Հին ու նոր Երևանը մեծահասակների ու երիտասարդների աչքերով

Իհարկե, խորհրդային տարիներից հետո Երևանը գրեթե անճանաչելի է դարձել, քանի որ ամեն օր այնտեղ կառուցվում են նորանոր շենքեր և շինություններ, քանդվում դրանցից շատերը՝ վերածվելով այլ շենքերի։ Բոլորս էլ քաղաքում գիտենք կետեր, որոնք մեր սիրելին են կամ չենք սիրում, հաճախ ենք այցելում կամ պարզապես գիտենք դրանց մասին։ Եվ կա շատ մեծ տարբերություն հին և նոր սերունդների մեջ, օրինակ՝ իմ և պապիկիս, իսկ մեր երկու սերունդները սիրում են մեր քաղաքը երկու տարբեր աչքերով։ Պապիկս իր մանկության տարիների Երևանն է սիրում, իսկ ես՝ այժմյան։ Ես փորձել եմ հարցազրույցի միոցով պարզել, թե ինչ տարբերություններ և ընդհանրություններ կան այս երկու սերունդների միջև Երևան քաղաքի ընկալման հետ կապված։ Ահա և իմ հարցազրույցը պապիկիս հետ «Երևան» թեմայով։ Իսկ վերջում դրանց փորձել եմ պատասխանել ինքս։

/պապիկիս կարծիքը/

1. Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն ես ամենից շատ սիրում, ինչո՞ւ։ 

Ամենից շատ սիրում եմ 1980-ականների Երևանը, քանի որ իմ երիտասարդությունն այդ տարիներին էր անցնում։ Իմ կարծիքով՝ հենց այն ժամանակ կային ամենալավ բաները, որոնք հիմա չկան։ Նախկինում ավելի հետաքրքիր էր։ Ճիշտ է, այն տարիներին սրճարանները, ժամանցի վայրերը շատ քիչ էին, բայց ավելի հետաքրքիր էր։ Օրինակ՝ իմ երիտասարդության տարիներին կար Երիտասարդական պալատը, շատ հետաքրքիր վայր էր, որը, ցավոք սրտի, հիմա չկա։ Երիտասարդ ժամանակ բազմաթիվ անգամ կնոջս հետ այցելել եմ։ Մի խոսքով՝ 1980-ականաններին էլ ավելի ուրախ էր և գունավոր ամեն բան, որքան էլ որ քիչ էին այդպիսի վայրերը։ Իսկ հիմա արդեն այդ կենտրոնները ձանձրալի են դարձել։ 

2. Ո՞րն է քաղաքում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ։ 

Ամենասիրելի վայրս մանկական զբոսայգին է, քանի որ շատ տարիներ առաջ՝ 1900-ականներին, երեխաների հետ հաճախ էինք գնում այնտեղ, զբոսնում էինք, խաղում էինք։ 

3. Քաղաքում ո՞ր կետերն են, որ բացասական էներգիա են քեզ հաղորդում։ 

Չգիտեմ, չեմ կարող ասել։ Երևի չկա այդպիսի վայր ինձ համար։ 

4. Մշակութային պատկերացումները մեր քաղաքի մասին օտարերկրացիների կողմից։ 

Կարծում եմ՝ հիմնականում զբոսաշրջիկները մեծ ու դրական կարծիք ունեն Երևանի մասին, քանի որ Երևանը շատ հին քաղաք է, ունի բազմադարյան մշակույթ, և բոլորի աչքերով այն հրաշալի քաղաք է։ 

—————————————————————————————————————————————————————————————————————

/իմ կարծիքը/

1. Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն եմ ամենից շատ սիրում, ինչո՞ւ։ 

Դե իհարկե սիրում եմ մեր այժմյան Երևանը, քանի որ քաղաքի նախկին տեսքին ծանոթ չեմ ու այն ինձ հարազատ չէ։ Իսկ մեր օրերի Երևանը շատ եմ սիրում ու համարում եմ, որ այն իսկապես շատ գեղեցիկ ու բազմադարյան, հին քաղաք է, որը հեշտությամբ գրավում է բոլոր զբոսաշրջիկներին իր կետերով՝ մշակութային հին արժեքներով, նոր կամ հնուց մնացած շինություններով, ժամանակակից սրճարաններով և այլն։ Ինձ շատ հարազատ է մեր օրերի Երևանը և կարծում եմ՝ միշտ էլ կսիրեմ այս ժամանակաշրջանինը, քանի որ այս տարիքում շատ եմ այցելում կենտրոն պարզապես շրջելու համար, և իմ հիշողություններում գլխավորապես կտպավորվի մեր այժմյան Երևանը՝ իմ մանկության տարիների քաղաքը, ինչպես պապիկս է կարծում։

2. Ո՞րն է քաղաքում իմ ամենասիրելի վայրը, ինչո՞ւ։ 

Ես քաղաքում շատ սիրելի վայրեր ունեմ, որտեղ նախընտրում եմ զբոսնել կամ պարզապես ժամանակ անցկացնել։ Սակայն ամենից շատ սիրում եմ Հյուսիսային պողոտան և Մալիբու այգին։ Հյուսիսային պողոտան սիրում եմ իր անցուդարձի և մարդկանց քանակի համար, քանի որ ինձ համար շատ տպավորիչ է քաղաքի կենտրոնում տեսնել շատ մարդկանց, իսկ օրինակ Օպերայի տարածքում այդպես չէ, այն միշտ դատարկ է կամ շատ քիչ մարդ կա այնտեղ։ Եվ իհարկե, սիրում եմ այն պատճառով, որ հենց Հյուսիսային պողոտայում են գտնվում Հայաստանում ամենալավ հագուստի, մթերային խանութները, սննդի կետերը և զվարճանքի կենտրոնները։ Մալիբու այգին շա՛տ եմ սիրում, քանի որ այն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Այգում միշտ հանգիստ է ամեն ինչ, կան խոտից պատրաստված շատ կենդանիներ, իսկ մեջտեղում շատրվանն է։ Եվ կարծում եմ, որ այգու գեղեցկությունն ամեն ինչ է այն սիրելու ու բոլոր վայրերից առանձնացնելու համար։

3. Քաղաքում ո՞ր կետերն են, որ բացասական էներգիա են ինձ հաղորդում։ 

Արդեն ասացի, որ այդքան էլ չեմ սիրում Օպերայի տարածքը, քանի որ այն ինձ միշտ մռայլ է թվացել ու շատ քիչ մարդիկ են այնտեղ զբոսնում՝ ի տարբերություն քաղաքում հանդիպող շատ այլ վայրերի։

4. Մշակութային պատկերացումները մեր քաղաքի մասին օտարերկրացիների կողմից։ 

Ըստ իս՝ զբոսաշրջիկները, շատ են հավանում մեր քաղաքը, քանի որ այն իսկապես գեղեցիկ է իր հին ու նոր շենքերով, փողոցներով ու տեսարժան վայրերով։ Երևի թե սիրում են այն պատճառով, որ Երևանը բավականին հին քաղաք է՝ 2800 տարուց ավել։ Կարծում եմ՝ օտարերկրացիներին գլխավորապես գրավում է մեր քաղաքի հնությունը, քանի որ պատմականորեն այստեղ տեղի են ունեցել շատ իրադարձություններ դեռ հին ժամանակներից։

Ովքե՞ր են հիպիները

Հիպին ենթամշակույթ է, որն առաջացել է ԱՄՆ-ում մոտավորապես 1950-60 թվականներին, Վիետնամական պատերազմի ժամանակ։ Հիպիների կարգախոսն էր․ «Սեր այլ ոչ թե պատերազմ»։ Նրանք կողմ էին մարդկանց ազատությանը, կարծում էին, որ մարդիկ պետք է լինեն ավելի ազատ։ Դեռ սկզբում հիպի-ն երիտասարդների խումբ էր, ովքեր կրում էին ջինսե տաբատներ, ունեին երկար մազեր և ապրում էին ծիածանե տուն կոչվող ավտոմեքենաների մեջ։ Հիպիները այն երիտասարդներն էին, ովքեր ունեին բոլոր այս հատկանիշները և գլխավորապես՝ ովքեր դեմ էին այդ ժամանակ ընթացող Վիետնամական պատերազմին՝ կողմ լինելով խաղաղությանը։ Կողմ էին արևելյան մշակույթին, ընդունում էին բուդայականությունը, իսկ մեծամասնությունը բուսակեր էր։ Հիպիների գլխին կային ծաղկե պսակներ, կրում էին շատ զարդեր, հագնում սանդալներ և այլն։ Նրանք պնդում էին, որ իրենք փորձում են աշխարհը փոխել ու այն դարձնել ավելի լավը՝ ավելի բարի, որպեսզի բոլորն իրար օգնեն ու սիրեն։ Ինչպես նաև շատ հայտնի երգիչներ նույնպես հիպի են եղել, օրինակ՝ Ջոն Լենոնը ու նրա կին Յոկո Օնոն։