Հունվարյան սովորող-սովորեցնող նախագիծ

Վերնագիր՝ Ուսումնական հունվար

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա, Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ Հունվար ամիս

Նպատակ՝ Անցկացնել հետաքրքիր և ուսումնական ժամանց խաղերի և բաց դասերի միջոցով 3-րդ դասարանի սովորողների հետ՝ իրականացնելով սովորող-սովորեցնող նախագիծ։

Արդյունք՝ Ամենօրյա լուսաբանում բլոգում՝ տեսանյութի, պատումի տեսքով։

Առաջարկվող թեմաներ՝ Ջանի Ռոդարիի հեքիաթների ընթերցում-քննարկում, բնագիտական փորձեր, վիկտորինա խաղ։

Ratatouille մուլտֆիլմի թարգմանությունը

-Là, c’est moi. Il est clair qu’il y a quelques petites choses à revoir dans ma vie. Qu’est ce qui ne va pas? Primo, je suis un rat. Autrement dit, la vie est dure. Secondo, j’ai un odorat un un sens du goût extrêmement développés…Farine, oeuf, sucre…une touche de vanille. Oh, un zeste de citron!

-Ահա ես։ Հասկանալի է, որ իմ կյանքում վերանայելու մի քանի բան կա։ Իսկ ի՞նչ է պատահել։ Նախ, ես առնետ եմ։ Այսինքն՝ կյանքը բարդ է։ Երկրորդը՝ ունեմ չափազանց զարգացած հոտառություն և համ․․․ ալյուր, ձու, շաքարավազ․․․ վանիլի հպում։ Օ՛, կիտրոնի կեղև։

-T’arrives à sentir tout ça? T’es vraiment doué, Remy!

-Կարո՞ղ ես զգալ այդ ամենը։ Դու իսկապես տաղանդավոր ես, Ռեմի՛:

-Lui, c’est Emile, mon frère. Un rien l’épate.

— Էմիլն է՝ իմ եղբայրը: Մի փոքր բան նրան զարմացնում է.

-Et alors? T’arrives à mettre un nom sur ce que tu avales! Tu parles d’un don!

-Եվ ի՞նչ, դուք կարողանում եք անվանել այն, ինչ կուլ եք տալիս։ Խոսե՛ք նվերի մասին։

-Ça, c’est mon père. Lui, rien ne l’épate. Il se trouve qu’il est également le chef de notre clan. Vous vous demandez en quoi c’est gênant d’avoir des sens très affûtés.

-Սա իմ հայրն է: Նրան ոչինչ չի տպավորում։ Պատահաբար, նա մեր կլանի առաջնորդն է։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու է նյարդայնացնում շատ սուր զգայարաններ ունենալը:

-Non, non, non, non! Ne mange pas ça!

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Մի՛ կեր սա։

-Quoi? (Mais enfin), qu’est ce qu’il y a?

-Ի՞նչ, ի՞նչ կա այնտեղ։

-Cette drôle d’odeur c’était celle de la mort-aux-rats. Du coup papa c’est dit que mon don n’était peut-être pas si inutile que ça. Et j’avoue que je n’étais pas peu fier, jusqu’ à ce qu’il me trouve un travail.

-Այդ զվարճալի հոտը առնետի թույնի հոտն էր: Այսպիսով՝ հայրիկն ասաց, որ գուցե իմ նվերն ի վերջո այդքան էլ անօգուտ չէր: Եվ խոստովանում եմ, որ բավականին հպարտ էի, մինչև նա ինձ աշխատանք գտավ։

-OK…OK d’ac’ (d’accord)…

-Լավ է, լավ է․․․

Eh oui…détecteur de poison.

Այո․․․ թույնի դետեկտոր:

Nickel…nickel chrome…

Նիկել․․․ նիկել քրոմ․․․

Ça veut dire: Rien À Signaler. C’est un acronyme. Tu sais, comme…ça va, c’est bon, laisse tomber.

Դա նշանակում է՝ զեկուցելու ոչինչ չկա: Այն հապավում է: Գիտե՞ս, ինչպես… լավ, լավ, մոռացիր:

Նապաստակը և կրիան

A Hare was making fun of the Tortoise one day for being so slow.

Մի օր նապաստակ սկսեց ծաղրել կրիային այդքան դանդաղ լինելու համար:

“Do you ever get anywhere?” he asked with a mocking laugh.

-Դու երբևէ որևէ տեղ հասնե՞լ ես, — հարցրեց նա ծաղրելով և ծիծաղելով։

“Yes,” replied the Tortoise, “and I get there sooner than you think. I’ll run you a race and prove it.”

-Այո՛, — պատասխանեց կրիան, — ես այնտեղ էլ ավելի շուտ եմ հասնում, քան կարծում ես, նույնիսկ քեզ հետ մրցավազք կանցկացնեմ ու կապացուցեմ դա:

The Hare was much amused at the idea of running a race with the Tortoise, but for the fun of the thing he agreed. So the Fox, who had consented to act as judge, marked the distance and started the runners off.

Նապաստակը սկսեց ծիծաղել կրիայի՝ մրցավազքի մարտահրավերի գաղափարից, բայց ուղղակի հաճույքի համար համաձայնվեց: Այսպիսով՝ աղվեսը, ով համաձայնվել էր հանդես գալ որպես դատավոր, նկատեց տարածությունը և դուրս մղեց վազողներին:

The Hare was soon far out of sight, and to make the Tortoise feel very deeply how ridiculous it was for him to try a race with a Hare, he lay down beside the course to take a nap until the Tortoise should catch up.

Կարճ ժամանակ անց նապաստակն արդեն հեռացել էր տեսադաշտից, և որպեսզի կրիան խորապես զգա, թե որքան ծիծաղելի էր նապաստակի համար իր հետ մրցավազքում լինելը, նա պառկեց դաշտի կողքին՝ քնելու, մինչև կրիան հասնի իրեն։

The Tortoise meanwhile kept going slowly but steadily, and, after a time, passed the place where the Hare was sleeping. But the Hare slept on very peacefully; and when at last he did wake up, the Tortoise was near the goal. The Hare now ran his swiftest, but he could not overtake the Tortoise in time.

Այդ ընթացքում դանդաղ, բայց հաստատուն կերպով կրիան շարունակում էր առաջ գնալ և որոշ ժամանակ անց նա անցավ նաև այն վայրով, որտեղ քնած էր իր մրցակիցը։ Իսկ նապաստակը շատ հանգիստ քնել էր։ Եվ երբ նա վերջապես արթնացավ, կրիան արդեն շատ մոտ էր դարպասին։ Նապաստակը փորձեց վազել հնարավորինս արագ, բայց այդպես էլ չկարողացավ ժամանակին առաջ անցնել կրիայից։

Ժամանակի արժեքը

Once, a king and a lazy man named Haria were very good friends. One morning, the king said, “Why don’t you do work to earn some money?”

Մի թագավոր և Հարիա անունով մի ծույլ մարդ շատ լավ ընկերներ էին։ Մի առավոտ թագավորն ասաց.

-Ինչո՞ւ չես աշխատում, որ գումար վաստակես։

Haria said, “No one gives me job. My enemies told everyone that I never do any work in time.”

Հարիան ասաց․

-Ոչ ոք ինձ աշխատանք չի տրամադրում։ Թշնամիներս բոլորին ասել են, որ երբեք ճիշտ ժամանակին որևէ աշխատանք չեմ անում։

The kind king said, “You can go into my treasury and collect as much wealth as you can, till sunset.”

Բարի թագավորն ասաց․

-Դու կարող ես մտնել իմ գանձարան և մինչ մայրամուտ վերցնես այնքան հարստություն, որքան կարող ես։

Haria rushed home to tell this to his wife. She said, “Go and get the gold coins and gems now.”

Հարիան շտապեց տուն՝ կնոջն այդ մասին տեղեկացնելու։ Նա ասաց․

-Գնա՛, վերցրո՛ւ ոսկե մետաղադրամներն ու գոհարները հենց հիմա։

“I cannot go now. Give me lunch first.”

-Հիմա չեմ կարող գնալ։ Նախ ինձ ճաշ տուր։

After lunch, he took a nap for an hour. Then in the late afternoon, he picked some bags and went to the palace. On the way, he felt hot so he sat under a tree to rest. Then, two hours later, he got up to go but saw a man showing some magic tricks. He stopped to watch for an hour again.

Ճաշից հետո նա մեկ ժամ քնեց։ Հետո ուշ կեսօրին վերցրեց մի քանի պայուսակ ու գնաց պալատ։ Ճանապարհին շոգում էր, այդ պատճառով էլ նստեց ծառի տակ, որպեսզի հանգստանա։ Երկու ժամ անց վեր կացավ գնալու, բայց տեսավ մի մարդու, ով կախարդական հնարքներ էր ցույց տալիս։ Եվ նա կանգ առավ ևս մեկ ժամ՝ այն դիտելու։

When he reached the palace it was already time for sunset. The palace gates had been shut. So Haria had lost a golden chance because he had not learnt the value of time.

Երբ նա հասավ պալատ, արդեն մայրամուտ էր և պալատի դարպասները փակվել էին։ Այսպիսով՝ Հարիան կորցրեց իրեն տրված ոսկե հնարավորությունը, քանի որ դեռ չէր սովորել ժամանակի արժեքը։

Հանդիպում Հովհաննես Երանյանի հետ

Հովհաննես Երանյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին։ Ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը՝ աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում։ Նա տպագրել է թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում։ 1999 թվականին հրատարակել է իր առաջին արձակ ժողովածուն («Միակ ոտնահետք»)։ Ունի նաև 3 ժողովածուներ «Զինադադար» (2005), «Մարդահամար» (2008), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010): Հովհաննես Երանյանի պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն։

Ընթերցված պատմվածքներ․

  1. Բրուտի երկրորդ աշակերտը
  2. Մառախուղը
  3. Երեք ամիս հետո
  4. Ապոկալիպսիս հրեշտակները
  5. Խաբուսիկ օր
  6. Նոր տարի
  7. Այրված սարեր

Ընթերցելով իր պատմվածքները՝ կարևորում եմ նշել այն, որ իր ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի այնպիսի գաղափար, որն այս օրերին շատ արդիական է Հայաստանում, օրինակ՝ պատերազմական իրավիճակները, ցավերն ու կորուստները, որոնք հատկապես վերջերս շատ են քննարկվում մեր երկրում։ Նոր տարվա սպասումը, այն միտքը, որ պետք է առանց պարտք և մեծ շուքով դիմավորել Ամանորը․ այն իսկապես շատ մտահոգող միտք է Հայաստանում։ Կամ ինչպես <<Այրված սարեր>> պատմվածքում է նշված, բարեկամին, հարազատին արտերկիր ճանապարհելը, մեր՝ արտերկրում բնակություն հաստատելու միտքը։ Եվ այս ամենը հաստատում է իր՝ ժամանակակից գրող լինելը։

Ինչպես նաև նկատել եմ, որ ի տարբերություն այլ հեղինակների՝ Հովհաննես Երանյանն իր ստեղծագործությունները հիմնականում գրում է ոչ թե որևէ գաղափարի, ասելիքի շուրջ, այլ ընտրում մի թեմա (ինչպես որ օրինակ բերեցի), և ստեղծագործում այդ թեմայի շուրջ, որն ըստ իս՝ շատ ավելի հետաքրքիր և գրավիչ է դարձնում պատմվածքը, հատկապես հայ ընթերցողների համար։

Պատմվածքներում շատ եմ առանձնացրել աստվածապաշտությունը, որը ոչ մի հայ գրողի ստեղծագործություններում մինչ օրս չեմ նկատել, և կապ չունի, թե որն է իր ստեղծագործության թեման, հեղինակն այն պարտադիր կերպով մեջ է բերում, և հենց այդպիսով էլ պարզ է դառնում, թե որքան կարևոր դեր ունի այն իր համար։

Հովհաննես Երանյանի կենսագրությունը կարդալիս նկատեցի, որ իր պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով, ինչպիսիք են գերմաներենը, անգլերենը, հոլանդերենը, ռումիներենը, ռուսերենը, պարսկերենը և այլն։ Եվ ըստ իս՝ բազմալեզու թարգմանությունները պայմանավորված են ընթերցողների մեծ քանակով, իսկ մարդկանց գրավում է հենց իր անմիջականությունը դեպի ընթերցողը և արդիական, հասկանալի թեմաների շուրջ խոսելը, ինչպիսին է հենց պատերազմական թեման, որը գրեթե բոլոր ստեղծագործություններում գլխավոր դերում է։ Սակայն, կարծում եմ՝ որքան էլ մարդկանց հարազատ և հասկանալի թեմա լինի, ամենից լավ մենք կարող ենք ընկալել այն, քանի որ Երանյանը հայ գրող է ու լիովին հայ մարդու անունից է գրել, այսինքն՝ պատմվածքներում կարող են լինել մի շարք ավանդույթներ, սովորույթները, որոնք որքան էլ գրավեն օտարերկրյա ընթերցողներին, միևնույն է՝ բնորոշ են միայն հայ մարդուն։

Պատմվածքների վերլուծություն․

Ապոկալիպսիսի հրեշտակները։ Հովհաննես Երանյան

Խաբուսիկ օր։ Հովհաննես Երանյան

Նոր տարի։ Հովհաննես Երանյան

Այրված սարեր։ Հովհաննես Երանյան

Երազանքի ուժը

Երազանքները մեզ նվիրում են երջանիկ և անմոռանալի զգացողություններ, որոնք ինքս ոչնչի հետ չեմ փոխի, քանի որ ինձ համար իմ երազանքներն ու նպատակները ամենից թանկ և կարևոր երևույթներից մեկն են իմ կյանքում։ Այդ ամենի պատճառը երազկոտ լինելս է, երբ օրվա գրեթե բոլոր ժամերին դրանք ինձ հաղորդում են ոգևորություն, ուրախ տրամադրվածություն, և իհարկե, դարձնում են էլ ավելի լավատես կյանքում։ Չգիտեմ ինչու՝ երբ մտապահում եմ նույնիսկ ամենաանհավանական երևույթը ու դարձնում այն իմ երազանքներից մեկը, միշտ հավատում եմ, որ այն անկատար չի մնա, քանի որ մտածելով, որ այդ ամենի իրականացումը գրեթե ամբողջովին կախված է ինձնից, փորձում եմ համոզվել, որ ես պատրաստ եմ անել ամեն հնարավոր և անհնարին քայլ մտապահածս զգացողությունները անկատար չթողնելու համար։ Եվ նկատել եմ, որ երբեք չեմ երազի այնպիսի մի բանի մասին, որի իրականացումը կախված կլինի ուրիշից, քանի որ ոչ ոք ինձ պես չի կարևորի այն և չի զգա դրա իրական հաճույքը։ Այդ պատճառով, կարծում եմ՝ միմիայն ինքներս ենք պատասխանատու մեր առջև դրված նպատակի համար, և էական չէ, թե որքան մեծ է այն կամ, թե որքան ժամանակ է պահանջվում այն իրականացնելու համար։ Ունենալով անթիվ երազանքեր՝ համոզվել եմ, թե որքան հաճելի զգացողություն է երազանքներով ապրելն ու անդադար դրանց մասին մտածելը, թե որքան բարություն են դրանք հաղորդում ինձ։ Եվ որքան մեծ ու անիրականալի թվացող են երազանքները, այնքան էլ ավելի եմ ուրախանում այդ փաստից, քանի որ ես վստահ եմ՝ դրանք քայլ առ քայլ դառնալու են ինձ էլ ավելի մոտ ու հասանելի։

Հետաքրքիր մեջբերումներ հաջողության մասին

You will face many defeats in life, but never let yourself be defeated. -Maya Angelou

-Կյանքում շատ պարտությունների կհանդիպեք, բայց երբեք թույլ մի տվեք, որ պարտվեք։

Go confidently in the direction of your dreams! Live the life you’ve imagined. -Henry David Thoreau

-Վստահորեն գնացեք ձեր երազանքների ուղղությամբ՝ ապրելով ձեր պատկերացրած կյանքով։

In the end, it’s not the years in your life that count. It’s the life in your years. -Abraham Lincoln

-Ի վերջո, կյանքի տարիները չեն, որ կարևոր են: Այն ձեր տարիների կյանքն է:

Never let the fear of striking out keep you from playing the game. -Babe Ruth

-Երբեք չթողնե՛ք, որ հարվածի վախը ձեզ հետ պահի խաղը խաղալուց։

In this life we cannot do great things. We can only do small things with great love. -Mother Teresa

-Կյանքում մենք չենք կարող մեծ բաներ անել։ Պարզապես կարող ենք փոքր բաներ անել մեծ սիրով։

Many of life’s failures are people who did not realize how close they were to success when they gave up. -Thomas A. Edison

-Կյանքի անհաջողություններից շատերը նրանք են, ովքեր չեն գիտակցել, թե որքան մոտ են հաջողությանը, երբ հանձնվել են:

You have brains in your head. You have feet in your shoes. You can steer yourself any direction you choose. -Dr. Seuss

-Դուք ունեք ուղեղ, ինչպես նաև ոտքեր և կարող եք ինքներդ ձեզ ուղղորդել ցանկացած ուղղությամբ, որը կընտրեք ինքներդ։

“If life were predictable it would cease to be life and be without flavor.” -Eleanor Roosevelt

-Եթե կյանքը լիներ կանխատեսելի, այն կդադարեր կյանք լինելուց ու կլիներ առանց համի։

“Life is a succession of lessons which must be lived to be understood.” -Ralph Waldo Emerson

-Կյանքը դասերի հաջորդականություն է, և այն պետք է ապրել՝ հասկանալու համար։

Հետազոտական աշխատանք | Սասնա ծռեր էպոսը

Կանանց դերը էպոսում

Ուշադիր կարդալով էպոսը՝ կարելի է նկատել, որ նրանում շատ մեծ նշանակություն ունի կանանց դերը։ Համաձայն սովորության՝ տղամարդիկ են որևէ քայլ ձեռնարկում կնոջը հասնելու համար, սակայն էպոսում կա դրան հակադիր մի դրվագ, երբ Դեղձուն Ծամը լսելով Սանասարի արիության մասին ինքն է փորձում անել հնարավոր ամեն բան, որպեսզի իր գեղեցկությամբ ու հմայքով գրավի նրան՝ փորձելով նամակի միջոցով իր մոտ կանչել վերջինիս։

Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ։

Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է

Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.

Աստըծու շնորհքով լցուկ եմ։

Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.

Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,

Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.

Ինձի շա՛տ դուր կը գաս դու։

Սանասա՛ր տղա,

Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.

Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.

Գլուխ թացեր ես, չկնտես,

Արի, ինձի տար քեզ համար»։

Նմանատիպ հատված է այն, երբ Մհերի՝ Մըսըր գնալու պատճառով ինքն է կառավարում Սասունը երկար ժամանակ։

Նույնիսկ կարելի է գտնել այնպիսի հատվածներ, որտեղ կանայք ունեն հավասար իրավունքներ և ուժ, որքան տղամարդկանցն է։

Կիսատ

Հետազոտական աշխատանք | Սասնա ծռեր էպոսը

Ներածություն

<<Սասնա ծռեր>> էպոսն ունի 1000-ամյա պատմություն՝ ստեղծվելով 8-10-րդ դարերում, անցնելով սերնդեսերունդ և շատ ընթերցվելով ու պահպանվելով՝ այն այսօր հասանելի է նաև մեզ, որն ընթերցելով բացահայտում ենք մեր մշակույթի առանձնահատուկ մի մասը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ հենց այս թեման, քանի որ ըստ իս՝ <<Սասնա ծռեր>> էպոսը մեր մշակույթի ու պատմության փոքրիկ մասն է կազմում, և ես երկու տեսանկյուններից էլ այն շատ եմ կարևորում, քանի որ էպոսում կան մի շարք դրվագներ Սասնա ժողովրդի ապրելակերպի, սովորույթների և հավատքի մասին, որը բնորոշ է մեզ ու մեր նախնիներին՝ դարերի ընթացքում մեր մաքառումները թշնամու դեմ, հավատքից ետ չմնալը, այն կարևորելը և այլն։

Կարծում եմ՝ էպոսի հետազոտությունը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, ուստի որոշեցի կարևոր կետերն առանձնացնել և յուրաքանչյուրի մասին մանրամասնորեն խոսել, որպեսզի էլ ավելի հետաքրքիր ստացվի աշխատանքս։ Ըստ իս՝ էպոսում մեծ նշանակություն ունեն կրոնը, հեթանոսությունը, կանայք, մի շարք նշանավոր կերպարներ, շատ են մշակութային սովորությունները, չափազանցությունները, որոնք էպոսը դարձնում են շատ ավելի անհավանական, յուրահատուկ, հեքիաթային և այլն։

Ես շատ եմ հավանում էպոսը և գիտեմ, որ կան մի քանի մշակումներ ևս, ինչպիսիք են Մանուկ Աբեղյանի, Հովհաննես Թումանյանի գրվածքները, դրան նվիրված ստեղծագործություններ ունեն հայ մեծերից շատերը՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը և այլն։ Ոչ բոլորն եմ ընթերցել, սակայն պլանավորում եմ հետազոտական աշխատանքի ընթացքում բոլորն ընթերցել ու մանրամասն գրի առնել իմ կարծիքը յուրաքանչյուրի մասին։