Հայոց լեզու, գրականություն, մարտի 7

Ես կարծում եմ, որ կարող էի ապրել կենդանիների հետ,
Նրանք նույնքան խաղաղ են, ինքնամփոփ,
Ես կանգնում ու նայում եմ նրանց՝ երկար ու երկար։
Նրանք չեն ողբում ու քրտնում իրենց վիճակից,
Չեն լուսացնում գիշերներ մթության մեջ
և լաց լինում մեղքերի համար,
Չեն ձանձրացնում ինձ՝ քննարկելով իրենց
Պարտքը Աստծո առաջ, Նրանք բոլորն էլ բավարարված են, ոչ մեկը մոլուցք
Չունի իրերի համար,
Ոչ մեկը չի ծնկում մյուսի առաջ, անգամ նրա,
Ով ապրել է հազարավոր տարիներ առաջ,
Եվ ողջ երկրի վրա նրանց շարքերում չկան
Ոչ հարգարժաններ, ոչ էլ դժբախտներ։
Այսպիսով նրանք ցույց են տալիս, որ ինձ հարազատ են,
և ես ընդունում եմ նրանց,
Նրանք բերում են ինձ իմ նշանները և պարզորոշ
Ցուցադրում իրենց ունեցածը:

1. Նկարագրեք մարդկանց աշխարհն ըստ բանաստեղծության :

Ստեղծագործության մեջ մարդիկ անհավասար էին: Նրանք խաղաղ չէին ապրում և ամեն վարկյան ամեն-ինչից բողոքում էին: Քնարական հերոսն ուզում էր ասել, որ մարդկանց չի բավարարում նրանց ունեցածը: Ուզում էր ասել, որ աշխարհում մեկը եթե հարուստ է ուրեմն ավելի լավն է, իսկ որը աղքատ, ավելի վատը: Մարդկանց մոտ եթե ինչ-որ բան չի ստացվում սկսում են բողոքել, նրանք կարող են ինչ-որ խնդիրների համար չքնել: Եվ մարդիկ ձանձրացնում են իրենց խնդիրներով: 

Լրացուցիչ կրթություն

Կարդալ՝ Գազանների արարումը։ Ժյուլ Սյուպերվիել։

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել։
  • Գրեք ձեր հիմնավորված կարծիքը բանաստեղծության մասին։

2. Ձայնագրել Եղ. Չարենցի բանաստեղծություններից մեկը։