Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Պատմվածքն ինձ շատ դուր եկավ։ Առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ըստ իս՝ շատ կարևոր էին, բովանդակալից ու հետաքրքիր։ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»: Այս նախադասությամբ հեղինակն ապացուցում էր տղայի նպատակասլաց լինելը, որ իր սիրած աղջկա համար ամեն քայլի պատրաստ էր ու որքան էլ դա նրա համար շատ դժվար էր և նույնիսկ անհնար՝ նա փորձում էր ու չէր հանձնվում։ «Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»։ Պատմվածքը հենց այսպես է սկսվում, և նույնիսկ հենց առաջին նախադասության մեջ կարելի է նկատել որևէ ասելիք, որը շատ կարևոր է։ Ըստ իս՝ հեղինակը շատ ճիշտ է մտածում․ ամենադժվարը միշտ լինում է առաջին կամ երկրորդ անգամներում, ու երբ մի քանի անգամ տղային հարվածում էին, այդ ամենը նրա համար դառնում էր սովորական։ Վանո Սիրադեղյանի ոճն ինձ համար շա՛տ հետաքրքիր ու տարբերվող է։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր են նրա ստեղծագործությունները, որ նույնիսկ շատ ընթերցելուց չեմ հոգնում։ Հետաքրքիր ասելիքներ են ունենում իր պատմվածքները, շատ արդի ու պարզ։ Կարծում եմ՝ դասարանական քննարկումների ու վերլուծությունների համար նույնպես շատ հետաքրքիր են, քանի որ շատ բովանդակալից են և ուսուցողական։ Տղայի կերպարը շատ հետաքրքիր էր, միաժամանակ և՛ թույլ, և՛ խիզախ։ Պատմվածքն ընթերցելուց հետո հասկացա, թե որքան կարևոր է լինել նպատակասլաց, ուժեղ, և որ երբեք չպետք է հանձնվել։ Իսկ ստեղծագործության մեջ տղային ուժեղ էր դարձրել նրա ինքնասիրությունը, որ իր սիրած աղջկա համար կռվում էր և ուզում էր անպայման շատ հարվածներ հասցնել դիմացիններին, նույնիսկ երբ նա մենակ էր և թիկունքում ոչ ոք չկար։ Իհարկե, առանձնացրել եմ նաև պատմվածքում հանդիպող պատկերավորման միջոցները․

Համեմատություններ․ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի։ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս։

Մակդիրներ․ Նուրբ թաղանթ, ոխակալ անվստահություն, հովեկ աղջիկ, անուշ թախիծ։

Փոխաբերություններ․ Աչքի փուշը կոտրած լինի, ծուռ նայող չպիտի լինի, ծեծ ենք կերել։

Թողնել մեկնաբանություն