Հարցաթերթիկ

Արարատի մարզ

Տարածք, բնակչություն, մարզկենտրոն-

Քաղաքներ-

Հարևան պետություններ-

Գետեր-

Ջրամբարներ-

Լեռներ-

Տեսարժան վայրեր-

Հետաքրքիր տեղեկություն/կենդանական աշխարհ, օգտակարհանածոներ/-

Հարևան մարզեր-

Լեռնաշղթաներ-

Զատիկը մեր տանը

Ես այս տարի Զատիկը անցկացրեցի տանը:Շաբաթ  առավոտյան ես իմ հայրիկին մայրիկին և եղբորս ասացի.Քրիստոս հարյավ ի մեռելոց.Իսկ նրանք պատասխանեցին.Օրհնյան է հարությունը Քրիստոսի:Ես և մայրիկս Զատկի համար ձվեր էինք ներկում:Երեկոյան մենք ձվերով կռվեցինք:Չեք պատկերացնի , բայց մեր տան ամենաուժեղ ձուն վերցրեց եղբայրս:Իմ համար այս տարի ամենալավ Զատիկն էր , որովհետև անցկացրցի իմ ընտանիքի հետ:

Իմ ամենալավ օրը

Ես այսօր շատ լավ օր անցկացրեցի:Բոլոիս ընկեր Քրիստինեն բաժանեց իր գրած գրքերից և ես կարծում եմ որ ընկեր Քրիստինեն բանաստեղծուհի է դառնալու:Մեր ամենա սիրված բանաստեղծուհին մեզ հետ որոշեց որ պետք է էջանիշ սարգի խոզի մրութով:Պատրաստեցինք և դրեցինք ընկեր Քիստինեյի տված գրքերի վրա:Ինձ հանելուկների գիրք էր տվել և գիտեք որն է իմ ամենա սիրելի հանելուկը:
Խոհանոցի անկյունում
Մի զով,փոքրիկ մի մառան
Ամառ-Ձմեռ լիքն է միշտ,
Եվ անունն է………..
Այս հանելուկի Ամառ-Ձմեռ լիքն է միշտ,Եվ անունն է……….. այդ մասը ինձ շատ դուր եկավ:Ցտեսություն քանի որ իմ օրը լավ անցամ ես ձեզ մաղթում եմ ուրախ օր:

Easter in Armenia

Easter is one of the most favourite holidays in Armenia. People  celebrate it at the end of March or in April. This year Easter will be celebrated on March 27. It is a Christian holiday connected with the resurrection of Jesus Christ. On this day people greet each other by saying «Christ is risen!» and the answer is «Truly, he is risen!» Armenians prepare for Easter 40 days before it. They make malts (ածիկ).. On this day Armenians go to church and then come home, sit at the tables and the whole family celebrates Easter. The Easter meal is fish, dyed eggs and red wine. Children play Easter games. They begin to fight with their eggs and have fun in it.

Կարինա

Բարև ես կարինան եմ:Իմ անունը տատիկիս անունն են:Անունս դրել են իմ մայրիկն ու հայրիկը:Ես շատ շատ եմ սիում իմ անունը:Երբ որ ինձ ասում են Կարինե ես շատ եմ բարկանում,շատ եմ սիրում որ ինձ ասեն Կարինա:Իմ անունը նշանակում է ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ/հայկ./:Ես կուզեի որ իմ բոլոր ընկերուհիների անունները լինիեն Կարինա:

Մեսրոփ Մաշտոցի մասին

Մեսրոպ Մաշտոց (Մաշտոց, Մաշթոց) (361[1] կամ 362[1][2], Հացեկացփետրվարի 17, 440, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղվածՕշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։[3][4] Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևորագույն դեր ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման համար[3][5]։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների վրացերեն[6][7][8][9] և աղվաներեն[7][9][10] այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատեսԿորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու,Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել ՎասպուրականիԳողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404-ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Մեսրոփ Մաշտոց

 

 

 

 

              Картинки по запросу Մեսրոփ մաշտոց

Պատմություն, ասույթներ, բանաստեղծություններ, հղումներ
Նյութը հավաքեցին՝ Գսպոյան Աննա, Հարությունյան Լիլիթ
Խմբագրեց՝ Սոնա Արսենյան 2013թ.
Նվիրվում է Մայրենի լեզվի տոնին

Շարունակությունը

Байрон об армянском языке

Bayron-ob-armyanskom

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Aesop_pushkin01Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասա.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասիր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին:

—         Եզոպոս, մեզ համար ուտելիք բեր:

Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց:

—         Օհո՜, ուսուցիչ,-ասացին աշակերտները,- նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական. ոչինչ չի վրիպում քո աչքից: Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջ, բայց արդեն լեզու են մատուցում:

Շարունակությունը

Հայերենի երաժշտական այբուբեն

Շքեղ մի տուն մտա, հայի մի տուն

SilvaKaputikyanՇքեղ մի տուն մտա, հայի մի տուն,

Կարասիներ, գորգեր ու սպասքներ ընտիր.

Ճռնչում էր գրքից պահարանը փայլուն,

Ու նրա մեջ ո՜չ մի հայերեն գիրք.

Բազմած էին այնտեղ գրչի մեծեր անթիվ,

Միայն մեր Մաշտո՜ցը այնտեղ չկար,

Ինքն իր որդուց` մերժված, ինքն իր որդուն` օտար,

Ինքն իր տան մեջ դարձած վտարանդի…

Մռայլվել էր Մասսի հայացքը սառ.

Օրորվում էր տխուր հայոց բարդին…

1958թ.

Սիլվա Կապուտիկյան, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Հայաստան հրատարակչություն, Երևան 1974թ., 407:

Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է

AvtiqՌ. Ա. Կ.ի ղեկավարներէն Մկրտիչ Մսըրլեանը 1945-ին կաթողիկոսական ընտրութեան համար Սովետական Հայաստան մեկնելու ատեն կը հարցնէ կրտսեր որդիին` չորս տարեկան Հայկ-Արամին, թէ Հայրենիքէն իրեն ինչ բերէ: Փոքրիկը կը պատասխանէ` «Հայաստանի բանալին բե’ր»: Երբ Մ. Մսըրլեանը այս մասին կը յայտնէ Աւետիք Իսահակեանին ու անոր խորհուրդը կը հարցնէ, Վարպետը կը գրէ հետեւեալ տողերը.

«Սիրելի զաւակս Հայկ-Արամ,

Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է, սովորի’ր եւ Հայրենիքի դռները բաց են: Աւետիք Իսահակեան»:

(Զաւէն Մսըրլեանի նամակէն, «Սովետական Հայաստան» ամսագիր, Երեւան, Դեկտեմբեր 1970, թիւ 12 (697). արտատպուած է հետեւեալ ժողովածուին մէջ. Զաւէն Մսըրլեան, «Մամուլէն Փրցուած Էջեր», Պէյրութ, 2013, մէջբերումը` էջ 236):

Միքայել Նալբանդյանը` հայոց լեզվի մասին

images_nalbԴպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Շարունակությունը

Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան

haykakangirq«Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան» ժողովածուն կը սկսի Վարդան Վրդ. Արևելցիի թարգմանիչ վարդապետներուն նուիրուած «Որք զարդարեցին» շարականով, ուր ան սրտառուչ օրհներգութեամբ  կը կտարէ գովքը Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի եւ հայ գիրի բազմաշնորհ նուիրեալներուն, որոնք իմացական անխոնջ տքնութեամբ կերտեցին Ոսկեդարը Հայասատանեայց Գրականութեան:

Սոյն ժողովածուն կը բաղկանայ հիմնական երկու մասերէ, որոնցմէ իւրաքանչիւրը կ’ընդգծէ 25 բանաստեղծութիւններ: Առանձին մասը յատկացուած է արեւմտահայ, իսկ երկրորդը` արեւելահայ բանաստեղծութիւններու:

Շարունակությունը

«Հայոց լեզուն հազարագանձ»

aybuben-aghotq«Հայոց լեզուն հազարագանձ» բանաստեղծությունների ժողովածու

2007թ.

http://www.ararat-center.org/upload/files/Hayots_lezoun_hazaragandz.pdf

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ

Alph_treeԵթե արդեն մի քանի տարի է, ինչ հայերենը լատինատառ եք գրում,

Ու հավես չկա հին սովորությունը մի կողմ դնել,

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

Որովհետև կամ պետք է զոհ գնալ քայքայիչ սովորությանը, կամ ձերբազատվել դրանից:

Շարունակությունը

ԱՍՈՒՅԹՆԵՐ, ԱՌԱԾՆԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 Ավետիք Իսահակյան

portrait-of-avetik-isahakyan-1940Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Եղիա Տեմիրճիպաշյան200px-Paronyan

   Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։
Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

      [001821]Հովհաննես Թումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

0Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

imagesՂևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

kazm.qxdՄիսաք Մեծարենց
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:

Image_5006Միքայել Նալբանդյան
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

  image_21Վահան Տերյան
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

downloadՎահրամ Փափազյան
Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։

burakan3Վիկտոր Համբարձումյան
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …

abovyanԽաչատուր Աբովյան
Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:

zabel-yesayan11Զաբել Եսայան
Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:

5Նաիրի Զարյան
Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն:

20080612123129!ZoryanՍտեփան Զորյան
Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:

ph138610370531Լեո
Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ:
Մեսրոպ Մաշտոցի մասին`
Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:

Image_5035ՆարԴոս
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ…

Image_5511Սիրանույշ
Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք:

images (1)Պարույր Սևակ
…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:

d5a4d5a1d5b6d5abd5a5d5ac-d5bed5a1d680d5b8d682d5aad5a1d5b6Դանիել Վարուժան
Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

http://www.granish.org

21Միքայել Նալբանդյանը` հայոց լեզվի մասին

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 

Սիրում եմ քեզ,

Հայոց լեզու,

Մայրիկիս պես

Անուշ ես դու:

 

Քեզնով եմ ես

Հպարտանում,

Կարդում, գրում,

Արտասանում:

 

Հովհաննես Շիրազ. Հայոց լեզուն

Գրվել է Սեպտեմբեր 4, 2012 -ին

Մի հայրենադարձ պատանու
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝

Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,

Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի —
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

 

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԵՐԲՈՂ ՄԱՅՐԵՆԻԼԵԶՎԻՆ

Դու` սեր առաջին, առաջին մորմոք, արաջին աղոթք,

Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու…

Ու երբ «Հայրենիք» անունը տվինք հողին այս քարոտ,

«Մայրենի» դրինք անունը քո սուրբ…

Եվ դու դարեդար մեզ շնորհեցիր կանչը քո արյան,

Համը քո հացի, եռքը քո գինու, ցոլքը քո հրի,

Տվիր պղնձե այս քարափների կռինևչը վայրագ

Ու քնքշությունը լացող մամուռի:

Մեզ նավասարդյան առավոտների լույսով օծեցիր

Եվ մկրտեցիր առասպելների ուժ ու զորությամբ,

Աստվածների հետ քո աստվածային լեզվով խոսեցիր,

Ոսոխների հետ` որոտով քո բամբ…

Ու մենք դարձրինք քեզ երդում, ոգի, դարձրինք աստված,

Թեև գիտեինք, որ աստվածները գոհ են պահանջում,

Եվ Ավարայրում ընկանք արնաքամ, ընկանք ծվատված,

Բայց չզիճեցինք և ոչ մի հնչյուն…

Եվ հիմա, հիմա անթեղի նման քեզ պիտի տանենք,

Քեզ պիտի տանենք իբրև հրդեհից ազատվաց մանկան,

Հողմերից փրկվաց կանթեղի նման քեզ պիտի տանենք

Եվ տանենք իբրև երդում ու պատգամ…

Եվ տանենք պիտի իբրև առաջին հավատ ու աղոթք,

Եվ տանենք պիտի իբրև սրբազան հաց, գինի ու հուր…

Եվ հիշենք, որ երբ «Հայրենիք» ասինք հողին այս քարոտ,

«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:

Բնագիտության տնային աշխատանք

Վերցնում ենք շիշը,ֆլոմով մեջտեղի մասը ուղանկյուն ենք գծում ու կտրում:

Կտրելուց հետո սև ֆլոմով կափարիչն ենք ներկում:Կտրած մասի մեջ սերմ ենք ցանում:

Հետո երկու սև կոճակ ենք վերցնում ու կարում որպես աչքեր:

 

 

 

 

 

Վատիկան քաղաքի մասին

Մենք բոլորս գիտենք , որ Վատիկանը ամենա փոքր քաղաք է:Վատիկանում նստել է Հռոմի պապը:Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։