Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անին կամսարական իշխանների և առաջին բագրատունիների օրոք

Ինչպես նշեցի՝ Անին շատ հին ու հետաքրքիր պատմություն ունի։ Այն հիշատակվում է դեռ Կամսարականների ժամանակաշրջանում, որը 321 թվականին հայոց Տրդատ Երրորդ թագավորի կողմից տրվել է Կամսարական նախարարական տանը։ Կամսարականների հայրենական կալվածքը (ոստանը) հնուց էլ դեռ գտնվում էր Արշարունիքում՝ Արտագերսում, որը փոխարինվեց Անիով՝ 4-րդ դարի վերջերին։ Բլրի վրա Կամսարականների իշխանանիստ ամրոցն էր, որը պատրաստվեց նրանց իշխանության օրոք, և որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր։ Այստեղ, պալատից բացի, 7-րդ դարում նրանք կառուցել են մի եկեղեցի, որն անվանել են «Անիի թանկագին ակը»։ Կամսարականները շինարարություններ են ծավալել նաև ամրոցի կողքին գտնվող ավանում։ Նրանց կատարած բարեխոփումներից ամենաարժեքավորներից է 7-8-րդ դարում կառուցված «Նռերով եկեղեցին»։ 772-75 թվականներին Կամսարականները ապստամբություններ են սկսում արաբների դեմ ու հեռանում Բյուզանդիա, որից հետո նրանց տիրույթներն անցնում են Բագրատունիներին։

IX դարի կեսերին Միջին դարերի հզոր պետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, սկսեց թուլանալ ու անկում ապրել։ Այսպիսով, Հայաստանի վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը։ Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց Վասիլ I-ը՝ Բյուզանդիայի կայսրը։ 862 թվականին երկրի իշխանների առաջարկով նա ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Իսկ մինչ այդ նա հաստատվել էր որպես հայոց իշխան և սպարապետ։ Այսպիսով, բոլորի ներկայությամբ, 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին օծվեց հայոց թագավոր։ Նա կարճ ժամանակում կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայություն տրվող հարկերի նվազեցմանը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի։ Այսպիսով, Աշոտ I-ը դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Սմբատ I-ի օրոք պահպանվում էր արքունիքի գանձերի մի մասը։ Սմբատը շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և ամրապնդեց պետությունը։ Շուտով վեճ առաջացավ Նախճավանի պատճառով ու Գագիկ Արծրունին խնդրեց Սմբատին իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, քանի որ այն նախկինում եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը մերժեց նրան։ 908 թվականին խալիֆը Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկ Արծրունուն։ Բագրատունյաց թագավորությանը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։

Աշոտ Երկաթը ոչնչացրեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ Շուտով Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիները կարճ ժամանակահատվածում երեք մայրաքաղաք փոխելուց հետո վերջնականապես հաստատվեցին Անիում։ Մայրաքաղաք հռչակվելուց 2-3 տարի հետո Աշոտ Գ Ողորմածը կառուցում է Անիի ներքին պարիսպը, որն էլ հետագայում կոչվում է Աշոտյան։ Լեոն գրել է․ «Անին կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա»։

Շրջակա միջավայրի մոնիթորինգ

Շրջակա միջավայրի մոնիթորինգը միջավայրի վիճակի վերահսկողությունն է՝ որակի գնահատումը։ Ինչպես նաև մարդու առողջության վրա մարդածին ու բնական գործոնների բացասական ազդեցությունների կանխատեսման ու կանխարգելման, դրանք ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող կանոնավոր երկարատև դիտարկումների համակարգը։ Մոնիթորինգի հիմնական գործառույթները մթնոլորտային օդի, ջրերի, բուսատեսակների և կենդանատեսակների որակի վերահսկումն են։ Դրա գործառույթներից է նաև համարվում աղտոտման հիմնական աղբյուրների հայտնաբերումը։ Մոնիթորինգն ունի երեք տեսակ՝ տեղական, տարածաշրջանային կամ երկրահամակարգային, խոշորամասշտաբ՝ կենսոլորտային։ Շրջակա միջավայրի մոնիթորինգն իրականացնում են պետական տարբեր կազմակերպություններ, օրինակ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը և այլն։ Այդ կազմակերպությունները կատարում են, օրինակ՝ անտառների մոնիթորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսական, կենդանական աշխարհի մոնիտորինգ, ջրային պաշարների մոնիտորինգ և այլն։

Ես ուսումնասիրել եմ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կայքը ու ծանոթացել նրանց հետազոտություններին։ Կայքում գտա ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի հետազոտությունները, որոնք կատարված են հենց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կողմից։

Շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի խնդիրներն են՝ դիտարկումն ու հայտնաբերումը։ Իսկ հիմնական նպատակները՝ գնահատումը, կանխատեսումը, որոշումների ընդունումն ու միջոցառումների մշակումը։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն, library.anau.am:

Զեյթունի 1862թ․ ապստամբությունը

Կիլիկիայի հյուսիս-արևելքում՝ Տավրոսի լեռներում, Զեյթունի հայությունը XIX դարի կեսերին էլ պահպանում էր իր ինքնավար կարգավիճակը։ Կենտրոնական Զեյթուն գյուղաքաղաքում ապրող շուրջ 35-40 հազար հայության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, նրանք այդպես գոյատևելու պայմաններ էին ստեղծում։ Իսկ անվանապես Զեյթունը ենթարկվում էր Մարաշի փաշայությանը, սակայն իշխանություններին միայն տարեկան որոշ քանակությամբ հարկ էր վճարում։ Եվ համայնքը, ինչպես նախկինում՝ ղեկավարում էին չորս տանուտերերը։ Այդ ժամանակ չերքեզները փորձում էին կառավարությունն իրենց ենթարկել ու որոշեցին բնակվել Մարաշի շրջակայքում։ Չերքեզների ուղեկցությամբ թուրքերն իրենց 10-հազարանոց զորքով 1860 թվականին արշավեցին Զեյթունի վրա։ Սակայն հայերը կարողացան դիմադրել թշնամուն։ Եվ գավառը ստիպված էին նաև լքել չերքեզները։ Մարաշի նորանշանակ Ազիզ փաշան կարողացավ նախապատրաստվել նոր հարձակմանը։ Հենց նրա սադրանքով 1862 թվականի ամռանը հողատարածքային վեճեր ծագեցին Զեյթունի հայ և մահմեդական բնակչության միջև։ Իսկ հուլիսի վերջին թուրքերը նորից հարձակվեցին՝ այս անգամ 12-հազարանոց զորքով։ Քանի որ գյուղի բնակիչները բավականաչափ ուժեղ չէին, նրանք նահանջեցին ու փորձեցին կենտրոնանալ ու պաշտպանել հարձակումից Զեյթուն գյուղաքաղաքը։ Ապստամբությունը գլխավորեցին Շովրոյան, Սուրենյան, Յաղուբյան ու Նորաշխարհյան տոհմերի տանուտեր իշխանները։ Իսկ գլխավորապես այն ղեկավարում էր Մկրտիչ Յաղուբյան։ Ազիզ փաշան շրջապատեց Զեյթունն ու պահանջեց արագ վճարել հարկերը։

Հուլիսի 29-ի գիշերը Ս․ Աստվածածնի վանքում ինքնապաշտպանության ղեկավարները խորհրդակցություն կազմակերպեցին և մոտ 5 հազար ռազմիկների նրանք բաժանեցին խմբերի՝ նշանակելով հրամանատարներ ու հրահանգեցին, որ հանկարծ չմարտնչեն և մինչև վերջ կռվեն։ Օգոստոսի 2-ին Ազիզ փաշայի զորքը նորից հարձակվեց Զեյթունի վրա, սակայն հայերը հետ մղեցին թուրքական բոլոր զորքերը։ Այդ մարտերում հերոսներ դարձան Գրիգոր վարդապետը, Մարկոս Թաշճյանը և այլոք։ Մարկոսը փորձել է ներխուժել թշնամու տարածք, իսկ նրա ընկերները ետ են պահել նրան։ Սակայն Մարկոսը պատասխանել է․ «Այո՛, գիտեմ՝ պիտի մեռնիմ, բայց ուրիշները պիտի ապրեցնեմ»։ Իսկ մի անգամ Զեյթունի բնակիչները դիմում են խորամանկ քայլի․ նրանք կռվում են թուրքերի դեմ ու հանկարծ իբրև նահանջում են։ Եվ երբ հակառակորդը փորձում է ոգևորված հետապնդել նրանց, զեյթունցիները անսպասելիորեն երկու կողմից սպանում են նրանց ու քարեր գլորում նրանց վրա։ Այսպես, թշնամին կորցնում է ավելի քան 750 զինվոր։ Եվ այն ձորում, որտեղ նրանք կռվեցին, զեյթունցիներն անվանեցին Կոտորածի ձոր։ Այս մեծ հաղթանակին հայերը հասնում են շուրջ 600 զինվորի կյանքի գնով։

Շուտով Ազիզ փաշային հաջորդում է Աշիր փաշան ու Զեյթունի դեմ հարձակումները դադարեցնելու համար պահանջում է իր մոտ ուղարկել 4 տանուտերերին։ Նրանք ժամանում են ու ձերբակալվում։ Ֆրանսիան փորձում է օգնության հասնել, իսկ Զեյթունի վերնախավի ներկայացուցիչները դրա դիմաց խոստանում են ընդունել կաթոլիկոսություն։ Այսպես, Ֆրանսիան պահանջում է դադարեցնել գյուղաքաղաքի պաշարումը ու հակառակորդը որոշում է գնալ փոխզիջման։ Հակառակորդի հետ հաշտությունից հետո ազատ են արձակվում տանուտերերը ու մյուս ձերբակալվածները, նաև դադարեցվում է գյուղաքաղաքի պաշարումը։ Զեյթունի բնակիչները պարտավորվում են վճարել բոլոր հարկերը։ Զեյթունը կորցրեց իր կիսանկախ վիճակում։

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Պատմվածքն ինձ շատ դուր եկավ։ Առանձնացրել եմ այն հատվածները, որոնք ըստ իս՝ շատ կարևոր էին, բովանդակալից ու հետաքրքիր։ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»: Այս նախադասությամբ հեղինակն ապացուցում էր տղայի նպատակասլաց լինելը, որ իր սիրած աղջկա համար ամեն քայլի պատրաստ էր ու որքան էլ դա նրա համար շատ դժվար էր և նույնիսկ անհնար՝ նա փորձում էր ու չէր հանձնվում։ «Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»։ Պատմվածքը հենց այսպես է սկսվում, և նույնիսկ հենց առաջին նախադասության մեջ կարելի է նկատել որևէ ասելիք, որը շատ կարևոր է։ Ըստ իս՝ հեղինակը շատ ճիշտ է մտածում․ ամենադժվարը միշտ լինում է առաջին կամ երկրորդ անգամներում, ու երբ մի քանի անգամ տղային հարվածում էին, այդ ամենը նրա համար դառնում էր սովորական։ Վանո Սիրադեղյանի ոճն ինձ համար շա՛տ հետաքրքիր ու տարբերվող է։ Այնքան գեղեցիկ ու հետաքրքիր են նրա ստեղծագործությունները, որ նույնիսկ շատ ընթերցելուց չեմ հոգնում։ Հետաքրքիր ասելիքներ են ունենում իր պատմվածքները, շատ արդի ու պարզ։ Կարծում եմ՝ դասարանական քննարկումների ու վերլուծությունների համար նույնպես շատ հետաքրքիր են, քանի որ շատ բովանդակալից են և ուսուցողական։ Տղայի կերպարը շատ հետաքրքիր էր, միաժամանակ և՛ թույլ, և՛ խիզախ։ Պատմվածքն ընթերցելուց հետո հասկացա, թե որքան կարևոր է լինել նպատակասլաց, ուժեղ, և որ երբեք չպետք է հանձնվել։ Իսկ ստեղծագործության մեջ տղային ուժեղ էր դարձրել նրա ինքնասիրությունը, որ իր սիրած աղջկա համար կռվում էր և ուզում էր անպայման շատ հարվածներ հասցնել դիմացիններին, նույնիսկ երբ նա մենակ էր և թիկունքում ոչ ոք չկար։ Իհարկե, առանձնացրել եմ նաև պատմվածքում հանդիպող պատկերավորման միջոցները․

Համեմատություններ․ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի։ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս։

Մակդիրներ․ Նուրբ թաղանթ, ոխակալ անվստահություն, հովեկ աղջիկ, անուշ թախիծ։

Փոխաբերություններ․ Աչքի փուշը կոտրած լինի, ծուռ նայող չպիտի լինի, ծեծ ենք կերել։

Une île vient d’apparaître dans l’océan Pacifique | Խաղաղ օվկիանոսում նոր կղզի է հայտնաբերվել

Une île vient d’apparaître dans l’océan Pacifique

Cette île est apparue le 10 septembre 2022 dans l’océan Pacifique, 11 heures après une éruption volcanique sous-marine… Le 14 septembre, sa superficie était estimée à 4000 mètres carrés, soit une quinzaine de terrains de tennis. Au 29 septembre, l’île était déjà 8 fois plus grande : environ 34 000 mètres carrés. Ces îles créées par des volcans sous-marins restent généralement à la sufrace peu de temps, de quelques semaines à plusieurs années. Ce n’est pas la première fois que ce volcan sous-marin, le Home Reef, ”produit” une île éphémère… En 1984, cette île à la forme inhabituelle était apparue. En 2006, cette île avec une falaise haute de 50 mètres était restée plusieurs mois à la surface.

Comment se forme une telle île?

Comme l’explique a physicienne Carole Berthod à Brut, ce sont les produits éruptifs qui s’accumulent et finissent par arriver à la surface. Les morceaux de magma refroidissent et se figent, soit dans l’eau, soit dans l’air. Les vagues et le vent abîment ensuite l’île, qui s’érode plus ou moins rapidement. Si d’autres éruptions conséquentes survenaient, cela pourrait cependant ”renforcer” l’île.

Այս կղզին հայտնաբերվել է 2022 թվականի սեպտեմբերի 10-ին Խաղաղ օվկիանոսում՝ ստորջրյա հրաբխի ժայթքումից 11 ժամ անց․․․ Սեպտեմբերի 14-ին այդ տարածքը գնահատվում էր 4000 քառակուսի մետր կամ թենիսի մոտ տասնհինգ դաշտ։ Սեպտեմբերի 29-ին կղզին արդեն 8 անգամ ավելի մեծ էր՝ մոտ 34 000 քառակուսի մետր։ Սուզանավային հրաբխերից ստեղծված այսպիսի կղզիները սովորաբար ջրի վրա մնում են կարճ ժամանակ՝ մի քանի շաբաթից մինչև մի քանի տարի։ Սա առաջին դեպքը չէ, որ այսպիսի ստորջրյա հրաբուխը՝ home reef-ը, ստեղծում է կարճատև (անցողիկ) կղզի․․․ 1984 թվականին հայտնաբերվեց նման անսովոր մի կղզի։ 2006 թվականին 50 մետր բարձրություն ունեցող ժայռով կղզին մի քանի ամիս մնաց մակերեսի վրա։

Ինչպե՞ս է ձևավորվում նման կղզին։

Ֆիզիկոս Քերոլ Բերթոդը բացատրում է Brut-ին, որ դրանք ժայթքման արտադրանքներն են, որոնք կուտակվում են ու ի վերջո հասնում մակերեսին։ Մագմայի կտորները սառչում և ուռչում են ջրում կամ օդում։ Այնուհետև ալիքներն ու քամին վնասում են կղզին, որը արագորեն քիչ թե շատ քայքայվում է։ Ու եթե այլ նշանակալի ժայթքումներ լինեն, դրանք կկարողանան կղզին «ամրապնդել»: