Հայոց լեզու | 15․12․2023

Գտիր և ուղիր սխալը:

65․ 2՝ Վերահասու-ն այստեղ ավելորդ է, քանի որ նշանակում է իմացող, լավատեղյակ։

68․ 4՝ Ոչ թե երամակ, այլ երամ։ Երամակ է կոչվում ձիերի խումբը։

69․ 1՝ Ոչ թե փոխարկելի, այլ փոխանակելի։

Հապավումներ

Դուրս գրեք բոլոր հապավումները:

92․ 4

զինվարժանք, սանհանգույց, բուժքույր, զինկոմ

93․ 1

94․ 4՝ հապավումը՝ գյուղգործիքներ։

12․ 4

13․ 1՝ թյուր-ճիշտ (հականիշներ են)

14․ 3՝ քանի որ ընդգծված բոլոր բառերը նշանակում էին տանիք, իսկ աշտանակը մոմակալն է։

26․ 3

27․ 2՝ քանի որ այն որպես ածական է գործածվել, իսկ մնացած երեքը որպես բայ։

28․ 3՝ քանի որ այն որպես բայ է գործածված, իսկ մյուսները՝ ոչ։

42․3՝ բազմել

43․ 1

44․ 4

Նախադասությունները ենթարկիր ձևաբանական և շարահյուսական վերլուծության.

Արենը սիրում էր բարձրանալ իրենց բակի հաստ ու փարթամ սաղարթով ծառն ու վերևից նայել անցուդարձին: Մեծ ու սև աչքերով անթարթ դիտում էր, թե ինչպես են խաղում իր տարեկիցները, ինչպես են ջղայնանում ու ուրախանում, տխրում ու ոգևորվում ինչ-որ բառերից ու բաներից: 

Շահյուսական վերլուծություն

Արենը — ենթակա

սիրում էր — ստորոգյալ

բարձրանալ — ուղիղ խնդիր

իրենց — հատկացուցիչ

բակի — հատկացուցիչ

հաստ — որոշիչ

փարթամ — որոշիչ

սաղարթով — որոշիչ

ծառն — տեղի պարագա

վերևից — տեղի պարագա

նայել — ստորոգյալ

անցուդարձին — ուղիղ խնդիր

մեծ — որոշիչ

սև — որոշիչ

աչքերով — միջոցի անուղղակի խնդիր

անթարթ — ձևի պարագա

դիտում էր — ստորոգյալ

ինչպես — ձևի պարագա

խաղում են — ստորոգյալ

իր — հատկացուցիչ

տարեկիցները — ուղիղ խնդիր

ջղայնանում են — ստորոգյալ

ուրախանում են — ստորոգյալ

տխրում են — ստորոգյալ

ոգևորվում են — ստորոգյալ

ինչ-որ — որոշիչ

բառերից — անջատման անուղղակի խնդիր

բաներից — անջատման անուղղակի խնդիր

Ձևաբանական վերլուծություն

Արենը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, հատուկ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

սիրում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

բարձրանալ — անորոշ դերբայ

իրենց — անձնական դերանուն, սեռական հոլով

բակի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

հաստ — որակական ածական, դրական աստիճան

ու — համադասական շաղկապ

փարթամ — որակական ածական, դրական աստիճան

սաղարթով — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

ծառն — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

նայել — անորոշ դերբայ

անցուդարձին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

մեծ — որակական ածական, դրական աստիճան

սև — հարաբերական ածական

աչքերով — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

անթարթ — ձևի մակբայ

դիտում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

թե — ստորադասական շաղկապ

ինչպես — հարաբերական դերանուն

խաղում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

տարեկիցները — գոյական, հոգնակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ջղայնանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ուրախանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

տխրում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ոգևորվում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ինչ-որ — անորոշ դերանուն

բառերից — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

բաներից — գոյական, հոգնակի, թանձրացական, անորոշ, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

Հայոց լեզու | 14.12.2023

Գրիր տրված ներկա, անցյալ, ապառնի ժամանակաձևեր՝ կարդալով տրված ուսումնական նյութը։

Խաղում եմ՝ սահմանական եղանակ, անկատար ներկա

խաղում էի՝ սահմանական եղանակ, անկատար անցյալ

խաղալու եմ՝ սահմանական եղանակ, ապակատար ներկա

խաղալու էի՝ սահմանական եղանակ, ապակատար անցյալ

խաղացել եմ՝ սահմանական եղանակ, վաղակատար ներկա

խաղացել էի՝ սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

խաղացի՝ սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

խաղամ՝ ըղձական եղանակ, ապառնի ժամանակաձև

խաղայի՝ ըղձական եղանակ, անցյալ ժամանակաձև

կխաղամ՝ ենթադրական եղանակ, ապառնի ժամանակաձև

կխաղայի՝ ենթադրական եղանակ, անցյալ ժամանակաձև

պիտի խաղամ՝ հարկադրական եղանակ, ապառնի ժամանակաձև

պիտի խաղայի՝ հարկադրական եղանակ, անցյալ ժամանակաձև

խաղա՛ ՝ հրամայական եղանակ, ապառնի ժամանակաձև

Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:

Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ:

Դուրս գրիր բոլոր բայերը, գրիր նրանց ժամանակաձևերը․

148․ 1

եկավ — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

փարվեց — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

տանք — ըղձական եղանակ, ապառնի

չունեմ — ներկա

սիրում եմ — սահմանական եղանակ, անկատար ներկա

գալիս է — սահմանական եղանակ, անկատար ներկա

տալիս է — սահմանական եղանակ, անկատար ներկա

149․ 4

գայի — ըղձական եղանակ, անցյալ

կգամ — ենթադրական եղանակ, ապառնի

չեմ եկել — սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական խոնարհում

գալիս էիր — սահմանական եղանակ, անկատար անցյալ

տալիս էի — սահմանական եղանակ, անկատար անցյալ

պիտի տամ — հարկադրական եղանակ, ապառնի

տվեցի — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

տալու էր — սահմանական եղանակ, ապակատար ներկա

մի՛ տուր — հրամայական եղանակ, ապառնի, ժխտական խոնարհում

պետք է տար — հարկադրական եղանակ, անցյալ

տայինք — ըղձական եղանակ, անցյալ

կտայի — ենթադրական եղանակ, անցյալ

գրելու էի — սահմանական եղանակ, ապակատար անցյալ

գրել է — սահմանական եղանակ, վաղակատար ներկա

կգրեր — ենթադրական եղանակ, անցյալ

չի գրել — սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական խոնարհում

150․ 1

բարձրանամ — ըղձական եղանակ, ապառնի

չես մոռանա — ենթադրական եղանակ, ապառնի, ժխտական խոնարհում

չանցնենք — ըղձական եղանակ, ապառնի, ժխտական խոնարհում

մի՛ լարվիր — հրամայական եղանակ, ժխտական խոնարհում

չեմ նկատի — ենթադրական եղանակ, ապառնի, ժխտական խոնարհում

մոտեցի՛ր — հրամայական եղանակ

դառնամ — ըղձական եղանակ, ապառնի

կերգենք — ենթադրական եղանակ, ապառնի

վազելու ենք — սահմանական եղանակ, ապակատար ներկա

չխնայեցի — սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, ժխտական խոնարհում

ցանկանք — ըղձական եղանակ, ապառնի

կերազենք — ենթադրական եղանակ, ապառնի

չենք վանելու — սահմանական եղանակ, ապակատար ներկա, ժխտական խոնարհում

չես խնայում — սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական խոնարհում

Ուրիշի ուղղակի խոսք

Ուղղիր սխալները․

68․ 3՝ Կարծես իրենք երեկ են ծանոթացել։ Ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իր պիեսը։ Բայց գիտի, որ այդ գրքի մեջ իրենց պատմությունն է։

Կետադրեք նախադասությունները։

169․ 2

Մարիամը (այդպես էր օրիորդի անունը) ամոթից շիկնել էր։ Մնացինք դեմուդեմ կանգնած․ ես ծառի տակ էի, արջը՝ քիչ հեռու։ Ես դուրս եմ գալիս, մոտենում Մխիթարի՝ քաջ սպարապետի գերեզմանին, պառկում դեղնականաչ խոտերին։ Նրա բոլոր արարքները, որքան էլ անհետաքրքիր ու ձանձրալի, գրավել էին ողջ դահլիճի ուշադրությունը, զարմացրել բոլորին։

170․ 4

Ամեն ինչ տվեց հարկի դիմաց՝ և՛ տուն, և՛ հող, և՛ ապրանք, բայց պարտքը մարեկու համար ունեցածը չբավարարեց։ Մեկ առ մեկ հիշեց բոլորի անունները՝ Հրայր Դժոխք, Մախլուտո Նիկոլ Դուման, Սևքարեցի Սաքո և ուրիշներ։ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերն ստեղծեց 5-րդ դարի սկզբին՝ Եդեսիայում, (այդ ժամանակ Հայաստանի թագավորն էր Վռամշապուհը) և բերեց Հայաստան։ Մեր տան ներքնահարկը մինչև այժմ ոչնչի չի ծառայել․ այնտեղ տարիներ շարունակ անպետք իրեր են կիտված եղել։

171․ 4

Դպրոցում մեզ վայելչագրության յուրատեսակ ձև էին սովորեցնում, և մենք՝ աշակերտներս, գրում էինք մանր-մանր տառերով (դա ամենևին դուր չէր գալիս հայրիկին)։ Հայաստանը մի շարք մայրաքաղաքներ է ունեցել՝ Դվին, Անի, Արտաշատ, Արմավիր և այլն։ Իրադարձությունները սկսվեցին հետևյալ կերպ՝ Զարուհի անունով օրիորդի մոտ <<խռովարարական թղթեր>> հայտնաբերեցին ու նրան ձերբակալեցին։ Նա որոշել էր, թե ինչ ասի տնօրենին․ երեխաները մեծացել են, ընդարձակ բնակարան է պետք, թանկարժեք կահկարասի։

Բառակազմորեն, շարահյուսորեն, ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Երբ ասում եմ քեզ, որ դու իմ արևն ես, Նկատի չունեմ հուլիսկեսյան արևը։ 

Ձևաբանական վերլուծություն

Երբ — հարաբերական դերանուն

ասում եմ — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

քեզ — անձնական դերանուն, տրական հոլով

որ — ստորադասական շաղկապ

դու — անձնական դերանուն

իմ — անձնական դերանուն, սեռական հոլով

նկատի չունեմ — հարադրավոր բայ, ժխտական խոնարհում

հուլիսկեսյան — հարաբերական ածական

արևը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Շարահյուսական վերլուծություն

Երբ — ժամանակի պարագա

ասում եմ — ստորոգյալ

քեզ — ուղիղ խնդիր

դու — ենթակա

իմ — հատկացուցիչ

արևն ես — բաղադրյալ ստորոգյալ

նկատի չունեմ — ստորոգյալ

հուլիսկեսյան — որոշիչ

արևը — ուղիղ խնդիր

Բառակազմական վերլուծություն

Երբ — պարզ

ասել — պարզ

քեզ — պարզ

դու — պարզ

իմ — պարզ

արև — պարզ

նկատի — պարզ

չունեմ — պարզ

հուլիսկեսյան — հուլիս+կես+յան, արմատ+արմատ+վերջածանց, բարդ ածանցավոր բառ

Հայոց լեզու | 13․12․2023

51․ 1

60․ 2

61․ 2

Բայի եղանակներ

166․ 4

167․ 3

168․ 4

Դուրս գրիր բոլոր ձևաբայերը՝ գրելով եղանակը։

171․ 1

չգիտի — սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական խոնարհում

պիտի խմեն — հարկադրական եղանակ

պիտի տանի — հարկադրական եղանակ

չի ասի — ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում

գալիս է — սահմանական եղանակ, անկատար ներկա

կարգադրի — ըղձական եղանակ

վազի՛ր — հրամայական եղանակ

զանգը տո՛ւր — հրամայական եղանակ

հնչի — ըղձական եղանակ

վազենք — ըղձական եղանակ

172․ 1

կիջնի — ենթադրական եղանակ

չի հառնի — ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում

ուզեն — ըղձական եղանակ

չեն կատարի — ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում

1․ 9՝ Սրած, սրեցի, սրեր, սրի, պիտի սրենք, մի՛ սրեք, սրել ենք, սրելիս, չսրող։

2․ 5՝ իրենք, իրենով, իր, իրենց, իրենցով

Կատաւեք բառակազմական, ձևաբանական և շարահյուսական վերլուծություն․

Նրանց ականանետները լեռներում մեզ կոտորում էին։ Շտաբից, ռադիոկապով տարաբնույթ եւ հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք։

Շարահյուսական վերլուծություն

Նրանց — հատկացուցիչ

ականանետները — ենթակա

լեռներում — տեղի պարագա

մեզ — հանգման անուղղակի խնդիր

կոտորում էին — ստորոգյալ

Շտաբից — տեղի պարագա

ռադիոկապով — միջոցի անուղղակի խնդիր

տարաբնույթ — որոշիչ

հակասական — որոշիչ

գեներալական — որոշիչ

կտրուկ — որոշիչ

հրահանգներ — ենթակա

հասնում էին — ստորոգյալ

մենք — ենթակա

վաղուց — ժամանակի պարագա

նրանց - հանգման անուղղակի խնդիր

հայհոյել էինք — ստորոգյալ

Ձևաբանական վերլուծություն

Նրանց — անձնական դերանուն, հոգնակի թիվ, սեռական հոլով

ականանետները — գոյական, հոգնակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

լեռներում — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ներգոյական հոլով, ան արտաքին հոլովում

մեզ — անձնական դերանուն, տրական հոլով

կոտորում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

շտաբից — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

ռադիոկապով — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

տարաբնույթ — հարաբերական ածական

և — համադասական շաղկապ

հակասական — հարաբերական ածական

գեներալական — հարաբերական ածական

կտրուկ — որակական ածական, դրական աստիճան

հրահանգներ — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

հասնում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

մենք — անձնական դերանուն

վաղուց — ժամանակի մակբայ

հայհոյել էինք — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

Բառակազմական վերլուծություն

նրանց — պարզ

ականանետ — ական+ա+նետ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

լեռ — պարզ բառ

մեզ — պարզ

կոտորել — պարզ

շտաբ — պարզ

ռադիոկապ — ռադիո+կապ, արմատ+արմատ, բարդ բառ

տարաբնույթ — տար+ա+բնույթ, նախածանց+հոդակապ+արմատ, պարզ ածանցավոր բառ

հակասական — հակաս+ական, արմատ+վերջածանց, պարզ ածանցավոր բառ

գեներալական — գեներալ+ական, արմատ+վերջածանց, պարզ ածանցավոր բառ

կտրուկ — կտր+ուկ, արմատ+վերջածանց, պարզ ածանցավոր բառ

հրահանգ — հր+ա+հանգ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

հասնել — պարզ

մենք — պարզ

վաղուց — վաղ+ուց, արմատ+վերջածանց, պարզ ածանցավոր բառ

հայհոյել — հայ+հոյ+ել, արմատ+արմատ+վերջավորություն, բարդ ածանցավոր բառ

Հայոց լեզու | 12․12․2023

30․ գեղարվեստական

31․ գիտական

24․ դիտելուց, զարկված, ծռած, դրած, խոսել, նստել, մտնելիս

25․ ձգել է, պոկել, լցրել

26․ եղել էր, կարողացել էր

49․ մուկ դառնալ, շան նման, ոտքի ելնել

50․ աղբյուրը կտրել, բերանի գոլն իմանալ

51․ առաթուր անել, առաջ բերել, թացը չորից ջոկել

52․ 1՝ քիթը կախ, 4՝ մահի բաժին անել, 5՝ ոտքերն ընկնել

Կատարել բառակազմական, ձևաբանական , շարահյուսական վերլուծություն․

Լուր չկա․ ստվերներն արդեն ճամփա չեն ընկնում գիշերը, և մոռացվել է գուցե Չկաստանի հասցեն։

Շարահյուսական վերլուծություն

Լուր — ենթակա

չկա — ստորոգյալ

ստվերներն — ենթակա

արդեն — ժամանակի պարագա

ճամփա չեն ընկնում — ստորոգյալ

գիշերը — ժամանակի պարագա

մոռացվել է — ստորոգյալ

Չկաստանի — հատկացուցիչ

հասցեն — ուղիղ խնդիր

Բառակազմական վերլուծություն

Լուր — պարզ բառ

չկա — պարզ բառ

ստվեր — պարզ բառ

ճամփա — պարզ բառ

ընկնել — պարզ բառ

գիշեր — պարզ բառ

մոռացվել — պարզ բառ

գուցե — պարզ բառ

Չկաստան — պարզ ածանցավոր բառ

հասցե — պարզ բառ

Ձևաբանսկան վերլուծություն

լուր — գոյական, եզակի, անորոշ, վերացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

չկա — պակասավոր բայ

ստվերներն — գոյական, հոգնակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

արդեն — ժամանակի մակբայ

ճամփա չեն ընկնում — հարադրավոր բայ, ժխտական խոնարհում

գիշերը — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, վա արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

մոռացվել է — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

գուցե — երկբայական վերաբերական

Չկաստանի — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հատուկ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

հասցեն — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Գրականություն | 11.12.2023

9․ 2՝ 1,3,2,4,5

10․ Մեղեդի ծննդյան

13․ 2՝ Ով շուտ մեռնի, նրա ընտանիքին տիրություն անի մյուսը։

14․ 3՝ Դավիթն իր զարկերը բաշխում է Մելիքի մորն ու քրոջը, և մենամարտը տեղի չի ունենում։

15․ 4՝ Փոքր Մհերը

74․ 4

166․ ա-4, բ-1, գ-2, դ-3

174․ Մեր պատմիչները և մեր գուսանները

175․ Ծիածան՝ Միսաք Մեծարենց

176․ 1՝ Եղիշե Չարենցի Տաղարան շարքը գրված է Նահապետ Քուչակի հայրենների նմանողությամբ։

200․ 1-բ, 2-գ, 3-ե, 4-դ

201․ 4

Դուրս գրեք համացանցից բանաստեղծության հետևյալ տեսակները՝ սոնետ, տրիոլետ, հայրեն, գանձ։

Հայրենը 15 վանկանի ոտանավոր է՝ 7 և 8 վանկանի կիսատողերի բաժանումով։

Սոնետը 14-տողանոց բանաստեղծություն է, տրիոլետը՝ ութտողանի, որի առաջին տողը նույնությամբ կրկնվում է նաև որպես չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ որպես ութերորդ։

Գանձ․ հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր: 

202․ 3՝ հայրեն

204․ 2՝ տրիոլետ

Հայոց լեզու | 07․12․2023

Գրիր՝ բառերի մեջ ինչ հնչյունափոխություն է կտարված։

90․4

Տարեմուտ — ի-ն դարձել է ե

մտավախություն — ի-ն դարձել է ը

ուսուցչական — ի-ն սղվել է

նշաձող — ի-ն դարձել է ը

վշտակից — ի-ն դարձել է ը

հետնադուռ — ի-ն սղվել է

ալեծուփ — ի-ն դարձել է ե

մշտադալար — ի-ն դարձել է ը

լսարան — ի-ն դարձել է ը

հոգյակ — ի-ն սղվել է

սրտակից — ի-ն դարձել է ը

վերնատուն — ի-ն սղվել է

ձգողական — ի-ն դարձել է ը

կրավորական — ի-ն դարձել է ը

թվական — ի-ն դարձել է ը

հանգստարան — ի-ն դարձել է ը

91․ 2

գիրուկ — ե-ն դարձել է ի

գիսավոր — ե-ն դարձել է ի

դիմակ — ե-ն դարձել է ի

դիպված — ե-ն դարձել է ի

իջնել — է-ն դարձել է ի

մահճակալ — ի-ն սղվել է

միջակ — ե-ն դարձել է ի

շիջել — ե-ն դարձել է ի

պիտանի — ե-ն դարձել է ի

վիմագիր — ե-ն դարձել է ի

տիրույթ — ե-ն դարձել է ի

Ներսիսյան — ե-ն դարձել է ի

զինվոր — ե-ն դարձել է ի

հանդիսություն — ե-ն դարձել է ի

իգական — է-ն դարձել է ի

գիտունիկ — ե-ն դարձել է ի

2․ Դուրս գրիր բոլոր դարձվածքները․

64․ 3

Ձեռ քաշել, գլուխ դնել, օրը սև անել

66․ 2, ոչ թե հայերեն լեզվի, այլ հայերենի

Դուրս գրեք բառազույգ հոմանիշները։

1․ 2

2․ 4՝ բամբասանք-ասեկոսե, պախրա-կխտար, ընչացք-բեղ, սյուք-հովիկ

Դուրս գրեք այդ երկու բառը․

14․ հարստանալ, թափվել

Դուրս գրեք։

19․ 2՝ Աման-չաման, մարդ-մուրդ

20․ 3՝ Առոք-փառոք, նոփ-նոր, լեփ-լեցուն

23․ 4՝ աղցան, սողանցք, հորդառատ, վազանց

14․ 3՝ Դվինից, Ավանից, Վանից, անկողնուց, ծերունուց, լուցկուց, ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց, եղևնուց, բարդուց, ոզնուց

22․ 1՝ ձմռան, ձգտման, որմնասյան, սղոցաձկան

Նշիր՝ ինչ խոսքի մասի են պատկանում․

40․ 2

Խոխոջյուն — գոյական

սրճագույն — ածական

թանկարժեք — ածական

ոստրե — գոյական

անշուշտ — մակբայ

հիմնովին — մակբայ

խաչքար — գոյական

զորակոչիկ — գոյական

բրոնզաձույլ — ածական

առաջին — թվական

մշտապես — մակբայ

խորտիկ — գոյական

դժգոհ — ածական

ներքուստ — մակբայ

հավերժ — մակբայ, ածական

առանձնապես — մակբայ

Դուրս գրել ածանցավոր բայերը՝ նշելով բայածանցները։

Խլացնել — ացն պատճառական ածանց

ծավալվել — վ կրավորական ածանց

դիպչել — չ սոսկածանց

կորցնել — ց պատճառական ածանց

Հայոց լեզու | 05.12.2023

1․Ճիշտ է, 2․ սխալ է, 3․ սխալ է, 4․ ճիշտ է, 5․ սխալ է, 6․ սխալ է

Դուրս գրեք գոյականները։

Հոգևորական, զրուցակից, այլևայլություն, խելամտություն, գիտելիք, անհատ, բան, մարդ։

1․ Սխալ է, 2․ սխալ է, 3․ սխալ է, 4․ չգիտեմ, 5․ սխալ է, 6․ ճիշտ է

Կազմեք բառերի հոգնակիները։

Մեներգեր, ազգասերներ, կինոաստղեր, ջրմուղներ, լողափեր, ձիաբեռներ, մաքրամոլեր, տակդիրներ, հողատերեր, մատոսկրեր, միջնաշերտեր, գեղագետներ։

1․Ճիշտ է, 2․ ճիշտ է, 3․ սխալ է, 4․ սխալ է, 5․ ճիշտ է, 6․ ճիշտ է

1․ Ճիշտ է, 2․ ճիշտ է, 3․ ճիշտ է, 4․ սխալ է, 5․ սխալ է, 6․ ճիշտ է

4․ Քանի որ <<իսկույն>>ը մակբայ է։

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի (ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում), ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել (սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական խոնարհում) քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել (սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական խոնարհում) բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի (ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում) իմ օրում,
Չի ղողանջի (ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում) զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի (ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում) թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց (սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, ժխտական խոնարհում)….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի (ըղձական եղանակ, ժխտական խոնարհում) հանկարծ աչքը նրա,
Որ չքնի (ըղձական եղանակ, ժխտական խոնարհում) հանկարծ, քնով չանցնի (հարադրավոր բայ, ըղձական եղանակ, ժխտական խոնարհում)

Հայոց լեզու | 07.11.2023

4․ 3

25․ 3

Կետադրիր հատվածը։

Այդ վայրկյաններին նրա աչքերը ցոլցլում էին, քամին մեղմորեն ծածանում էր թավշյա մազերը՝ ուրցի ծաղիկներով զարդարուն, փռփռացնում դարձածալքերով շորը՝ ընդգծելով վտիտ մարմինը։ Մարանը՝ ուրցի բույրով այդ աղջիկը, սլացիկ հասակով մեկ կանգնում էր և անէացած նայում լուրթ երկնքին։ Ներամփոփ, հազիվ նկատելի նյարդային շարժումով, նա անընդհատ հյուսում-քանդում էր ծամերը։

194․ 4

Կետադրեք հատվածը։

Վագրը հանդարտ հեռացավ դեպի շամբուտը, նրա հետևից՝ հլու-հնազանդ կորյունը։ Բաբեն ապշած հիացքով նայում էր հեռացող գազանին՝ գեղեցիկ, փայլուն մորթով, խոհուն աչքերով։ Վագրը՝ այդ իմաստուն կենդանին, գիրթ կանգ առավ և ադամորդու իմաստուն հանդիսավորությամբ հետ դարձրեց գլուխը։

Ենթարկեք նախադասությունը բառակազմական, շարահյուսական, ձևաբանական վերլուծության։

Երբ արդեն մութի հետ ամենօրյա պայքարում լույսը վաղուց հաստատել էր իր իրավունքը, Մեսրոպի մեքենան մոտեցավ ռուս խաղաղապահների անցակետին:

բառակազմական վերլուծություն

երբ — պարզ բառ

արդեն — պարզ բառ

մութ — արմատ, պարզ բառ

հետ — պարզ բառ

ամենօրյա — ամեն+օր+յա, արմատ+արմատ+ածանց, բարդ ածանցավոր բառ

պայքար — արմատ, պարզ բառ

լույս — արմատ, պարզ բառ

վաղուց — վաղ+ուց, արմատ+ածանց, պարզ ածանցավոր բառ

հաստատել — պարզ բառ

իրավունք — իրավ+ունք, արմատ+ածանց, պարզ ածանցավոր բառ

Մեսրոպ — պարզ բառ

մեքենա — պարզ բառ

մոտենալ — պարզ բառ

ռուս — պարզ բառ

խաղաղապահ — խաղաղ+ա+պահ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

անցակետ — անց+ա+կետ, արմատ+հոդակապ+արմատ, բարդ բառ

Շարահյուսական վերլուծություն

Երբ — ժամանակի պարագա

արդեն — ժամանակի պարագա

մութի — հատկացուցիչ

ամենօրյա — ձևի պարագա

պայքարում — տեղի պարագա

լույսը — ենթակա

վաղուց — ժամանակի պարագա

հաստատել էր — ստորոգյալ

իրավունքը — ուղիղ խնդիր

Մեսրոպի — հատկացուցիչ

մեքենան — ենթակա

մոտեցավ — ստորոգյալ

ռուս — որոշիչ

խաղաղապահների — հատկացուցիչ

անցակետին — հանգման անուղղակի խնդիր

Ձևաբանական վերլուծություն

Երբ — հարաբերական ածական

արդեն — ժամանակի մակբայ

մութի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

հետ — հետադիր կապ

ամենօրյա — հարաբերական ածական

պայքարում — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

լույսը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

վաղուց — ժամանակի մակբայ

հաստատել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

իրավունքը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Մեսրոպի — գոյական, եզակի, անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

մեքենան — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

մոտեցավ — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

ռուս — գոյական, եզակի, անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

խաղաղապահների — գոյական, հոգնակի, անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

անցակետին — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

Ձևաբանական վերլուծություն

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Բարձր են — բաղադրյալ ստորոգյալ

Մթնաձորի — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

սարերը — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

դրանից — ցուցական դերանուն, բացառական

որ — ստորադասական շաղկապ

ամռան — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ան արտաքին հոլովում

երկար — որակական ածական, դրական աստիճան

օրերին — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, վա արտաքին հոլովում

էլ — շաղկապ

արևը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

մի քանի — անորոշ դերանուն

ժամ — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, հայցական հոլով, վա արտաքին հոլովում

լույս է տեսել — հարադրավոր բայ, վաղակատար ներկա

անտառներին — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

երբ — հարաբերական դերանուն

հեռավոր — որակական ածական, դրական աստիճան

հարթավայրում — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

արևը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նոր — որակական ածական, դրական աստիճան

թեքվում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

դեպի — նախադիր կապ

արևմուտք — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Մթնաձորում — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, թանձրացական, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

ստվերները — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, վերացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

թանձրանում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

սաղարթի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տակ — հետադիր կապ

անթափանց — հարաբերական ածական

խավար — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

լինում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

արջերը — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

դուրս են գալիս — հարադրավոր բայ

որսի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

վարազներն — գոյական, հոգնակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

իջնում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

ջուր — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

խմելու — ապակատար դերբայ

իր — անձնական դերանուն, սեռական հոլով

որջի — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

առաջ — հետադիր կապ

զիլ — որակական ածական, դրական աստիճան

ոռնում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

գայլը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ոռնոցը — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

հազարբերան — հարաբերական ածական

արձագանքով — գոյական, եզակի, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

զրնգում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

Մթնաձորում — գոյական, եզակի, ոչ անձ, հատուկ, անորոշ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

Հայոց լեզու | 17.10.2023

Ուղղակի խոսքը վերածեք անուղղակի խոսքի։

  • -Պատրաստվեք գնալու-դիմելով մեզ` ասաց տանտերը,-ձեր կառքն արդեն պատրաստ սպասում է մեր իջևանատան բակում:

Դիմելով մեզ՝ տանտերն ասաց, որ պատրաստվենք գնալու, քանի որ մեր կառքն արդեն պատրաստ սպասում է իրենց իջևանատան բակում։

  • -Թշնամին ձեզ հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ դուք նրան մի լավ ջարդ տաք-ասաց բանախոսը:

Բանախոսն ասաց, որ թշնամին մեզ հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ մենք նրան մի լավ ջարդ տանք։

  • -Դուք պետք է համոզեք նրան,-ասաց ինձ Լևոնը.- նրանք ինձ չեն հավատում, բայց Ձեզ կհավատան:

Լևոնն ինձ ասաց, որ մենք պետք է համոզենք նրան, քանի որ նրանք իրեն չեն հավատում, բայց մեզ կհավատան։

  • Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց.
    -Լավ կլինի, որ կարդաս իմ հողվածը. այնտեղ օգտակար նյութ կգտնես:

Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ ու ասաց, որ լավ կլինի՝ կարդամ իր հոդվածը, քանի որ այնտեղ օգտակար նյութ կգտնեմ։

  • -Դու այնպես ես խոսում, կարծես մենք երեկ ենք ծանոթացել,-հանդիմանում էր Հրանտը Աշոտին:

Հրանտը հանդիմանում էր Աշոտին, թե նա այնպես է խոսում, կարծես իրենց երեկ են ծանոթացել։

  • -Նկատի՛ունեցիր, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իմ պիեսը,- ակնոցն ուղղելով՝ ասաց երիտասարդը:

Երիտասարդն ակնոցն ուղղելով ասաց՝ նկատի ունենամ, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իր պիեսը։

  • -Ես տեսնում եմ,- ասաց Աստղիկը երիտասարդին,- դու նույնիակ մեր թաղը կարգին չես ճանաչում:

Աստղիկն ասաց երիտասարդին, որ ինքը տեսնում է, որ նա նույնիսկ իրենց թաղը կարգին չի ճանաչում։

  • — Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,- մեղավոր ձայնով ասաց շինականը,- բայց գիտեմ, որ այդ գրքի մեջ մեր պատմությունն է:

Շինականը մեղավոր ձայնով ասաց զորավարին, որ ինքը կարդալ չգիտի, բայց գիտի, որ այդ գրքի մեջ իրենց պատմությունն է։

Անուղղակի խոսքը վերածեք ուղղակի խոսքի։

  • Զրուցակիցս ասաց ինձ, որ եթե իրենցից որևէ մեկը ցանկանար պատասխանել իմ հարցին, ապա ես կիմանային անողոք ճշմարտությունը:

Զրուցակիցս ինձ ասաց․

-Եթե մեզնից որևէ մեկը ցանկանար պատասխանել քո հարցին, ապա դու կիմանայիր անողոք ճշմարտությունը։

  • Սևամորթը, ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց, որ իր մայրը հայուհի է:

Սևամորդը, ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց․

-Իմ մայրը հայուհի է։

  • Հայրը որդուն հարցրեց, թե երբ իրենք Բեյրութում էին, նա հասցրեց արդյոք ծանոթանալ Վահանի հետ:

Հայրը որդուն հարցրեց․

-Երբ մենք Բեյրութում էինք, հասցրեցի՞ր ծանոթանալ Վահանի հետ։

  • Զորավարը մտասույզ ասաց, որ ինքը չի սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար:

Զորավարը մտասույզ ասաց․

-Ես չեմ սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար։

Կետադրիր նախադասությունները։

ա/Դեռ մանկուց շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում, և դիտել՝ ինչպես է հյուսում, ու ես շատ ժամանակ չանցած կարծես գլխի ընկա՝ ոնց են հյուսում, և իմ ուժերի չափով օգնում էի նրան: Հիմա՝ մենությանս մեջ, որոշեցի զամբյուղ գործել: Գալով ամառանոցս՝ կտրեցի ամենաբարակ ճյուղերը՝ համոզվելով, որ պիտանի են գործիս, և ասեմ, որ երկար որոնելու հարկ չեղավ․ նուրբ ընձյուղներ շրջակայքում հեշտ էր գտնել: Անմիջապես գործի անցա:

բ/Ապա Մուշեղը՝ Վասակի որդին` Մեծ Հայքի քաջակորով սպարապետը, հայ բարձրաշխարհիկ ազնվականներից ընտրեց քառասուն հազար թրծված մարդիկ` միաբան և միակամ, ընտիր և հավատարիմ, պատրաստեց նրանց համար երիվարներ, զենք և ուտեստ ու բանակեց Ստրպատականի կողմերում՝ Հայոց աշխարհը անագորույն թշնամու ոտնձգություններից պաշտպանելու:

գ/ Հակասական, կցկտուր էին նախարարների մասին լուրերը,և կասկածն ու վարանքը խեղդում էին
Հովսեփ կաթողիկոսին: Հոգեհույզ սրտմաշուք էր ապրում Վեհափառը, և նա փութագնաց սուրհանդակներ առաքեց երկրում մնացած նախարարներին՝ խստագույնս պատվիրելով անմիջապես գալ Արտաշատ: Մայրաքաղաքը լռել էր՝ քաշվելով իր մեջ և իր տխուր օրվա վերջին ժամերն էր ապրում: Ատոմ նախարարը թիկնապահների հետ քաղաքադռնից ներս մտավ և նժույգին խթանելով մոտեցավ կաթողիկոսի նստավայրին: Թիկնօթոցից վեր կենալով՝ կաթողիկոսը բարեհամբույր դիմավորեց իշխանին, որը փոքր-ինչ շառագունեց և նրա աջն առնելով՝ մնաց կանգնած:

49․4

Դասավորիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ։

2․ 3,4,1,2

3․4,2,1,3

․ Կատարիր շարահյուսական և ձևաբանական վերլուծություն։

Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ:

Անցորդները — գոյական, հասարակ, անձ, հոգնակի, որոշյալ, թանձրացական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

քիչ — որակական ածական, դրական աստիճան

տուն — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ա ներքին հոլովում, հայցական հոլով

գնաց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

վերջին — որակական ածական, դրական աստիճան

շենքի — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

բնակիչը — գոյական, հասարակ, անձ, եզակի, որոշյալ, թանձրացական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

լսվեցին — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նրա — անձնական դերանուն, սեռական հոլով

ոտնաձայները — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, վերացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

սալահատակին — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, տրական հոլով

և — համադասական շաղկապ

քիչ — չափ ու քանակի մակբայ

հետո — ժամանակի մակբայ

դրանք — ցուցական դերանուն

խշրտացին — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նոր — որակական ածական, դրական աստիճան

կարմիր — հարաբերական ածական

շենքերի — գոյական, հասարակ, ոչ անձ, հոգնակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

առջև — հետադիր կապ

ձգվող — ենթակայական դերբայ

արահետի — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

խարամի — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

վրա — հետադիր կապ

Մի — անորոշ դերանուն

ժամանակ — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, վերացական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով

այդտեղ — ցուցական դերանուն

դաշտ — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

ուր — հարաբերական դերանուն

նրանք — անձնական դերանուն

ամեն — որոշյալ դերանուն

երեկո — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, անորոշ, վերացական, ի արտաքին հոլովում, հայցական հոլով

խաղում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

ուրիշ — անորոշ դերանուն

երեխաների — գոյական, հասարակ, անձ, հոգնակի, անորոշ, թանձրացական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով

հետ — հետադիր կապ