Ինչպե՞ս է կազմված թերմոսը

Ճառագայթումը հաճախ օգտագործվում է առօրյա կյանքում: Ճառագայթման օրինակ է թերմոսը: Թերմոսը բաղկացած է ապակե անոթից, որն ունի երկշերտ պատեր: Պատերի միջև եղած օդը տարհանվում է: Թերմոսի ներքին և արտաքին մակերեսները պատված են մետաղի փայլուն շերտով: Քանի որ անոթի պատերի միջև օդ չկա, չկա կոնվեկցիա կամ ջերմային հաղորդունակություն: Փայլուն ծածկույթի շնորհիվ թերմոսի պատերը արտացոլում են էներգիան, որը փոխանցվում է ճառագայթման միջոցով:

Страноведческий проект | Дсех

Дсех` село в Лорийской области на севере Армении. Село является большим культурным центром. В селе можно увидеть много памятников культуры, церквей, хачкаров и др.

Дом-музей Ованеса Туманяна

190px-House-Museum_of_Hovhannes_Tumanian

Церковь Святого Григория Просветителя

190px-Dsegh_St_Gregory_the_Illuminator_Church

Место интересно тем, что здесь когда-то проживал род Мамиконянов, тех самых, что были царями Армении в 5 веке. Как известно, Ованес Туманян скончался в Тифлисе, но вот сердце писателя захоронено возле его дома, в селе Дсех. Там же на территории, установлен бюст писателя,  где поклонники круглый год возлагают ему цветы.

edd8f77d2e4071b73381d9c4944609c0

Ժոզեֆ Ֆուշե | Վերլուծություն

Կարդալով Ժոզեֆ Ֆուշեի կենսագրության մասին, որոշեցի անել վերլուծական աշխատանք: Սկզբում կարդացի առաջին մասը, իսկ հետո այնքան հետաքրքրեց, որ որոշեցի կարդալ ևս մի քանի մաս: Ահա իմ վերլուծությունները.

Ժոզեֆ Ֆուշե | Նախաբան | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե| Մաս 1 |Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 2 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 3 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 4 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե| Մաս 5 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 6 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 6 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշեի պրոկոնսուլի գործողություններին կարող էին հետևել փաստաթղթով: Նա որոշում է պայքարի մեջ մտնել Ֆրանսիայի ամենահզոր ուժերի հետ, մասնավոր սեփականության և եկեղեցու դեմ: Ֆուշեն մտածում էր, որ հանրապետականին միայն պետք էր զենք, հաց և եկամուտ: Այնտեղ բոլորը վախենում էին հարուստ լինել: Շուտով նա դառնում է միլիոնատեր: Նա երկրորդ անգամ ամուսնանում է: Այդ ժամանակ նա իրեն դրսևորեց որպես մի մարտիկ, ով դեմ է քրիստոնեությանը: Ֆուշեն բոլոր հոգևորականներին հրամայում է շուտ ամուսնանալ և երեխա ունենալ կամ որդեգրել: Նա բարձրանում է բեմ և հերքում Աստծու անունը: Ես կարծում եմ, որ նա շատ դաժան և չար մարդ է եղել: Նրա մասին շատ վատ կարծիք ունեմ: Բոլոր եկեղեցիական ծիսակատարությունները վերանում են: Նա վերցրել է մուրճը և հերթով կոտրել բոլոր խաչերը: Իսկ հետո այդ ամենը վառել է: Նա շատ հպարտ էր զգում իր արածի համար: Հետո թալանել է բոլոր եկեղեցիները: Ֆուշեն շատ լավ գիտակցում էր, որ հանրապետությանը դրամ էր հարկավոր: Բոլորը անընդհատ կրկնում էին ամենաանվախ հանրապետականի՝ Ֆուշեի անունը:

Ժոզեֆ Ֆուշե| Մաս 5 | Վերլուծություն

Մի ժամանակ թագավորների խոսքը բոլորի համար օրենք էր, և բոլորը ենթարկվում էին նրանց: Բայց նա պարտավոր էր ներկայացնել, թե ինչի՞ համար, ինչքա՞ն էր ծախսել: Ով ավելի բարի էր, նրա հետ խիստ էին լինում: Իսկ ինչքան խիստ լինեին, այնքան ավելի մեծ պատիժ էր տրվելու նրանց: Շուտով Ֆուշեն նշանակվեց պրոկոնսուլ: Նա խիստ պատիժներով սպառնում էր բոլորին: Ֆուշեն գյուղերում մեծ զորքեր էր կազմում և ուղարկում թշնամու դեմ: Այսպես էր ասել Ֆուշեն. «Եթե աշխարհում կա թեկուզ մեկ դժբախտ, ազատությունը պետք է միշտ ընթանա առաջ»: Նա մտածում էր, որ հարուստը չի՜ կարող լինել իսկական հեղափոխական, որովհետև հարուստները իրենց միշտ կհամարեն մարդկանց առանձնահատուկ տեսակ: Ֆուշեն ասում էր. «Իսկական հեղափոխականը, նախ պետք է իր մեջ հեղափոխություն կատարի, այնպիսի հեղափոխություն, որ վերափոխի Ֆրանսիայի դեմքը»: Նա իր զավակներն էր համարում այն մարդկանց, ովքեր պատրաստ էին ապրել և մեռնել նրա համար: Նա մտածում էր, որ չի կարելի բավարարվել միայն դրամով:

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 4 | Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշեն խարդախորեն խափել էր իր ընկերներին: Նա դավաճանաբար լքել էր իր կուսակցությունը: Երբեք զգույշ քայլ չի արել: Շատ արագաշարժ էր: Ֆուշեն շատ ինքնավստահ էր: Թե ինչ էին մտածում նրա մասին ամբողջ աշխարհը, իր նախկին ընկերները, Ֆուշի համար միևնույն էր: Նրա համար կարևոր էր մի բան, որ նա միշտ լիներ հաղթողների թվում: Նա ոչ թե հետևում էր գաղափարներին, այլև ժամանակին: Ֆուշեն գիտակցում էր, թե ինչպե՞ս են զարմանալու բոլորը, երբ իմանան, որ նա թագավորի ազատությունն է ցանկացել: Ֆուշեն իր ընտրողների հետ ավելի խիստ էր խոսում: Իսկ բոլորը այլ տարբերակ չունենալով, ենթարկվում էին նրան: Նրա ասելով, նա կարող էր նորից մտերմանալ իր ընկերների հետ:

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 3 | Վերլուծություն

Բոլորն այսպես ասած գնում են, իսկ Ֆուշեն մնում է: Մնում է, որովհետև նա իր մեջ ունի զսպվածություն և համբերություն: Մի թագավոր բանտ էր նստել: Քաղաքացիները պետք է որոշեին՝ կամ պետք է ընտրեին թագավորի մահը կամ ազատությունը: Ֆուշեն որոշեց ընտրել թագավորի ազատությունը: Կարծում եմ, որ նա շատ սխալ որոշում է կայացրել: Եթե ես Ֆուշեի փոխարեն լինեի, ինձ թվում է ես կկայացնեի հակառակ որոշումը: Այսքանից հետո ես կարծում եմ, որ Ֆուշեն շատ ներողամիտ է:

Ժոզեֆ Ֆուշե | Մաս 2 | Վերլուծություն

Ընտրությունների ժամանակ լրացավ Ժոզեֆ Ֆուշեի երեսուներկու տարին: Ֆուշեի արտաքին տեսքը շատ թերություններ ուներ: Նա միշտ թողնում էր հոգնած, հիվանդ, ուժասպառ եղած մարդու տպավորություն: Նրան նայելիս բոլորը մտածում են, որ նրա երակներում տաք և կարմիր արյուն չի հոսում: Նա երբեք սպորտով չի զբաղվել: Ֆուշեն ապրում է տարբեր թղթերով լի սենյակում: Նա գերազանցորեն տիրապետում է իր ուժերին, նույնիսկ ուղղում մյուսների սխալները: Ֆուշեն միշտ եղել է համբերատար: Նա, ով համբերել գիտի, կարող է հաղթել ամենաուժեղ թշնամուն: Ժոզեֆ Ֆուշեն շատ համեստ է թվում: Իր համեստությամբ բոլորին կարողանում է հաղթել և ամեն դժվարություն անցնել:

Ժոզեֆ Ֆուշե| Մաս 1 |Վերլուծություն

Ժոզեֆ Ֆուշեն ծնվեց 1759թ. Մայիսի 31-ին: Նա ծնվել էր ծովայինների և առևտրականների ընտանիքում: Քանի որ նրա նախնիները եղել էին ծովայիններ, նրանք մտածում էին, որ նրանց ժառանգը նույպես ծովագնաց, առևտրական կամ նավապետ կդառնա: Բայց երբ նա մեծացավ, բոլորը հասկացան, որ այդ նիհար, բարձրահասակ և տգեղ տղան չի կարող նման ծանրության դիմանալ: Նա ամեն մի բանից սկսում էր լաց լինել: Երբ նա դպրոց էր գնում, շատ ջանասեր էր: Երբ նա մեծացավ, նրան առաջարկեցին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի պաշտոն: Նա դեռ քսան տարեկան էր, բայց կաթոլիկական դաստիրակությունը ամբողջ Ֆրանսիայում նրա պատասխանատվության տակ էր: Նա կրում էր քահանայական զգեստ և կուլակ: Ոչնչով չէր տարբերվում հոգևորականից: Եթե նա երդում տար, նրա պաշտոնը ավելի կբարձրացնեին, բայց նա չհամաձայնեց: Մինչև երեսուն տարեկան նա աշխատեց այդ պաշտոնում: Ֆուշեն շատ քաղաքներում դասավանդեց, բայց անցավ շատ աղքատ վիճակով: Այդ տասը տարվա ընթացքում Ժոզեֆ Ֆուշեն շատ բան սովորեց: Նա ապագա դիվանագետ էր: Երբեք նա չէր տխրում և չէր հուզվում: Երևի նրան իր աշխատանքը շատ էր դուր գալիս: Ռոբես Պիերը փաստաբան էր: Ժոզեֆ Ֆուշեը մտերմանում է նրա հետ: Նա որոշում է Ժոզեֆ Ֆուշեին ամուսնացնել և շեղել հոգևորական դառնալու մտքից: Բայց հարսանիքը այդպես էլ չի կայանում: Թե ինչու՞, այդպես էլ ոչ ոք չիմացավ: Նրանք սկսեցին միմյանց ատել: Ռոբես Պիերին հրավիրում են Ֆրանսիա դեպուտատի պաշտոնի համար: Նա պարտքով գումար է խնդրում Ժոզեֆ Ֆուշեից, որպեսզի հոգա ճանապարհի ծախսերը և իր համար գնի նոր կոստյում: Ժոզեֆ Ֆուշեն որոշեց, որ պետք է էլ ոչ ոքի չդասավանդի: Նա որոշեց քաղաքական քարոզներ կարդալ: Մի քանի շաբաթ հետո Ֆուշեի պաշտոնը բարձրացնում են: Նա որոշում է կնության վերցնել մի մեծահարուստ կույսի: Որոշում է իր թեկնածությունը դնել հետագա ընտրություններում: Մինչ հայտարարում էին, որ կազմակորպվում են ընտրություններ, նա արդեն իր նախագծերն է հայտարարում: Նա խոստանում է, որ կհոգա առևտրի և այլ բաների մասին: Եվ իրոք 1792թ. նա դառնում է կոնվենտի դեպուտատ: