Թուրքական փոխառությունները հայերենում

Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ բառերի քանակը մի քանի հազարի է հասնում։ Հայոց գրական լեզուն մերժում է թուրքական փոխառությունները: Իսկ ժամանակակից գրական հայերենում գործածվում են միայն մոտ երեք տասնյակ թուրքական փոխառություններ, որոնք բարբառներից են անցել գրական լեզու։ Այդ բառերի մի մասը միջնորդավորված փոխառություններ են, ունեն արաբական ու պարսկական (ուշ շրջանի) ծագում: Օրինակ՝ բեղ, ելակ, երշիկ, ալոճ, չոքել, տոպրակ և այլն: Այս բառերի զգալի մասը պատկանում է գրական լեզվի ժողովրդախոսակցական բառապաշարին։ Այս բառերի մի մասն ունեն իրենց հոմանիշները հայերենում՝ արխ — առու, թոզ — փոշի, տոպրակ — պարկ և այլն:

Ես կատարել եմ հետազոտություն՝ օգտվելով մի քանի բառարաններից: Առանձնացրել եմ այնպիսի բառեր, որոնք հայերեն են մտել թուրքերենից (փոխառություններ են):

բերդ > pert, ագռավ > grav, ալոճ > aluç, ըհըն > aha, աղջիկ > ahçık, անուշ > anuş, առնետ > arnet, բակ > peg, բամբակ > pampah, բուռ > pur, գազար > gezer, գերան > keran, գոմ > köm, գունդ > günd, դատարկ > derdek, գդակ > kedak, թաշտ > deşt, թոք > tokuş, խենթ > hent, կոլոտ > golot, ճերմակ > carmak, ոսկի > oski, խաչ > haç, խանութ > hanot:

Իհարկե այսպիսի բառերը շատ-շատ են հայերենում, սա դրանց միայն մի փոքրիկ մասն է: Տեղեկությունները նույնպես շատ քիչ են այդ ժամանակաշրջանից հայերենի և թուրքերենի մասին՝ թե ինչպես են հայերեն մտել այդ փոխառությունները:

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան, akunq.am