Նախագիծ, Հայոց լեզու, թարգմանություն անգլերենից հայերեն, փետրվարի 28

Once upon a time, there was a small town. There lived a man by himself who couldn’t see. He was blind. Yet, he carried a lighted lamp with him whenever he went out at night.

Մի ժամանակ մի փոքրիկ քաղաք կար: Ապրում էր մի մարդ, որ ոչինչ չէր տեսնում: Նա կույր էր: Սակայն գիշերը դուրս էր եկել լուսավոր լամպով: 

One night as he was coming home after having a dinner outside, he came across a group of young travellers. They saw that he was blind, yet carrying a lighted lamp. They started passing comments on him and made a fun of him. One of them asked him, “Hey Man! You are blind and can’t see anything! Why do you carry the lamp then?!”

Մի գիշեր, երբ նա տնից դուրս էր տնից դուրս էր գալիս, ընթրեց և հանդիպեց մի խումբ ուղևորների: Նրանք տեսան, որ նա կույր է, բայց լամպով է ման գալիս: Նրանք սկսեցին մեկնաբանություններ թողնել և ծիծաղել նրա վրա: Նրանցից մեկը հարցրեց նրան. <<Հեյ տղամարդ>> Դուք կույր եք և ոչինչ չեք կարող տեսնել: Ինչու՞ եք լամպով ման գալիս: 

The blind man replied, “Yes, unfortunately, I am blind and I can’t see anything but a lighted lamp which I am carrying is for the people like you who can see. You may not see the blind man coming and end up pushing me. That is why I carry a lighted lamp”.

Կույր տղամարդը պատասխանեց. <<Այո, ցավոք սրտի, ես կույր եմ, և ես ոչինչ չեմ կարող տեսնել, այլ լուսավորված լամպ, որով ես լուսավորում եմ ձեզ նման մարդկանց, ովքեր տեսնում են: Դուք չեք կարող տեսնել, որ կույր մարդը գալիս է և վերջանում ինձնով: Ահա, թե ինչու եմ լուսավոր լամպով ման գալիս>>: 

The group of travellers felt ashamed and apologized for their behaviour.

Նրանք ամաչեցին և ներություն խնդրեցին նրանից: 

Moral: We should think before judging others. Always be polite and learn to see things from others point of view.

Խոսք: Մենք առանց մտածելու շատ բաներ են արտահայտում: Միշտ պետք է բարի լինել և ամեն ինչին նայել ուրիշ տեսանկյունից: 

Նախագիծ, Պատմություն, Հայոց արքաներ

1) Ո՞ր տոհմից է եղել Պապ թագավորը:

Պատասխան՝ Արշակունիներ

2) Քանի՞ երեխա է ունեցել Խոսրով Ա-ն:

Պատասխան՝ 1 երեխա, Տրդատ Բ

3) Ո՞վ է եղել Աշոտ Բ երկաթից առաջ թագավորը:

Պատասխան՝ Սմբատ Ա

4) Ո՞ր տոհմից է եղել Աշոտ Ա- ն:

Պատասխան՝ Բագրատունիներ

5) Ո՞վ է եղել Հայքի հիմնադիր արքան:

Պատասխան՝ Հայկ նահապետ

6) Ով է եղել արտաշես Բ-ի հայրը:

Պատասխան՝ Արտավազդ Բ

7) Ո՞վ է եղել Երվանդ Բ-ին հաջորդողը:

Պատասխան՝ Երվանդ Գ

8) Որ տոհմից է Խոսրով Կոտակը:

Պատասխան՝ Արշակունիներ

9) Որտե՞ղ է թաղված Տիգրան Մեծը:

Պատասխան՝ Տիգրանակերտում

10) Ո՞վ է եղել Էրատո թագուհու հայրը:

Պատասխան՝ Տիգրան Գ

English, 27. 02. 2019, homework

Ex 1. Screenshot_20190227-170752.png

Ex 2. Screenshot_20190227-171915.png

Ex. 3 Screenshot_20190227-172518.png

unknown words

  1. neither — ոչ էլ
  2. fascinated — հիացած
  3. gloomy — մռայլ
  4. lowly — ցածր
  5. tummies — թմրամիջոցներ
  6. satisfied — բավարարված
  7. advisor — խորհրդական
  8. shout — բղավում
  9. grumpy — ցրտահարություն
  10. castigated — քաղբանտարկյալ
  11. witnessing — վկայություն
  12. transformation — փոխակերպում
  13. enough — բավական

Անձրև, 27 փետրվարի

Իմ ամենասիրելի երևույթներից մեկը անձրևի տակ քայլելն է։ Ես շատ եմ սիրում անձրևը։ Այս գիշեր անձրև էր եկել։ Ես ուրախանալով արթնացա, որովհետև դրսում անձրև էր և ինձ դուր է գալիս անձրևին նայելը։ Ինձ միշտ էլ հետաքրքրել է ուշադիր նայել անձրևի կաթիլների։ Դա շատ գեղեցիկ տեսարան է։ Տեսնել, թե ինչպես է անձրևի կաթիլները երկնքից թափվում գետնին։ Ինձ շատ է դուր գալիս գարունը։ Գարնանը անձրևները շատ հաճախ են հանդիպում։ Նաև սիրում եմ անձրևի տակ քնել։ Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե անձրևի կաթիլները շնչում են։ Նրանք գեղեցիկ են գարնանը։

Հարաբերական մոլեկուլային զանգված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե մեկ մոլեկուլային զանգվածը քանի անգամ է մեծ: Քիմիական բանաձևը դա նյութի բաղադրության պայմանական գրառումն է, նշանների և եթե անհրաժեշտ է ինդեքսների միջոցով:
Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլներում:

Օրենք 1
Անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից նյութերը ունեն հաստատուն բաղադրություն:

Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի

K2SO4
KMnO4

Գործնական աշխատանք`հաշվարկներ ըստ բանաձևերի
Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2

1.Նյութի անվանումը

1 մարգանցովկա, կալիումի պերմանգամատ
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

K-կալիում
Mn-մանգան
O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
1K, 1Mn, 4O ատոմներ
4. Հաշվել՝Mr
Mr(KMnO4)=39+55+16*4=39+55+64=158
5. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m
m(K):m(Mn):O)=39:55:64
6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w
W(K)=39*24/158=25%
W(Mn)=55*100/158=35%
:W(O)=100%-(25+33%)=40%
7.Նյութը բարդ է, թե պարզ
Բարդ է
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը
158*1,66*10-27կգ=2, 62*10-25 կգ

Իմ այսօրը, փետրվարի 27

  • Արթնանալու պահի զգացողություններ:
  • Հայացք դեպի դուրս:
  • Զգացողություններ եղանակի հետ կապված:
  • Տրամադրությունը տանը:
  • Զգացողություններ տանից դուրս գալուց հետո՝ ճանապարհին:
  • Եղանակի նկարագրությունը դրսում:
  • Ես դպրոցում՝ ընդհանուր պարապմունքին:
  • Ես հիմա՝ դասարանում:
  • Եղանակի նկարագրությունը պատուհանից դուրս:

Այսօր ես հաճույքով արթնացա: Երբ նայեցի դուրս տեսա, որ ուժեղ անձրև է գալիս: Ես շատ ուրախացա, որովհետև ես անձրևը շատ եմ սիրում: Տանը բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Ճանապարհին ես նայում էի պատուհանից դուրս, թե ինչպես էր անձրևը գալիս: Անձրև էր գալիս, բայց շատ տաք էր եղանակը: Ընդհանուր պարապմունքին մենք երգեցինք և պարեցինք: Առաջին ժամը մեզ մոտ գրականություն էր: Մենք դասարանում շարադրություն էինք գրելու: Մենք նայեցինք պատուհանից դուրս և տեսանք, որ ձյուն է գալիս: Շատ զվարճալի էր, որ ձմռան նախավերջին օրով դրսում ձյուն է:

Ուժ: փետրվարի 26

1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

Հավասար է 1 կգ զանգվածին 1 մ/վրկ արագացում հաղորդող ուժին: 

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

վեկտորական մեծություն:

4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար:

ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին մարմնի վրա ազդող ուժը որպես վեկտոր բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ ուղղությամբ և կիրառման կետով։ Սկալյար մեծությունը կարող է արտահայտված լինել մեկ հաստատուն թվով։ 

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված:

Բոլոր ուժերն անկախ ազդեցությունից լինում են երկու տեսակի՝ ազդում են մարմինների անմիջական հպման ժամանակ և ազդում են առանց հպվելու, այսինքն հեռվից:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը:

Ձգողության երևութը հատուկ է տիեզերքի բոլոր մարմիններին, որոնք կախված չեն չափերից և դա է պատճառը որ այդ ուժերն անվանում են տիեզերական ձգողության ուժ:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:

Fծ=mg

9.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Դեֆորմացիա կոչվում է այն երևույթը, որ մարմինը արտաքին երևույթների պատճառով փոխում է սկզբնական տեսքը: 

12.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում:

Օրինակ՝ ջուրը սառնության պատճառով դառնում է սառույց: 

Օրինակ՝ պլասմասա շիշը տաքությունից կհալվի: 

10.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ:

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ: 

Օրինակ՝ Բատուտի վրա եթե թռնես, բատուտը ներքև կիջնի, երբ օդում լինես կբարձրանա: 

Օրինակ՝ ծանրությունը: 

11.Որ ուժն են անվանում ծանրության ուժ:

Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժը: 

 

Հայոց լեզու, գրականություն, փետրվարի 26

  1. Կադալ շարադրությունները՝ Երկիր մոլորակը 3000 թվականին:
  2. Տրված հատվածից դուրս գրել գոյականները՝ իրենց հատկանիշներով, ածականները, թվականները, դերանունները, բայերը.

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Գոյականներ

Հնձան 

Պատ 

Կոճղ — չոր

Այգին

Դուռ 

Ցանկապատ

Գիշեր — ցուրտ

Գայլ 

Գազան

Ոստան — չորացած

Ցողուն — չորացած

Աչք 

Սար — հեռու

Ականջ

Տերև 

Ածական

Չոր

Ցուրտ

Հեռու

Դերանուն

Նա

Բայ

Նստել

Փակել

Մտնել

Ամրացնել

Պատստարվել

Ժողովել

Դնել

Հանգստանալ

 

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք , 7-րդ դասարան, դաս 6-րդ

Աշոտ երկաթի գահակալության վերջին տարիներին վերացավ արտաքին հարձակումների վտանգը։ Հայաստանը թևակոխեց խաղաղության և շինարարության մի ժամանակաշրջան։ Աշոտին փոխարինեց եղբայրը` Աբասը, որը մինչ այդ Կարսի կառավարիչն էր։ Նա երկրի մայրաքաղաքը Երազգավորսի տեղափոխեց իր նստավայրը`Կարս, որը կարճ ժամանակում կառուցապատվող, ընդարձակվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից։ Աբասը հայ եկեղեցու կենտրոնային ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948թ. ` Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք, Աղթամարցի տեղափոխեց Կարս։ Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր։ Աբասին փոխարինեց նրա որդին Աշոտ III-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։

Աշոտ երկաթ

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ:
925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:
Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:
Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում: