Հայոց լեզու․ 11․04․2023

1․ Բայի եղանակները

Գրի՛ր բայերի եղանակներն ու ժամանակաձևերը։

  • Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։

Սահում է — սահմանական եղանակ, անկատար ներկա

  • Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

ապրել է — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

կարկատած — հարակատար դերբայ

փռել է — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

պատել է — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

բացվել է — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

քշեն են — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

կրծել են — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

  • Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։

բարձրանում էին — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

  • Ձիավորը նրանց Կուղեկցի մինչև բերդի գլուխը և ետ կդառնա։

կուղեկցի — ենթադրական եղանակ

ետ կդառնա — ենթադրական եղանակ

  • Առաջին ձիավորը չպիտի աչքը պարիսպներից հեռացնի։

չպիտի հեռացնի — հարկադրական եղանակ, ժխտական խոնարհում

  • Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։

հասան — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

շարունակեց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

  • Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ 

կենդանացել էին — սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

խոսում էին — սահմանական եղանակ, անկատար անցյալ

  • Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։

լիներ — ըղձական եղանակ

հնձեր — ըղձական եղանակ

բերեր — ըղձական եղանակ

քրտներ — ըղձական եղանակ

քրտնած — հարակատար դերբայ

նստեր — ըղձական եղանակ

  • Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։

չխոնարհվեր — ըղձական եղանակ, ժխտական խոնարհում

կմնար — ենթադրական եղանակ, անցյալ

չէր հագենա — ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում, անցյալ

քաղած — հարակատար դերբայ

դեղնող — ենթակայական դերբայ

  • Լինելու էր Սաքոյի ուզածի նման, գալու էր ու պատմելու էր ամեն ինչ։

լինելու էր — սահմանական եղանակ, ապակատար անցյալ

ուզած — հարակատար դերբայ

գալու էր — սահմանական եղանակ, ապակատար անցյալ

պատմելու էր — սահմանական եղանակ, ապակատար անցյալ

  • Վերադարձե՛ք Նինվե և ասացեք Շամիրամին, որ բռնության շնչից սիրո ծաղիկը թառամեց ու նրա տեղ աճեց ատելության կաղնին։

վերադարձե՛ք — հրամայական եղանակ

ասացեք — հրամայական եղանակ

թառամեց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

աճեց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

2․ Գտե՛ք բոլոր խնդիրները և պարագաները։

  • Նա սիրում էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

խշշոցը — ուղիղ խնդիր

օրորը — ուղիղ խնդիր

երգը — ուղիղ խնդիր

  • Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։

հետո — ժամանակի պարագա

թևը — ուղիղ խնդիր

հավքի պես — ձևի պարագա

ամաչկոտ — ձևի պարագա

հնձանից — տեղի պարագա

մի անգամ էլ — չափ ու քանակի պարագա

խոտերի վրա — տեղի պարագա

ներսը — տեղի պարագա

բույրը — ուղիղ խնդիր

  • Հարսանիքից չորս ամիս հետո պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։

չորս ամիս հետո — ժամանակի պարագա

պատահմամբ — ձևի պարագա

ճանապարհին — տեղի պարագա

  • Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։

նրան — ուղիղ խնդիր

հալը — ուղիղ խնդիր

թախիծով — միջոցի անուղղակի խնդիր

ուսը — ուղիղ խնդիր

արագ — ձևի պարագա

  • Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։

արտին — հանգման անուղղակի խնդիր

կայծքարով — միջոցի անուղղակի խնդիր

հրացանին — հանգման անուղղակի խնդիր

3․ Գտիր ենթականերն ու ստորոգյալները։

  • Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։ Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում։ Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։

Հասավ, հենվեց, միտք արեց, Սոնան, միտք անում էր, կռանում էր, մտնում էին, բերում էր, քրտնում էր, շապիկը, փակչում էր։

  • Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ։

Նրանք, ընկերներ էին (բաղադրյալ ստորոգյալ), սերը, ծնվել է, բացվում է, մանիշակը, կրելիս, ճռվողում էր, հասունացան, մտավ, Սոնան։

4. Հոլովիր հետևյալ դերանունները՝ ես, դու, նա, մենք դուք, նրանք, ինքը, իրենք

Ես, իմ, ինձ, ինձ, ինձնով, ինձանում, ինձնից

Դու, քո, քեզ, քեզ, քեզնով, քեզնում, քեզնից

Նա, նրա, նրան, նրան, նրանով, նրանում, նրանից

մենք, մեր, մեզ, մեզ, մեզնով, մեզանում, մեզանից

դուք, ձեր, ձեզ, ձեզ, ձեզնով, ձեզնում, ձեզնից

նրանք, նրանց, նրանց, նրանց, նրանցով, նրանցում, նրանցից

ինքը, իր, իրեն, իրեն, իրենով, իրենում, իրենից

իրենք, իրենց, իրենց, իրենց, իրենցով, իրենցում, իրենցից

Թողնել մեկնաբանություն