Իմ արձակուրդային օրագիրը։ Մարտի 26

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

Գարնանային արձակուրդները ես անցկացրել եմ տատիկիս տանը։ Ազատ ժամանակ ես զբաղվում էի ընթերցանությամբ, գնում էի պարապմունքի և կատարում էի տնային հանձնարարություններս։ 

3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…

Արձակուրդս ես անցկացրել եմ Էջմիածնում։ Այնտեղի բնությունը ևևօդը շատ էր տարբերվում Երևանից։ Ես նկատել եմ, որ Էջմիածնում շատ են եկեղեցիները։ Այստեղ է գտնվում Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Գայանե, Շողակաթ և Հռիփսիմե եկեղեցիները։ 

  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…

Էջմիածնում է գտնվում հորեղբորս տունը։ Ցացոք սրտի ես այստեղ նոր ընկերներ ձեռք չեմ բերել, բայց օրս շատ լավ է անցնում։ Այստեղ ես խաղում եմ իմ փոքր եղբայրների` Հենրիկ և Էդուարդի հետ։ 

  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

Մարտի 24-ին իմ տատիկի ծննդյան տարեդարձն էր։ Այդ օրը մենք նրան լիքը նվերներ էինք գնել, որպեսզի անակնկալ անենք։ Մենք այդ նվերները գունավոր թղթերով և ժապավեններով փաթեթավորել էինք։ Եվ ասեմ, որ մեզ մոտ շատ գեղեցիկ էր ստացվել, նա շատ հավանեց։ Քանի որ նա դառնում էր 56 տարեկան, ես և քույրիկս թղթի վրա գրել էինք 56 բառ, որոնք նրան են բնութագրում, իսկ հետևի էջում նրան էինք նկարել։ 

Մարտի 26։ Գարնանային ընթերցում։ Հնարամիտ ջուլհակը

Առանձնացնել դուր եկած հատվածները։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ 

Հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին։

Ես կարդացել եմ Հնարամիտ Ջուլհակը և ասեմ, որ այն անչափ հետաքրքիր էր։ Ստեղծագործության գլխավոր հերոսը մի դերվիշ էր։ Մի օր նա քաղաքի կենտրոնում շրջան է գծում և կանգնում մեջը։ Բոլոր զարմացած նրան են նայում, բայց չեն հասկանում, թե նա ինչ է անում։ Այս ամենի մասին իմանում է թագավորը և իր ծառաներին ուղարկում է դերվիշի մոտ, բայց նրանք էլ ելք չեն գտնում։ Մի օր հանկարծ թագավորը մի տուն է մտնում ու տեսնում է մի ջուլհակի։ Նա միաժամանակ երեք գործ է անում։ Թագավորը այդ ամենի վրա զարմացած մտածում է, որ հենց նրան կարող է ուղարկել դերվիշի մոտ։ Նա գնում է շատ հեշտությամբ դերվիշին հանում է։ Իսկ հետո զարմացած թագավորը շնորհակալություն է հայտնում ջուլհակին և բարգևատրում։ 

Մարտի 26։ Գարնանային ընթերցում։ Խիզախը կամ աներկյուղը

Սիրելի սովորող,  սկսվեց ազատ գործունեության շրջանը: Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները։

Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ 

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին։

Ես կարդացել եմ Խիզախը կամ աներկյուղը։ Այն ինձ շատ հետաքրքրեց։ Այս պատմության գլխավոր հերոսը տղան էր, որը շատ խիզախ էր և ոչնչից չէր վախենում։ Ղազարոս Աղայանը շատ լավ էր շարադրել իր մտքերը և այդպես շատ լավ էր ստացվել։ Եվ ասեմ, որ այս պատմությունը ինձ շատ ծանոթ էր։ 

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Զանգի-Զրանգի։ Ղազարոս Աղայան
Հնարագետ ջուլհակը։ Ղազարոս Աղայան
Խիզախը կամ աներկյուղը։ Ղազարոս Աղայան

Համացանցը մեր կյանքում

Վերնագիր՝ Համացանցը մեր առօրյայում

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Նպատակը՝ Համացանցից դուրս գրել և մշակել համացանցի պատմությունը և անցկացնել հարցազրույց քաղաքացիներից, թե ին՞չ դեր ունի համացանցը իրենց կյանքում:

Ժամանակահատված՝ Մարտ-Ապրիլ

Անցկացման վայրը՝ Ք. Երևան, Միջին դպրոց

Ամփոփում՝ Ռադիո-նյութ, լուսաբանում բլոգում

Համացանցի պատմությունը

Բոլորի կյանքում էլ համացանցը կարևոր դեր ունի: Եթե ձեզ շատ է հետաքրքրում, թե որտեղից է առաջացել համացանցը, ես մեծ հաճույքով կպատմեմ ձեզ: 1957  թվականին,  երբ Խորհրդային  Միությունն  արդեն  թողարկել  էր  Երկիր  մոլորակի  արհեստական  արբանյակը,  ԱՄՆ-ի  պաշտպանության  նախարարությունը  որոշեց  Ամերիկայի  համար  ստեղծել  տեղեկատվության  փոխանցման  հուսալի  միջոց (պատճառը  ակնկալվող  պատերազմն  էր): Արդեն 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով: 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ի սկզբանե այս ցանցը կոչվում  էր ARPANET: Այն կազմված էր երկու ցանցերից` ռազմական MILNET  և  փոքր  ARPANET,  սակայն  ժամանակի  ընթացքում  թյուրիմացությունից  խուսափելու  համար  այդ  երկուսը  միասին  սկսեցին  անվանել  INTERNET: Համաշխարհային  ցանցում  I-ին  որոնման  համակարգը  եղել  է   Wandex-ը,  որը  1993 թ. ստեղծել  է  World  Wide  Web –ը  Մ. Գրեյի  կողմից ( այժմ  չի  գործում ):  Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն ունի համացանցը: Ինձ թվում է, որ ձեզ շատ դուր եկավ:

Հարցեր

1. Օրվա մեջ քանի՞ ժամ եք տրամադրում համացանցին:

2. Դուք համացանցը օգտագործում եք որպես ուսումնական գործիք, թե՞ խաղ խաղալու հնարավորություն:

3. Ի՞նչ դեր ունի համացանցը ձեր կյանքում:

4. Առանց համացանցի կարող ե՞ք ապրել:

5. Հիմնականում ի՞նչ եք անում համացանցով:

6.  Փորձել եք կյանքում ապրել առանց համացանցի։

7. Ձեր շրջապատում ում եք ճանաչում, որ ամենաշատը համացանցից կախվածություն ունի։ 

 

Հարցազրույց

Ես ինքս ինձնից վերցրել եմ հարցազրույց համացանցի վերաբերյալ

Յոթ աստղերը։ 21 մարտ։ Տնային առաջադրանք

Լրացուցիչ կրթություն

  1. Կարդալ հեքիաթը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Կաղկանձել — ոռնալ

  1. Հեքիաթը վերապատմել 5 նախադասությամբ։

Մի երկրում ընդհանրապես ջուր չկար։ Այնտեղ ապրում էր Աշան, իսկ նրա մայրը հիվանդ էր և աղջկան խնդրել էր, որ գնա ջուր բերի։ Նա գնաց և ճանապարհին քնեց, բայց երբ արթնացավ, տեսավ որ մի կուժ ջուր է դրված իր կողքը և վազելով գնաց տուն չնկատելով, որ տրորեց շատ պոչը։ Նա շանը տվեց մեկ կում ջուր, և հենց այդ պահին կուժը դառավ արծաթե։ Գնաց տուն ու տվեց մորը ջուրը, բայց մայրն ասաց, որ իր դուստրը խմի առաջինը, քանի, որ նա ավելի ծարավ է, բայց երբ նա խմեց տեսավ մի մուրացկանի, որն ավելի ծարավ էր, և ջուրը տալով նրան տեսավ, որ կժի միջից ադամանդներ դուրս եկան և դարձան աստղեր։

Յոթ աստղերը

Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։

Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։

Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։

Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։

Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։

— Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։

Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։

Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։

Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։

Առակների քննարկում: Մարտի 21

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակի իմաստն այն էր, որ փոքրերը տեսնելով, թե մեծերն ինչ են անում, ցանկանում են նրանք էլ անել, առանց մտածելու, որ նրանք չեն կարող: 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

Որդիները մտածելով, որ գանձեր կան հողի տակ, փորեցին և առատ բերք տվեց նրանց այգին և շատ բերք ունեցան: 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Եթե մարդ կամքի ուժ ունենա և հավատա իր սեփական ուժերին, նա ամեն դժվարություն կհաղթահարի: 

ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
– Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակի իմաստն այն է, որ համերաշխությունը անհաղթելի է: 

Երախտամոռ առյուծը: 21. 03. 2019

  1. Կարդալ հեքիաթը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Հիմալայան լեռներ — աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան

Երախտամոռ — լավությունը մոռացող

  1. Հեքիաթը վերապատմել 5 նախադասությամբ։

Մի անգամ առյուծը ոսկոր էր ուտում, և հանկարծ նա խեղդվեց: Հանկարծ նրան հանդիպեց փայտփորիկը և հարցրեց, թե արդյո՞ք նրան օգնություն պետք է: Նա վախենալով, բայց մտավ առյուծի բերանը և հանեց ոսկորը: Որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին: Նա առյուծին հիշեցրեց, որ նրան մի անգամ օգնել է, և հիմա ժամանակն է, որ նա իրեն օգնի, բայց առյուծ ասաց, որ աշխարհի ամենահզոր գազանի բերանից անվնաս դուրս է եկել, էլ ի՞նչ է ուզում: 

____________________________________________________________________________________________

Հիմալայան լեռների ստորոտում, ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։

Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։

— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։

— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։

— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ, հանկարծ կուլ տաս ինձ։

— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնիր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։

Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։

Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։

Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.

— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես…

— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։

Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։

Հայոց լեզու, գրականություն, գործնական քերականություն, 20 մարտ

282.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:

Աննշան թիվ կազմող կենդանիների մեջ կան տեսակներ: 

Նա վերջին տիրակալն էրոր իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ:

Իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսած վերջին տիրակալն էր: 

Որքա՜ն զարմացավ նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ:

Բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսնելով շատ զարմացավ: 

Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին:

 Նա արջին հեռվից տեսնելու հույս ուներ: 

Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:

Կրկին անրադառնալով ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք: 

283.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներինորոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:

Իրենց հայրենիքում բնանջնջված կենդանիներին, մեր կենդանաբանական այգին իր գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էր: 

Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին:

Նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին, հատկապես որ մենք գորիլաներով ենք հպարտանում: 


Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանունորը մեզ հարկավոր էր: 

Մեզ հարկավոր կենդանուն միշտ հնարավոր չէ գտնել կամ որսալ: 

Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում:

Արջի նման կառչուն պոչ  ունեցող Բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում:

Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր:

Պեդրո անուն կնքեցինք ակնոցավոր արջին, որը Հարավային Ամերիկայից էր:  

Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ:

Պստլիկ քոթոթը, որը որսկան շան չափ էր, եկավ մեզ մոտ: 

Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրաառջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:

Շոկոլադ ստանալու համար կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանելով: 

Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

Պեդրոն մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում, տխրելու պատճառով: 

4.Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայականդարձվածներ:

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներորոնք հաջողությամբ  ոչնչացրել են իրենց դասակարգային,կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:

Հաջողությամբ  ոչնչացրած իրենց դասակարգային,կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներ, հավերժացվել են պատմության հուշամատյաններում: 

ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին:

Ժողովուրդը պսակներ է դնում անհայտ զինվորների շիրիմներին և զորավարներին հուշարձաններ կանգնեցնում: 

Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել:

Այսօր ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ զոհվել են նրանք, ո՞վ է հիշում: 

Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ:

Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, նրանով այնքան ենք հիանում: 

Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:

Լրացուցիչ կրթություն

Քննարկեք Շառլ Բոդլերի հետևյալ ստեղծագործությունները:

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Հեղինակն այս ստեղծագործությամբ ուզում էր ասել, որ պետք է ինչ-որ բանով տարված լինել, որ չզգաք ժամանակի բեռը: