Յոթ աստղերը։ 21 մարտ։ Տնային առաջադրանք

Լրացուցիչ կրթություն

  1. Կարդալ հեքիաթը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Կաղկանձել — ոռնալ

  1. Հեքիաթը վերապատմել 5 նախադասությամբ։

Մի երկրում ընդհանրապես ջուր չկար։ Այնտեղ ապրում էր Աշան, իսկ նրա մայրը հիվանդ էր և աղջկան խնդրել էր, որ գնա ջուր բերի։ Նա գնաց և ճանապարհին քնեց, բայց երբ արթնացավ, տեսավ որ մի կուժ ջուր է դրված իր կողքը և վազելով գնաց տուն չնկատելով, որ տրորեց շատ պոչը։ Նա շանը տվեց մեկ կում ջուր, և հենց այդ պահին կուժը դառավ արծաթե։ Գնաց տուն ու տվեց մորը ջուրը, բայց մայրն ասաց, որ իր դուստրը խմի առաջինը, քանի, որ նա ավելի ծարավ է, բայց երբ նա խմեց տեսավ մի մուրացկանի, որն ավելի ծարավ էր, և ջուրը տալով նրան տեսավ, որ կժի միջից ադամանդներ դուրս եկան և դարձան աստղեր։

Յոթ աստղերը

Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։

Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։

Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։

Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։

Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։

— Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։

Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։

Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։

Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։

Թողնել մեկնաբանություն