City for walking | News in levels

Level 1

This news is about a city. It is in the northwest of Spain. Its name is Pontevedra.

Այս լուրը քաղաքի մասին է: Այն գտնվում է Իպանիայի հյուսիս-արևմուտքում: Անունը Պոնտեվեդրա է:

It is a great city for walking and cycling. Only 30% of the public space is for cars. Seventy per cent is for people. People make 73% of journeys on foot or by bike.

Այն լավ քաղաք է զբոսնելու և հեծանվավազքի համար: Հանրային տարածքի 30%-ը մեքենաների համար է: 70%-ը մարդկանց համար է: Մարդիկ 73%-ով ճանապարհորդում են ոտքով կամ մեքենայով:

From 2001 to now, there are no deadly road accidents. The CO2 levels go down by 67%, also, between the 1990s and 2018.

2001 թվականից մինչ այսօր այնտեղ ճանապարհատրանսպորտային պատահարներ չկան: Ածխածնի (CO2) քանակը 67%-ով նվազել է, նաև 1990-ական թվականներից մինչև 2018 թվականը:

Level 3

The city of Pontevedra in the northwest of Spain has been transformed over the past 20 years by policies prioritising pedestrians over cars.

Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պոնտեվեդրա քաղաքը վերջին 20 տարիների ընթացքում փոխակերպվել է՝ առավել ուշադրություն դարձնելով հետիոտներին, քան մեքենաներին:

Miguel Anxo Fernández, the mayor of Pontevedra, said that people changed the paradigm – giving 70 percent of public space to the people and 27–30 percent to the cars.

Պոնտեվեդրայի քաղաքապետ Միգել Անքսո Ֆերնանդեսն ասել է, որ մարդիկ փոխել են պարադիգմը. նա հանրային տարածքների 70%-ը տվել է մարդկանց, իսկ 27-30%-ը մեքենաներին:

City streets have radically changed and there have been zero fatal road accidents since 2011 as well as a 67 per cent drop in CO2 emissions since the 1990s.

Քաղաքի փողոցները լիովին փոխվել են, իսկ 2011 թվականից ի վեր մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել, ինչպես նաև 1990-ականներից սկսած ածխածնի (CO2) արտանետումները 67%-ով կրճատվել են:

Most cars are banned from the medieval city centre and 73 per cent of journeys in the city are made on foot or by bike.

Մեքենաների մեծ մասն արգելված է միջնադարյան քաղաքի կենտրոնում, իսկ քաղաքում ճանապարհորդությունների 73%-ը կատարվում է ոտքով կամ հեծանվով:

Հոգեբանի ակումբ.

Սեպտեմբեր ամսից այցելում եմ <<Հոգեբանի ակումբ>>, որտեղ միասին քննարկում ենք տարբեր հոգեբանական թեմաներ, կատարում ենք հոգեբանական թեստեր և այլն։ Այժմ մի փոքր կպատմեմ, թե ինչպես են անցնում հոգեբանության մեր դասաժամերը։ Մենք նախապես ընտրում ենք թեման, որի մասին խոսելու ենք դասի ընթացքում. դասին ուսումնասիրում ենք օրվա թեման, քննարկում ենք ունենում, պատմում ենք, թե ինչ գիտենք թեմայի մասին և այլն։ Հետո յուրաքանչյուրս ընտրում ենք հոգեբանական որևէ տերմին, որը ներկայացնելու ենք մեր ընկերներին հաջորդ դասի ընթացքում։ Ես ուսումնասիրել եմ <<Ի՞նչ նշանակություն ունի մարդկանց երազում տեսնելը>> թեման։ Ընտրեցի հենց այս մեկը, քանի որ բոլորիս հետաքրքրեց այն։ Հոգեբանության դասերի ընթացքում ծանոթացա շատ տերմինների հետ, ունեցանք տարբեր քննարկումներ, բանավեճեր։ Ուսումնասիրելով հոգեբանությունը՝ սկսեցի էլ ավելի սիրել ու հետաքրքրվել դրանով։ Մյուս ուսումնական տարի նույնպես կհաճախեմ ակումբ, քանի որ շատ եմ սիրում հոգեբանությունը, իսկ դասերն անցնում են շատ հետաքրքիր։  

Ֆրանսիայի մշակույթը

Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք իրականացնել մի նախագիծ, որի շրջանակներում յուրաքանչյուրս ուսումնասիրում և ներկայացնում ենք որևէ երկրի մշակույթ, պատմություն: Ես ընտրել եմ Ֆրանսիան ու պատրաստել պրեզենտացիա «Ֆրանսիական մշակույթ» վերնագրով:

Պրեզենտացիան՝ այստեղ:

Ինչպե՞ս են ծնվում լեգենդները. Կրիշտիանու Ռոնալդու

Ընտանիք

Ռոնալդուն, որը ամբողջությամբ հայտնի է որպես Կրիշտիանու Ռոնալդու, ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին: Պորտուգալացի ֆուտբոլիստին անվանակոչել են ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անունով: Կրիշտիանուն ընտանիքի չորրորդ երեխան է: Ռոնալդուն կորցրեց իր հորը 2005 թ.-ին երիկամների հիվանդությունից, ով իսկապես մեծ ազդեցություն ունեցավ Կրիշտիանուի ապագայի վրա:  Ֆուտբոլիստը ջերմ հիշողություններ ունի իր մանկությունից: Կրիշտիանուն ասում է, որ իր ծնողներն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց երեխաները կարողանան ամեն ինչ ունենալ: Ռոնալդուի մանկության լավագույն նվերը գնդակն էր: Ամեն տեղ, ուր գնում էր, գնդակը տանում էր իր հետ: Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն դեպքից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն ոչնչի չի հասնի։ 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլի պարապմունքների։ Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։

Կարիերա

8 տարեկանից Ռոնալդուն խաղում էր «Անդորինյա» թիմում, որտեղ աշխատում էր նաև իր հայրը: Հետո նա խաղաց «Նասիոնալ» ակումբում, իսկ մի քանի տարի անց՝ երիտասարդական ակադեմիայում: Նրա առաջին խաղը եղավ «Սպորտինգի» չափահասների թիմում 2001 թվականի օգոստոսի 15-ին: Ռոնալդուն դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության մեջ միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ում համար ակումբը վճարել էր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Երբ Ռոնալդուն դարձավ «Յունայթեդի» խաղացող, Ֆերգյուսոնը նրան հարցրեց, թե որ համարի մարզաշապիկն է ուզում կրել, և Ռոնալդուն պատասխանեց 28։ Սակայն Ֆերգյուսոնը նրան հանձնեց 7 համարի մարզաշապիկը։  Նա խփեց Պրեմիեր Լիգայի 1000-րդ գոլը 2005 թվականի հոկտեմբերի 29-ին։ Նա բոլոր մրցաշարերում խփեց 10 գոլ և դարձավ 2005 թվականի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Ռոնալդուն իր երկրորդ տիտղոսը նվաճեց 2005-2006 թվականներին, երբ թիմը 4-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել «Ուիգանի» նկատմամբ և հաղթել Լիգայի գավաթը։ Այդ խաղում իր թիմի երրորդ գոլը խփեց Ռոնալդուն։ 2007 վերջում Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» կոչմանը։ Նա արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ», Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ, երկրպագուների կարծիքով՝ «լավագույն ֆուտբոլիստ» կոչումներին։

Պատերազմի Պայթուցիկ Մնացորդներ, ականներ. Հանդիպման ամփոփում

Շարունակվում է ամառային ուսումնական ճամբարը: Այսօր մեզ հյուր էր եկել ընկեր Հրաչյան, ով մեզ ծանոթացրեց ականների և պայթուցիկ սարքերի տեսակների հետ, պատմեց մի քանի դեպքեր, երբ պատահմամբ պայթել են ականները, միասին լրացրեցինք հարցաթերթիկ և այլն: Սկզբում բոլորիս բաժանեցին մեկական թերթիկներ, որոնք լրացնելուց հետո սկսեցինք միասին քննարկել, թե ինչ գիտենք ականների մասին: Ընկեր Հրաչյան մեզ պատմեց ականների տեսակների մասին, սովորեցրեց, թե ինչպես պետք է զգուշանալ նման դեպքերում, ինչ չպետք է անել և ինչ պետք է անել, որպեսզի ականը չպայթի: Իրականում ես չէի պատկերացնում, որ ականն այդքան վտանգավոր զինամթերք է, սակայն մեր հանդիպումից հետո հասկացա, թե որքան արագ կարող է այն պայթեցնել մարդուն: Ընկեր Հրաչյան ասաց, որ շատ դեպքեր են եղել, երբ երեխաներն են նույնիսկ կանգնել կամ քար նետել ականի վրա ու այն միանգամից պայթել է: Ըստ իս՝ ես շատ բան սովորեցի, հանդիպումն էլ շատ հետաքրքիր ու տպավորիչ անցավ: