Ամառային ընթերցանություն 1

Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական:  Դանիել  Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

Հեղինակն ուզում էր, որ երբ հաճույքով սիրում կամ կարդում ես, քո համար ժամանակը շատ արագ է անցնում: Ինձ հետ էլ է այդպիսի դեպքեր պատահել: 

  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:

Հեղինակի ասելիքն այն էր, որ կարդալը և սիրելը ապրուստ է: 

  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

?

  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակի ասելիքն այն էր, որ նա իր ժամանակը վատնում է մեր՝ ընթերցողներիս համար: 

բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Ներկայացրե՛ք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Վերնագիրը այսպիսի բացատրություն ունի. Մարդ պետք է իր ցանկությամբ ընթերցի, պետք չէ ստիպել: Կարելի է ասել այսպես. Կարդալը չի սիրում հրամայել, այսինքն նա չի սիրում ստիպողաբար կարդալ, չի սիրում հրամայել կարդալ: Դանիել Պենակի այս ստեղծագործության հետ ես շատ համաձայն եմ: Կարդալով ես համոզվեցի, որ համամիտ եմ նրա հետ: Կարծես իմ մտքերը հավաքած և շարադրած լինի: 

Ամառային առաջադրանքներ/ Մայրենի/ 2019…

Սիրելի՛ սովորող, ամառը  ընթերցելու, բնության մեջ լինելու, սիրած զբաղմունքով  ժամանակն անցկացնելու ամենալավ ժամանակն է:

1․ Քո բլոգում պատմի՛ր քո օրերի, այդ օրերի ընթացքում քո խոհերի, քեզ հուզող հարցերի, խնդիրների, ուրախությունների ու մտահոգությունների մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

2․ Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրո՛ւ.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

Ես արձակուրդս մոտ 2-3 շաբաթ անցկացրեցի Էջմիածնում: Այնտեղ շատ հետաքրքիր կառույցներ կային: Բայց ինձ ամենաշատը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է դուր գալիս: Այնտեղ առանձնահատուկ ծեսեր չկան և խոսում են արևելահայերեն: Ես այնտեղ նոր ընկերներ ձեռք չբերեցի: Էջմիածնում բնակվում է իմ հարազատ հորեղբայրը իր ընտանիքով, տատիկս ի պապիկս, հորաքույրս և մյուս հորեղբայրս: Հունիսի մեկը՝ երեխաների պաշտպանության օրը ես անցկացրի այնտեղ: Էջմիածնի հրապարակում մեծ խնջույք էին կազմակերպել այդ օրը: Երեխաները շատ ուրախ և պաշտպանված էին իրենց զգում: 

Համարյա ամեն օր ես մնում եմ իմ քույրիկի՝ Անժելաենց տանը: Նրանք բնակվում են բանգլադեշում: Նրանց շենքում շատ երեխաներ կան, որոնց հետ ամեն օր մինչև գիշեր խաղում ենք: Շատ հետաքրքիր է անցնում այնտեղ: Ես այնտեղ նաև մնում եմ դպրոցական օրերին, իսկ առավոտյան միասին գնում ենք դասի: Կարելի է ասել շաբաթը 2-3 անգամ ես նրանց տանն եմ մնում: Քանի որ ես ամեն օր գնում եմ նրանց տուն, հետևաբար շատ շուտ եմ ձեռք բերել նրո ընկերներին: Ես նրանց չեմ կարող թվարկել, քանի որ նրանք շատ շատ են: 

Հուլիսի 5-ին ես գնացել էի Սևանա լիճ: Այդ ափը Սևանի ամենամաքուր ափերից էր: Մենք այնտեղ նստեցինք մի մեծ նավ, որով մի ափից մյուս ափ գնացինք: Սևանում շատ հետաքրքիր անցավ: Ջուրը պարզ էր և մաքուր, բայց քարերը շատ շատ էին և խանգարում էին, որ մենք սուզվենք: Սևանում շատ ցուրտ էր, հատկապես երեկոյան: Ամբողջ ճանապարհին ուզում էինք արագ տեղ հասնել, որ լողանք: Ուղիղ մեկուկես ժամ մենք ճանապարհ ենք անցել: Այնտեղ օրս շատ լավ ու վառ հիշողություններով անցավ: 

Օգոստոս ամսին մենք գնացինք Դիլիջան: Մեր հյուրանոցի համարից երևում էր Դիլիջանի անտառը: Շատ գեղեցիկ էր տեսարանը: Հաջորդ օրը մենք գնացինք Պարզ լիճ: Դեպի լիճ տանող ճանապարհը անցնաւմ էր անտառի միջով: Լճի վերևով անցնում էր զիփլայնը, որը նաև անցնում էր անտառի միջով: Ես և քույրս՝  Անժը, անցանք ճոճվող լաբիրինթը: Այն շատ հեշտ էր թվում, բայց այն անցելուն պես դու կհասկանաս, որ շատ վախենալու և բարդ է: Այն անցնում է անտառի միջով: Դիլիջանում մի գեղեցիկ տեղ կար, որտեղ առաջ ներկայացումներ են բեմադրվել: Այն շատ հիասքանչ տեղ էր: Ամառվա ընթացքում ամենատպավորիչ վայրը (պահը), ուր ես այցելել էի, դա էր: 

Իմ ծննդյան օրը մենք գնացինք cross հյուրանոցային համալիր: Այնտեղ կան դրսի և ներսի լողավազաններ: Մենք այնտեղ շատ հետաքրքիր և գեղեցիկ ֆոտոներ արեցինք: Օրս շատ անմոռանալի անցավ: Դա իմ կյանքի ամենալավ ծնունդն էր: 

3. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

This slideshow requires JavaScript.

4․ Գիտեմ, որ ունես նաև  ընթերցանության նախասիրած գրքեր։ Քո ընթերցած գրքերը կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • ներկայացնել հեղինակի ասելիքը
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին։

Ամառային արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ «Վարդանանք» գիրքը: Այդ գիրքը ինձ տվել է պապիկս: Մայրիկս ևս կարդացել է այդ գիրքը: Նա ինձ պատմեց այդ գրքի մասին, իսկ իմ հետաքրքրությունը ինձ ստիպեց, որ ես էլ ընթերցեմ այդ գիրքը: Այդ գիրքը Վարդան Մամիկոնյանի և իր եղբոր՝ Վասակ Մամիկոնյանի մասին էր: Գրքում Վարդանը պարզում է, ար իր եղբայրը դավաճան է: Վասակը իր երեխաներին ստիպում է մոռանալ հայերենը և սովորել պարսկերեն: Նաև ասում է, որ նրանք պետք է դառնան պարսիկ զինվոր, մասնակցելով ավարայրի ճակատամարտին: Այն շատ հետաքրքիր գիրք է: Ես բոլորիդ խնդրում եմ կարդալ, որ դուք էլ համոզվեք: «Վարդանանք»-ն ունի 1000-ից ավել էջ: 

Նաև կարդացել եմ Հովհաննես Թումանյանի բոլոր գործերը: Այդ գիրքը շատ հետաքրքիր էր: Ծանոթ գործեր շատ կային, որոնք ես շատ էի սիրում, որոնք էլ անգիր էի սովորել դպրոցում: Թումանյանի բոլոր թարգմանությունները, բանաստեղծությունները, պոեմները, քառյակները և հեքիաթները այդ գրքում կար: Ինձ շատ դուր եկավ այդ գիրքը: Գրքի սկզբում գրված էր Թումանյանի մասին (իր կենսագրությունը): Գիրքը ես վերցրել էի պապիկիցս: Շատ հետաքրքիր էր: 

5. Ձայնագրի՛ր նաև նոր սովորած բանաստեղծություններ, քո ընթերցած գրքերից հետաքրքիր հատվածներ, ներկայացրո՛ւ ռադիոթատրոն: