Գոյականի թիվը | Քերականական աշխատանք

117.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:

Ա Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր: 

Ա խմբի բառերը մեկ վանկ ունեն, այդ պատճառով էլ «ներ»-ի փոխարեն ավելացնում ենք «եր»: 

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Բ . ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ: 

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: 

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ե. Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Զ. Քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակրեր:

է. Մարդ, կին:

է. Մարդիկ, կանայք: 

118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

  1. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկրները հենվում են ոսկե գորտերի վրա: Գորտերը ժամանակ առ ժամանակ քորում են գլուխները կամ ձգում թաթերը, որից երկրները տատանվում են ու նրանց վրա մարդիկ ցնցում են զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժներ են լինում, երբ սահնակները քաշող շները վրայից թափ են տալիս լվիններին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ինչե՞ր են կատարվում մեր երկրների որոշակի գոտիներում:

120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
Հուզմունքից ծնկները ծալվում էին:
Տղան սահում էր դահուկներով:
Շատ քայլելուց ոտքերս  հոգնել են:
Արամը բարկությունից մատներն  էր կոտրատում:
Աղջիկն
 աչքերն էր կկոցել արևից:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը:
Հուզմունքից ծունկը ծալվում է:
Տղան սահում էր դահուկով:
Շատ քայլելուց ոտքս հոգնել է: 
Արամը բարկությունից մատն էր կոտրատում:
Աղջիկն
 աչքն էր կկոցել արևից: 

121.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

Կաթերը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրները սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազներն ասես մաղած լինեին:
Ցորեններն ամբարում են պահել:
Երեխայի չարություններն արդեն բարկացնում էր մորը:

122.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանում էր  խառնիխուռն մտքերը:(օդ)
Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունները բարձրանում էր: (ջերմություն)
Փոշին ծածկել էր ամբողջ քադաքրը: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկու շաբաթ ապրել: (սնունդ)

123.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկուական նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակիթվերով:

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Մեր բակում մի մեծ ամբոխ էր հավաքվել: 

Գայլերի ոհմակը գալիս էր դեպի մեզ: 

Անտառում շատ գեղեցիկ լուսանկարներ արեցինք: 

Մեր դասարանը գտնվում է երկրորդ հարկում: 

Հավաքական են կոչվում, որովհետև բառերը շատերին է վերաբերվում: Օրինակ՝ Ամբոխը նշանակում է մարդկանց բազմություն: 

Գոյականի տեսակները | Քերականական աշխատանք

115.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

Բոլորը հատուկ գոյականներ են

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

Բոլորը վերացական գոյականներ են

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

Բոլոր գոյականները անձ են

116.Քանի ձևով կարող ես տրված գոյականները բաժանի՛ր երկու խմբի՝ ամեն անգամ կարևորելով գոյականին հատուկորևէ հատկանիշ:

Երկիր, խինդ, Սատուրն, մարգարե, լիճ, Մովսես, արաբ, ավագ, Արաբական Միացյալ էմիրաթներ, սարսափ, դատավոր, Մարտիրոս Սարյան, արիություն, ռնգեղջյուր, գետաձի, Հրագդան, զինվոր, հարազատություն, «Ջութակ ե սրինգ», զգացում:

Հատուկ գոյականներ — Երկիր, Սատուրն, Մովսես, Արաբական Միացյալ էմիրաթներ, Մարտիրոս Սարյան, Հրազդան, , «Ջութակե սրինգ»: 

Հասարակ գոյականներ — խինդ, մարգարե, լիճ, արաբ, ավագ, սարսափ, դատավոր, արիություն, ռնգեղջյուր, գետաձի, զինվոր, հարազատություն, զգացում: 

Գոյական | Քերականական աշխատանք

110.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Բարդ — Մայրցամաք, ողբերգություն, նախաճաշ, վերադարձ, մայրաքաղաք, արտասահման, նավահանգիստ

Բարդ ածանցավոր — օտարամոլություն, ողբերգություն

Պարզ — գետին, գազան, ցնցում, ճամփա, ուժ, զոհ, նավ

Պարզ ածանցավոր — գոյություն, նավակ, հայրենիք

111.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայուհի, դպրոց, այգանոց, հնություն, բուրաստան, ծառաստան, բժշկություն, Պարսկաստան:

112.Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարիչ, գրիչ, զարթուցիչ, թափված, ուսուցիչ, քերիչ, վարիչ, հաճախում, բախում, հնչյուն, վազք, հանում, շարժում, մոտիկ, կոշտություն:

113.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներկազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:

Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:

Շրը՛խկոց, թը՜շշոց, թրը՛մփոց, թը՛խկոց, դը՜զզոց, մը՜ռռոց:

114.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրովերկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Արշավանք — արշավ — անք

Քաղաքացի — քաղաք — ա — ցի

Պահածո — պահել — ծո

Ձագուկ — ձագ — ուկ

Արքունիք — արքա — իք

Ուսուցիչ — ուսուցանել — իչ

Փոական — փակել — ան

Փոքրիկ — փոքր — իկ

Խանութպան — խանութ — պան

Հայաստան — հայ — ա — ստան

Հայուհի — հայ — ուհի

Նոր ձեռքբերումներ | Սուսերամարտ

Մեր սուսերամարտի դասերը շատ հետաքրքիր և զվարճալի են անցնում: Սուսերամարտը միակ դասաժամն է, որ ամենաշատն եմ սիրում:

Ես շատ եմ սիրում ընկեր Միքայելին: Ընկեր Միքայելը մեզ պատմել է սուսերամարտի պատմության մասին, որից հետո էլ ավելի շատ բան ենք իմացել այդ սպորտաձևի մասին:

Այս ընթացքում առցանց դասեր չենք արել, քանի որ դրա կարիքը չի եղել: Բայց ես միշտ շրջում եմ ընկեր Միքայելի բլոգով, որպեսզի ծանոթանամ նոր նախագծերի հետ:

Հաջորդ տարի, երբ տեղափոխվեմ Ավագ դպրոց, վստահ եմ, որ շարունակելու եմ սովորել սուսերամարտ ընկեր Միքայելի մոտ, քանի որ շատ եմ սիրում սուսերամարտը:

Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր | Ֆրանսերեն

Ես շատ եմ սիրում ֆրանսերեն լեզուն: Արդեն երեք տարի ես և իմ ընկերուհիներից մի քանիսը մեր դպրոցում հաճախում ենք ֆրանսերենի պարապմունքների:

Ես շատ եմ սիրում Մադամ Կարինեին: Նա մեզ օգնում է հեշտությամբ հասկանալ ամեն թեման: Մադամ Կարինեի հետ մենք իրականացրել ենք շատ ուսումնական և ընտանեկան նախագծեր:

Մեր առցանց դասերը շատ ուրախ են անցնում: Կարծում եմ, որ երրորդ ուսումնական շրջանի ընթացքում ավելի լավ եմ աշխատել, քան առաջին և երկրորդ շրջանում:

Վստահ կարող եմ ասել, որ Ավագ դպրոցում չեմ փոխելու իմ ընտրության գործունեությունը և հաճախելու եմ ֆրանսերենի:

Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր |Անգլերեն

Ես շատ եմ սիրում մեր անգլերենի դասերը: Իրոք շատ հետաքրքիր են անցնում: Ես մեծ հաճույքով աշխատում եմ ամեն մի թեմայի շուրջ:

Կանկեղծանամ և կասեմ, որ շատ եմ սիրում Միսս Տաթևին: Մենք նրա օգնությամբ շատ հեշտ հասկանում ենք ամեն մի թեմա, պատմում տարբեր ստեղծագործություններ և այլն:

Առցանց ուսուցման ընթացքում շատ նախագծային աշխատանքներ ենք իրականացրել, տարբեր ստեղծագործությունների շուրջ քննարկումներ ենք կազմակերպել և այլն:

Անգլերենի առցանց դասերը շատ ուրախ են անցնում: Բայց կարծում եմ, որ դպրոցից ավելի հեշտ էր աշխատելը:

Ես շատ կցանկանամ, որ Միսս Տաթևը մեզ շարունակի դասավանդել Ավագ դպրոցում:

Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր | Ռուսերեն

Ռուսերենի դասերին մենք ընկեր Ժաննայի հետ կարդում, քննարկում ենք տարբեր պատմվածքներ, գրում տարբեր ստեղծագործական աշխատանքներ և այլն:

Առցանց դասերը նույնպես հետաքրքիր են անցնում: Կարելի է ասել, որ ոչնչով չեն տարբերվում մեր մյուս դասերից:

Առցանց ուսուցման սկզբում մենք իրականացրեցինք մի նախագիծ, որն ինձ շատ հետաքրքրեց: Ես սիրով կատարեցի նախագիծը: Ահա իմ աշխատանքը.

16-20 марта: Дистанционная неделя

Մեր ամեն մի ռուսերենի դասը շատ հետաքրքիր և ուրախ է անցնում: Ես շատ կցանկանամ, որ ընկեր Ժաննան մեզ շարունակի դասավանդել արդեն Ավագ դպրոցում:

Նոր ձեռքբերումներ | Հասարակագիտություն

Հասարակագիտության դասերը շատ հետաքրքիր են անցնում: Այս մեկ տարվա ընթացքում շատ սիրեցի ընկեր Մարալին: Մենք ընկեր Մարալի հետ տարբեր թեմաներ ենք կարդացել և քննարկել, ամենքս արտահայտել մեր կարծիքը:

Սկզբում ես մտածում էի, որ հասարակագիտությունը այդքան կարևոր առարկա չէ: Հետո սիրեցի այն և հասկացա, որ շատ կարևոր առարկա է:

Ես շատ եմ սիրում, որ հետաքրքիր ֆիլմեր ենք դիտում և վերլուծում: Այդպիսի աշխատանքները ինձ շատ են դուր գալիս, քանի որ հետաքրքիր են:

Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր | Պատմություն

Ես շատ եմ սիրում պատմություն առարկան: Մեր պատմության դասերը շատ հետաքրքիր են անցնում: Այս երկու տարիների ընթացքում ընկեր Ստելլայի հետ շատ առաջադրանքներ և նախագծեր ենք իրականացրել:

Առցանց ուսուցման ընթացքում նույնպես շատ աշխատանքներ ենք արել՝ կարդացել, քննարկել, պատմել, տարբեր նախագծեր ենք իրականացրել և այլն:

Այս ընթացքում շատ հաջողված աշխատանքներ եմ ունեցել, բայց կարծում եմ, որ ամենահաջողվածը՝ Սասունցի Դավիթ էպոսի ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից աշխատանքն է:

Նոր ձեռքբերումներ | Առցանց դասեր | Հանրահաշիվ, երկրաչափություն

Այս երեք տարվա ընթացքում շատ սիրեցի հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները:

Շատ ձեռքբերումներ ունեցա հանրահաշվից և երկրաչափությունից: Ընկեր Մենուան մեզ ծանոթացրեց GeoGebra ծրագրի հետ: Ծրագրի օգնությամբ մենք կարողանում ենք հեշտությամբ գծագրել և լուծել երկրաչափական ցանկացած խնդիր: Ըստ իս, այն շատ մեծ ձեռքբերում էր:

Այս տարիների ընթացքում մենք սովորեցինք կազմել խաղեր Quizz ծրագրով: Սկզբում ընկեր Մենուան մեզ համար կազմում էր տարբեր խաղեր, իսկ հետո մենք սկսեցինք կազմել: Ահա իմ կազմած խաղը.

Պյութագորասի թեորեմ | Ուսումնական խաղ