Հայոց լեզու․ 07․03․2023

1․ Կատարե՛ք շարահյուսական վերլուծություն։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում։ Այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ էին երևում։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Առավոտը — ենթակա

բացվում էր — ստորոգյալ

ձյունի վրա — տեղի պարագա

արյան — հատկացուցիչ

շիթեր — ենթակա

էին երևում — պարզ ստորոգյալ

Այստեղ-այնտեղ — տեղի պարագա

խառնիխուռն — որոշիչ

հետքեր — ենթակա

խեղդված — որոշիչ

գայլի — հատկացուցիչ

դիակ — ենթակա

կոտրատած — որոշիչ

ճղներ — ենթակա

էին երևում — պարզ ստորոգյալ

մի — որոշիչ

փչակի մոտ — տեղի պարագա

նստում էր — պարզ ստորոգայալ

Պանինը — ենթակա

շները — ենթակա

որսի — հատկացուցիչ

միսն — ուղիղ խնդիր

ուտեն — պարզ ստորոգյալ

2․ Կատարե՛ք ձևաբանական վերլուծություն․

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Իջավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

ձորը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

լսեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

թե — ստորադասական շաղկապ

ինչպես — հարաբերական դերանուն

սառույցի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տակ — կապ

խոխոջում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ջուրը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ջրի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

ձայնը — գոյական, եզակի, վերացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նրան — անձնական դերանուն, տրական հոլով

հիշեցրեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

եռման — որակական ածական, դրական աստիճան

կաթսան — գոյական, եզակի, թանձրացական, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

տունը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում

վառած — հարակատար դերբայ

օջախը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

տանը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում

երևի — վերաբերական

սպասում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

արդեն — ժամանակի մակբայ

3, Կատարեք բառակազմական վերլուծություն․

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ 

Մթնաձոր — մութ+ա+ձոր, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

սկսվեց — պարզ

անհավասար — ան+հավասար, նախածանց+արմատ, պարզ ածանցավոր բառ

մի — պարզ

կռիվ — պարզ բառ

մարդ — պարզ բառ

գազան — պարզ բառ

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, գլխարկը գլխին։

Վայրի — պարզ բառ

վարազ — պարզ բառ

անտառապահ — անտառ+ա+պահ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

հրեշ — պարզ բառ

անտառապետ — անտառ+ա+պետ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

տարազ — պարզ բառ

գլխարկ — գլուխ+արկ, արմատ+արմատ, բարդ բառ

գլուխ — պարզ բառ

4․ Գրե՛ք երկրորդական նախադասության տեսակը․

Երբ բարձրացրեց մտրակը, Ավին մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Բարդ ստորադասական, երկրորդական նախադասություն, ժամանակի պարագա

Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Բարդ ստորադասական, երկրորդական նախադասություն, ուղիղ խնդիր

Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց։ Բարդ ստորադասական, երկրորդական նախադասություն, ուղիղ խնդիր

Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով Պետին այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ։ Բարդ ստորադասական, երկրորդական նախադասություն, որոշիչ