Ճանապարհորդությունը հրաշք է

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան հաճելի բան է ճամփորդելը, և թե ինչեր եք սովորում դրանից։ Ես շատ եմ մտածել այս թեմայի շուրջ և եկել եմ մի եզրահանգման, որ այն իսկապես դրական է անդրադառնում բոլորիս, և, իհարկե, նոր բաներ ենք սովորում ճամփորդելիս։ Նախ, որքան հաճելի է բացահայտել բազմաթիվ նոր վայրեր, որոնց մասին մինչ այդ տեղյակ չես էլ եղել կամ շատ ես ցանկացել այցելել։ Ես կարծում եմ, որ իդեալական ճամփորդությունը պարզապես մեծ երազանք է, քանի որ այն ինձ իսկապես կարող է ուրախացնել, փոխանցել դրական էներգիա։ Որքան դուրեկան է բացահայտել նոր վայրեր՝ ծանոթանալով այլ երկրների խոհանոցին, ավանդույթներին, մշակույթին, հին ու նոր տեսարժան վայրերին, ինչպես նաև ժամանակավորապես դառնալ դրանց մի մասը։ Իրական հրաշքի կարող եք հանդիպել, երբ ճամփորդեք հաճախ՝ այցելելով այնպիսի վայրեր, որոնք իսկապես գեղեցիկ են, յուրահատուկ։ Եվ էական չէ, թե դեպի ուր եք պլանավորում ձեր ճամփորդությունը՝ երկրից դուրս, թե երկրի ներսում, միևնույն է դուք ստանում եք նույն էներգիան ու հանգիստը, ուրախությունը, երբ կարողանում եք վայելել այդ պահերը։ Ճամփորդելն ինձ համար իսկապես հրաշք է, ես այն ասոցացնում է միայն դրական և մեծ էներգիայով լի պահերի հետ։

Գրականությունն իմ կյանքում

Իմ ամենամեծ հոբբին միշտ համարել եմ ընթերցանությունը, քանի որ սիրում եմ թե՛ հայ և թե՛ արտասահմանյան գրականությունը, ունեմ իմ սիրելի գրողները և գրքերը։ Ընթերցելով կարող ես բացահայտել ինքդ քեզ, քո նախասիրություններն, ինչպես նաև քո սիրելի գրական ժանրը։ Ընթերցանությունը մարդուն տալիս է հնարավորություն նոր բաներ ճանաչելու, ինչպես նաև ծանոթանալու մեզնից առաջ ստեղծագործողների մտքերին՝ թե ինչեր են տեղի ունեցել առաջ, ինչպես են ապրել մարդիկ, ինչ նշանավոր իրադարձություններ են եղել և այլն։ Գրականությունն իսկապես շատ կարևոր դեր պետք է ունենա բոլորիս կյանքում, քանի որ մի շարք գրողների շնորհիվ է պահպանվել անցյալի ազգային ավանդույթները, մշակույթը, սովորույթները, պատմական դեպքերը և այլն։ Նրանց գրքերի միջոցով ենք տեղեկանում, թե ինչեր են եղել դարեր առաջ։ <<Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները>>․ ասել է Թումանյանը։ Եվ ըստ իս՝ այս ամենն իսկապես հետաքրքիր է ու կարևոր։

Կարդալով մենք ստեղծում ենք մեր երազած ներաշխարհը, դարձնում այն մերը և ապրում ստեղծագործության հերոսների հետ, ինչպես նաև ծանոթանում ենք հեղինակի այն մտքերին և ներաշխարհին, որը նա ունեցել է գրելիս։

Կարծում եմ, որ մենք հարուստ գրականություն ունենք՝ լի նշանավոր բանաստեղծներով, հեքիաթագիրներով։ Հայ գրականության նշանավոր գրողներից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը դրա ձևավորման ու զարգացման մեջ, քանի որ յուրաքանչյուր լավ ստեղծագործություն սիրվել և ընթերցվում է մինչ այսօր։ Ունեցել ենք այնպիսի գրողներ, որոնց ստեղծագործություններն ընթերցելով ենք կրթվել, ինչպիսիք են՝ Թումանյանը, Չարենցը, Տերյանը, Սարոյանը և այլք։

Մեջբերումներ բարության մասին

People are illogical, unreasonable, and self-centered. Love them anyway.

Մարդիկ անտրամաբանական են, անհիմն ու եսակենտրոն։ Ամեն դեպքում, սիրի՛ր նրանց։

If you do good, people will accuse you of selfish ulterior motives. Do good anyway.

Եթե լավություն անես, մարդիկ քեզ կմեղադրեն այն բանում, որ ունես եսասիրական հետին նպատակներ։ Ամեն դեպքում, լավությու՛ն արեք։

If you are successful, you will win false friends and true enemies. Succeed anyway.

Եթե դու լինես հաջողակ, կշահես կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ։ Ամեն դեպքում, հաջողե՛ք։

The good you do today will be forgotten tomorrow. Do good anyway.

Այն լավ բանը, որ այսօր ես անում, վաղն արդեն կմոռացվի։ Ամեն դեպքում, լավությո՛ւն արեք։

Honesty and frankness make you vulnerable. Be honest and frank anyway.

Ազնվությունն ու անկեղծությունը ձեզ դարձնում են խոցելի։ Ամեն դեպքում, եղեք ազնիվ ու անկեղծ։

The biggest men and women with the biggest ideas can be shot down by the smallest men and women with the smallest minds. Think big anyway.

Ամենամեծ գաղափարներ ունեցող տղամարդկանց ու կանանց կարող են գնդակահարել ամենափոքր գաղափարներ ունեցող տղամարդիկ ու կանայք։ Ամեն դեպքում, ունեցե՛ք մեծ գաղափարներ։

People favor underdogs but follow only top dogs. Fight for a few underdogs anyway.

Մարդիկ հավանում են պարտվողներին, սակայն հետևում են հաղթողներին։ Ամեն դեպքում, պայքարե՛ք մի քանի պարտվողների համար։

What you spend years building may be destroyed overnight. Build anyway.

Այն, ինչ կառուցում եք տարիներով, կարող է կործանվել մեկ գիշերվա ընթացքում։ Ամեն դեպքում, կառուցե՛ք։

People really need help but may attack you if you do help them. Help people anyway.

Մարդիկ իսկապես ունեն օգնության կարիք, բայց կարող են հարձակվել ձեզ վրա, եթե նրանց օգնեք։ Ամեն դեպքում, օգնե՛ք մարդկանց։

Ամենաոգեշնչող մեջբերումները ճանապարհորդությունների մասին

1. “A ship in harbor is safe, but that is not what ships are built for” – John A. Shedd

-Նավը նավահանգստում ապահով է, սակայն այն դրա համար չեն կառուցում։

2. “The best adventures are the ones that make your heart race and your soul sing.” – Jon Miksis

-Լավագույններն այն արկածներն են, որոնք սրտիդ ստիպում են բաբախել, իսկ հոգուդ՝ երգել։

3. “We travel not to escape life, but for life not to escape us” – Anonymous

-Մենք ճամփորդում ենք ոչ թե կյանքից խուսափելու համար, այլ նրա, որ կյանքը չփախչի մեզնից։

4. “Life is short and the world is wide. The sooner you start exploring it, the better” – Simon Raven

-Կյանքը կարճ է, իսկ աշխարհը՝ լայն։ Որքան շուտ սկսեք այն ուսումնասիրել, այնքան ավելի լավ է։

5. “A journey of a thousand miles begins with a single step” – Lao Tzu

-Հազար մղոն ճանապարհը սկսվում է մեկ քայլով։

6. “Travel is the bridge that connects our dreams to reality.” – Jon Miksis

-Ճամփորդությունն այն կամուրջն է, որը մեր երազանքները կապում է իրականության հետ։

7. “The best journeys in life are those that answer questions you never thought to ask.” – Rich Ridgeway

-Կյանքում ամենից լավն այն ճամփորդություններն են, որոնք կարող են պատասխանել այն հարցերին, որոնք երբեք չեք մտածել տալ։

8. “Traveling is a brutality. It forces you to trust strangers and to lose sight of all that familiar comfort of home and friends. You are constantly off balance. Nothing is yours except the essential things: air, sleep, dreams, sea, the sky – all things tending towards the eternal or what we imagine of it” – Cesare Pavese

-Ճամփորդելը դաժան է։ Այն ստիպում է քեզ վստահել անծանոթներին՝ տեսադաշտից կորցնելով տան ու ընկերների այդ ծանոթ հարմարավետությանը։ Դուք գրեթե միշտ հավասարակշռությունից դուրս եք։ Ոչինչ քոնը չէ, բացի էական բաներից՝ օդը, քունը, երազները, ծովը, երկինքը՝ բոլոր այն բաները, որոնք հակված են դեպի հավերժություն կամ այն, ինչ մենք պատկերացնում ենք դրա մասին։

9. “Travel is the antidote to ignorance” – A.A. Gill

-Ճամփորդությունը տգիտության հակաթույնն է։

10. “The best education I have ever received was through travel.” – Lisa Ling

-Լավագույն կրթությունը, որ երբևէ ստացել եմ, ճամփորդությունն էր։

«Homo sapiens»։ Չափածո նովել։ Եղ․ Չարենց

1․ Կարդացե՛ք։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք։

գլխահակ — ամոթահար, գլուխը կախ

շաֆրան — դեղին-նարնջագույն

շոսսե — խճուղի

կռնատակ — թևի տակ

ալեյա — ծառուղի

տիտանային — հսկայական, վիթխարի

հորձանք — հեղեղ, ալիք

Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում։ Եղ․ Չարենց

1․ Կարդացեք։ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

մգլահամ — բորբոսահամ

օրհասական — մահաբեր, ճակատագրական

ուրու — ուրվական

անգո — անհայտ

եղերական — ողբալի

տեսլական — երևակայական, գաղափարական, ոչ երկրային

շռնդալ — զնգալ, դղդրալ

բաստիոն — ամրոց

ցոփություն — անառակություն, անբարոյականություն

խարազան — մտրակ

բակենբարդ — այտամորուք

մաքառել — պայքարել, պատերազմել

2․ Համառոտ գրե՛ք բովանդակությունը։

Հեղինակը պատմում էր Պետրոպավլովյան ամրոցի մասին, որը նախկինում եղել է արքայական բանտ, իսկ հետո դարձել թանգարան։ Նա նկարագրում էր ամրոցում տիրող օդը, թե որքան ծանր էր ու մռայլ, փորձում պատկերացնել այնտեղ եղած գրողների տխուր ու վշտալից դեմքերը, մարտիրոսների հին անուններն ու տառապանքները, որոնց մի ամբողջ սերունդ էր համարում Չարենցը։ Ընթերցելիս նկատեցի մի գեղեցիկ հատված, որտեղ հեղինակը նկարագրում էր, թե ինչպես էր ամրոցի պատերին նայելիս փորձում հասկանալ, թե այնտեղ բանտարկված գրողները ինչ են մտածել ու զգացել նույն պատերին նայելիս հարյուրավոր տարիներ առաջ։ Իսկ երբ արդեն դուրս էր գալիս մութ ամրոցից, զգում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքը դրել է իր ուսին։ Շրջվում է, տեսնում բարձրահասակ, սև աչքերով, մորուքով մի տղամարդու, որն իր մասին է հիշեցնում հեղինակին։ Հեղինակն անմիջապես ճանաչում է նրան, իսկ տղամարդը միանգամից անհետանում է ու նա էլ դուրս է գալիս ամրոցից։ 

Գանգրահեր տղան։ Եղիշե Չարենց

1․ Նկարագրե՛ք չափածո նովելում ներկայացրած ապագան։

Չարենցն այս ստեղծագործության մեջ նկարագրում էր գարնանային մի գեղեցիկ օր, երբ արևը ժպտում է երկնքից, մարդիկ ուրախ են, նկարագրում է հոսող գետը, տարածքի տներն ու գործարանները, ինչպես նաև նկարագրում է, թե ինչպես է վաշտը այդ օրը գալիս ու անցնում փողոցով։ Վաշտից մի տղա՝ կապուտաչյա մի երիտասարդ, մոտենում է մի գերեզմանի, որը, ինչպես հեղինակն է նկարագրել, Եղիշե Չարենցի գերեզմանն էր՝ Եղիշե Չարենց․ բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում։ Տղան, մոտենալով գերեզմանին, ժպտաց։ Եղիշե Չարենցն այս ստեղծագործությամբ փորձում էր նկարագրել, թե ինչպիսին կլինի կյանքը հետո, երբ նա արդեն մահացած կլինի։ Նկարագրում է այն տեսարանը, թե ինչպես է երիտասարդն իր մահից հետո այցելում իր շիրիմին, կարծես ուրախ ու երջանիկ հիշողություններ ուներ՝ կապված Չարենցի հետ։ 

Հայոց լեզու․ 23.03.2023

  1. Ամբողջացնել ,,Կարդում ենք Թումանյան,, նախագիծը:
  1. Գրել շարադրություն ,,Իմ Թումանյանը,,:
  1. Ամբողջացնել ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծը:
  1. Գրել շարադրություն ,,Իմ Չարենցը,,:

8 ամենահայտնի մեջբերումները ընթերցանության մասին

“A reader lives a thousand lives before he dies . . . The man who never reads lives only one.”

-Ընթերցողը ապրում է հազար կյանք նախքան մահանալը․․․Մարդ, ով երբեք չի կարդում, ապրում է միայն մեկով։

“You can never get a cup of tea large enough or a book long enough to suit me.”

-Դու երբեք չես կարող ստանալ այնքան մեծ մի բաժակ թեյ ու այնքան երկար գիրք, որն ինձ համապատասխան կլինի։

“I find television very educating. Every time somebody turns on the set, I go into the other room and read a book.”

-Ես հեռուստատեսությունը շատ ուսուցողական բան եմ համարում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը նկարահանման հրապարակին է մոտենում, ես մտնում եմ մյուս սենյակ և գիրք եմ կարդում։

“Classic’ – a book which people praise and don’t read.”

«Դասական»․ գիրք, որը մարդիկ գովում են ու չեն կարդում։

“So please, oh please, we beg, we pray, go throw your TV set away, and in its place you can install a lovely bookshelf on the wall.”

-Այսպիսով՝ մենք խնդրում ենք, խնդրում, աղաչում ենք, աղոթում, գնացեք ու մի կողմ նետեք ձեր հեռուստացույցը և դրա փոխարեն այդ պատին տեղադրեք մի գեղեցիկ գրապահարան։

“The more that you read, the more things you will know. The more that you learn, the more places you’ll go.”

-Որքան շատ կարդաք, այնքան ավելի շատ բան կիմանաք։ Որքան շատ բան սովորեք, այնքան ավելի շատ տեղեր կգնաք։

“Books are a uniquely portable magic.”

-Գրքերը եզակի շարժական գաղտնիքներ են։

“I kept always two books in my pocket, one to read, one to write in.”

-Ես միշտ երկու գիրք էի պահում գրպանումս՝ մեկը կարդալու, մյուսը՝ գրելու համար։

Գերմանիան 1918-1940 թվականներին

Առաջին համաշխարհային պատերազմը (1918)

1918 թվականին Գերմանիան մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր գրավել Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, լեհական հողերը, ուզում էր գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի կարծիքով՝ այս ամեննն իրագործելուց հետո կարող էր ստեղծվել Գերմանիայի համաշխարհային գերիշխանություն։

Գերմանական հանրապետություն․ Վայմարյան միապետություն (1918)

1918 թվականի նոյեմբերի 9-ին է նաև տեղի ունեցել Գերմանական կամ Նոյեմբերյան հեղափոխությունը, որը հանգեցրեց կայսր Վիլհելմ II-ի գահից հրաժարմանը, Գերմանիայի դաշնային սահմանադրական միապետության տապալմանը և դրա փոխարինմանը ժողովրդավարական խորհրդարանական հանրապետությունով՝ հայտնի որպես Վայմարյան Հանրապետություն: Հեղափոխությանը տանող գործոններից էին եղել Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական բանակի կրած պարտությունները, պատերազմի չորս տարիների ընթացքում երկրի շրջափակված դրությունից բխող սովը, մեծ մասշտաբների հասնող գործազրկությունը, ինչպես նաև Գերմանական կայսրության պարտության հոգեբանական ազդեցությունները և ընդհանուր բնակչության ու արիստոկրատական-բուրժուական խավերի միջև աճող սոցիալական լարվածությունը: Հեղափոխական շրջանը սկիզբ էր առել 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսին Վայմարի Սահմանադրության ընդունումը։

Վերսալյան պայմանագիր (1919)

Վերսալի պայմանագիրը խաղաղության պայմանագիր էր, որը կնքվեց 1919 թվականի հունիսի 28-ին `Առաջին աշխարհամարտը դադարեցնելու համար: Դրա գլխավոր հերոսները մի կողմից դաշնակիցներն էին, մյուս կողմից ՝ Գերմանիան: Համաձայնագիրը ստորագրվեց Ֆրանսիայում ՝ Վերսալյան պալատի հայելիների պատկերասրահում, և ուժի մեջ մտավ 1920 թվականի հունվարի 10-ից: Վերսալի պայմանագիրը գերմանական կայսրությանը ներկայացվեց որպես ոչ բանակցելի ՝ ռազմական գործողությունների վերսկսման տույժի տակ: Այսպիսով՝ գերմանական կայսրությունը այլ ելք չուներ, քան ընդունել հանձնված հանձնման պայմանները:

Հրեաների կոտորածները (1938)

1938 թվականի նոյեմբերի 9-ին Նացիստական Գերմանիայի ողջ տարածքում սկսվեց հրեաների մասսայական ջարդերը, որոնք պատմության մեջ հայտնի են հավաքական «Բյուրեղապակյա գիշեր» անվանումով: Տեղի ունեցածը Երրորդ Ռեյխի ղեկավարության կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ նոյեմբերի 7-ին Փարիզում ծագումով հրեա Հերշել Գրինշփանի կողմից Գերմանիայի դեսպանատան առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար: Ռայխի ողջ տարածքում ոչնչացվել էր ավելի քան 200 պաշտամունքային վայր, թալանվել էր հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն: Սպանվել էին հարյուրավոր հրեաներ, և նրանցից գրեթե 30.000-ը աքսորվել համակենտրոնացման ճամբարներ։ Ջարդերի ու աքսորի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել էր 2000-5000 հրեա։