Ճանապարհորդությունը հրաշք է

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան հաճելի բան է ճամփորդելը, և թե ինչեր եք սովորում դրանից։ Ես շատ եմ մտածել այս թեմայի շուրջ և եկել եմ մի եզրահանգման, որ այն իսկապես դրական է անդրադառնում բոլորիս, և, իհարկե, նոր բաներ ենք սովորում ճամփորդելիս։ Նախ, որքան հաճելի է բացահայտել բազմաթիվ նոր վայրեր, որոնց մասին մինչ այդ տեղյակ չես էլ եղել կամ շատ ես ցանկացել այցելել։ Ես կարծում եմ, որ իդեալական ճամփորդությունը պարզապես մեծ երազանք է, քանի որ այն ինձ իսկապես կարող է ուրախացնել, փոխանցել դրական էներգիա։ Որքան դուրեկան է բացահայտել նոր վայրեր՝ ծանոթանալով այլ երկրների խոհանոցին, ավանդույթներին, մշակույթին, հին ու նոր տեսարժան վայրերին, ինչպես նաև ժամանակավորապես դառնալ դրանց մի մասը։ Իրական հրաշքի կարող եք հանդիպել, երբ ճամփորդեք հաճախ՝ այցելելով այնպիսի վայրեր, որոնք իսկապես գեղեցիկ են, յուրահատուկ։ Եվ էական չէ, թե դեպի ուր եք պլանավորում ձեր ճամփորդությունը՝ երկրից դուրս, թե երկրի ներսում, միևնույն է դուք ստանում եք նույն էներգիան ու հանգիստը, ուրախությունը, երբ կարողանում եք վայելել այդ պահերը։ Ճամփորդելն ինձ համար իսկապես հրաշք է, ես այն ասոցացնում է միայն դրական և մեծ էներգիայով լի պահերի հետ։