Քիմիա 7-րդ դասարան: Ամառային առաջադրանքներ

1/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի  

1) քիմիական  տարրի  նշանը H

2) կարգաթիվ 1, միջուկի  լիցքը +1

3) հարաբերական  ատոմային  զանգվածը 1

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)1*1.66*10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը 1,ենթախումբը I

6)  Ատոմի բաղադրությունը `1p,1e,1n

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ

Ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

0,±1

10)հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝տարածվածությունը,հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը:

Տարածվածություն՝ Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում: Ջրածնի ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1 %, իսկ 16 %՝ ըստ ատոմների թվի։ Ջրածնի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ ծանր ջրածինի (D) արունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։

 2/.Ձեր  շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների,  նյութերի անվանումները: 

     1.Բաժանել մարմինների և նյութերի

  

 Մարմիններ  Նյութեր
Աթոռ Փայտ
Շիշ Պլասմաս
Պատուհան Ապակի
  1. Խառնուրդները բաժանել՝                                                                                                                                                                                                                                                
 Համասեռ խառնուրդներ Անհամասեռ խառնուրդներ 
Աղաջուր Ցեխաջուր
           
  1.  Գրել, ինչ նյութերից են կազմված մարմինները: 

Ֆտոր, թթվածին, այլումին, ծծումբ, երկաթ

  1. Գրել այդ նյութերի  բանաձևերը: 

Ֆտոր — F

Թթվածին — O

Այլումին — Al

Ծծումբ — S

Երկաթ — Fe

  1. Հաշվել  այդ նյութերի մոլեկուլներում ատոմների գումարը: 

1,1,1,1,1:

  1. Գրել այդ նյութերի  մոլեկուլներում ՝ատոմների կառուցվածքը և բաղադրությունը: 

F-9p 9e 10n

O-16p 16e 16n

Al-13p 13e 14n

S-16p 16e 16n

Fe-26p 26e 30n

  1. Հաշվել այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը,տարրերի զանգվածային բաժինները,տարրերի  զանգվածային հարաբերությունը: 

3/    Ընտրել ինչ որ նյութ և նրա մասին  պատրաստել  փոքրիկ ֆիլմ(կիրառման, հայտնագործման,հատկությունների վերաբերյալ)՝ 

4/     Ձեր շրջապատում ուսումնասիրել ,գրանցել տարբեր  երևույթներ  և բաժանել՝                               

      

 Ֆիզիկական երևույթներ  Քիմիական երևույթներ
Կոտրվել Այրվել
Հալվել Թթվել

5/ Գտնել  ինտերներից   հետաքրքիր  ֆիլմ կամ նյութ երևույթների մասին և  թարգմանել: 

Ключевые слова конспекта: Физические явления, химические явления, химические реакции, признаки химических реакций, значение физических и химических явлений.



Физические явления — это явления, при которых обычно изменяется только агрегатное состояние веществ. Примеры физических явлений — плавление стекла, испарение или замерзание воды.

Химические явления — это явления, в результате которых из данных веществ образуются другие вещества. При химических явлениях исходные вещества превращаются в другие вещества, обладающие другими свойствами. Примеры химических явлений — сгорание топлива, гниение органических веществ, ржавление железа, скисание молока.

Բանալի բառեր ՝ Ֆիզիկական երևույթներ, քիմիական երևույթներ, քիմիական ռեակցիաներ, քիմիական ռեակցիաների նշաններ, ֆիզիկական և քիմիական երևույթների նշանակություն:

Ֆիզիկական երևույթներն այն երևույթներն են, որոնցում սովորաբար փոխվում է միայն նյութերի ագրեգատիվ վիճակը: Ֆիզիկական երևույթների օրինակ են ապակու հալումը, գոլորշիացումը կամ ջրի սառեցումը:

Քիմիական երևույթները երևույթներ են, որոնք հանգեցնում են այս նյութերից այլ նյութերի առաջացմանը: Քիմիական երևույթներում բնօրինակ նյութերը վերածվում են տարբեր հատկությունների այլ նյութերի: Քիմիական երևույթների օրինակներից են վառելիքի այրումը, օրգանական նյութերի քայքայումը, երկաթի ժանգոտումը, կաթնաթթումը:

Ամառային ընթերցանություն 3

Գեղադիտակ: Ռեյ Բրեդբերի

  • Կարդալ պատմվածքը:
  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Չունեմ

  • Բնութգրել Հոլլիսին:

Հոլլիսը շատախոս մի տղա է, բայց դրա հետ մեկ տեղ նա շատ խիզախ և համարձակ է: 

  • Դուրս գրել այն հատվածը, որտեղ երևում է, որ Հոլլիսը գտել է կյանքի իմաստը:

Ամառային ընթերցանություն 4

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

 

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

Վստահ եմ, որ պատմվածքի արժանիքը շատ ճիշտ եմ ընտրել, քանի որ տղան շատ էր սիրում իր խոզուկին, բայց իր սիրելի խաղալիքի հետ չփոխեց նրան: Գաղափարը՝ սիրո, հատարմության և նվիրվածության մասին էր: 

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին

  • հորը

Ես այս պատմվածքի հոր կերպարին ընդհանրապես չսիրեցի, քանի որ նա շատ վագ և կոշտ անձնավորություն էր: Նա չգնեց իր որդու սիրելի խաղալիքը: 

  • տղային։

Տղան շատ լավն էր: Նա շատ ուրախ և հաճելի տղա էր: Ես շատ հավանեցի նրան: Հույսով եմ դուք էլ: Նա իր խոզուկի հետ շատ բարի էր գտնվում, բորոլի հետ նույնպես: 

Ամառային ընթերցանություն 2

Հարցեր և առաջադրանքներ

ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

«Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:» Ես դուրս եմ գրել այս հատվածը, քանի որ նա այնքան տխուր էր, որ ծեր էր երևում բոլորի մոտ: 

բ) Բացատրե՛ք հետևյալ միտքը:

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Ուզում էր ասել, որ առաջ դրախտում էր նա, քանի որ իր մայրը, հայրը, հարազատները և տունը չէին այրվել: Միայն խոհանոցի ժամացույցն էր մնացել, այն էլ փչացած: 

Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ