Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 7-րդ դասարան, դաս 8

Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Անիի թագավորության անկման պատճառները:

Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը: Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

Աղբյուրները ՝ Հայոց պատմություն 7-րդ դասարան ,դասագիրք, էջ 100-103, համացանց

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 7

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:
Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Լրացուցիչ աշխատանք

Արծրունիների տոհմի պատմությունը:

Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր  Հայաստանի  Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով:

Աղբյուր՝ Վիկիպեդիա Ազատ Հանրագիտարան

Աղբյուր՝ dasaran.am

05. 03. 2019 հայոց լեզու, գրականություն,գործնական քերականություն

  1. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի´ր եղիր, որ տեքստը պահպանվի):

«Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթների շնորհիվ, որը ժամանակի ամենահայտնի գրքերից էր, տասնիններորդ դարի սկզբին Եվրոպայում շատերն իմացան Միջագետքի մասին: Հեքիաթների կախարդական աշխարհն այնպես էր թովել անգլիացի երիտասարդ փաստաբան Օսթին Հենրի Լեյարդին, որ նա որոշեց գնալ Բաղդադ, Դամասկոս ու Պարսկաստան: Ամեն օր, աշխատանքից հետո, իր գրքերի մեջ, որ նախապատրաստվի ճանապարհորդությանը: Սովորում էր անկյունաչափ ու կողմնացույց գործածել, աշխարհագրական քարտեզներ կազմել, պայքարել արևադարձային հիվանդությունների դեմ ու բառարանները ձեռքին՝ խորամուխ էր լինում արևելյան լեզուների գաղտնիքների մեջ:

  1. Մեկ նախադասությամբ ներկայացված միտքը հինգ նախադասությամբ արտահայտի´ր:         Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև … նա միակ բանտարկյալն էր:

Սան Մարինոն մի գաճաճ պետություն էր: Նա ուներ մի բանտ: Այդ բանտում մի կալավոր կար: Կալանավորը փախել էր: Նա բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց: Շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր: 

  1. Բարդ նախադասությունները դարձրո´ւ երկուական պարզ նախադասություններ: 

Շվեյցարացի գիտնականները, էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Շվեյցարացի գիտնականները, էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը: Նրանք պարզել են, չծխողների լսողության ավելի լավ վիճակը: 

Նրանք եզրակացրել են, որ ծխելն ու երաժշտությունն անհամատեղելի են:

Նրանք մի բան են եզրակացրել: Ասում են, որ ծխելն ու երաժշտությունն անհամատեղելի են:

Իրաքի իշխանությունները պատրաստ են երկու միլիոն դոլար պարգև տալ նրան, ով կբացահայտի Շամիրամի կախովի այգիների ոռոգման գաղտնիքը:

Իրաքի իշխանությունները պատրաստ են երկու միլիոն դոլար պարգև տալ նրան: Կտան նրան, ով կբացահայտի Շամիրամի կախովի այգիների ոռոգման գաղտնիքը:

Եթե ձեզ խայթել է իշամեղուն, ապա մի´ շտապեք սատկացնել նրան:

Կարող է պատահել, որ իշամեղուն ձեզ խայթի: Հանկարծ չսատկացնեք նրան: 

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց ազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիներ գիտափորձեր են արել: Նրանց հաջողվեց ազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում:

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին: Բայց միայն այ  դեպքում, եթե  նրանք մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում:

Իրենց բույնը պահպանելու նպատակով նրանք խայթում են ամեն մի կենդանի արարածի, որ հանդիպում է ճանապարհին:

Նրանք խայթում են ամեն մի կենդանի արարածի, որ հանդիպում է ճանապարհին: Բայց դա անում են իրենց բույնը պահպանելու նպատակով: 

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատբ տեսակներ ոչնչանում են, իսկ ծովափնյա ջրիմուռները՝ վնասվում:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս մի բան: Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատբ տեսակներ ոչնչանում են, իսկ ծովափնյա ջրիմուռները՝ վնասվում:

  1. Ընտրիր Եղ. Չարենցի բանաստեղծություններից մեկը և սովորիր անգիր:

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Լրացուցիչ կրթություն

Շարադրության թեմաներ

Մի հետաքրքիր պատմություն

Անկեղծանամ ու ասեմ…

Կապույտ, կապույտ երազներ…

Այնպես ուզում եմ, որ…

Իսկ դուք գիտե՞ք…

Իսկ դուք գիտե՞ք, որ գարուն է արդեն: Ես այս եղանակը շատ եմ սիրում: Շատ գեղեցիկ է, որ առավոտյան դպրոց եմ գնում և տեսնում եմ կանաչ խոտերը, գույնզգույն ծաղիկները, պարզ երկինքը, օդը և գարնանային տրամադրությունը: Ինձ շատ է դուր գալիս, որ երբ արթնանում եմ թռչունները երգում են: Այդ ամենից իմ տրամադրությունը բարձրանում է: Գարնան տոները շատ են, բայց ես ամենից շատ սիրում եմ ծաղկազարդը և զատիկը: Մենք ամեն տարի գնում ենք եկեղեցի պատարագին մասնակցելու: Այդ երկու տոնը ինձ ավելի շատ է գարնանային տրամադրություն պարգևում: Գարնանը ես շատ եմ սիրում ծաղիկներ հավաքել: Ծաղիկները ինձ համար ամենագեղեցիկ բաներից մեկն է: Իմ հավաքած ծաղիկները ես նվիրում եմ մայրիկիս: Ինձ ավելի հաճույք է պատճառում գարնանային անձրևը և նրան հաջորդող արևը: Գարունը շատ հետաքրքիր եղանակ է: Մի օր ցուրտ է, մի օր տաք: Այս եղանակին շատ են գույնզգույն թիթեռները: Նրանք շատ գեղեցիկ են: