Օրվա լուսաբանում

Այսօր ամառային ճամբարի իններորրդ օրն էր: Իմ օրը այսօր շատ լավ անցավ: Մենք այսօր գնացել էինք Բախշյանի այգի, և այնտեղ մենք ընկեր Արմինեի հետ շատ խաղեր խաղացինք: Խաղացինք թաշկինակ: Մի խաղ էլ էինք խաղում: Մեզանից մեկի աչքերը շարֆով փակում էինք, իսկ ընկեր Արմինեն մի հոգու բերում էր նրա մոտ, նա շոշափելով գուշակում էր, թե ով է: Հետո մենք վերադարձանք դպրոց, որ լողանք: Այս տարվա ամառային ճամբարի ընթացքում, ես առաջին անգամ լողացի դրսի լողավազանում: Երբ մտա շատ սառն էր ջուրը, բայց երբ ցատկեցի շատ տաքացավ: Մենք հագնվեցինք և գնացինք դասարան և պատրաստեցինք կենդանիներով էջանիշ: Բոլորիս շատ դուր եկավ այդ թեման: Ես կենդանիների փոխարեն բժշկական փայտիկների վրա փաքցրել էի իմ անվան առաջին տառը:

Օրվա լուսաբանում

Այսօր ամառային ճամբարի ութերորրդ օրն էր: Մենք այսօր գնացել էինք ճամփորդության՝ Հրազդան: Մենք իրականացնում էինք Գետը քաղաքում նախագիծը: Մենք մեր դպրոցի երթուղայիններով չգնացինք, գնացինք քաղաքի երթուղիներով:  Մենք գիտեինք, որ քաղաքում էինք, բայց հենց որ գնացինք Հրազդանի կողքին կանգնեցինք, կարծես մենք անտառում լինեինք: Դավիթը Հրազդան գետին անվանեց արագաչափ: Մենք նստեցինք Հրազդանի ափի քարերի վրա: Հետո գնացինք կանաչ խոտերի մեջ նախաճաշեցինք: Երբ վերջացրեցինք, գնացինք գնացինք այգի: Տղաները ֆուտբոլ էին խաղում, աղջիկների մեծ մասը գործնագործ էր խաղում, Դավիթը, ես, Ելենը և Սաթինեն նկարում էինք խոտերի մեջ: Հետո ընկեր Արմինեն և ընկեր Սոնան բոլորիս բաժանեցին մեր << Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր>>ԱՄԱՌ 2017 թղթերից: Վերջում մենք գնացինք պաղպաղակ գնելու: Դրանից հետո քայլելով գնացինք քաղաքի երթուղիներով մեր դպրոց: Ես առաջին անգամ էի իմ դասընկերների հետ քաղաքի երթուղիներով գնում ճամփորդության, ու ասեմ, որ այսպես շատ լավ է: