504 Absolutely essential words, lesson 3

Annual — տարեկան

typical — բնորոշ

persuade — համոզել

minimum — առնվազն

visible — տեսանելի

expensive — թանկարժեք

essential — էական

devise — հնարել

blend — խառնել

talent — տաղանդ

scarce — հազվագյուտ

wholesale — մեծածախ

1․ Annual, 2. blend, 3. minimum, 4. talent, 5. persuade, 6. visible, 7. typical, 8. devise, 9. essential, 10. wholesale, 11. scarce, 12. expensive

Կանայք էպոսում | Հետազոտական աշխատանք

Կանանց դերը էպոսում

Ուշադիր կարդալով էպոսը՝ կարելի է նկատել, որ հակառակ կանանց նկատմամբ միջնադարյան քրիստոնեական աշխարհայեցողության ժխտական վերաբերմունքին՝ նրանում շատ մեծ նշանակություն ունի կանանց դերը։ Գլխավոր հերոսուհիները օժտված են առանձնահատուկ գծերով՝ գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, և գրեթե նույնքան քաջ, որքան տղամարդիկ էին էպոսում։ Դրա ցայտուն օրինակն է էպոսի հատվածներից մեկը․ «առյուծն՝ առյուծ է, էղնի՝ էգ, թե որձ»։ Հայ իրականության մեջ սովորաբար տղամարդիկ են գնում զոհողությունների հանուն իրենց ընտանիքի կամ նույնիսկ հայրենիքի, սակայն էպոսում կանայք նույնչափ անհանգստանում և անում էին ամեն հնարավոր բան իրենց երկրի և տան համար։

Էպոսի ամենաառաջին կին կերպարը Ծովինարն է, ով էական դեր ունի էպոսում և գրեթե մինչ դրա ավարտը ուղեկցում է բոլոր հերոսներին։ Վերջինս անձնազոհ կերպար էր, քանի որ դեմ գնալով իր կրոնին, սակայն այն իր տանը պահպանելով՝ ամուսնացավ Խալիֆայի հետ։ Սովորաբար նման կերպար պետք է ստանար տղամարդը, քանի որ իր քաջությունը, հանուն հայրենիքի ստիպողաբար քայլեր կատարելը․ այդ ամենը բնորոշ է տղամարդուն։

Համաձայն սովորության՝ տղամարդիկ են որևէ քայլ ձեռնարկում կնոջը հասնելու համար, սակայն էպոսում կա դրան հակադիր մի դրվագ, երբ Դեղձուն Ծամը լսելով Սանասարի արիության մասին ինքն է փորձում անել հնարավոր ամեն բան, որպեսզի իր գեղեցկությամբ ու հմայքով գրավի նրան՝ փորձելով նամակի միջոցով իր մոտ կանչել վերջինիս.

Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ։

Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է

Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.

Աստըծու շնորհքով լցուկ եմ։

Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.

Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,

Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.

Ինձի շա՛տ դուր կը գաս դու։

Սանասա՛ր տղա,

Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.

Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.

Գլուխ թացեր ես, չկնտես,

Արի, ինձի տար քեզ համար»։

Նմանատիպ օրինակ է այն, որ Մհերի՝ Մըսըր գնալու պատճառով Արմաղանն է երկար տարիներ կառավարում Սասունը, իսկ հետո փորձում ներել Մհերի դավաճանությունը։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ կանայք հավասարաչափ մտահոգվում էին երկրի վիճակի, ինչպես նաև այն կանգուն և հզոր պահելու մասին։

Կարելի է նկատել նաև, որ էպոսում կնոջ կերպարը բավականին չափազանցված է, ինչպես տղամարդկանցն է՝ փաստելով այն, որ Սասնա տոհմի կանանցից շատերը բավականին քաջ էին, և այնքան, որ նույնիսկ կարողանում էին մենամարտել տղամարդու դեմ, ինչպես, օրինակ՝ Չմշկիկ Սուլթանն ու Դավիթը, երբ վերջինս չի ամուսնանում Չմշկիկ Սուլթանի հետ, իսկ նա էլ կռվել է պահանջում․

Ասաց․ .— Դե՛հ, քո պատրաստություն տես,

էլնենք մեյդան, կռվե՛նք։

Էն էլ ասաց․ .— Մեկ ժամ ժամանակ տալ,

Զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ։

Սասնա քաջերը ընտրում են իրենց արժանի կանանց, ովքեր իրենց արիությամբ չեն զիջում նրանց։ Ըստ իս՝ Արմաղանի (Մեծ Մհերի կինն  է) և Գոհարի (Փոքր Մհերի կինն է) միջև կա մի փոքր նմանություն․ խոսքը ամուսնուն հնազանդ լինելու մասին է։ Ինչպես նաև՝ երկուսն էլ ինքնազոհողության են գնում, մեկը՝ հանուն նոր լույս աշխարհ եկող Դավթի, մյուսն էլ՝ իր հայրենիքի պաշտպանության համար, երբ ստիպված է լինում ամուսնու փոխարեն կառավարել Սասունը։

Միակ կինը, որ կարծես խորթ է թվում և մեզ է հասել աղոտ նկարագրությամբ, Չմշկիկ-Սուլթանն է։ Կարծես նա հանդես է գալիս իբրև էպոսի մյուս հինգ կանացի կերպարների հակադրություն, ում բնորոշ էր իր չարությամբ և ով էլ իր աղջկան հաղորդել էր այդ նենգությունը Դավթի դեմ։ Ինչպես արդեն նշեցի, կան մի շարք հակադրություններ Չմշկիկի և մյուս կին կերպարների միջև, որի վառ օրինակներից է իր և Դավթի մենամարտը։ Էպոսում նշված է, որ Խանդութն ու Գոհարը նույնպես մենամարտել են, սակայն ի տարբերություն նրանց, Չմշկիկ-Սուլթանի դեպքում շարժառիթը մի փոքր այլ է Վերջինիս մենամարտելու հրավերը Դավթին ոչ թե սիրած էակին փորձելն էր, այլ հետևանք էր վիրավորված հպարտության, անսահման խանդի, սիրած էակին իրեն վերադարձնելով՝ նրա կյանքը խլելով և այլն։ Կարելի է նաև նկատել, որ միակ կինն է ամբողջ էպոսում (բացառությամբ խլաթցի պառավի), ով մահանում է ոչ թե սիրո, այլ ատելության հանգամանքներում (ընկնում է Քուռկիկ Ջալալու սմբակների տակ և ջախջախվում)։ Ինչպես նաև՝ օղորմիների շարքում չի տրվում Չմշկիկ-Սուլթանի անունը։ Ըստ իս՝ նրան կարելի է համարել բացասական կերպար։