Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում

Ֆրանսիական մշակույթը Եվրոպայում ամենատարածվածներից է, և աշխարհում ֆրանսիական շատ սովորույթներ առանձնանում են, հատկապես արվեստի ոլորտում։ Կատարեցի հետազոտություն՝ փնտրելով մշակութային հետաքրքիր տոն, որը մեծ շուքով նշվում է ամեն տարի և շատ կարևոր է երկրի ու դրա բնակիչների համար։ Այս մշակութային տոնը ունի նման հետաքրքիր պատմություն․ Բաստիլ ամրոցը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1789-ին փարիզցիները գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների: Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբ, ինչպես նաև միապետության տապալման խորհրդանիշ: Չնայած Բաստիլի գրավման օրը համարվում է Ֆրանսիայի ազգային տոն, սակայն այն նշվում է ոչ միայն այդ երկրում, այլև ողջ աշխարհում: Բաստիլի գրավումը հեղափոխական ճանապարհով քաղաքական ազատության հասնելու խորհրդանիշն է, իսկ հենց «Բաստիլ» բառը դարձել է հասարակ անուն: Բաստիլի գրավման օրը հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին, այն ամեն տարի նշվում է հուլիսի 14-ին։ Այդ օրը փողոցները լի են ֆրանսիական դրոշներով, երկրում բոլորը ուրախանում են, կազմակերպում շքերթներ և մեծ հրավառություններ։

աղբյուրներ՝ 1, 2, 3

Ահա, թե ինչ մեծ շուքով է նշվում ամենամյա Բաստիլի տոնը Ֆրանսիայում․

Քաղաքային թափառումներ․ ամփոփում

Ամառային ճամբարի երկրորդ շաբաթը սկսեցինք քաղաքային թափառումներով․ որոշեցինք բացահայտել Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը։ Երկար քայլեցինք, այցելեցինք Կոնդի եկեղեցի՝ ունենալով հետաքրքիր օր։ Ինձ բավականին հետաքրքրեց ճամփորդությունը, քանի որ ես շատ էի լսել, բայց և երբևէ չէի եղել Կոնդ թաղամասում։ Ճամփորդության ամենամեծ հետաքրքրություններից մեկը, ըստ իս՝ քայլքն էր, քանի որ ես շատ եմ սիրում երկա՛ր քայլել, զբոսնել։ Մենք կանգ առանք Անգլիական այգում, որտեղ մեզ էին սպասում մեր ջոկատի  ճամբարականներից մի քանիսը։ Ընկեր Կարինեի հետ իրականացրեցինք պարային Ֆլեշմոբ` պարելով ազգային պարերից մի քանիսը։ Այնուհետև շարժվեցինք դեպի Վարդանյանների այգի, շրջեցինք այգով, բավականին երկար քայլեցինք մինչև հասանք Կոնդ թաղամաս։ Պտտվեցինք Կոնդով, զբոսնեցինք այնքան, մինչև հասանք Կոնդի եկեղեցի։ Կարծում եմ՝ օրը շատ տպավորիչ էր և հետաքրքիր։

Հոգեբանի ակումբ․ ամփոփում

Գրեթե երկու տարի է, ինչ ես հաճախում եմ Հոգեբանի ակումբ։ Ակումբի դասերի ընթացքում մենք քննարկում ենք նախօրոք որոշված թեման՝ մեջ բերելով մեզ հանդիպած օրինակներ, կատարելով թեստեր, դիտելով տեսանյութեր, իհարկե, դասին ծանոթանալուց հետո։ Կատարել ենք մի քանի նախագծեր, օրինակ՝ ձմեռային ճամբարի շրջանակներում այցելել ենք գրեթե բոլոր ջոկատներին, կատարել նրանց հետ հոգեբանական թեստեր՝ ունենալով հետաքրքիր և տպավորիչ քննարկումներ։ Եղել են դեպքեր, երբ անձի տեսակի վերաբերյալ թեստեր ենք կատարել, սպասել ենք, և որոշ ժամանակ անց նորից ենք լրացրել թեստը՝ համեմատելով արդյունքները։ Բազմիցս քննարկել ենք <<երազներ>> թեման, քանի որ այն, ըստ իս՝ բավականին ծավալուն, հետաքրքիր թեմա է հոգեբանությունն ուսումնասիրողների համար։ Շատ-շատ թեմաների շուրջ ենք խոսել, սակայն ամենից շատ սիրում եմ հենց այս մեկը, քանի որ բոլորս հիշում ենք մեզ հանդիպած տարօրինակ, զարմանալի դեպքերը, կիսվում դրանցով՝ քննարկումը դարձնելով էլ ավելի հետաքրքիր։ Շատ ենք կատարել այնպիսի աշխատանքներ, որոնց ժամանակ նկարելու միջոցով բացահայտում ենք մեր բնավորության շատ գծեր, մեր հոգեվիճակը, ներաշխարհը, իսկ ընկեր Սուսաննան մեզ խորհուրդներ է տալիս։ Ունեցել ենք համագործակցային նախագիծ, որն ինձ շատ էր տպավորել․ պատկերել էինք մանդալա։ Մանդալան ինձ շա՛տ հետաքրքրեց, մեծ հետաքրքրությամբ և եռանդով էինք աշխատում բոլորս։ Մեկ ժամ նկարելուց հետո կրկին ունեցանք քննարկում մեր նկարի շուրջ։ Մեր հոգեբանության դասերն անցնում են շատ հետաքրքիր, տպավորիչ, միաժամանակ՝ արդյունավետ և ուսումնական։

Խառնվածք

Խառնվածք

Խառնվածքը՝ անհատի բնութագիրն է ըստ հոգեկան գործունեության դինամիկ առանձնահատկությունների, այսինքն՝ խառնվածքի, առանձին հոգեկան գործընթացների ու վիճակների ինտենսիվության։ Խառնվածքի կառուցվածքում կարելի է առանձնացնել երեք հիմնական բաղադրամաս. անհատի ընդհանուր ակտիվություն, դրա շարժիչ դրսևորումներ և հուզականություն:

Խառնվածքը բնածին է և կյանքի ընթացքում երբեք չի փոխվում: Խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա  նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները:

Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։

Խառնվածքում առավելապես արտահայտվում է մարդու վերաբերմունքը նրա շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Դանիացի նկարիչ Հ. Բիդստրուպը իր երգիծական նկարներից մեկում պատկերել է չորս անձանց ռեակցիան նույն դեպքին:
Մի անծանոթ անցորդ, ոչ դիտավորյալ նստում է նստարանին հանգստացող պարոնի գլխարկի վրա: Արդյունքում, խոլերիկը սաստիկ զայրանում է, մելանխոլիկը՝ անչափ վշտանում, սանգվինիկը՝ ծիծաղում, իսկ ֆլեգմատիկը հանգիստ, կարծես ոչինչ չի պատահել, գլխարկը դնում է իր գլխին:

Իմ կատարած թեստի արդյունքը՝ խոլերիկ 14 (37%), սանգվինիկ 11 (29%), ֆլեգմատիկ 6 (16%) և մելանխոլիկ 6 (16%)։

Ամառային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մեկնարկվել է ամառային ճամբարի առաջին շաբաթը։ Այս մեկ շաբաթվա ընթացքում կատարել ենք բազմաթիվ աշխատանքներ, իրագործել նախագծեր՝ ճամբարային գործունեության մեջ ներառելով ուսումնական խաղեր, քննարկումներ, հանդիպումներ և այլն։ Երկուշաբթին նշվում էր որպես Հանրապետության օր, և յուրաքանչյուրս ընտրել էինք որևէ ուղղություն բարձունքի հաղթահարման համար՝ ճամբարը այդպես սկսելով։ Այս անգամ որոշեցի բարձրանալ Հատիս լեռը, որն ուներ 2500 մետրից ավել բարձրություն։ Ճամփորդությունն իսկապես հետաքրքիր էր ու հաջողված, իսկ այն էլ ավելի արկածային դարձրեց հորդառատ անձրևը։ Օրն իսկապես անմոռանալի էր, այն կարելի է համարել մասնակցածս լավագույն ճամփորդություններից մեկը։

Ստեղծվել է նոր կայք կրթահամալիրի համար, որի մասին ոչ բոլորն են տեղյակ։ Ընկեր Հերմինեի օգնությամբ ծանոթացանք կայքին, նա որոշ չափով մեզ տեղեկացրեց, թե ինչպես կարելի է հեշտությամբ օգտվել դրանից, ինչ նոր առավելություններ ու առանձնահատկություններ ունի այն։ Մենք գրանցվեցինք կայքում, ծանոթացանք կայքի հետ։ Ինձ հետաքրքրեց այն, որ մտնելով նոր կայք՝ կարող ենք տեսնել միայն մեր գնահատականները՝ գրանցվելուց հետո։ Սակայն, կարծում եմ՝ այնպես էլ ավելի լավ էր։

Ճամբարային օրերի ընթացքում մեզ այցելեց ընկեր Նունեն, ով ներկայացնում էր մի շարք կամավորական աշխատանքներ, որը կարող է կատարել մեզնից յուրաքանչյուրը։ Մենք ունեցանք բուռն քննարկում, քանի որ շատերին էր հետաքրքրում թեման, բոլորն ուղղեցին այն հարցերը, որ իրենց հետաքրքրում էր։

Ինչպես նաև, շաբաթվա ընթացքում ունեցել ենք մարզական պարապմունք։

Ինչպես արդեն նշեցի՝ կատարել ենք մի շարք համագործակցային նախագծեր, բոլորն էլ որոշ չափով հետաքրքիր էին։ Սակայն, ամենից շատ ինձ տպավորեց ընկեր Արևի և ընկեր Սուսաննայի այցը, միասին աշխատեցինք։ Պատմեցին, թե ինչ է իրենից ներկայացնում կոլաժը, ինչպես է այն ստեղծվում և ինչ նշանակություն ունի այն։ Փաստորեն, կոլաժի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր ներաշխարհը, ինչն ենք կարևորում կյանքում, ինչի անհրաժեշտությունն ունենք ամենից շատ և այլն։ Ծանոթանալով մեր ունեցած արդյունքներին՝ կասեմ, որ այն իսկապես հրաշալի միջոց է մարդու ներաշխարհը բացահայտելու համար։ Ինձ իսկապես հետաքրքրեց թեման, բոլորիս աշխատանքներն էլ տարբեր էին, միաժամանակ՝ հետաքրքիր և յուրահատուկ։

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հունիսի մեկը նշվեց մեր դպրոցում։ Կրթահամալիրի մի շարք սովորողներ եկել էին Մայր դպրոց՝ մասնակցելով Հակաբացիլ Կոմիտաս նախագծին։ Երգում էին, պարում՝ դիմավորելով ամառը և նշելով երեխաների պաշտպանության օրը։

Ուրբաթ օրը մեզ այցելեց ընկեր Հովսեփը, ում հետ ունեցանք առաջին բուժօգնության պարապմունք։ Նա մեզ ծանոթացրեց առաջին բուժօգնության կանոններին, պատմեց դրա կարևորության և անհրաժեշտության մասին։ Ժամանակը քիչ էր, և հիմնականում խոսեցինք արյան, դրա տեսակների, ինչպես նաև արյունահոսությունը կանխելու միջոցների մասին։

Եվ վերջապես, շաբաթվա մեր վերջին աշխատանքը, որով էլ ամփոփեցինք ողջ ուսումնական շաբաթը․ մենք կատարեցինք խոհանոցային նախագիծ՝ պատրաստելով ֆրանսիական Կեսար աղցան, ամերիկյան բուրգերներ, իտալական բրուսկետաներ, ինչպես նաև վաֆլիներ։ Կարծում եմ՝ մեծամասնությանը ամենից շատ դուր եկավ խոհանոցային նախագիծը։ Ընթացքում արել ենք տեսանյութեր, ֆոտոներ, իսկ վերջում՝ լուսաբանել մեր աշխատանքը։

La salade lyonnaise | Լիոնեզ աղցան

LES INGRÉDIENTS
300 gr de mesclun
200 gr de lardons
400 gr de champignons
2 tranches de pain de campagne
4 gousses d’ail
10 cl d’huile d’olive
2 cl de vinaigre de vin rouge
l échalote
Une grosse poignée de câpres
et une de cornichons
2 branches de persil
4 oeufs
Sel, poivre

Բաղադրիչներ
300 գրամ մեսկլուն (հազարաթերթիկի տեսակ)
200 գրամ բեկոն
400 գրամ սունկ
2 կտոր հաց
4 պճեղ սխտոր
2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
2 թեյի գդալ կարմիր գինու քացախ
Սաղարթ
Մի մեծ բուռ կապար
Եվ մեկ թթու վարունգ
2 ճյուղ մաղադանոս
4 ձու
Աղ, պղպեղ

Placez les oeufs
dans de l’eau bouillante
salée pendant 9 minutes

Ձվերը տեղադրել եռացող աղի ջրի մեջ (մոտավորապես 9 րոպե):

Faitee cuire les lardons
dans une poêle

Եփել բեկոնը թավայի մեջ,

Déposez les lardons
sur un papier absorbant

Տեղադրել բեկոնը ներծծող թղթի վրա,

Coupez des dés
de pain puis disposez les
sur une plaque allant au four

Հացը կտրատել խորանարդների պես, այնուհետև լցնել ջեռոցի սկուտեղի մեջ:

Arrosez d’huile d’oile
ajoutez l’ail et le thym.
Enfournez 10/12 minutes à 180°C

Շաղ տալ ձեթով, ավելացնել սխտորն ու ուրցը: Պատրաստել 10ից 12 րոպե 180 °C ջերմաստիճանում:

Hâchez les câpres
et les cornichons ensemble

Կապարն ու թթու վարունգը միասին կտրատել:

Ciselez le
persil

Կտրատել մաղադանոսը,

Epluchez et découpez
les champignons

Մաքրել և կտրատել սունկը, 

Epluchez et ciselez
l’ail et l’échalote

Կեղևազրկել ու կտրատել սխտորն ու սոխը:

Dans une poêle chauffez l’huile, ajoutez l’ail et faites revenir les
champignons pendant 5 minutes. Salez, poivrez

Տապակի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել սխտորը ու 5 րոպե կարմրացնել սունկը: Ավելացնել աղ և պղպեղ:

Epluchez les oeufs
et hâchez-les pas trop fins

Մաքրել ձվերը ու մանր կտրատել:

Dans un saladier
placez les oeufs

Աղցանի ամանի մեջ լցնել ձվերը,

Les câpres
et les cornichons

Կապարն ու թթու վարունգը,

Le persil
et l’échalote

Մաղադանոսն ու սաղարթը,

Versez le vinaigre de vin
et l’huile d’olive

Դրանք լցնել գինու քացախի ու ձիթապտղի յուղի մեջ:

Rectifiez
l’assaisonnement

Համեմել,

Dressez les assiettes
disposez la salade

Շարել ափսեներն ու դասավորել աղցանը՝

Les lardons

Բեկոնը,

les champignons
cuits

Եփած սունկը,

la sauce
avec les oeufs

Սոուսը ձվերով,

les croutons

Չորահացերը,

Quelques lamelles
de champignons crues 

Եվ հում սունկի մի քանի կտոր: