Ասորական փոխառությունները ժամանակակից հայերենում

Մի լեզվից մյուսին անցած, գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։ Ժամանակակից հայերենում շատ են նման բառերը, որոնք փոխառվել են մի շարք լեզուներից, ինչպիսիք են՝ պարսկերենը, ասորերենը, հունարենը, արաբերենը, վրացերենը, թուրքերենը և այլն։ Բառարանային տարբեր ուսումնասիրությունների արդյունքում կազմել եմ նյութ, որտեղ հակիրճ գրված է ասորերեն փոխառությունների մասին, ինչպես նաև գրի եմ առել մի շարք բառեր, որոնք փոխառվել են հենց այդ լեզվից և մինչ օրս գործածվում են հայերենում։

Բառերը, որոնք փոխառվել են ասորերենից, սկսել են գործածվել մեր լեզվում մ․թ․ա․ 2-6-րդ դարերում։ Այդ բառերն իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են ինչպես կենցաղային, այնպես էլ կենդանական և բուսական աշխարհին, մարդկային գործունեության այլ բնագավառներին։ Դրանք մեծամասամբ գործածվում են գրաբարում և միջին հայերենում, իսկ այժմ՝ ժամանակակից հայերենում կարող են հանդիպել դրանց շուրջ 45%, այսինքն՝ մոտ 90 բառ։

Ասորական փոխառյալ բառերից են՝ աբեղա, առնետ, գուլպա, դար, թոհ ու բոհ, լավաշ, խանութ, խարտել, խմոր, ծրար, կաթսա, կատու, կացին, կեղև, կուպր, հաշիվ, հեթանոս, հրեա, ձեթ, ձյութ, ղեկ, մագաղաթ, մախաթ, մակաղել, մանիշակ, մաշկ, մարսել, մտրակ, շաբաթ, շալակ, շեփոր, շղթա, շպար, շուկա, շուշան, պողոտա, ջայլամ, սատանա, սափրել, սպեղանի, տառապել, տերև, տղա, ցամաք, ուրբաթ, փիլիսոփա, փրկել, քահանա, քնար, և այլն։ Իհարկե, սրանք ամբողջը չեն, այլ մի մասը, սակայն ժամանակակից հայերենում ամենից շատն են գործածվում։

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Գորտը և մուկը

A young Mouse in search of adventure was running along the bank of a pond where lived a Frog. When the Frog saw the Mouse, he swam to the bank and croaked:

Արկածասեր երիտասարդ մուկը վազվզում էր լճակի ափին, որտեղ մի գորտ էր ապրում: Երբ գորտը տեսավ մկանը, նա լողաց դեպի ափ և կռացավ.

“Won’t you pay me a visit? I can promise you a good time if you do.”

-Կայցելե՞ք ինձ։ Ես Ձեզ խոսք եմ տալիս լավ ժամանակ անցկացնել, եթե գաք։

The Mouse did not need much coaxing, for he was very anxious to see the world and everything in it. But though he could swim a little, he did not dare risk going into the pond without some help.

Մուկը շատ սիրաշահելու կարիք չուներ, քանի որ նա շատ էր ուզում տեսնել աշխարհը ու այն ամենը, ինչ կա դրանում։ Չնայած, որ նա կարող էր լողալ, սակայն չէր համարձակվում գնալ լճակ առանց որևէ մեկի օգնության։

The Frog had a plan. He tied the Mouse’s leg to his own with a tough reed. Then into the pond he jumped, dragging his foolish companion with him. The Mouse soon had enough of it and wanted to return to shore; but the treacherous Frog had other plans. He pulled the Mouse down under the water and drowned him. But before he could untie the reed that bound him to the dead Mouse, a Hawk came sailing over the pond. Seeing the body of the Mouse floating on the water, the Hawk swooped down, seized the Mouse and carried it off, with the Frog dangling from its leg. Thus at one swoop he had caught both meat and fish for his dinner.

Գորտը մի ծրագիր ուներ․ Նա կոշտ եղեգով կապեց մկան ոտքն իր ոտքին։ Այնուհետև ցատկեց լճակը՝ քարշ տալով նաև իր հիմար ուղեկցին։ Կարճ ժամանակ անց մուկը արդեն բավականացավ և ցանկացավ վերադառնալ ափ, սակայն դավաճան գորտը այլ ծրագրեր ուներ։ Վերջինս մկանը քաշեց ջրի տակ և խեղդեց: Բայց մինչ նա կհասցներ արձակել եղեգը, որը կապում էր իրեն սատկած մկան հետ, մի բազե սկսեց նավարկել լճակի վրայով: Տեսնելով ջրի վրա լողացող մկան մարմինը՝ բազեն ցած իջավ, բռնեց մկանը ու իր հետ տարավ այն, իսկ գորտը կախված էր նրա ոտքից: Այսպիսով՝ նա մի հարվածով ընթրիքի համար բռնեց և՛ միս, և՛ ձուկ։

Մեջբերումներ կյանքի մասին

“Keep smiling, because life is a beautiful thing and there’s so much to smile about.” -Marilyn Monroe

-Շարունակեք ժպտալ, քանի որ կյանքը գեղեցիկ է, և ժպտալու շատ պատճառ կա:

“In the depth of winter, I finally learned that within me there lay an invincible summer.” —Albert Camus

-Ձմռան խորքում վերջապես իմացա, որ ինձնում անպարտելի ամառ է ընկած։

“In three words I can sum up everything I’ve learned about life: it goes on.” -Robert Frost

-Ես կարող եմ երեք բառով ամփոփել այն, ինչ սովորել եմ կյանքի մասին. այն շարունակվում է։

“Life is either a daring adventure or nothing.” -Helen Keller

-Կյանքը կա՛մ համարձակ արկած է, կա՛մ ոչինչ։

“Your time is limited, so don’t waste it living someone else’s life. Don’t be trapped by dogma — which is living with the results of other people’s thinking.” -Steve Jobs

-Ձեզ տրված ժամանակը սահմանափակ է, ուստի մի վատնեք այն ուրիշի կյանքով ապրելով: Մի՛ հայտնվեք թակարդում, որն այլ մարդկանց մտածողության արդյունքով ապրելն է։

Success is not final; failure is not fatal: It is the courage to continue that counts. -Winston S. Churchill

-Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ. ամենից կարևորը շարունակելու քաջությունն է։

Success usually comes to those who are too busy to be looking for it. -Henry David Thoreau

-Հաջողությունը սովորաբար տրվում է նրանց, ովքեր տարված են այն փնտրելով։

If you want to make your dreams come true, the first thing you have to do is wake up. -J.M. Power

-Եթե ցանկանում եք իրականացնել ձեր երազանքները, ապա առաջին քայլը, որ պիտի անեք՝ արթնանալն է։

The secret of success is to do the common thing uncommonly well. -John D. Rockefeller Jr.

-Հաջողության գաղտնիքը սովորական բանն անսովոր կերպով լավ անելն է:

Հետազոտական աշխատանք | Սասնա ծռեր էպոսը

Կրոնը էպոսում

Էպոսի մի մասն է կազմում հեթանոսությունը։ Հայկական դիցաբանության մեջ Ծովինարը եղել է ջրի, ծովի և անձրևի աստվածուհին։ Համապատասխանեցնելով էպոսի կերպարին՝ Ծովինարին, կարելի է նկատել, որ նրա հետ են կապվում էպոսի մի շարք դրվագներ, որոնք ուղղված են հենց ջրի պաշտամունքին։ Օրինակ՝ այն հատվածը, երբ Ծովինարը ծարավելով Աստծուց աղբյուր է խնդրում, և Աստծո հրամանով ծովը բացվում է ու նա ջուր է խմում՝ որից էլ հղիանում է․

Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,

Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,

Մի բուռ լիք ջուր խմեց,

Մեկ էլ՝ մի բուռ կիսատ։

Աղբուրըն ցամաքավ։

Էդ երկու բուռ ջրից հղացավ։

Նմանատիպ օրինակ է նաև այն հատվածը, երբ Սանասարը որոշում է մտնել ծովը։ Այնտեղ նա երազ է տեսնում, որտեղ Մարիամ Աստվածածինը նրան ուղղորդում է ու ցույց տալիս Քուռկիկ Ջալալու տեղը։Այդ հատվածում կան նաև չափազանցություններ, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում էպոսը։

Աստծո հրամանքով ծով բացվեց,

Սանասարի աչից առջև եղավ չոր գետին,

Բաղդասարի աչից ծով կերևար։ 

***

Սանասար ծովու մեջ որ մտավ,

Ինչ չոր գետնի վերա գնաց։

Կրոնի հետ կապված մեկ այլ նկատառում է նաև խաչապաշտ և կռապաշտ ժողովրդի տարբերությունը, հավատքի ուժը և այլն։ Ճիշտ է, խաչապաշտ ժողովուրդը չէր հետևում կուռքերի զորությանը, բայց նաև չէր անտեսում այն, քանի որ նրանք հավատում էին կուռքերի ուժին․

Բաղդասար քնուկ էր մեկ գիշեր.

Մեկ էլ տեսնի, ի՞նչ տեսնի լավ։

— Ջոջ Կուռք էղավ իծու օրինակ,

Էկավ գլխու վերև, մըկմըկաց,

Մինչի լուս չթողեց, որ էն քներ, սթրեր։

***

Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է,

Գիշերն էլ չէր թողնե, որ մենք էնտեղ սըթըրվինք, — ասում էին Սանասարն ու Բաղդասարը Խալիֆային։

Էպոսում կան մի շարք քրիստոնեական հավատքի դրսևորումներ, որոնցից մեկն էլ երևում է հենց սկզբում, երբ Ծովինարի և Խալիֆայի ամուսնությանը խանգարում էր կրոնը՝ տարբեր հավատալիքները, սակայն Ծովինարը համաձայնեց ամուսնանալ վերջինիս հետ՝ ետ չմնալով իր կրոնից․

-Հայր՛իկ, դու էլ մեկ քահան դիր հետ ինձ,

Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,

Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով։

Մեկ օրինակ ևս ավելացնել

Քրիստոնեական հավատքի դրսևորման ցայտուն օրինակն է Խաչ Պատերազմին, որը միշտ նշանավոր կերպարների հետ էր դժվար պահերին, ինչպիսիք էին Սանասար-Բաղդասարը, Մեծ Մհերը, Սասունցի Դավիթը և այլն։ Էպոսի հատվածներից մեկում Դավիթը պատերազմ գնալիս Ձենով Հովանից խնդրում է իր հոր Խաչ Պատերազմին, որն, ըստ իրենց՝ ուժ էր հաղորդում։ Մինչ պառավի՝ իրեն պատմելը, նա ոչինչ չգիտեր դրանց մասին, իսկ հետո այն պահանջեց իր հորեղբորից․

Ես կուզեմ քենե իմ հոր Խա՛չ Պատերազմին․

Կըտաս տուր խաթրով —

Չես իտա՝ կը կայնեմ, զոռովե՛ն կառնեմ։

Հեթանոսության, ինչպես նաև ջրի պաշտամունքի մեկ այլ օրինակ է էպոսի այն հատվածը, որտեղ Սանասարն ու Բաղդասարը կառուցում են Սասնա բերդը։ Կրկին նկարագրվում է ջրի հզորության մասին (թե ինչպես էր փոքրիկ առուն կտրում գետը), իսկ նրանք էլ իրենց ամրոցը որոշում են կառուցել հենց ջրի կողքին․

Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.

Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝

Կ’իջներ, կը գար բարձր սարերից,

Կը զարկեր մեջ էդ գետին,

Ու կը կտրեր զէդ գետ,

Ու կը շերտեր չուրի մեջտեղ,

Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։

Եվ մինչ այսօր էլ՝ չնայած նրան, որ ջրի և կրակի պաշտամունքը քրիստոնեության մի մաս չի կարող համարվել, մենք՝ քրիստոնյաներս, հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, որոնցից շատերը կարող են համարվել անգամ սնավատություն։ Օրինակ՝ երբ վատ երազ տեսնելով ծորակի դիմաց պատմում ենք այն կամ երեխայի ծնվելուց քառասուն օր հետո քառասուն անգամ ջուր ենք լցնում իր գլխին։ Կա նաև մի կարծրատիպ, որն ըստ իս՝ սնահավատություն է․ մարդու հեռանալուց հետո դույլով ջուր լցնելը հաջողության նշան են համարում։ Կան մի շարք տոներ, որոնք համարվում են հեթանոսական, սակայն ներգրավված են քրիստոնեական-եկեղեցական տոների մեջ, օրինակ՝ վարդավառը, տրնդեզը, Սուրբ Զատիկը, ծաղկազարդը և այլն։ Դրանցից գրեթե բոլորը կապված են կրակի և ջրի պաշտամունքի հետ, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի իր նշանակությունը, պատմությունը՝ կապված տարբեր աստվածների հետ, որոնք էլ խորհրդանշում են տոնը։

Ճամփորդները և քսակը

Two men were traveling in company along the road when one of them picked up a well-filled purse.

Երկու տղամարդ ընկերակցությամբ ճամփորդում էին ճանապարհով, երբ նրանցից մեկը վերցրեց լեփ-լեցուն քսակը:

“How lucky I am!” he said. “I have found a purse. Judging by its weight it must be full of gold.”

-Որքա՛ն բախտավոր եմ ես, — ասաց նա, — ես մի քսակ եմ գտել։ Եվ դատելով դրա քաշից՝ կարելի է ենթադրել, որ այն լի է ոսկով։

“Do not say ‘I have found a purse,'” said his companion. “Say rather ‘we have found a purse’ and ‘how lucky we are.’ Travelers ought to share alike the fortunes or misfortunes of the road.”

-Մի ասեք՝ ես քսակ եմ գտել, — ասաց իր ընկերակիցը, — փոխարենն ասեք՝ մենք քսակ ենք գտել կամ ինչքան բախտավոր ենք մենք, քանի որ ճանապարհորդները պետք է կիսեն ճանապարհի հաջողությունը կամ դժբախտությունը։

“No, no,” replied the other angrily. “I found it and I am going to keep it.”

-Ո՛չ, ո՛չ, — պատասխանեց մյուսը բարկացած, — ես այն գտել եմ ու պատրաստվում եմ պահել։

Just then they heard a shout of “Stop, thief!” and looking around, saw a mob of people armed with clubs coming down the road.

Եվ այդ պահին նրանք լսեցին <<կանգ ա՛ռ, գո՛ղ>> և շուրջբոլորը նայելով՝ տեսան մահակներով զինված մարդկանց ամբոխ, որոնք իջնում էին ճանապարհով։

The man who had found the purse fell into a panic.

Այն տղամարդը, ով գտել էր քսակը, խուճապի մատնվեց։

“We are lost if they find the purse on us,” he cried.

-Մենք կորած ենք, եթե հանկարծ այս քսակը գտնեն մեզ մոտ, — սկսեց լացել նա։

“No, no,” replied the other, “You would not say ‘we’ before, so now stick to your ‘I’. Say ‘I am lost.'”

-Ո՛չ, ո՛չ, — պատասխանեց մյուսը, — նախկինում դու չէիր ասի <<մենք>>, այնպես որ հիմա էլ այն թող մնա քո <<ես>>-ին։ Ասա՝ ես կորել եմ։

We cannot expect any one to share our misfortunes unless we are willing to share our good fortune also.

Մենք չպետք է ակնկալենք, որ որևէ մեկը կկիսի մեր դժբախտությունը, քանի դեռ մենք պատրաստ չենք կիսել մեր հաջողությունն իր հետ։

Ժամանակակից գրողներ

Արտասահմանյան ժամանակակից գրականության մեջ ամենից շատ ինձ հետաքրքրեց Փաքսիմա Մոջավեզիի կերպարը, և որոշեցի ընթերցել իր ստեղծագործություններից մի քանիսը և վերլուծել դրանք։

Փաքսիմա Մոջավեզին ծնվել է 1978 թվականին, ով որպես լրագրող իր կարիերան սկսել է 1995 թվականից՝ գրելով հիմնականում սոցիոլոգիայի և գրականության մասին։ Նրա առաջին գիրքը՝ Հեդայաթի պատմվածքներում սիրո վերլուծական ուսումնասիրությունը, լույս է տեսել 2000 թվականին և այժմ գտնվում է հինգերորդ վերահրատարակման մեջ։ Դրան հաջորդեց 2004 թվականին մեկ այլ հավաքածու՝ «Ես կդառնամ երկինք» վերնագրով: «Քառասունութ քայլը», որը տպագրվել է այդ հատորում, ստացել է Գոլշիրի հիմնադրամի մրցանակը։ Մոջավեզին ունի գրականության սոցիոլոգիայի դոկտորի կոչում, մի թեմա, որի շուրջ նա գրել և հրատարակել է մեծ քանակությամբ նյութեր: Ներկայումս նա ամսագրի գլխավոր խմբագիր է և դասախոս Կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում:

Երազներում եկող տղամարդը

Զարդասեղանի գաղտնիքը

Սուրճի տարրան

Քառասունութ աստիճան

Վերջին նամակ

  • Ժամանակակից գրականություն 2023-2024, 2022-2023, 2021-2022

Կիկոսի վերադարձը: Արմեն Հայաստանցի

Երազներում եկող տղամարդը։ Փաքսիմա Մոջավեզի

Այն, ինչ չարժե ոչինչ։ Ռոբերտ Շեքլի

Աշնան արևը։ Հրանտ Մաթևոսյան

Քաղաքն, ուր ոչ ոք չէր իջնում։ Ռեյ Բրեդբերի

Ոսկի մարդը։ Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի մասին: Հրանտ Մաթևոսյան

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Շատ չհամարվի։ Վանո Սիրադեղյան

Մտքի բուրմունքը։ Ռոբերտ Շեքլի

Սառցե մարդը: Հարուկի Մուրակամի

Զոմբին։ Հարուկի Մուրակամի

Հայելին։ Հարուկի Մուրակամի

Կախարդանքը ծախու բան չէ։ Դորիս Լեսինգ

Ճանապարհորդությունը երկարատև կլինի: Էդվին Չարլզ Թաբ

Ցայգածաղիկ։ Վիգեն Խեչումյան

Գյուրջիևի խորհուրդները իր դստերը

Սև կատուն: Էդգար Պո

Վագրերը՝ տասներորդ օրը: Զաքարիա Թամիր

Ով կարողանում է սիրել, երջանիկ է: Հերման Հեսսե

Ամպերի մասին։ Գրիգ

Պուճուր մարդը։ Գրիգ

Երկու սիլուետ։ Գրիգ

Հիսուսի կատուն։ Գրիգ

Համբերություն քեզ, մարդ ջան: Գուրգեն Խանջյան

Լուսնալույս: Վանո Սիրադեղյան

Մի ճամպրուկ փող։ Վանո Սիրադեղյան

Թերեզի երջանկությունը։ Վանո Սիրադեղյան

Շաբաթվա երկրորդ կիրակին: Վանո Սիրադեղյան

Անցողական և անանցողական բայեր: Ալֆրեդո Պանձինի

Ճպուռն ու մրջյունը։ Սոմերսեթ Մոեմ

Վյաչեսլավ Պրախ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»

Սասնա ծռեր | Հետազոտական աշխատանք

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ․ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ

ՍՈՎՈՐՈՂ՝ ԿԱՐԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԴԱՍԱՐԱՆ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ, 12․1

ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՐԻԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Բովանդակություն․

  • Ներածություն
  • Կրոնը էպոսում
  • Կանանց դերը էպոսում
  • Էպոսի տարբեր մշակումները
  • Վերջաբան
  • Աղբյուրներ

Ներածություն

Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանահյուսության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը, կամ պարզապես պատմության մի մասը, դրա կարևոր դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։ Ինչպես, օրինակ՝ մեր ազգային էպոսում ներկայացվում են հայերին բնորոշ սովորույթները, ազգային ծեսերը, կրոնի դերը, կենցաղային իրավիճակները, ինչպես նաև թշնամու հետ ունեցած մեր հարաբերությունները։

Իսկ ի՞նչ է բանահյուսությունը։ Այն այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել նշանավոր դեպքերը, ձգտումներն ու իդեալները։ Ժողովրդական բանահյուսության երկերը ստեղծվել ու դարերով պահպանվել են բանավոր, ինչպես «Սասնա Ծռերն» է։ Եվրոպական առաջավոր երկրների բանագիտական մտքի ազդեցությամբ 19-րդ դ. կեսերին հայ մտավորականությունը ևս կարևորեց մեր ժողովրդի բանավոր ավանդության տարբեր ժանրերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման պատմամշակութաբանական անհրաժեշտությունը։ Հայ ժողովրդական բանահյուսության հավաքման և հետազոտման գործընթացը սկզբնավորվեց Գ. Սրվանձտյանցի “Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ” (1874 թ.) աշխատանքով, որը առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում:

<<Սասնա ծռեր>> էպոսն ունի ավելի քան 1000-ամյա պատմություն՝ ստեղծվելով դեռևս 8-10-րդ դարերում, անցնելով սերնդեսերունդ և շատ ընթերցվելով ու պահպանվելով՝ այն այսօր հասանելի է նաև մեզ, որն ընթերցելով բացահայտում ենք մեր մշակույթի առանձնահատուկ մի մասը։ Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանի դիպուկ բնորոշմամբ․ էպոսը տվյալ ժողովրդի ապրած կյանքի «բանաստեղծական պատմությունն է կամ պատմական բանաստեղծությունը»։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ հենց այս թեման, քանի որ ըստ իս՝ <<Սասնա ծռեր>> էպոսը մեր մշակույթի ու պատմության փոքրիկ մասն է կազմում, և ես երկու տեսանկյուններից էլ այն շատ եմ կարևորում, քանի որ էպոսում կան մի շարք դրվագներ Սասնա ժողովրդի ապրելակերպի, սովորույթների և հավատքի մասին, որը բնորոշ է մեզ ու մեր նախնիներին՝ դարերի ընթացքում մեր մաքառումները թշնամու դեմ, հավատքից ետ չմնալը, այն կարևորելը և այլն։ Մյուս կողմից՝ փորձեցի անդրադառնալ այնպիսի մի թեմայի, որի շուրջ կարող եմ անձանձիր աշխատել՝ ինձ հետ ունենալով գրական շատ աղբյուրներ, հետազոտություններ, վերլուծություններ, ինչպես նաև կարևոր մեջբերումներ։ 

Կարծում եմ՝ էպոսի հետազոտությունը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, ուստի որոշեցի կարևոր կետերն առանձնացնել և յուրաքանչյուրի մասին մանրամասնորեն խոսել, որպեսզի էլ ավելի հետաքրքիր ստացվի աշխատանքս։ Ըստ իս՝ էպոսում մեծ նշանակություն ունեն կրոնը, մի փոքրիկ մասն է կազմում նաև հեթանոսությունը, կան մի շարք նշանավոր կերպարներ, շատ են մշակութային սովորությունները, չափազանցությունները, որոնք էպոսը դարձնում են շատ ավելի անհավանական, յուրահատուկ, հեքիաթային և այլն։

Ամեն ժողովուրդ ունի իր էպոսը, ինչպես հունական <<Ոդիսական>> գրվածքը, հնդկական <<Մահաբհարաթան>>, պարսկական <<Շահնամեն>> և այլն։ Այդպիսիններից է նաև մեր ազգային էպոսը, որը բազմիցս ընթերցված է մեր ժողովրդի կողմից հազարամյակների ընթացքում, վերլուծվել է մի շարք էպոսագետների, գրականագետների կողմից, ինչպես նաև դրա մի ճյուղն էլ ներառված է մեր դասագրքերում, որն էլ համարվում է Թումանյանի մշակումը։

Ես շատ եմ հավանում էպոսը և գիտեմ, որ կան մի քանի մշակումներ ևս, ինչպիսիք են Մանուկ Աբեղյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրվածքները։ Ոչ բոլորն եմ ընթերցել, սակայն պլանավորում եմ հետազոտական աշխատանքի ընթացքում բոլորն ընթերցել ու մանրամասն գրի առնել իմ կարծիքը յուրաքանչյուրի մասին։

Հայ ազգային էպոսը, որպես մշակութային կոթող, ապահովում է իր պատվավոր և մնայուն տեղը հայերի մշակութային և հոգևոր կյանքում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է մեր էպոսի գրաված առաջնային տեղը հայ մշակույթի մեջ, որով էլ առանձնանում ենք աշխարհի շատ ժողովուրդներից։ Մշակութային մակարդակում էպոսի գլխավոր հերոսները ձեռք են բերում նոր որակներ, որոնք տիպական են միայն տվյալ ազգին: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ տեղի է ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտե, էպոսը կազմելով դրա մի մասը՝ որպես ոչ նյութական մշակույթի արժեք ներառվել է այդ ցանկում:

Կարծես՝ էպոսում կարևորվի պետականության ստեղծումը որպես երազանք։ Իհարկե, դասական բոլոր էպոսները իրենց առջև դնում և լուծում են պետականության խնդիր։ Եթե չի դնում և չի լուծում պետականության խնդիր, ուրեմն էպոս չէ։ Այն ինչ-որ մի ժամանակում մնացել է՝ չհասնելով մինչև պետության խնդրին։ Օրինակ՝ սկսված <<Հայկ ու Բելից>>։ Պատմագրությամբ գրված մեր բոլոր վեպերը, նույնիսկ մեր միակ հոգևոր վեպը (Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս և Տրդատ Մեծ), պետության մասին էր խոսքը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին էր խոսքը։ Եվ այս ամենը չկա գրականագետի հայացքով, քանի որ գրականագետն առասպելը համարում է միֆ, այլաբանություն։ Սակայն ըստ էպոսագետ Արուսյակ Սահակյանի՝ առասպելը բարդագույն աստղագիտական գիտելիքներն է։

Կրոնի դերը նույնպես մեծ է հայկական էպոսում, և հատկանշական է այն, որ որքան էլ մեր հերոսները ընդունում էին քրիստոնեությունը (չէ՞ որ մեր ժողովուրդը խաչապաշտ էր` ինչպես նշված էր էպոսում), միևնույն է հավատում էին կռքերի զորությանը, փախչում, խուսափում նման բաներից, քանի որ հավատում էին, որ դրա պատճառով հնարավոր է իրենց մի վնաս հասնի։ Եվ իհարկե, այս ամենը ես մանրամասն ներկայացնում եմ իմ աշխատանքում՝ բերելով օրինակներ, ինչպես նաև կատարելով մի շարք մեջբերումներ։

Կրոնը էպոսում

Բազմիցս ընթերցելով էպոսը՝ դրանում նկատել եմ մի շարք դրվագներ, որոնք ինքս կապում եմ հեթանոսության հետ։ Սկսենք ամենաառաջին կերպարներից․ Հայկական դիցաբանության մեջ Ծովինարը եղել է ջրի, ծովի և անձրևի աստվածուհին։ Համապատասխանեցնելով էպոսի կերպարին՝ Ծովինարին, կարելի է նկատել, որ նրա հետ են կապվում էպոսի մի շարք դրվագներ, որոնք ուղղված են հենց ջրի պաշտամունքին։ Օրինակ՝ այն հատվածը, երբ Ծովինարը ծարավելով Աստծուց աղբյուր է խնդրում, և Աստծո հրամանով ծովը բացվում է ու նա ջուր է խմում՝ որից էլ հղիանում է․

Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,

Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,

Մի բուռ լիք ջուր խմեց,

Մեկ էլ՝ մի բուռ կիսատ։

Աղբուրըն ցամաքավ։

Էդ երկու բուռ ջրից հղացավ։

Նմանատիպ օրինակ է նաև այն հատվածը, երբ Սանասարը որոշում է մտնել ծովը։ Այնտեղ նա երազ է տեսնում, որտեղ Մարիամ Աստվածածինը նրան ուղղորդում է ու ցույց տալիս Քուռկիկ Ջալալու տեղը։Այդ հատվածում կան նաև մի քանի չափազանցություններ, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում էպոսը։

Աստծո հրամանքով ծով բացվեց,

Սանասարի աչից առջև եղավ չոր գետին,

Բաղդասարի աչից ծով կերևար։ 

***

Սանասար ծովու մեջ որ մտավ,

Ինչ չոր գետնի վերա գնաց։

Կրոնի հետ կապված մեկ այլ նկատառում է նաև խաչապաշտ և կռապաշտ ժողովրդի տարբերությունը, հավատքի ուժը և այլն։ Ճիշտ է, խաչապաշտ ժողովուրդը չէր հետևում կուռքերի զորությանը, բայց նաև չէր անտեսում այն, քանի որ նրանք հավատում էին դրանց ուժին․

Բաղդասար քնուկ էր մեկ գիշեր.

Մեկ էլ տեսնի, ի՞նչ տեսնի լավ։

— Ջոջ Կուռք էղավ իծու օրինակ,

Էկավ գլխու վերև, մըկմըկաց,

Մինչի լուս չթողեց, որ էն քներ, սթրեր։

***

Քո Ջոջ Կուռք շատ զորավոր կուռք է,

Գիշերն էլ չէր թողնե, որ մենք էնտեղ սըթըրվինք, — ասում էին Սանասարն ու Բաղդասարը Խալիֆային։

Իմիջիայլոց, այս միտքը համարում եմ հետազոտությանս ամենահետաքրքիր կետերից մեկը, քանի որ ինձ երկար մտածելու տեղիք տվեց այն, ինչպես նաև փնտրելու և նոր օրինակներ գտնելու։

Էպոսում կան մի շարք քրիստոնեական հավատքի դրսևորումներ, որոնցից մեկն էլ երևում է հենց սկզբում, երբ Ծովինարի և Խալիֆայի ամուսնությանը խանգարում էր կրոնը՝ տարբեր հավատալիքները, սակայն Ծովինարը համաձայնեց ամուսնանալ վերջինիս հետ՝ ետ չմնալով իր կրոնից․

-Հայր՛իկ, դու էլ մեկ քահան դիր հետ ինձ,

Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,

Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով։

Քրիստոնեական հավատքի դրսևորման ցայտուն օրինակն է նաև Խաչ Պատերազմին, որը միշտ նշանավոր կերպարների հետ էր դժվար պահերին, ինչպիսիք էին Սանասար-Բաղդասարը, Մեծ Մհերը, Սասունցի Դավիթը և այլն։ Էպոսի հատվածներից մեկում Դավիթը պատերազմ գնալիս Ձենով Հովանից խնդրում է իր հոր Խաչ Պատերազմին, որն, ըստ իրենց՝ ուժ էր հաղորդում։ Մինչ պառավի՝ իրեն պատմելը, նա ոչինչ չգիտեր դրանց մասին, իսկ հետո այն պահանջեց իր հորեղբորից․

Ես կուզեմ քենե իմ հոր Խա՛չ Պատերազմին․

Կըտաս տուր խաթրով —

Չես իտա՝ կը կայնեմ, զոռովե՛ն կառնեմ։

Հեթանոսության, ինչպես նաև ջրի պաշտամունքի մեկ այլ օրինակ է էպոսի այն հատվածը, որտեղ Սանասարն ու Բաղդասարը կառուցում են Սասնա բերդը։ Կրկին նկարագրվում է ջրի հզորության մասին (թե ինչպես էր փոքրիկ առուն կտրում գետը), իսկ նրանք էլ իրենց ամրոցը որոշում են կառուցել հենց ջրի կողքին․

Տեսան, որ մեկ մեծ գետ կը գար, կ’անցներ էնտեղ.

Ու մեկ բարակ առու մի էնդիեն՝

Կ’իջներ, կը գար բարձր սարերից,

Կը զարկեր մեջ էդ գետին,

Ու կը կտրեր զէդ գետ,

Ու կը շերտեր չուրի մեջտեղ,

Ապա կը խառնըվեր մեջ էդ գետին ու կ’էրթար։

Նաև նկատել եմ, որ ամեն մի նշանավոր կերպար օժտված էր որևէ ուժով, ինչը նույնպես կապում եմ հեթանոսության հետ։ Օրինակ՝ Մեծ և Փոքր Մհերները կապվում են Միհր աստծո հետ: Առասպելում դա վառ արտահայտվում է Փոքր Մհերի կերպարի մեջ, ով համարվում էր էպոս մտած Միհր արեգակը: Լուսնային և արեգակնային հատկանիշներով և գուշակության ու կախարդության շնորհներով էին օժտված նաև էպոսի կանայք՝ Դեղձուն Ծամը, Խանդութը և Գոհարը: Սանասարը և Բաղդասարը կապվում են հայ առասպելաբանության մեջ ամպրոպային հերոսների հետ, որոնք, կռվելով ջրի ակունքը փակող հրեշի հետ, սպանում են նրան, և ազատում արեգակի աղջկան՝ այս դեպքում Դեղձուն Ծամին:

Եվ մինչ այսօր էլ՝ չնայած նրան, որ ջրի և կրակի պաշտամունքը քրիստոնեության մի մաս չի կարող համարվել, մենք՝ քրիստոնյաներս, հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, որոնցից շատերը կարող են համարվել անգամ սնահավատություն։ Օրինակ՝ երբ վատ երազ տեսնելով ծորակի դիմաց պատմում ենք այն կամ երեխայի ծնվելուց քառասուն օր հետո քառասուն անգամ ջուր ենք լցնում իր գլխին։ Կա նաև մի կարծրատիպ, որն ըստ իս՝ պարզապես սնահավատություն է․ մարդու հեռանալուց հետո դույլով ջուր լցնելը հաջողության նշան են համարում։ Իհարկե, մի շարք իբրև քրիստոնեական տոներում, որոնք ներգրավված են եկեղեցական տոների մեջ, կարելի է նկատել նման օրինակներ՝ կապված ջրի, կրակի զորության, դրանց պաշտամունքի հետ, օրինակ՝ Վարդավառը, Տրնդեզը, Սուրբ Զատիկը, Ծաղկազարդը և այլն։ Դրանցից գրեթե բոլորը կապված են որևէ պաշտամունքի հետ, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի իր նշանակությունը, պատմությունը՝ կապված տարբեր աստվածների, աստվածուհիների հետ, որոնք էլ խորհրդանշում են տոնը։

Կանանց դերը էպոսում

Ուշադիր կարդալով էպոսը՝ կարելի է նկատել, որ հակառակ կանանց նկատմամբ միջնադարյան քրիստոնեական աշխարհայեցողության ժխտական վերաբերմունքին՝ նրանում շատ մեծ նշանակություն ունի կանանց դերը։ Գլխավոր հերոսուհիները օժտված են առանձնահատուկ գծերով՝ գեղեցիկ են, խոհեմ, զգայուն և գրեթե նույնքան քաջ, որքան տղամարդիկ էին էպոսում։ Դրա ցայտուն օրինակն է էպոսի հատվածներից մեկը․ «առյուծն՝ առյուծ է, էղնի՝ էգ, թե որձ»։ Հայ իրականության մեջ սովորաբար տղամարդիկ են գնում զոհողությունների հանուն իրենց ընտանիքի կամ նույնիսկ հայրենիքի, սակայն էպոսում կանայք նույնչափ անհանգստանում և անում էին ամեն հնարավոր բան իրենց երկրի և տան համար։

Էպոսի ամենաառաջին կին կերպարը Ծովինարն է, ով էական դեր ունի էպոսում և գրեթե մինչ դրա ավարտը ուղեկցում է բոլոր հերոսներին։ Հայ դիցաբանության մեջ Ծովինարը եղել է ջրի, ծովի և անձրևի աստվածուհին, որը կարծես ցայտուն օրինակով դրսևորվում է էպոսի այն հատվածում, երբ Աստծո հրամանով բացվում է ծովը, իսկ Ծովինարը հղիանում՝ ծարաված ջուր խմելով կաթնաղբյուրից։ Հենց նրանից էլ սկիզբ է առնում Սասնա տոհմը՝ այն «ծուռ» քաջերը, որոնք հետագայում կռվի դաշտում դառնում են անպարտելի մարտիկներ՝ անկախ նրանից՝ կին են, թե տղամարդ։ Ծովինարը անձնազոհ կերպար էր, քանի որ դեմ գնալով իր կրոնին (սակայն այն իր տանը պահպանելով) ամուսնացավ Խալիֆայի հետ։ Սովորաբար նման կերպար պետք է ստանար տղամարդը, քանի որ իր քաջությունը, հանուն հայրենիքի ստիպողաբար քայլեր կատարելը․ այդ ամենը բնորոշ է տղամարդուն։ Դեռ շատ վաղուց, հայ իրականության մեջ երաշտի ժամանակ մարդիկ երգելով ծիսական երգեր իրենց աղոթքն ու մաղթանքներն էին մղում ջրի աստվածուհուն, նույն ինքը՝ Ծովինարին։ Հայոց ավանդություններում նա հաճախ հանդես է եկել իր հրեղեն ձիով, նրան համարում էին երկնքի քմահաճ տիրուհի, ով երկրի վրա առաջացնում էր բարեբեր անձրև։

Առաջին ճյուղում Ծովինարն ու Դեղձուն Ծամն դիցաբանական տեսանկյունից լրացնում են միմյանց՝ որպես ջրի և արևի համապատասխան տարերքի մարմնացումներ։ Հատկապես, այս կերպարի դիցաբանական ծագման մասին է խոսում վերջինիս անունը՝ Քառսուն-Ճյուղ Ծամ, որը կապվում է առասպելական մի քանի կերպարներին բնորոշ ծամերի առասպելի հետ, օրինակ՝ վրացական ավանդության մեջ Դալի դիցուհին իր ծամերով հերոսին գամում է քարին, հայ առասպելության մեջ Շամիրամն իր ծամերով քար է նետում և այլն։ Ըստ Մանուկ Աբեղյանի՝ Դեղձուն Ծամ նշանակում է դեղձանամազ, խարտյաշ։ Բացի էպոսում ունեցած իր դերից՝ նա նաև առասպելական կերպար է, ով «հանդես է գալիս իբրև ամպրոպային վիշապից գերված մի «ակն ու արեգակ» աղջիկ»։ Համաձայն սովորության՝ տղամարդիկ են որևէ քայլ ձեռնարկում կնոջը հասնելու համար, սակայն էպոսում կա դրան հակադիր մի դրվագ, երբ Դեղձուն Ծամը լսելով Սանասարի արիության մասին ինքն է փորձում անել ամեն հնարավոր բան, որպեսզի իր գեղեցկությամբ և հմայքով գրավի նրան՝ փորձելով նամակի միջոցով իր մոտ կանչել վերջինիս։ Կարծում եմ՝ Քառսուն-Ճյուղ Ծամի կերպարի մեջ խտացված ներկայացվել է մայրիշխանության ժամանակների տան տիրուհուն բնորոշ որոշ գծեր․

Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ։

Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է

Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.

Աստըծու շնորհքով լցուկ եմ։

Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.

Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,

Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.

Ինձի շա՛տ դուր կը գաս դու։

Սանասա՛ր տղա,

Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.

Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.

Գլուխ թացեր ես, չկնտես,

Արի, ինձի տար քեզ համար»։

Նմանատիպ օրինակ է այն, որ Մհերի՝ Մըսըր գնալու պատճառով Արմաղանն է երկար տարիներ կառավարում Սասունը, իսկ հետո փորձում ներել Մհերի դավաճանությունը։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ կանայք հավասարաչափ մտահոգվում էին երկրի վիճակի, ինչպես նաև այն կանգուն և հզոր պահելու մասին։

Էպոսի նկարագրություններում բավականին քիչ, սակայն խոսվում է նաև Դեղձուն Ծամի քրոջ մասին (անունն անգամ նշված չէ էպոսում), ով ամուսնացավ Բաղդասարի հետ, և ում երկու եղբայրները փրկել էին վիշապի ձեռքից։

Սանասար ասաց.— Աղբեր, Էս Դեղձուն աղջիկ դո՛ւ առ;

Բաղդասար ասաց.— Չէ՛, ես զէն չեմ առնի.

Էնի էրկու դիր քեզ բարև գրե.

Կռիվն էլ դո՛ւ արիր, դա տ’առնես։

Ո՞վ է լսե. ո՞վ է տեսե,— ասաց.

Աղբեր զաղբոր նշանածն առնի։

Ես կ’առնեմ իմ նշանած,

Զէն աղջիկ, որ վիշապից ազատեցինք։

***

Աղջիկներ պսակեցին,

ԸզԴեդձուն-Ծամ վեր Սանասարին,

Զէնոր քուրն էլ վեր Բաղդասարրն։

Ոչ այդքան էական, սակայն իրենց դերն ունեն էպոսի երկու կին կերպարները՝ Սառյեն և Չմշկիկ Սուլթանը, որոնց ես համարում եմ բացասական կերպարներ, քանի որ նրանք էպոսում բնութագրվում են իրենց նենգությամբ, չարությամբ, գոռոզությամբ, մեծամտությամբ և խորամանկությամբ: Կերպարներից առաջինը՝ Սառյեն, ամեն կերպ փորձում էր հրապուրել իր զարմիկին՝ Դավթին, սակայն վերջինս ամեն անգամ մերժում էր նրան, ասելով․

-Հրողբո՛ր կնիկ,

Դուն իմ մե՛րն ես, ես քո որդի՛ն․․․

Միակ կինը, որ կարծես խորթ է թվում և մեզ է հասել աղոտ նկարագրությամբ, Չմշկիկ-Սուլթանն է։ Կարծես նա հանդես է գալիս իբրև էպոսի մյուս հինգ կանացի կերպարների հակադրություն, ում բնորոշ էր չարությունը և ով էլ իր աղջկան հաղորդել էր այդ նենգությունը Դավթի դեմ։ Ինչպես արդեն նշեցի, կան մի շարք հակադրություններ Չմշկիկի և մյուս կին կերպարների միջև, որի վառ օրինակներից է իր և Դավթի մենամարտը։ Էպոսում նշված է, որ Խանդութն ու Գոհարը նույնպես մենամարտել են, սակայն ի տարբերություն նրանց, Չմշկիկ-Սուլթանի դեպքում շարժառիթը մի փոքր այլ է։ Վերջինիս մենամարտելու հրավերը Դավթին ոչ թե սիրած էակին փորձելն էր, այլ հետևանք էր վիրավորված հպարտության, անսահման խանդի, սիրած էակին իրեն վերադարձնելու՝ նրա կյանքը խլելով և այլն։ Կարելի է նաև նկատել, որ միակ կինն է ամբողջ էպոսում (բացառությամբ խլաթցի պառավի), ով մահանում է ոչ թե սիրո, այլ ատելության հանգամանքներում (ընկնում է Քուռկիկ Ջալալու սմբակների տակ և ջախջախվում)։ Ինչպես նաև՝ օղորմիների շարքում չի տրվում Չմշկիկ-Սուլթանի անունը։ Ըստ իս՝ նրան կարելի է համարել բացասական կերպար։

Կարելի է նկատել նաև, որ էպոսում կնոջ կերպարը բավականին չափազանցված է, ինչպես տղամարդկանցն է՝ փաստելով այն, որ Սասնա տոհմի կանանցից շատերը բավականին քաջ էին, և այնքան, որ նույնիսկ կարողանում էին մենամարտել տղամարդու դեմ, ինչպես, օրինակ՝ Չմշկիկ Սուլթանն ու Դավիթը, երբ վերջինս չի ամուսնանում Չմշկիկ Սուլթանի հետ, իսկ նա էլ կռվել է պահանջում․

Ասաց․ .— Դե՛հ, քո պատրաստություն տես,

էլնենք մեյդան, կռվե՛նք։

Էն էլ ասաց․ .— Մեկ ժամ ժամանակ տալ,

Զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ։

Ինչպես նշեցի՝ սասնա քաջերը ընտրում են իրենց արժանի կանանց, ովքեր իրենց արիությամբ չեն զիջում նրանց։ Ըստ իս՝ Արմաղանի (Մեծ Մհերի կինն  է) և Գոհարի (Փոքր Մհերի կինն է) միջև կա մի փոքր նմանություն․ խոսքը ամուսնուն հնազանդ լինելու մասին է։ Ինչպես նաև՝ երկուսն էլ ինքնազոհողության են գնում, մեկը՝ հանուն նոր լույս աշխարհ եկող Դավթի, մյուսն էլ՝ իր հայրենիքի պաշտպանության համար, երբ ստիպված է լինում ամուսնու փոխարեն կառավարել Սասունը։

Մյուս նշանավոր կերպարը Իսմիլ Խաթունն է, ով բացասական դեր ուներ էպոսում, քանի որ լցված էր չարությամբ, վրեժխնդրությամբ, ինչպես նաև խորամանկ էր։ Ինձ համար ամենից հատկանշական հատվածը (կապված իր կերպարի հետ) այն էր, որ իր խորամանկությամբ այնպես արեց, որ Մհերը գա իր մոտ՝ յոթ տարի խաբեությամբ պահելով վերջինիս։ Ճիշտ է, սա կարող է դիտվել որպես բացասական արարք, սակայն սա այն փաստի ապացույցներից մեկն է, որ էպոսի կանայք հավասարապես հոգ էին տանում իրենց հայրենիքի մասին և փորձում ամեն գնով հզորացնել այն, ինչն Իսմիլ Խաթունը փորձում էր անել իրենց ազգի թշնամու միջոցով։

Հաջորդ կերպարը, ում մասին կուզեի խոսել, Արմաղանն է՝ Մեծ Մհերի կինը։
«Արմաղանը» բացատրվում է հետևյալ կերպ՝ չքնաղ, գեղեցիկ, ընծա, որը, ըստ իս՝ որոշ չափով բնորոշ էր էպոսի կին կերպարին և պատահական չէր ընտրված։ Նախ, Արմաղանն օգնում էր Մհերին երկիրը կառավարելու հարցում։ Եվ հետո, նա անձնազոհության գնաց՝ ներելով իր ամուսնուն, ով դավաճանել էր նրան իրենց թշնամու՝ Մըսրա Մելիքի կնոջ հետ։ Համաձայն էպոսի՝ Մհերը երկար տարիներ հետ չէր գալիս տուն՝ գտնվելով Իսմիլ Խաթունի մոտ, ով խաբեությամբ իր մոտ էր պահում Մեծ Մհերին։ Արմաղանի անձնազոհությունը երևում է այն հատվածում, երբ հանուն Սասնա տոհմի շարունակության և երկրի կանգուն մնալու ետ է ընդունում Մհերին, չնայած, համաձայն իր երդման՝ մոտ քառասուն տարի չէր ընդունելու նրան։ Էպոսն ապացույցն է այն բանի, որ հայ կնոջ մեջ նստած է անձնազոհ լինելու կերպարը (լավագույն օրինակն են Արմաղանն ու Ծովինարը), և որքան էլ տղամարդը լինի տան գլուխը, միևնույն է կանայք էպոսում ունեցել են հավասար իրավունքներ և ուժ։

Սասնա տոհմից շատերը ընտրեցին այլազգի կանանց, և այս առիթով Մանուկ Աբեղյանը նշել է․ «Այս հանգամանքը օտարոտի չպիտի թվա, քանի որ այն դարաշրջանում այլադավան, խառն ամուսնությունները սովորական էին»։

Էպոսի տարբեր մշակումները

Շատերիս է հայտնի, որ «Սասնա ծռեր» էպոսը ամբողջությամբ հրատարակել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին: Սակայն մինչ օրս՝ սիրվելով ժողովուրդների կողմից՝ թարգմանվել, ինչպես նաև ենթարկվել է մի շարք գրական մշակումների, իհարկե, մեծամասամբ հայ գրողների կողմից, սակայն այն գրի առնողների մեջ նշանավոր են նաև մի քանի օտարազգյա գրողներ։

Էպոսի բուն նյութը բարբառով ավանդված մեզ հայտնի շուրջ 160 պատումներն են, դրանց հատվածները, որոնք գրառվել են 1873 սկսած մինչ 1970-ական թվականների վերջ։ Իսկ ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Պատումները էպոսի ասացողական տարբերակներն են, որոնք առաջանում են էպոսի տարածման, տեղայնացման, անհեղինակային, բանավոր գոյության ընթացքում։ Էպոսի շուրջ 160 տարբերակները կարելի է դասակարգել ըստ 3 հիմնական տիպաբանական խմբի՝ ինչպես ընդունված է բանագիտության, էպոսագիտության մեջ՝ Մշո, Մոկաց և Սասնա պատումներ։

Մի փոքր խոսեմ կերպարային համակարգի մասին։ Հիմնականում, Մոկաց և Մշո պատումներում տարբերությունն այն է, որ մի դեպքում մենք ունենք Քեռի Թորոսի կերպարը, մյուս դեպքում ավելի գործուն է Ձենով Հովանը։ Ըստ համահավաք բնագրի՝ այս երկու կերպարները հավասարազոր են և հերոսների կողքին են գրեթե միշտ, հատկապես Քեռի Թորոսը, ով համարվում էր «Հավերժական քեռի» և էպոսի սկզբից մինչև վերջ պահպանում է իր գոյությունը։ Ինչո՞ւ է Մշո ազգագրական պատումներում Քեռի Թորոսը պահպանվել։ Ենթադրվում է, որ այնտեղ մայրիշխանական ինչ-որ նկատառումներ են եղել, ըստ այդմ՝ քեռու գիծը կարևոր է եղել, սակայն Հովանի դեպքում մի փոքր դժվար է կողմնորոշվելը, թե ինչու է հատկապես իր կերպարը պահպանվել։

Մշո պատումները աչքի են ընկնում ավելի էպիկական, արձակ, մի փոքր ծանր, երկարաշունչ ոճով և հստակորեն տարբերվում են, մինչդեռ Մոկաց պատումներում ավելի շատ են հանդիպում երգային հատվածները։ Սա նույնպես շատ դժվար է բացատրելը։ Այս մասին էպոսագետ Սարգիս Հարությունյանը նշում է․ «Մոկաց տարածաշրջանում երգային բանահյուսությունը առավել տարածված էր, իսկ Մշո տարածաշրջանում՝ այդքան էլ չէ»։

Իհարկե, շատ կարելի է խոսել էպոսի տարբեր պատումների մասին։ Յուրաքանչյուր պատում ունի իր առանձնահատկությունը, հատկապես շատ հետաքրքիր են ուշ գրառված պատումները, որտեղ մենք տեսնում ենք գրավոր տարբեր տեքստերի ազդեցություններ, գաղափարական որոշակի անդրադարձներ, թե ինչպես է ժամանակի ընթացքում ունկնդիրը փոխվում, իսկ ասացողը գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար փոխում է պատումը։ Եվ սրանով մենք կարող ենք տեսնել, որ իսկապես ժամանակի մեջ էպոսն անընդհատ փոփոխություններ է կրում։

Թեև անընդհատ ուսումնասիրվում է, կարծես թե ուսումնասիրություններ, մշակումներ շատ կան, բայց մենք էպոսը որպես այդպիսին չենք ճանաչում, որովհետև մենք չենք ճանաչում էպոսն ըստ նրա հիմնական նյութի, պատումների։ Մենք էպոսին ծանոթանում ենք դպրոցում, հիմնականում Հովհաննես Թումանյանի՝ էպոսի երրորդ ճյուղի մշակմամբ և մասամբ էլ 1937 թվականին կազմված համահավաք բնագրի միջոցով՝ մոտ 60 պատումների մշակման արդյունքում ստեղծված մի բնագրի։  

Էպոսի գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ․)։ Դեռ մանկուց բազմիցս ընթերցել եմ Թումանյանի մշակումը, և քանի որ այն գրված էր արևելահայերենով, մանկության տարիներին այն ինձ էլ ավելի հարազատ և հասկանալի էր թվում, քան հենց ինքը՝ բնօրինակը։ Եվ քանի որ նա գրի էր առել գրեթե միայն Դավթին վերաբերող հատվածները, իմ մեջ ստեղծվել էր այն կարծրատիպը, որ ողջ էպոսի գլխավոր և միակ նշանավոր կերպարը հենց նա է։ Սակայն, ընթերցելով բնօրինակը՝ սիրելի դարձան շատ այլ կերպարներ, ինչպիսիք են՝ Սանասարը, Ծովինարը, Բաղդասարը, Մեծ Մհերը և այլն։

Փոքր Մհերի ճյուղը բանաստեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա․ Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասմա Մհեր», 1922 թ.)։ Անկեղծ ասած, առաջին անգամ լսելով էպոսյան իրենց մշակումների մասին՝ ցուցաբերեցի մեծ հետաքրքրություն՝ ընթերցելու դրանք։ Հիմնականում հետաքրքրեց այն փաստով, որ մի շարք հեղինակներ, ընթերցողներ ամենից գլխավորը համարելով Դավթին՝ հենց նրա մասին էլ գրում էին, իսկ Մհերի մասին, ով նույնպես ուներ իր էական դերն էպոսում, խոսվում էր շատ քիչ։

Աչքի անցկացնելով Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը՝ այն ինձ դուր եկավ, սակայն բնօրինակի հետ համեմատելիս գտնում եմ մի շարք տարբերություններ, որոնք այնտեղ էլ ավելի լավ էին ներկայացված, քան Իսահակյանի վիպերգում։ Նախ, բնօրինակն ինձ համար շատ ավելի արագ և հասկանալի էր ընթերցվում, քան Իսահակյանինն էր, չնայած նրան, որ բնօրինակում դեպքերն էլ ավելի մանրամասն են ներկայացվում և էլ ավելի շատ են ինձ համար անծանոթ բառերը։ Սակայն, ես առանձնացրել եմ մի շարք յուրահատկություններ՝ կապված Իսահակյանի ոճի հետ՝ դուրս բերելով իմ կողմից ամենից շատ սիրված հատվածները, Մհերի խոսքերից ամենահետաքրքիրները և այլն։

Ինչպես բնօրինակում, այստեղ նույնպես կային շատ չափազանցություններ էպոսի տղամարդկանց ուժի հետ կապված, այս դեպքում՝ Մհերի․

Մհեր լախտը քաշեց, զարկեց,

Ճեղքեց գանգը վագրի ահռիկ,

Միսը կերավ, մորթը ձգեց

Կուռ թիկունքին՝ գլխու վըրան՝

Գիշտ ու խալամ։

Ինչպես արդեն նշեցի՝ վիպերգի առանձնահատկություններից էր հեղինակի գրական ոճը, քանի որ Իսահակյանը բավականին գեղեցիկ էր շարադրել դեպքերը՝ մի փոքր բանաստեղծական ոճ մտցնելով ստեղծագործության մեջ։ Ընթերցելով այն՝ որոշ հատվածներում նկատեցի գեղեցիկ հանգավորումներ և որոշեցի առանձնացնել դրանցից մի քանիսը․

Մհեր թեև դեռ տղա էր տկար,

Իրեն ուժի տեր Սասուն մարդ չկար։

***

Մահացավ Դավիթ՝ դյութազըն-առյուծ,

Մահացավ Խանդութ սրտի կսկըծուց,

Մնաց որբ-մանուկ, անհեր ու անմեր

Իրենց մեկ հատիկ զավակը՝ Մհեր։

Ըստ իս՝ հատկանշական է նաև հետևյալ հատվածը, որտեղ Մհերը դիմում էր բոլոր նրանց, ովքեր կյանքում գտնվում են ազատության մեջ․

Երանիկ ձեզ, վայրի հավքեր,

Դուք օրհնված եք, մարդն անիծած,

Ազատ, անպարտ,

Ընկերներով ու ախպոր պես

Կապրիք անհոգ ու սեր կանեք,

Ո՛չ արտատեր կըճանճնաք,

Ո՛չ հարկ ու կոռ, ո՛չ թագավոր,

Երանիկ ձեզ, վայրիկ հավքեր․․.

Էպոսի երրորդ ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։

Որպես ամփոփում կուզեի նշել, որ էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։