The park of Maxim Gorky

The park of Maxim Gorky is located in the central part of Gyumri․ There are playgrounds and monuments in the park, as well as an monument made of Greek architecture. A beautiful view of the Mother Armenia monument and the Black Fortress opens from here․ I have been to the park twice and I liked it very much. Most of all, I liked the tranquility of the park, there are few people there and it is a very convenient place for a walk. The park has an old-fashioned look, which I also like, there are many trees, monuments, which make the park even more beautiful. I haven’t been paying attention, but I think that the environment is not polluted, there are a lot of green spaces there and that is really pleasant and a big advantage.

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 23-50-րդ հոդվածներում գրված է Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին։ Օրինակ՝ Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

Ըստ 27-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող զրկվել անձնական ազատությունից։ Միայն սահմանված մի քանի դեպքերում՝ դատարանի որոշմամբ, օրենքի պարտականությունը կատարելու դեպքում, անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք (այդ դեպքում կա սահմանված օրենք՝ կարելի է նրան աքսորել երկրից) և այլն։ Ինչպես նաև ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 30-ում գրված է, որ ՀՀ-ում կանանց և տղամարդկանց իրավունքները լիովին հավասար են։ 32-րդ հոդվածն այն մասին է, որ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: 

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ (հոդված 35)։

Իսկ 36-րդ հոդվածը, որն ըստ իս՝ շատ կարևոր է, ծնողական պարտականությունների մասին է։ Հոդվածի կետերից մեկի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ 

ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 1․ Սահմանադրական կարգի հիմունքներ (1-22)

ՀՀ Սահմանադրության առաջին երկու հոդվածներում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունն իրականացվում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջոցով։

Երրորդ հոդվածը բաղկացած է երեք կետից՝ Հայաստանում մարդը համարվում է բարձրագույն արժեք, քաղաքացու ունեցած իրավունքների և ազատության պատասխանատուն հանրային իշխանությունն է։

Չորրորդ հոդվածում գրված է Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի մասին՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Ըստ հինգերորդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ինչպես նաև օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին։

Հոդված վեցերորդ՝ Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Յոթերորդ հոդվածում նշվում է, որ Ազգային Ժողովի ավագանիների ընտրություններն ու հանրաքվեները իրականացվում են ընդհանուր, հավասար և ազատ կերպով՝ գաղտնի քվեարկությամբ։

Հոդված ութերորդ՝ Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը։ ՀՀ-ում կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

Իներորդում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։

Հոդված տասերորդ՝ Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը

1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի և մինչ այդ ստեղծված Արցախի Ազգային խորհրդի համատեղ նիստը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ 1990թ․ հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում էր։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Արցախի հայությունը սկսեց պաշտպանություն իրականացնել։

1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախության վերականգնումը և դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հենվելով ԽՍՀՄ օրենսդրության վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Ըստ <<ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին>> օրենքի՝ դուրս գալու հարցը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ավելին՝ ինքնավար հանրապետություններում, ինքնավար մարզերում և ինքնավար օկրուգներում հանրաքվե պետք է անցկացվեր միութենական հանրապետությունից անկախ։ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունն առանց հանրաքվեի։ Նորաստեղծ ԼՂՀ-ն իր պետական անկախությունը և ԽՍՀՄ կազմից դուրս գալը հռչակեց 1991թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի հիման վրա։

Հայոց լեզվի ապրիլյան հաշվետություն

04.04.2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/04/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%e2%80%a4-04%e2%80%a404%e2%80%a42023/

11.04.2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/11/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%e2%80%a4-11%e2%80%a404%e2%80%a42023/

Ֆլեշմոբին մասնակցել եմ

18․04․2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%e2%80%a4-18%e2%80%a404%e2%80%a42023/

20․04․2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%e2%80%a4-20%e2%80%a404%e2%80%a42023/

25․04․2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/25/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82%e2%80%a4-25%e2%80%a404%e2%80%a42023/

Դասավանդման նպատակը։ Ջորջ Պոյա — https://karinablog.wordpress.com/2023/05/18/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a8%d6%89-%d5%bb%d5%b8%d6%80%d5%bb-%d5%ba%d5%b8%d5%b5%d5%a1/

Շարադրություններ․

Կատարյալ մարդն իմ պատկերացմամբ — https://karinablog.wordpress.com/2023/04/17/%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b6-%d5%ab%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%af%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2/

Կա՞ն անհասանելի նպատակներ — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%af%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/

Արտահայտություններ, որոնք մեծ դեր ունեն իմ կյանքում — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a4%d5%a5%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6/

Ինչ գրքեր եմ պլանավորում կարդալ — https://karinablog.wordpress.com/2023/04/20/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a3%d6%80%d6%84%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%ac/

Թարգմանություններ․

Մեջբերումներ սիրո մասին — https://karinablog.wordpress.com/2023/04/11/%d5%b4%d5%a5%d5%bb%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Բիլլ Գեյթսի 10 լավագույն խորհուրդները — https://karinablog.wordpress.com/2023/04/21/%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ac-%d5%a3%d5%a5%d5%b5%d5%a9%d5%bd%d5%ab-10-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Մեջբերումներ Սթիվ Ջոբսի խոսքերից — https://karinablog.wordpress.com/2023/04/19/%d5%b4%d5%a5%d5%bb%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bd%d5%a9%d5%ab%d5%be-%d5%bb%d5%b8%d5%a2%d5%bd%d5%ab-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84%d5%a5%d6%80%d5%ab%d6%81/

Գրականության ապրիլյան հաշվետվություն

Տաղ Վարդավառի։ Գրիգոր Նարեկացի — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%bf%d5%a1%d5%b2-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc%d5%ab%d6%89-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80-%d5%b6%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d6%81%d5%ab/

Ամբոխները խելագարված։ Եղիշե Չարենց — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%ad%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae%d6%89-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/

Շտեմարանային աշխատանք․ 14․04․2023 — https://karinablog.wordpress.com/2023/04/14/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b7%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81%e2%80%a4-14%e2%80%a404%e2%80%a42023/

Անվերնագիր։ Եղիշե Չարենց — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d6%80%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d6%89-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/

Հին աստվածներ։ Լևոն Շանթ — https://karinablog.wordpress.com/2023/04/24/%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d6%89-%d5%ac%d6%87%d5%b8%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a9/

Այն, ինչ չարժե ոչինչ։ Ռոբերտ Շեքլի — https://karinablog.wordpress.com/2023/05/21/%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b9%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5-%d5%b8%d5%b9%d5%ab%d5%b6%d5%b9%d6%89-%d5%bc%d5%b8%d5%a2%d5%a5%d6%80%d5%bf-%d5%b7%d5%a5%d6%84%d5%ac%d5%ab/

Շտեմարանային աշխատանք։ Եղիշե Չարենց — https://karinablog.wordpress.com/2023/05/21/%d5%b7%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d6%89-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/

Լրացուցիչ ընթերցանություն։ Ընթերցել եմ Սըր Արթուր Քոնան Դոյլի <<Հոլմսի հուշագրությունները>> գիրքը։

Այն, ինչ չարժե ոչինչ։ Ռոբերտ Շեքլի

1․ Կարդալ պատմվածքը։
2․ Գրել պատմվածքի գաղափարը։

Պատմվածքի գաղափարն այն էր, որ եթե ուզում ես հասնել ինչ-որ բանի՝ էական չէ, թե ինչպիսին կլինի այն, պետք է հնարավորինս ջանք գործադրես դրա համար, քանի որ երբեք քեզ այն պատահական չի տրվի։ Պատմվածքի գլխավոր հերոսը լավագույն օրինակն է ասելիքն ապացուցելու համար․ նա ստացավ այն ամենն ինչ ուզում էր ու անգամ մի փոքր չաշխատեց դրա համար, իսկ ամենավերջում, երբ խնդրեց անմահություն, այն ավտոմեքենան, որը իրականություն էր դարձնում իր այդ շռայլ ցանկությունները, նույնպես անհետացավ։ Եվ նա ստիպված էր աշխատել այնքան, որպեսզի կարողանար վճարել իր պալատի, ունեցվածքի համար։ Եվ ո՞ւմ էին պետք իր այդ շքեղ իրերը, եթե նա հավերժ աշխատելու էր։ Այս պատմվածքից կարելի է հետևություն անել․ երբեք ձեր հույսը մի դրեք ուրիշների վրա, որ հանկարծ ձեր ցանկությունը միանգամից կիրականանա նրանց միջնորդությամբ, այլ ինքներդ աշխատեք ձեր ջանքերով, որ հետո այն չկորցնեք կամ որևէ կերպ հատուցեք դրա համար։

Հայոց լեզու․ 18․05․2023

1.Դուրս գրիր բոլոր ածականները՝ գրելով նրանց տեսակը:

Ո՞ր նախադասության մեջ ածական չկա:

Բառարանից դուրս գրիր «հեռու» բառը: Ինչ խոսքի մասային իմաստներով կարող է այն օգտագործվել:

Կարող է լինել գոյական, ածական, մակբայ, կապ, ձայնարկություն։

1) Սպանությունը կատարվել էր գյուղից հեռու, և այդ նույն օրից էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը բոլոր մանրամասնություններով:

Ածական չկա

2) Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորական ծառայությունից:

կրտսեր — հարաբերական ածական

զինվորական — հարաբերական ածական

3)Թեև Անտոնը գրագրին պատվիրեց, որ ոչ մեկին չհայտնի գրության մասին մինչև իր վերադարձը, սակայն այդ լուրը տարածվեց կայծակնային արագությամբ:

կայծակնային — հարաբերական ածական

4) Առաջինը գյուղ մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները, և կես ժամ չանցած` սկսվեց թալանը։

փակ — հարաբերական ածական

2. .Ո՞ր նախադասության մեջ ածական կա։

1) Ես բնավ ցանկություն չունեմ միևնույն գրվածքը կարդալու:

2) Իշխանի փառքն ու հարստությունը չափվում են հասարակությանը տված օգուտով:

3) Ծնողները պարտավոր են իրենց զավակներին որակյալ կրթությամբ զինել:

4) Փառասիրության բաղձանքը մարդուն հաճախ չափից ավելի է խոսել տալիս իր արած գործերի մասին:

3. Ո՞ր նախադասության մեջ բաղդատական աստիճանով դրված ածական կա:

1) Կորուստն այնքան մեծ էր, որ նրանց համար խելացի ու գործնական էին բոլոր խորհուրդները:

2) Երևան են ժամանել յոթանասուն խոշորագույն աստղաֆիզիկոսներ:

3) Իմացած եղիր, որ ամենահզորը քո աստվածությունն է:

4) Իրենք թեկուզ մի թեթև բարկացան, բայց դա լավ էր եղել ավելի, քան բոլոր խնամախոսներով ու նշանդրեքներով ամուսնությունները:

4. Ո ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

5. Դուրս գրիր բոլոր դերանունները՝ նշելով նրանց տեսակները:

Ո՞ր նախադասության մեջ հարաբերական դերանուն կա:

1) Բյուրավոր ծաղիկների բույրը տարածվել էր անդնդախոր կիրճերում, ուր բարձրաբերձ լեռնաշղթաներից թավալգլոր գահավիժում էին ականակիտ աղբյուրները: 

ուր — հարաբերական դերանուն

2) Տղան ամենքից գաղտնի զննում էր մարդկանց քար սրտերը և համոզվում, որ դրանք անկարեկից են ու բիրտ:

դրանք — ցուցական դերանուն

3) Նստելով թավշյա բարձիկներով թախտին` շունչ առավ և սկսեց սպասել, թե երբ կկանչի թագավորը։

երբ — հարցական դերանուն

4) Ահա և գարունը, ո՞ւմ սիրտը չի թրթռում գարնան առաջին ծաղիկների բացվելուն պես:

ո՞ւմ — հարցական դերանուն

6. Ո՞ր տարբերակում հարաբերական դերանուն չկա (նախադասությունները կետադրված չեն):

1) Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում։

2) Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար…

3) Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում:

4) Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր:

7. Կետադրիր նախադասությունները:

Ո՞ր նախադասության մեջ ստորակետ դրեցիր։

1) Ձորի բերանում՝ կտրուկ զառիթափի տակ էր կանգնած եղբայրը՝ գայլի համար լարված թակարդը ձեռքին:

2) Պատերազմը նոր էր վերջացել կամ դեռ չէր վերջացել․ հոր հագին բանակային շինել էր:

3) Գերանը չկոտրվեց կացնով ուժգին հարվածելուց հետո, և սղոցով կտրեց:

4) Հայրը երբ էր հնձել լանջի այդ խոտհարքը․ տղան չէր կարողանում հիշել:

8. Կետադրիր նախադասությունները:

Ո՞ր նախադասության մեջ ստորակետ չդրեցիր:

1) Հանկարծ ծոցից հանելով տետրը՝ սպիտակ թղթի վրա, մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը՝ օջախի քարին։

2) Նրան թվաց՝ ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

3) Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։

4) Վրանները հավաքելուց և հեռանալուց հետո Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում։

Դասավանդման նպատակը։ Ջորջ Պոյա

  1. Կարդացե´ք հոդվածը: Գրե´ք՝ ինչպե՞ս է արտահայտված Պոյայի մանկավարժական սկզբունքը մեր հայոց լեզվի քերականության ուսուցման մեջ:

Ջորջ Պոյան այս հոդվածով առաջ է բերում մի խնդիր, որը շատ կարևոր է համարում միջին դպրոցի աշակերտների համար։ Նա կարծում է, որ մաթեմատիկական կարողությունները չեն սահմանափակվում միայն սահմանումներ ու աքսիոմներ հիշելով, այլ սովորողը պետք է կարողանա մտածել խնդրի շուրջ, կարողանա առաջարկել լուծումներ ու ոչ թե վարժությունը կատարի անգիր արածը հիշելով, այլ <<մտածելով>>։ Ըստ Ջորջ Պոյանի՝ ուսուցման լավագույն միջոցը <<մտածել>> սովորեցնելն է երեխային, որպեսզի նա անգիր արած չյուրացնի թեման, քանի որ այդպես ճիշտ չէ և դա դասը նորմալ սովորել չէ։ Ես համաձայն եմ հեղինակի հետ, և, ըստ իս՝ ուսուցիչների համար ևս դժվար է երեխաների մեջ անհատապես ստեղծել այդ մտածողությունը, չնայած՝ ես նույնպես կարծում եմ, որ դա կարելի է համարել իրական որակյալ ուսուցում, երբ երեխան դրան վարժվի <<մտածելով>>, այլ ոչ թե պարզապես սահմանումը նախորդ խնդիրներից հիշելով։ <<«Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք>>, — գրել է հեղինակը։

Այն, ինչն ստիպված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կարող եք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։
Գ. Լիխթենբերգ «Աֆորիզմներ», Բեռլին. 1902-1906