Վատիկան քաղաքի մասին

Մենք բոլորս գիտենք , որ Վատիկանը ամենա փոքր քաղաք է:Վատիկանում նստել է Հռոմի պապը:Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։