Հետազոտական աշխատանք։ Սասնա ծռեր

Ներածություն

<<Սասնա ծռեր>> էպոսն ունի ավելի քան 1000-ամյա պատմություն՝ ստեղծվելով դեռևս 8-10-րդ դարերում, անցնելով սերնդեսերունդ և շատ ընթերցվելով ու պահպանվելով՝ այն այսօր հասանելի է նաև մեզ, որն ընթերցելով բացահայտում ենք մեր մշակույթի առանձնահատուկ մի մասը։ Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի դիպուկ բնորոշմամբ․ էպոսը տվյալ ժողովրդի ապրած կյանքի «բանաստեղծական պատմությունն է կամ պատմական բանաստեղծությունը»։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ հենց այս թեման, քանի որ ըստ իս՝ <<Սասնա ծռեր>> էպոսը մեր մշակույթի ու պատմության փոքրիկ մասն է կազմում, և ես երկու տեսանկյուններից էլ այն շատ եմ կարևորում, քանի որ էպոսում կան մի շարք դրվագներ Սասնա ժողովրդի ապրելակերպի, սովորույթների և հավատքի մասին, որը բնորոշ է մեզ ու մեր նախնիներին՝ դարերի ընթացքում մեր մաքառումները թշնամու դեմ, հավատքից ետ չմնալը, այն կարևորելը և այլն։ Մյուս կողմից՝ փորձեցի անդրադառնալ այնպիսի մի թեմայի, որի շուրջ կարող եմ անձանձիր աշխատել՝ ինձ հետ ունենալով գրական շատ աղբյուրներ, հետազոտություններ, վերլուծություններ, ինչպես նաև կարևոր մեջբերումներ։ 

Կարծում եմ՝ էպոսի հետազոտությունը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, ուստի որոշեցի կարևոր կետերն առանձնացնել և յուրաքանչյուրի մասին մանրամասնորեն խոսել, որպեսզի էլ ավելի հետաքրքիր ստացվի աշխատանքս։ Ըստ իս՝ էպոսում մեծ նշանակություն ունեն կրոնը, մի փոքրիկ մասն է կազմում նաև հեթանոսությունը, կան մի շարք նշանավոր կերպարներ, շատ են մշակութային սովորությունները, չափազանցությունները, որոնք էպոսը դարձնում են շատ ավելի անհավանական, յուրահատուկ, հեքիաթային և այլն։

Ամեն ժողովուրդ ունի իր էպոսը, ինչպես հունական <<Ոդիսական>> գրվածքը, հնդկական <<Մահաբհարաթան>>, պարսկական <<Շահնամեն>> և այլն։ Այդպիսիններից է նաև մեր ազգային էպոսը, որը բազմիցս ընթերցված է մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում, վերլուծվել է մի շարք էպոսագետների, գրականագետների կողմից, ինչպես նաև դրա մի ճյուղն էլ ներառված է մեր դասագրքերում, որն էլ համարվում է Թումանյանի մշակումը։

Ես շատ եմ հավանում էպոսը և գիտեմ, որ կան մի քանի մշակումներ ևս, ինչպիսիք են Մանուկ Աբեղյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրվածքները։ Ոչ բոլորն եմ ընթերցել, սակայն պլանավորում եմ հետազոտական աշխատանքի ընթացքում բոլորն ընթերցել ու մանրամասն գրի առնել իմ կարծիքը յուրաքանչյուրի մասին։

Կարծես՝ էպոսում կարևորվի պետականության ստեղծումը որպես երազանք։ Իհարկե, դասական բոլոր էպոսները իրենց առջև դնում և լուծում են պետականության խնդիր։ Եթե չի դնում և չի լուծում պետականության խնդիր, ուրեմն էպոս չէ։ Այն ինչ-որ մի ժամանակում մնացել է՝ չհասնելով մինչև պետության խնդրին։ Օրինակ՝ սկսված <<Հայկ ու Բելից>>։ Պատմագրությամբ գրված մեր բոլոր վեպերը, նույնիսկ մեր միակ հոգևոր վեպը (Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս և Տրդատ Մեծ), պետության մասին էր խոսքը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին էր խոսքը։ Եվ այս ամենը չկա գրականագետի հայացքով, քանի որ գրականագետն առասպելը համարում է միֆ, այլաբանություն։ Սակայն ըստ էպոսագետ Արուսյակ Սահակյանի՝ առասպելը բարդագույն աստղագիտական գիտելիքներն է։

Կրոնի դերը նույնպես մեծ է հայկական էպոսում, և հատկանշական է այն, որ որքան էլ մեր հերոսները ընդունում էին քրիստոնեությունը (չէ՞ որ մեր ժողովուրդը խաչապաշտ էր` ինչպես նշված էր էպոսում), միևնույն է հավատում էին կռքերի զորությանը, փախչում, խուսափում նման բաներից, քանի որ հավատում էին, որ դրա պատճառով հնարավոր է իրենց մի վնաս հասնի։ Եվ իհարկե, այս ամենը ես մանրամասն ներկայացնում եմ իմ աշխատանքում՝ բերելով օրինակներ, ինչպես նաև կատարելով մի շարք մեջբերումներ։

Կրոնը էպոսում

Բազմիցս ընթերցելով էպոսը՝ դրանում նկատել եմ մի շարք դրվագներ, որոնք ինքս կապում եմ հեթանոսության հետ։ Սկսենք ամենաառաջին կերպարներից․ Հայկական դիցաբանության մեջ Ծովինարը եղել է ջրի, ծովի և անձրևի աստվածուհին։ Համապատասխանեցնելով էպոսի կերպարին՝ Ծովինարին, կարելի է նկատել, որ նրա հետ են կապվում էպոսի մի շարք դրվագներ, որոնք ուղղված են հենց ջրի պաշտամունքին։ Օրինակ՝ այն հատվածը, երբ Ծովինարը ծարավելով Աստծուց աղբյուր է խնդրում, և Աստծո հրամանով ծովը բացվում է ու նա ջուր է խմում՝ որից էլ հղիանում է․

Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,

Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,

Մի բուռ լիք ջուր խմեց,

Մեկ էլ՝ մի բուռ կիսատ։

Աղբուրըն ցամաքավ։

Էդ երկու բուռ ջրից հղացավ։

Նմանատիպ օրինակ է նաև այն հատվածը, երբ Սանասարը որոշում է մտնել ծովը։ Այնտեղ նա երազ է տեսնում, որտեղ Մարիամ Աստվածածինը նրան ուղղորդում է ու ցույց տալիս Քուռկիկ Ջալալու տեղը։Այդ հատվածում կան նաև մի քանի չափազանցություններ, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում էպոսը։

Աստծո հրամանքով ծով բացվեց,

Սանասարի աչից առջև եղավ չոր գետին,

Բաղդասարի աչից ծով կերևար։ 

***

Սանասար ծովու մեջ որ մտավ,

Ինչ չոր գետնի վերա գնաց։

Կրոնի հետ կապված մեկ այլ նկատառում է նաև խաչապաշտ և կռապաշտ ժողովրդի տարբերությունը, հավատքի ուժը և այլն։ Ճիշտ է, խաչապաշտ ժողովուրդը չէր հետևում կուռքերի զորությանը, բայց նաև չէր անտեսում այն, քանի որ նրանք հավատում էին դրանց ուժին․

Բաղդասար քնուկ էր մեկ գիշեր.

Մեկ էլ տեսնի, ի՞նչ տեսնի լավ։

— Ջոջ Կուռք էղավ իծու օրինակ,

Էկավ գլխու վերև, մըկմըկաց,

Մինչի լուս չթողեց, որ էն քներ, սթրեր։

***

Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է,

Գիշերն էլ չէր թողնե, որ մենք էնտեղ սըթըրվինք, — ասում էին Սանասարն ու Բաղդասարը Խալիֆային։

Իմիջիայլոց, այս միտքը համարում եմ հետազոտությանս ամենահետաքրքիր կետերից մեկը, քանի որ ինձ երկար մտածելու տեղիք տվեց այն, ինչպես նաև փնտելու և նոր օրինակներ գտնելու։

Էպոսում կան մի շարք քրիստոնեական հավատքի դրսևորումներ, որոնցից մեկն էլ երևում է հենց սկզբում, երբ Ծովինարի և Խալիֆայի ամուսնությանը խանգարում էր կրոնը՝ տարբեր հավատալիքները, սակայն Ծովինարը համաձայնեց ամուսնանալ վերջինիս հետ՝ ետ չմնալով իր կրոնից․

-Հայր՛իկ, դու էլ մեկ քահան դիր հետ ինձ,

Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,

Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով։

Ի դեպ, այս հատվածին անդրադառնում եմ հետազոտությանս մյուս գլխում նաև՝ <<Կանայք էպոսում>> վերնագրով, քանի որ, ըստ իս՝ Ծովինարը գրեթե ինքնազոհողության գնաց հանուն իր ազգի, որպեսզի հանկարծ ամբողջ ազգը չտանջվի, տուժի իր փոխարեն։

Քրիստոնեական հավատքի դրսևորման ցայտուն օրինակն է նաև Խաչ Պատերազմին, որը միշտ նշանավոր կերպարների հետ էր դժվար պահերին, ինչպիսիք էին Սանասար-Բաղդասարը, Մեծ Մհերը, Սասունցի Դավիթը և այլն։ Էպոսի հատվածներից մեկում Դավիթը պատերազմ գնալիս Ձենով Հովանից խնդրում է իր հոր Խաչ Պատերազմին, որն, ըստ իրենց՝ ուժ էր հաղորդում։ Մինչ պառավի՝ իրեն պատմելը, նա ոչինչ չգիտեր դրանց մասին, իսկ հետո այն պահանջեց իր հորեղբորից․

Ես կուզեմ քենե իմ հոր Խա՛չ Պատերազմին․

Կըտաս տուր խաթրով —

Չես իտա՝ կը կայնեմ, զոռովե՛ն կառնեմ։

Հեթանոսության, ինչպես նաև ջրի պաշտամունքի մեկ այլ օրինակ է էպոսի այն հատվածը, որտեղ Սանասարն ու Բաղդասարը կառուցում են Սասնա բերդը։ Կրկին նկարագրվում է ջրի հզորության մասին (թե ինչպես էր փոքրիկ առուն կտրում գետը), իսկ նրանք էլ իրենց ամրոցը որոշում են կառուցել հենց ջրի կողքին․

Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.

Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝

Կ’իջներ, կը գար բարձր սարերից,

Կը զարկեր մեջ էդ գետին,

Ու կը կտրեր զէդ գետ,

Ու կը շերտեր չուրի մեջտեղ,

Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։

Նաև նկատել եմ, որ ամեն մի նշանավոր կերպար օժտված էր որևէ ուժով, ինչը նույնպես կապում եմ հեթանոսության հետ։ Օրինակ՝ Մեծ և Փոքր Մհերները կապվում են Միհր աստծո հետ: Առասպելում դա վառ արտահայտվում է Փոքր Մհերի կերպարի մեջ, ով համարվում էր էպոս մտած Միհր արեգակը: Լուսնային և արեգակնային հատկանիշներով և գուշակության ու կախարդության շնորհներով էին օժտված նաև էպոսի կանայք՝ Դեղձուն Ծամը, Խանդութը և Գոհարը: Սանասարը և Բաղդասարը կապվում են հայ առասպելաբանության մեջ ամպրոպային հերոսների հետ, որոնք, կռվելով ջրի ակունքը փակող հրեշի հետ, սպանում են նրան, և ազատում արեգակի աղջկան՝ այս դեպքում Դեղձուն Ծամին:

Եվ մինչ այսօր էլ՝ չնայած նրան, որ ջրի և կրակի պաշտամունքը քրիստոնեության մի մաս չի կարող համարվել, մենք՝ քրիստոնյաներս, հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, որոնցից շատերը կարող են համարվել անգամ սնավատություն։ Օրինակ՝ երբ վատ երազ տեսնելով ծորակի դիմաց պատմում ենք այն կամ երեխայի ծնվելուց քառասուն օր հետո քառասուն անգամ ջուր ենք լցնում իր գլխին։ Կա նաև մի կարծրատիպ, որն ըստ իս՝ պարզապես սնահավատություն է․ մարդու հեռանալուց հետո դույլով ջուր լցնելը հաջողության նշան են համարում։ Իհարկե, մի շարք իբրև քրիստոնեական տոներում, որոնք ներգրավված են եկեղեցական տոների մեջ, կարելի է նկատել նման օրինակներ՝ կապված ջրի, կրակի զորության, դրանց պաշտամունքի հետ, օրինակ՝ Վարդավառը, Տրնդեզը, Սուրբ Զատիկը, Ծաղկազարդը և այլն։ Դրանցից գրեթե բոլորը կապված են որևէ պաշտամունքի հետ, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի իր նշանակությունը, պատմությունը՝ կապված տարբեր աստվածների, աստվածուհիների հետ, որոնք էլ խորհրդանշում են տոնը։

Կանանց դերը էպոսում

Ուշադիր կարդալով էպոսը՝ կարելի է նկատել, որ նրանում շատ մեծ նշանակություն ունի կանանց դերը։ Գլխավոր հերոսուհիները օժտված են առանձնահատուկ գծերով՝ գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, և գրեթե նույնքան քաջ, որքան տղամարդիկ էին էպոսում։ Դրա ցայտուն օրինակն է էպոսի հատվածներից մեկը․ «առյուծն՝ առյուծ է, էղնի՝ էգ, թե որձ»։ Հայ իրականության մեջ սովորաբար տղամարդիկ են գնում զոհողությունների հանուն իրենց ընտանիքի կամ նույնիսկ հայրենիքի, սակայն էպոսում կանայք նույնչափ անհանգստանում և անում էին ամեն հնարավոր բան իրենց երկրի և տան համար։

Էպոսի ամենաառաջին կին կերպարը Ծովինարն է, ով էական դեր ունի էպոսում և գրեթե մինչ դրա ավարտը ուղեկցում է բոլոր հերոսներին։ Վերջինս անձնազոհ կերպար էր, քանի որ դեմ գնալով իր կրոնին, սակայն այն իր տանը պահպանելով՝ ամուսնացավ Խալիֆայի հետ։ Սովորաբար նման կերպար պետք է ստանար տղամարդը, քանի որ իր քաջությունը, հանուն հայրենիքի ստիպողաբար քայլեր կատարելը․ այդ ամենը բնորոշ է տղամարդուն։

Համաձայն սովորության՝ տղամարդիկ են որևէ քայլ ձեռնարկում կնոջը հասնելու համար, սակայն էպոսում կա դրան հակադիր մի դրվագ, երբ Դեղձուն Ծամը լսելով Սանասարի արիության մասին ինքն է փորձում անել հնարավոր ամեն բան, որպեսզի իր գեղեցկությամբ ու հմայքով գրավի նրան՝ փորձելով նամակի միջոցով իր մոտ կանչել վերջինիս։

Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ։

Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է

Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.

Աստըծու շնորհքով լցուկ եմ։

Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.

Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,

Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.

Ինձի շա՛տ դուր կը գաս դու։

Սանասա՛ր տղա,

Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.

Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.

Գլուխ թացեր ես, չկնտես,

Արի, ինձի տար քեզ համար»։

Նմանատիպ օրինակ է այն, որ Մհերի՝ Մըսըր գնալու պատճառով Արմաղանն է երկար տարիներ կառավարում Սասունը, իսկ հետո փորձում ներել Մհերի դավաճանությունը։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ կանայք հավասարաչափ մտահոգվում էին երկրի վիճակի, ինչպես նաև այն կանգուն և հզոր պահելու մասին։

Կարելի է նկատել նաև, որ էպոսում կնոջ կերպարը բավականին չափազանցված է, ինչպես տղամարդկանցն է՝ փաստելով այն, որ Սասնա տոհմի կանանցից շատերը բավականին քաջ էին, և այնքան, որ նույնիսկ կարողանում էին մենամարտել տղամարդու դեմ, ինչպես, օրինակ՝ Չմշկիկ Սուլթանն ու Դավիթը, երբ վերջինս չի ամուսնանում Չմշկիկ Սուլթանի հետ, իսկ նա էլ կռվել է պահանջում․

Ասաց․ .— Դե՛հ, քո պատրաստություն տես,

էլնենք մեյդան, կռվե՛նք։

Էն էլ ասաց․ .— Մեկ ժամ ժամանակ տալ,

Զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ։

Ավելացնել

Էպոսի տարբեր մշակումները

Շատերիս է հայտնի, որ «Սասնա ծռեր» էպոսը ամբողջությամբ հրատարակել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին: Սակայն մինչ օրս՝ սիրվելով ժողովուրդների կողմից՝ թարգմանվել, ինչպես նաև ենթարկվել է մի շարք գրական մշակումների, իհարկե, մեծամասամբ հայ գրողների կողմից, սակայն այն գրի առնողների մեջ նշանավոր են նաև մի քանի օտարազգյա գրողներ։

Էպոսի գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ․)։ Դեռ մանկուց բազմիցս ընթերցել եմ Թումանյանի մշակումը, և քանի որ այն գրված էր արևելահայերենով, մանկության տարիներին այն ինձ էլ ավելի հարազատ և հեշտ էր թվում, քան հենց ինքը՝ բնօրինակը։ Եվ քանի որ նա գրի էր առել գրեթե միայն Դավթին վերաբերող հատվածները, իմ մեջ ստեղծվել էր այն կարծրատիպը, որ ողջ էպոսի գլխավոր և միակ կերպարը հենց նա է։ Սակայն, ընթերցելով բնօրինակը՝ սիրելի դարձան շատ այլ կերպարներ, ինչպիսիք են՝ Սանասարը, Ծովինարը, Բաղդասարը և այլն։

Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա․ Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Անկեղծ ասած, առաջին անգամ լսելով էպոսյան իրենց մշակումների մասին՝ ցուցաբերեցի մեծ հետաքրքրություն՝ ընթերցելու դրանք։ Հիմնականում հետաքրքրեց այն փաստով, որ մի շարք հեղինակներ, ընթերցողներ ամենից գլխավորը համարելով Դավթին՝ հենց նրա մասին էլ գրում էին, իսկ Մհերի մասին, ով նույնպես ուներ իր դերն էպոսում, խոսվում էր շատ քիչ։

Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունն ինձ դուր եկավ, սակայն բնօրինակի հետ համեմատելիս գտնում եմ մի շարք տարբերություններ, որոնք այնտեղ էլ ավելի լավ էին ներկայացված, քան Իսահակյանի վիպերգում։ Նախ, բնօրինակն ինձ համար շատ ավելի արագ և հասկանալի էր ընթերցվում, քան Իսահակյանինն էր, չնայած նրան, որ բնօրինակում դեպքերն էլ ավելի մանրամասն են ներկայացվում և էլ ավելի շատ են ինձ համար անծանոթ բառերը։ Սակայն, ես առանձնացրել եմ մի շարք յուրահատկություններ՝ կապված Իսահակյանի ոճի հետ՝ դուրս բերելով իմ կողմից ամենից շատ սիրված հատվածները, Մհերի խոսքերից ամենահետաքրքիրները և այլն։

Ինչպես բնօրինակում, այստեղ նույնպես կային շատ չափազանցություններ Սասնա քաջերի ուժի հետ կապված, այս դեպքում՝ Մհերի․

Մհեր լախտը քաշեց, զարկեց,

Ճեղքեց գանգը վագրի ահռիկ,

Միսը կերավ, մորթը ձգեց

Կուռ թիկունքին՝ գլխու վըրան՝

Գիշտ ու խալամ։

Ինչպես արդեն նշեցի՝ վիպերգի առանձնահատկություններից էր հեղինակի գրական ոճը, քանի որ Իսահակյանը բավականին գեղեցիկ էր շարադրել դեպքերը՝ մի փոքր բանաստեղծական ոճ մտցնելով ստեղծագործության մեջ։ Ընթերցելով այն՝ որոշ հատվածներում նկատեցի գեղեցիկ հանգավորումներ և որոշեցի առանձնացնել դրանցից մի քանիսը․

Մհեր թեև դեռ տղա էր տկար,

Իրեն ուժի տեր Սասուն մարդ չկար։

***

Մահացավ Դավիթ՝ դյութազըն-առյուծ,

Մահացավ Խանդութ սրտի կսկըծուց,

Մնաց որբ-մանուկ, անհեր ու անմեր

Իրենց մեկ հատիկ զավակը՝ Մհեր։

Ըստ իս՝ հատկանշական է նաև հետևյալ հատվածը, որտեղ Մհերը դիմում էր բոլոր նրանց, ովքեր կյանքում գտնվում են ազատության մեջ․

Երանիկ ձեզ, վայրի հավքեր,

Դուք օրհնված եք, մարդն անիծած,

Ազատ, անպարտ,

Ընկերներով ու ախպոր պես

Կապրիք անհոգ ու սեր կանեք,

Ո՛չ արտատեր կըճանճնաք,

Ո՛չ հարկ ու կոռ, ո՛չ թագավոր,

Երանիկ ձեզ, վայրիկ հավքեր․․․

Մհերին ճանապարհելը խանդութի հոր մոտ

Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ կարդալ

Որպես ամփոփում կուզեի նշել, որ էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Հայոց լեզու | 15․12․2023

Գտիր և ուղիր սխալը:

65․ 2՝ Վերահասու-ն այստեղ ավելորդ է, քանի որ նշանակում է իմացող, լավատեղյակ։

68․ 4՝ Ոչ թե երամակ, այլ երամ։ Երամակ է կոչվում ձիերի խումբը։

69․ 1՝ Ոչ թե փոխարկելի, այլ փոխանակելի։

Հապավումներ

Դուրս գրեք բոլոր հապավումները:

92․ 4

զինվարժանք, սանհանգույց, բուժքույր, զինկոմ

93․ 1

94․ 4՝ հապավումը՝ գյուղգործիքներ։

12․ 4

13․ 1՝ թյուր-ճիշտ (հականիշներ են)

14․ 3՝ քանի որ ընդգծված բոլոր բառերը նշանակում էին տանիք, իսկ աշտանակը մոմակալն է։

26․ 3

27․ 2՝ քանի որ այն որպես ածական է գործածվել, իսկ մնացած երեքը որպես բայ։

28․ 3՝ քանի որ այն որպես բայ է գործածված, իսկ մյուսները՝ ոչ։

42․3՝ բազմել

43․ 1

44․ 4

Նախադասությունները ենթարկիր ձևաբանական և շարահյուսական վերլուծության.

Արենը սիրում էր բարձրանալ իրենց բակի հաստ ու փարթամ սաղարթով ծառն ու վերևից նայել անցուդարձին: Մեծ ու սև աչքերով անթարթ դիտում էր, թե ինչպես են խաղում իր տարեկիցները, ինչպես են ջղայնանում ու ուրախանում, տխրում ու ոգևորվում ինչ-որ բառերից ու բաներից: 

Շահյուսական վերլուծություն

Արենը — ենթակա

սիրում էր — ստորոգյալ

բարձրանալ — ուղիղ խնդիր

իրենց — հատկացուցիչ

բակի — հատկացուցիչ

հաստ — որոշիչ

փարթամ — որոշիչ

սաղարթով — որոշիչ

ծառն — տեղի պարագա

վերևից — տեղի պարագա

նայել — ստորոգյալ

անցուդարձին — ուղիղ խնդիր

մեծ — որոշիչ

սև — որոշիչ

աչքերով — միջոցի անուղղակի խնդիր

անթարթ — ձևի պարագա

դիտում էր — ստորոգյալ

ինչպես — ձևի պարագա

խաղում են — ստորոգյալ

իր — հատկացուցիչ

տարեկիցները — ուղիղ խնդիր

ջղայնանում են — ստորոգյալ

ուրախանում են — ստորոգյալ

տխրում են — ստորոգյալ

ոգևորվում են — ստորոգյալ

ինչ-որ — որոշիչ

բառերից — անջատման անուղղակի խնդիր

բաներից — անջատման անուղղակի խնդիր

Ձևաբանական վերլուծություն

Արենը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, հատուկ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

սիրում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

բարձրանալ — անորոշ դերբայ

իրենց — անձնական դերանուն, սեռական հոլով

բակի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

հաստ — որակական ածական, դրական աստիճան

ու — համադասական շաղկապ

փարթամ — որակական ածական, դրական աստիճան

սաղարթով — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

ծառն — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

նայել — անորոշ դերբայ

անցուդարձին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

մեծ — որակական ածական, դրական աստիճան

սև — հարաբերական ածական

աչքերով — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

անթարթ — ձևի մակբայ

դիտում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

թե — ստորադասական շաղկապ

ինչպես — հարաբերական դերանուն

խաղում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

տարեկիցները — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ջղայնանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ուրախանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

տխրում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ոգևորվում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ինչ-որ — անորոշ դերանուն

բառերից — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

բաներից — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

Հայաստանի անկախացման ժամանակաշրջանը, Արցախյան շարժում

1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի և մինչ այդ ստեղծված Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 1990թ․ հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում էր։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Արցախի հայությունը սկսեց պաշտպանություն իրականացնել։

1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախության վերականգնումը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հենվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Ըստ <<ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> օրենքի՝ դուրս գալու հարցը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ավելին՝ ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում հանրաքվե պետք է անցկացվեր միութենական հանրապետությունից անկախ։ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունն առանց հանրաքվեի։ Նորաստեղծ ԼՂՀ-ն իր պետական անկախությունը և ԽՍՀՄ կազմից դուրս գալը հռչակեց 1991թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի հիման վրա։

Ratatouille մուլտֆիլմի թարգմանությունը

-Là, c’est moi. Il est clair qu’il y a quelques petites choses à revoir dans ma vie. Qu’est ce qui ne va pas? Primo, je suis un rat. Autrement dit, la vie est dure. Secondo, j’ai un odorat un un sens du goût extrêmement développés…Farine, oeuf, sucre…une touche de vanille. Oh, un zeste de citron!

-Ահա ես։ Հասկանալի է, որ իմ կյանքում վերանայելու մի քանի բան կա։ Իսկ ի՞նչ է պատահել։ Նախ, ես առնետ եմ։ Այսինքն՝ կյանքը բարդ է։ Երկրորդը՝ ունեմ չափազանց զարգացած հոտառություն և համ․․․ ալյուր, ձու, շաքարավազ․․․ վանիլի հպում։ Օ՛, կիտրոնի կեղև։

-T’arrives à sentir tout ça? T’es vraiment doué, Remy!

-Կարո՞ղ ես զգալ այդ ամենը։ Դու իսկապես տաղանդավոր ես, Ռեմի՛:

-Lui, c’est Emile, mon frère. Un rien l’épate.

— Էմիլն է՝ իմ եղբայրը: Մի փոքր բան նրան զարմացնում է.

-Et alors? T’arrives à mettre un nom sur ce que tu avales! Tu parles d’un don!

-Եվ ի՞նչ, դուք կարողանում եք անվանել այն, ինչ կուլ եք տալիս։ Խոսե՛ք նվերի մասին։

-Ça, c’est mon père. Lui, rien ne l’épate. Il se trouve qu’il est également le chef de notre clan. Vous vous demandez en quoi c’est gênant d’avoir des sens très affûtés.

-Սա իմ հայրն է: Նրան ոչինչ չի տպավորում։ Պատահաբար, նա մեր կլանի առաջնորդն է։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու է նյարդայնացնում շատ սուր զգայարաններ ունենալը:

-Non, non, non, non! Ne mange pas ça!

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Մի՛ կեր սա։

-Quoi? (Mais enfin), qu’est ce qu’il y a?

-Ի՞նչ, ի՞նչ կա այնտեղ։

-Cette drôle d’odeur c’était celle de la mort-aux-rats. Du coup papa c’est dit que mon don n’était peut-être pas si inutile que ça. Et j’avoue que je n’étais pas peu fier, jusqu’ à ce qu’il me trouve un travail.

-Այդ զվարճալի հոտը առնետի թույնի հոտն էր: Այսպիսով՝ հայրիկն ասաց, որ գուցե իմ նվերն ի վերջո այդքան էլ անօգուտ չէր: Եվ խոստովանում եմ, որ բավականին հպարտ էի, մինչև նա ինձ աշխատանք գտավ։

-OK…OK d’ac’ (d’accord)…

-Լավ է, լավ է․․․

Eh oui…détecteur de poison.

Այո․․․ թույնի դետեկտոր:

Nickel…nickel chrome…

Նիկել․․․ նիկել քրոմ․․․

Ça veut dire: Rien À Signaler. C’est un acronyme. Tu sais, comme…ça va, c’est bon, laisse tomber.

Դա նշանակում է՝ զեկուցելու ոչինչ չկա: Այն հապավում է: Գիտե՞ս, ինչպես… լավ, լավ, մոռացիր:

Translation related to tenses

  1. Որտեղ է այն գիրքը որ ես քեզ տվեցի? Ինչ ես դու արել դրա հետ?
  2. Where is the book that I gave you? What have you done with it?
  3. Իմ ձեռքերը կեղտոտ են, ես վերանորոգում էի իմ հեծանիվը։ 
  4. My hands are dirty, I have been repairing my bicycle.  
  5. Իմ հեծանիվը հիմա նորմալ է, ես վերանորոգել եմ այն։ 
  6. My bicycle is good now, I have repaired it. 
  7. Դու երբևէ թենիս խաղացել ես?
  8. Have you ever played tennis?
  9. Որքան ժամանակ է որ դու կարդում ես այս գիրքը?
  10. How long have you been reading this book?
  11. Այս գրքից քանի էջ ես կարդացել?
  12. How many pages have you read from this book?
  13. Նրանք խաղացել են թենիս երեք անգամ այս շաբաթ։
  14. They have played tennis three times this week. 
  15. Նրանք խաղում են թենիս ժամը 2ից սկսած։ 
  16. They have been playing tennis since 2a.m. 
  17. Որքան ժամանակ է որ դու ունես այս տեսախցիկը?
  18. How long have you had this camera?
  19. Որքան ժամանակ է որ դու սովորում ես արաբերեն?
  20. How long have you been learning Arabic?
  21. Ինչ-որ մեկը կոտրել է այդ լուսամուտը։ 
  22. Someone has broken this window. 
  23. Որքան ժամանակ է որ դու ճանաչում ես Ջեյնին?
  24. How long have you known Jane?
  25. Ես չեմ տեսել Թոմին երկուշաբթի օրվանից ի վեր։ 
  26. I haven’t seen Tom since Monday. 
  27. Որքան ժամանակ է որ դու վարում ես? Տասնյոթ տարեկանից ի վեր։ 
  28. How long have you been driving a car? Since seventeen. 
  29. Երկու ժամ է ինչ նա սպասում է Աննային։ 
  30. He has been waiting for Ann for 2 hours. 
  31. Նրանք որևէ խնդիր չեն ունեցել մինչև հիմա։ 
  32. They haven’t had a problem so far. 
  33. Նա նախկինում երբեք մեքենա չի վարել։ 
  34. She has never driven a car before. 
  35. Առաջին անգամ է որ ես ընձուղտ եմ տեսնում։ 
  36. It’s the first time that I have seen a giraffe. 
  37. Երկրորդ անգամ է որ մենք մնում ենք այս հյուրանոցում։ 
  38. It’s the second time that we have stayed in this hotel. 
  39. Այսօր ես խմել եմ չորս բաժակ սուրճ։ 
  40. Today I have drunk four cups of coffee.  
  41. Ես երբեք Հնդկաստանում չեմ եղել։ to
  42. I have never been to India. 
  43. Նրանք հենց նոր են ժամանել։ 
  44. They have just arrived. 
  45. Արդեն դադարել է անձրևելը?
  46. Has it already stopped raining?
  47. Ես վնասեցի մեջքս երբ աշխատում էի այգում։ 
  48. I hurt my back when I was working in the garden. 
  49. Ես անցնում էի ճանապարհով երբ տեսա Դենին։ 
  50. I was crossing the road when I saw Den. 
  51. Անցյալ գիշեր ես գցեցի ափսե երբ լվանում էի ամանները։ 
  52. Last night I dropped a plane when I was  doing washing up. 
  53. Բարեբախտաբար, այն չկոտրվեց։ 
  54. Fortunately, it didn’t break. 
  55. Ջենին մեզ էր սպասում երբ մենք ժամանեցինք։ 
  56. Jane was waiting for us when we arrived. 

December 1 text

China has the longest culture which is continuous surviving from ancient times. Being the largest nation the language is spoken by over one billion people and because of it it is considered as the most widely-spoken first language in the world. Not only in China and Taiwan, it is also spoken in Brunei, Indonesia, Malaysia, Mongolia, Singapore and so on. Our Chinese Studies will let you to have wide understanding about Chinese culture, its language, history, literature and so on. 

English is native language of more than 400m people, and fluency speakers are about another 600m. In English learning the number of students is rapidly growing about 2billion people. However, there are people in the world that they don’t speak English, whereas if they want to speak they will become fluent speakers, which is depend on the other language they know. There are some inescapable facts about English and its importance. The language dominates in trade, shipping, industry, culture and so on. It is the working language in a range of countries as United Nations. 

Unknown words 24 November

Fall behind — հետ ընկնել

Permanent — մշտական

Confusing — շփոթեցնող

Accelerated — արագացված

Pick up — սովորել

Basics — հիմունքներ

Pretty soon — շատ շուտով

Get by — դժվարությամբ մի բան անել, դժվարությունը հաղթահարել

Take off — կբարձրանա

Master — տիրապետել

Aspect — ոլորտ

Covered — ներառված

Pronunciation — արտասանություն

Regular — կանոնավոր

Catch on — ընկալել

A series of — մի շարք

Package — փաթեթ

Extensive — ընդարձակ

Take up — հետաքրքրված լինել մի բանով, ստեղ հանձն առնել սովորելու նոր լեզու

Open up — բացահայտել

Keep up with — հասնել

Bilingual — երկլեզու

Investment — ներդրում

Pay off — հետ վճարել, փոխհատուցել