակ, ապառնի

բայց — ստորադասական շաղկապ

հորեղբայր — գոյական, թանձրացական, եզակի, անորոշ, անձ, հասարակ, հայցական հոլով, ո ներքին հոլովում

Ջեյքը — գոյական, թանձրացական, եզակի, որոշյալ, անձ, հատուկ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

դեմքը — գոյական, թանձրացական, եզակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ծամածռեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

ու — համադասական շաղկապ

նա — անձնական դերանուն

հասկացավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

որ — ստորադասական շաղկապ

սարսափելի — որակական ածական, դրական աստիճան

ժպիտ — գոյական, վերացական, եզակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

հույս — գոյական, վերացական, եզակի, անորոշ, ոչ անձ, հասարակ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

ուներ — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ժամանակաձև

որոշ — որոշյալ դերանուն

մարդկանց — գոյական, թանձրացական, հոգնակի, անորոշ, անձ, հասարակ, սեռական հոլով, ու արտաքին հոլովում

նման — կապ /սեռական հոլով/

բարձրաձայն — որակական ածական, դրական աստիճան

ծիծաղել — պարզ բայ

միայն թե — ստորադասական շաղկապ

այդ — ցուցական դերանուն

մարդիկ — գոյական, թանձրացական, հոգնակի, անորոշ, անձ, հասարակ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում

իր — անձնական դերանուն /սեռական հոլով/

վախեցած չէին — հարակատար դերբայ, ժխտական խոնարհում

և — համադասական շաղկապ

ամեն ինչ — որոշյալ դերանուն

փչացավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

 Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Եթե — ստորադասական շաղկապ

այդքան — ցուցական դերանուն

վախկոտ — որակական ածական, դրական աստիճան

չլիներ — բայ, ըղձական եղանակ, ժխտական խոնարհում

ինքդ — անձնական դերանուն

կգնայիր — բայ, ենթադրական եղանակ, անցյալ

նարինջները — գոյական, թանձրացական, հոգնակի, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

կվաճառեիր — բայ, ենթադրական եղանակ, անցյալ

դու — անձնական դերանուն

այն — ցուցական դերանուն

վիճակում — գոյական, վերացական, եզակի, անորոշ, ոչ անձ, հասարակ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

ինչ — հարաբերական դերանուն

եղբայրդ — գոյական, թանձրացական, եզակի, անորոշ, անձ, հասարակ, ուղղական հոլով, ո ներքին հոլովում

ասաց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նա — անձնական դերանուն

հողի — գոյական, թանձրացական, եզակի, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տակ — կապ /սեռական հոլով/

մեռած — հարակատար դերբայ

Վիլյամ Սարոյան․ Նարինջները

Այինկա։ Գրիգոր Զոհրապ

1. Կարդացե’ք պատմվածքը։

2. Nayiri.com-ի արևմտահայերեն֊արևելահայերեն բառարանի օգնությամբ բացատրեք անհասկանալի բառերը։

անձուկ — նեղ

դետ — հսկող

ջիղ — մկան, նյարդ

բիրտ — չոր

արծարծել — հրահրել

մշտնջենական — միշտ տևող

փութալ — շտապել

աճապարել — շտապել

տոկուն — պինդ, ամուր, դիմացկուն

խածել — ատամներով կծել

ափափա — ժայռոտ

տամուկ — խոնավ, թաց

3. Համառոտ` 5֊6 նախադասությամբ, գրավոր պատմեք ֆաբուլան։

Մի թաղում ապրում էին երկու եղբայր՝ Սահակն ու Հակոբոսը, որոնցից մեկը ոստիկան էր, իսկ մյուսը՝ այինկաճի։ Պերճուհին, ով Հակոբոսի նշանածն էր, սիրում էր Սահակին, իսկ Սահակը էլ՝ նրան։ Նրանք երկուսն էլ կարծում էին, որ միմյանց էլ չեն սիրում։ Սակայն մի օր պատահաբար հանդիպում են ու հասկանում, որ դեռ զգացմունք ունեն միմյանց նկատմամբ։ Շուտով այինկաճիների խումբը սպանում է Սահակին, իսկ Պերճուհին շատ է վշտանում, նշանը ետ է տալիս ու մշտապես սկսում է սև հագուստ կրել։ Իսկ ահա Սահակի ընտանիքը ամեն ամիս թոշակ էր ստանում, քանի որ Սահակը այինկաճիների դեմ կռիվ էր արել։

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

  • Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը․ Աշոտ I (885-890)

IX դարի կեսերին Միջին դարերի հզոր պետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, սկսեց թուլանալ ու անկում ապրել։ Այսպիսով, Հայաստանի վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը։ Սակայն այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց Վասիլ I-ը՝ Բյուզանդիայի կայսրը։ 862 թվականին երկրի իշխանների առաջարկով նա ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Իսկ մինչ այդ նա հաստատվել էր որպես հայոց իշխան և սպարապետ։ Այսպիսով, բոլորի ներկայությամբ, 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին օծվեց հայոց թագավոր։ Նա կարճ ժամանակում կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայություն տրվող հարկերի նվազեցմանը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի։ Այսպիսով, Աշոտ I-ը դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

  • Սմբատ I (890-914)

Աշոտ I-ի մահից հետո գահ բարձրացավ Սմբատ I-ը։ Նա թագավորեց 890-914 թվականներին։ Սմբատը շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և ամրապնդեց պետությունը։ Խալիֆայությունն ու Ատրպատականի Սաջյան ամիրայությունը Հայաստանի թշնամիներն էին։ 894 թվականին տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտվեցին։ Ճակատամարտը տեղի ունեցավ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ։ Շուտով վեճ առաջացավ Նախճավանի պատճառով ու Գագիկ Արծրունին խնդրեց Սմբատին իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, քանի որ այն նախկինում եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը մերժեց նրան։ 908 թվականին խալիֆը Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկ Արծրունուն։ Բագրատունյաց թագավորությանը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։

  • Աշոտ II Երկաթ (914-928)

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

  • Անի մայրաքաղաք

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։

Կախարդանքը ծախու բան չէ։ Դորիս Լեսինգ

1. Կարդացեք պատմվածքը։
2․ Մեղադրեք, արդարացրեք Գեդեոնին։

Իրականում, Գեդեոնը մեծ սխալ գործեց՝ իրական բույսի արմատները ցույց չտալով, քանի որ իր նոր դեղորայքը կարող էր փրկել շատ մարդկանց կյանքեր։ Մարդիկ կարող էին շատ հեշտ բուժվել ու չէին մեռնի։ Իրականում, շատ մարդիկ կային իրենց քաղաքում, որոնց ծանոթները նույնպես հանդիպել էին նման օձի։ Ըստ իս՝ նա կարող էր այդքան եսասեր չգտնվել ու ասել, թե իրականում որ բույսի արմատով է բուժել Թեդիին։

Գեդեոնը պարտավոր չէր ասել, թե որն էր իրական բույսի արմատը, քանի որ դա իր իրավունքն է։ Ոչ ոք չէր կարող նրան ստիպել, որ ցույց տա բոլորին իրական բույսը։


3․ Ո՞րն է պատմվածքի գաղափարը։

Պատմվածքի գաղափարն այն էր, որ այն, ինչ մյուսների համար սովորական մի բան է, մեկ ուրիշի համար կարող է լինել շատ կարևոր ու չվաճառվող բան։ Կան այնպիսի բաներ, որոնք պետք է պահվեն գաղտնի, քանի որ շատ կարևոր են։ Պատմվածքի վերնագիրը մեզ ասում է ստեղծագործության իմաստի մասին․ “Կախարդանքը ծախու բան չէ”։ Այսինքն, դա այնքան կարևոր տեղեկություն էր Գեդեոնի համար, որ ինչքան գումար էլ նրան առաջարկեին, նա կհրաժարվեր ու կրկին գաղտնի կպահեր այն բոլորից։