Արտիստը: Ալ. Շիրվանզադե / Մաս 1

Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։

ստեպ-ստեպ — հաճախ

քով — մոտ

դավանություններ — Որևէ եկեղեցու կողմից ընդունված կրոնական հավատալիքների ամբողջությունը

գոտևոր — գոտի կրող

ասրյա — բրդե

ծոպերով — փնջերով

կակուղ — փափուկ

մելամաղձիկ — մենամոլ

գլուխը քաշ — հոգալ, խնամել

2․Դուրս գրել Լևոնին նկարագրող, բնութագրող նախադասությունները։

Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

3․ Որքան հնարավոր է համառոտ՝ գրավոր պատմել 1-ին մասի սյուժեն։

Ստեղծագործության գլխավոր հերոսը Լևոնն էր: Նրա մայրը մահացել էր տիֆ հիվանդությունից, որի մահանալուց հետո նա սովորում էր ատաղնագործություն: Բայց նա փապչեց և գնաց սովորական կրթություն ստանալու, իսկ նրա ուսման վարձը վճարում էին բարի մարդիկ: Լևոնը սիրահարվել էր Լուիզային, ով մասնագիտությամբ երգչուհի էր: Երբ Լուիզան գնաց Իտալիա, Լևոնը դարձավ հարբեցող:

Թողնել մեկնաբանություն