Իմ սիրտը լեռներում է։ Վիլյամ Սարոյան

1.Կարդալ պատմվածքը։

2.Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

Արտասանդուղք — Տան՝ շենքի դրսի սանդուղք

Պարեն — ուտեստ

Լորտու — Անթույն օձերի մի տեսակը, ջրաօձ

3․ Համառոտ պատմել պատմվածքը։

Ծերունին նվագելով քայլում էր փողոցում, երբ մի տղա մոտեցավ նրան, որպեսզի լսի երգը: Ծերունին տղայից ջուր խնդրեց, իսկ տղան փոխարենը խնդրեց կրկին նվագել: Նա պատմեց տղային, որ իր և իր ընտանիքի անդամների սրտերը Շոտլանդական լեռներում թախծում են: Եկավ տղայի հայրը և ծերունուն հրավիրեց ճաշի, իսկ տղային խնդրեց գնալ խանութ, ապառիկով վերցնել հաց և պանիր: Տղան շատ լավ էր կարողանում համոզել աշխատող Միստր Կոզակին, հենց դրա համար էլ նա էր գնում: Վերջապես նա բերեց սնունդը և նրանք սկսեցին ուտել: Ծերունին դեռ սոված էր և ուտելու բան էր փնտրում: Նա տղային խնդրում էր, որ տապակի իր լուրտուին, որպեսզի ուտեն, բայց տղան չէր համաձայնվում: Երբ ծերունին սկսեց նվագել, բոլոր հարևանները սկսեցին ունկնդրել նրա նվագը: Երբ նա նվագում էր, մարդիկ նրան ուտելիք էին տալիս գումարի փոխարեն, և այդպես շատ ուտելիք էր հավաքվում: Ծերունին տուն չէր գնում, այնտեղ էր գիշերում: Եվ մի օր ծերանոցից նրան հրավիրեցին իր դերասանական տաղանդը նորից ցուցադրելու: Ծերունին վեր կացավ և գնաց ծերանոց այդ երիտասարդի հետ: Երբ տղայի հայրը նորից սովածացավ, տղան գնաց խանութ նորից ապառիկով մթերք գնելու: Նա իր հետ բերեց մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման հյութ: Նրանք մտածում էին, որ այդ ուտելիքը կվնասեր պառավ լեդիին: Եվ առավոտյան նրանք լսեցին, թե ինչպես է տատիկը գեղգեղում: Եվ տղայի հայրը՝ ով գրող էր, ասաց.

— Գրողը տանի, ախր ես ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրեմ միայն՝ թռչնահատիկ ուտելով։

Հեղինակի մասին իմ բլոգում՝ Վիլիամ Սարոյան

29.10.2020

Նախագծեր

Ինչպես նորոգել աշխարհը | Գարսիա Մարկես

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ հեղինակի միտքը և ոճը: Ստեղծագործության միջոցով հեղինակը ուզում էր բացատրել, որ պետք է սկզբում մարդուն նորոգել, նոր աշխարհը:

Հավատա, սա էլ կանցնի | Հաղթելու ենք…

Օրերից մի օր կարթնանամ ու կտեսնեմ՝ ամեն ինչ լավ է, ամեն բան հանգիստ ու խաղաղ: Կհասկանամ, որ աշխարհի ամենաուրախ մարդը ես եմ և, որ ոչինչ ինձ չի խանգարում երջանիկ լինելու համար: Ես կհիշեմ անցյալի վախով ապրած իմ օրերը, երբ ամեն վայրկյան մտածում էի պատրեազմի ավարտի մասին:

Արդեն չենք տեսնի մեր թշնամիներին, նրանց մասին կխոսենք անցյալով: Ես պատկերացնում եմ, թե ինչ լավ կլինի: Մենք բոլորս կապրենք ազատ և խաղաղ մեր երկրում, իմանալով, որ ոչ մեկ չի կարող տիրանալ մեր հողին: Նրանք փորձել են մեզ ոչնչացնել, բայց դա նրանց մոտ չի ստացվել: Թշնամու նպատակն է կրկնել հայոց ցեղասպանությունը, ինչը մենք երբեք թույլ չենք տա: Մենք պայքարելու ենք հանուն մեր երկրի և մեր կյանքի համար, ապացուցելով, որ լավագույնը մենք ենք: Մենք ետ կբերենք Հայաստանը իր նախկին տեսքին, այն կրկին դարձնելով «Ծովից Ծով Հայաստան»:

Այս ամենը շուտով իրականություն կդառնա, ուղղակի ժամանակ է հարկավոր: Որոշ ժամանակ հետո ամբողջ աշխարհը մեր հզոր բանակի մասին է խոսալու: Մենք ոչ մի զինվոր չպետք է թողնենք սահմանին: Բոլորը ողջ և առողջ հետ են գալու, հասնելով իրենց մայրերին և սիրած էակներին:

Մենք կոչնչացնենք նրանց, պայքարելու ենք մինչև վերջին շունչը: 🙏🏾🇦🇲

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն | Գրականություն

Դրե՛ք հոկտեմբերի ընթացքում գրականությունից կատարված ձեր բոլոր առաջադրանքների, նախագծերի, այլ ընթերցանության հղումները։

Առաջադրանքներ

1․  Ալ Շիրվանզադեի ,,Արտիստը,, 1, 2
2․Տեղեկություններ Շիրվանզադեի մասին 1
3 Ակսել Բակունց․ Սպիտակ ձին․ 1, 2
4․ Տեղեկություններ Ակսել Բակունցի մասին 1
5, Նար-Դոս՝ Ես և նա 1
6․ Տեղեկություններ Նար-Դոսի մասին 1
7․ Սաադիի վերջին գարունը 1
8․ Տեղեկություններ Ավ․ Իսահակյանի մասին 1
9․ Քննարկել առակը։ 1
10․ Մուրացան․ Հասարակաց որդեգիրը
11․ Տեղեկություններ Մուրացանի մասին 1

Նախագծեր

կոմիտաս 1, 2
այլ նախագծեր 1

Ընթերցանություն ձեր նախասիրություամբ։

Ձեր կարդացած գրքերի համառոտագրությունը՝ նշելով հեղինակին, ստեղծագործության վերնագիրը։
Եթե ընթերցանությունը ընթացքի մեջ է, նշեք հեղինակին, ստեղծագործության վերնագիրը և այն մասի համառոտագրությունը, որ կարդացել եք։

Ջեկ Լոնդոն | Սպիտակ ժանիք

Ընթերցանությունս ընթացքի մեջ է

Ձեր աշխատանքը՝ հիմնավորելով

8,5 միավոր, քանի որ բոլոր առաջադրանքները կատարել եմ, բայց ունեմ բացթողումներ:
Ծնողի գնահատականը՝ 8,5 միավոր

Այս աշունը… | Հաղթելու ենք…

Այս աշունը…Ա՜խ, երանի չտեսնեինք ամենը: Ինչեր ասես, որ չեղան այս աշնանը: Ամբողջ աշխարհը խառնվեց իրար և կարծես, թե ամեն բան այլ է: Այս աշունը տարբերվում է մյուս բոլոր աշուններից:

Այս աշնանային մեկ ամսվա ընթացքում սահմանին կորցրեցինք մի քանի հարյուր երիտասարդ հայ զինվորների ու դեռ չգիտենք, թե մինչև երբ է տիրելու այս իրավիճակը: Ընթացքում նաև տուժում է մեր խաղաղ բնակչությունը, տեսնելով արյուն և կրակ: Մենք միշտ խուսափել ենք պատերազմներից, բայց պայքարել ենք արդարության համար: Երբեք չենք խախտել օրենքը, չենք հարձակվել թշնամու վրա: Բայց չենք կարող չպաշտպանվել, քանի որ մեզ վտանգ է սպառնում: Ես մեծ հույս ունեմ, որ ոչ մի զինվոր չենք տալու նրանց, բոլորը առողջ վերադառնալու են տուն: Մեր զինվորները հաղթանակ են բերելու իրենց հետ:

Բոլորս պետք է օգնենք մեր քաջերին, ոգեշնչելով նրանց: Մենք չենք կարող կանգնել նրանց կողքին՝ սահմանում, բայց կարող ենք աղոթել նրանց համար և սպասել նրանց վերադարձին: Պետք է միայն լավը մտածենք, որ լավն էլ ստանանք: Ամեն օր հետևելով սահմանի լուրերին, հպարտանում եմ ձեզնով՝ հայ զինվորներ: Ամեն զոհի անունը կարդալիս, երանի եմ տալիս այն օրերին, երբ խաղաղ էինք ապրում:

Հավատք առ Աստված…🙏🏾🇦🇲

28.10.2020

Նախագծեր

1․ Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Գրի՛ր՝ ինչ փոփոխություններ են կատարվում։

Մայրս այս պտուղները սիրում է:

Մայրս այս պտուղները չի սիրում:
Նշանաբառը բոլորը գիտեն:

Նշանաբանը բոլորը չգիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:

Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել:
Ես վաղուց փնտրում էի այս իրը:

Ես վաղուց չէի փնտրում այս իրը:
Մի քանի երեխաներ խաղում էին բակում:

Մի քանի երեխաներ բակում չէին խաղում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:

Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:

Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն:

2.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն
դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:

Ոչ մեկ չէին վազում հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:


Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:

Բոլորովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:

Քամին այլևս չէր փչում:
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:

Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:

Այստեղ տարվա ոչ մի տեղումները չեն լինում գարնանը:

3.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին: 

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:

Ամեն հնար նրան կօգնի կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:

Բոլոր առավաստանավերն էլ կարող են շարժվել քամուն հակառակ:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:

Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին:
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:

Իբր միջատներին թունավորող այդ դեղը ամբողջովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:

Այդ փաստարկները լիովին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:

Բոլորը հիացած են այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ստեղծվել է 1945 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: 

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

Կազմակերպության մարմիններն են.

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գլխավոր ասամբլեայի 6 հիմնական կոմիտեներն են.

• (զինաթափման և միջազգային անվտանգության)

• (տնտեսական և ֆինանսական)

(սոցիալական, հումանիտար և մշակութային)

(հատուկ քաղաքական և ապագաղութացման)

(վարչական և բյուջետային)

(իրավական)

Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Այն ունի 54 անդամ:

Խնամակալության խորհուրդը զտեղծվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: 1994 թվականի մայիսի 25-ին խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է:

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը:ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիու Գուտերեշը, ով իր պաշտոնը ստացել է 2017 թվականի հունվարի 1-ին:

Հանձնվելու իրավունք չունենք… | Հաղթելու ենք…

Ինչպես գիտենք, վերջին մեկ ամսում Հայաստանում ռազմական դրություն է: Թշնամին նորից փորձում է տիրանալ մեր հողին, անընդմեջ փորձում է վերացնել մեր խաղաղ բնակչությանը: Բայց մենք դա չենք թողնի, մենք պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի ամեն բան լինի արդար: Պետք է ունենանք անսահման հավատ առ Աստված, քանի որ հենց նա է հայերիս պահում և պահպանում մինչև այսօր: Բոլորն էլ գիտեն, որ մենք լավագույնն ենք, մենք չենք հանձնվում և միայն պայքարում ենք արդարության համար:

Մենք հանձնվելու իրավունք չունենք: Շուտով բոլորին կապացուցենք, որ մեր թշնամիները անկարող են կռվելու մեր դեմ, որ հաղթանակը մերն է: Ես կարծում եմ, որ մի քանի օր հետո սահմանից լավ լուր ենք ստանալու, որից հետո էլ նշելու ենք մեր հաղթանակը: Մեր զինվորները շատ լավ կատարում են իրենց պարտականությունները: Նրանք առանց հանձնվելու թշնամուն ապացուցում են, որ հաղթանակը հայերինն է: Իմ կարծիքով, մեզ ոգեշնչում է մեր դարավոր պատմությունը: Մենք միշտ հաղթել ենք ամեն հարցում, միշտ եղել ենք լավը:

Ես հպարտ եմ, որ հայ եմ: 🙏🏾🇦🇲